«Երեքի սիրտը», ամերիկացի հայտնի գրող Ջեկ Լոնդոնի վեպը, որը նա գրել է իր մահվանից առաջ և որը հրատարակվել է 1919-1920 թվականներին «Նյու Յորք ջոռնըլ» թերթում։

Երեքի սիրտը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Ձևվեպ
ՀեղինակՋեկ Լոնդոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունMacmillan Publishers
Հրատարակվել է1920

Վեպը սկսվում է նախաբանով, որտեղ հեղինակը գրում է, որ ինքը գրել է այս վեպը, քանի որ նկատել է կինեմատոգրաֆի համար թարմ նյութերի պակաս։ Ջեկ Լոնդոնը նշում է, որ այս ստեղծագործությունը նոր ուղղություն է իր աշխատանքում։ Սա նրա 55-րդ գիրքն է։ Համահեղինակն է Չարլզ Գոդարդը։

Սյուժե խմբագրել

Ծովահեն Մորգանի երիտասարդ ժառանգ Ֆրենսիս Մորգանը, որը ծովահենից մեծ ժառանգություն է ստացել, գնում է իր նախնիների գանձերը որոնելու։ Ճանապարհին նա հանդիպում է իր հեռավոր բարեկամ Հենրի Մորգանին։ Նրանց սպասում են վտանգավոր արկածներ, անհայտ երկրներ և սեր[1]։

Ցուցադրություն խմբագրել

1992 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն ռուս-ուկրաինական արտադրության ֆիլմ[2]։ Ֆիլմի ռեժիսորն է Վլադիմիր Պոպկովը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սերգեյ Ժիգունովը, Վլադիմիր Շևելկովը, Ալյոնա Խմելնիցկայան, Ռաֆայել Քոթանջյանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել