Մասնակից:Seda Grigoryan/Ավազարկղ
Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գտնվում գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թվականին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարաններ (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ։ Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով։ Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր)։
Սպորտ
խմբագրելՏոկիոն ունի երկու պրոֆեսիոնալ բեյսբոլի ակումբ՝ Yomiuri Giants-ը, որը խաղում է Տոկիո Դոումում և Tokyo Yakult Swallows-ը, որը խաղում է Meiji-Jingu ստադիոնում: Ճապոնիայի սումոյի ասոցիացիայի գլխավոր գրասենյակը նույնպես գտնվում է Տոկիոյում՝ Ռյոգոկու Կոկուգիկան սումո արենայում, որտեղ տարեկան անցկացվում է սումոյի երեք պաշտոնական առաջնություն (հունվարին, մայիսին և սեպտեմբերին): Տոկիոյի ֆուտբոլային ակումբներն են Տոկիո ֆուտբոլային ակումբը, Տոկիո Վերդին, որոնք խաղում են Տյոֆույում գտնվող Աձինոմոտո ստադիոնում և Մատիդա Զելվիա ֆուտբոլային ակումբը, որը խաղում է Մատիդայում գտնվող Նոզուտա ստադիոնում: Բասկետբոլային ակումբներն են Hitachi SunRockers-ը, Toyota Alvark Tokyo-ն և Tokyo Excellence-ը:
Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը՝ դառնալով առաջին ասիական երկիրը, որտեղ անցկացվել են ամառային օլիմպիական խաղեր: Ազգային ստադիոնը՝ որը հայտնի է նաև «Ազգային օլիմպիական ստադիոն» անվամբ, հյուրընկալել է բազմաթիվ միջազգային սպորտային միջոցառումներ: 2016 թվականին այն պետք է փոխարինվեր Նոր ազգային ստադիոնով: Տոկիոյի համաշխարհային կարգի սպորտային մի շարք վայրերում հաճախակի են անցկացվում ազգային և միջազգային սպորտային միջոցառումներ՝ բասկետբոլի մրցաշարեր, կանանց վոլեյբոլի մրցաշարեր, թենիսի մրցաշարեր, լող, մարաթոններ, ռեգբի, ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլի ցուցադրական խաղեր, ձյուդո և կարատե: Սենդագայայում գտնվող Տոկիոյի սպորտի պալատը (գիմնազիա) մեծ սպորտային համալիր է, որը ներառում է լողավազաններ, մարզասրահներ և մեծ փակ արենա: Ըստ Around the Rings-ի, գիմնազիան հյուրընկալել է 2011 թվականին կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները՝ չնայած Միջազգային գիմնազիայի ֆեդերացիայի այն նախնական կասկածին, որ մարտի 11-ի ցունամիից հետո Տոկիոն չի կարող հյուրընկալել առաջնությունները[1]: 2013 թվականի սեպտեմբերի 7-ին Տոկիոն ընտրվել է 2020 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի և պարաօլիմպիական խաղերի հյուրընկալող երկիր:
Հայտնի մշակույթում
խմբագրելՈրպես Ճապոնիայի ամենախիտ բնակեցված կետ և երկրի խոշորագույն հեռարձակողների ու ստուդիաների վայր, Տոկիոն համարվում է կինոթատրոնների, հեռուստատեսային շոուների, անիմեի, վեբկոմիկսի, լայթ-նովելի, վիդեոխաղերի և մանգայի կենտրոն: Կայձյու (հրեշների ֆիլմ) ժանրում, Տոկիոյի ուղենիշները սովորաբար ոչնչացվում են հսկայական հրեշների կողմից, որոնցից են Գոձիլան և Գամերան:
Որոշ հոլիվուդյան ռեժիսորներ նախընտրում են իրենց ֆիլմերից որոշ տեսարաններ նկարահանել Տոկիոյում: Ետպատերազմյան օրինակներ են «Տոկիոից Ջոն», «Իմ գեյշան», «Տոկիոյի պատմություն» և Ջեյմս Բոնդի «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմերը: Ավելի նոր օրինակներ են «Սպանել Բիլին», «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ», «Թարգմանության դժվարությունները», «Բաբելոն» և «Սկիզբ» ֆիլմերը:
Ճապոնացի հեղինակ Հարուկի Մուրակամին իր նովելներից մի քանիսը գրել է Տոկիոյում (ներառյալ «Նորվեգական անտառը»): Դեյվիդ Միչելն իր առաջին երկու վեպերում անդրադարձել է Տոկիոյին (number9dream, Ghostwritten): ժամանակակից բրիտանացի նկարիչ Կարլ Ռանդալը 10 տարի Տոկիոյում ապրելով նկարչության մեջ ստեղծել է անհատական ուղղություն՝ ներկայացնելով քաղաքների մարդաշատ փողոցները և հանրային վայրերը[2][3][4][5][6]:
Միջազգային կապեր
խմբագրելՏոկիոն Խոշոր քաղաքների ասիական ցանց 21-ի հիմնադիր անդամ է Միջազգային հարաբերությունների տեղական իշխանությունների խորհրդի անդամ: Տոկիոն նաև եղել է C40 քաղաքներ կլիմայի առաջնորդության խմբի հիմնադիր անդամ:
Քույր քաղաքներ, քույր նահանգներ և բարեկամության պայմանագրեր
խմբագրել2016 թվականի դրությամբ Տոկիոն ունի քույր քաղաքներ և բարեկամության պայմանագրեր հետևյալ 12 քաղաքների և նահանգների հետ[7].
- Նյու Յորք, (անգլ.՝ New York City), ԱՄՆ (1960 թվականի փետրվարից)
- Պեկին (չինարեն՝ 北京), Չինաստան (1979 թվականի մարտի 14-ից սկսած)
- Փարիզ, (ֆր.՝ Paris) Ֆրանսիա (Բարեկամության և համագործակցության պայմանագիր սկսած 1982 թվականի հուլիսից)[8]
- Նոր Հարավային Ուելս, (անգլ.՝ New South Wales), Ավստրալիա (1984 թվականի մայիսից)
- Սեուլ, (կորեերեն՝ 서울), Հարավային Կորեա (1988 թվականի սեպտեմբերից)
- Ջակարտա, (ճավ. Jakarta), Ինդոնեզիա (1989 թվականի հոկտեմբերից)
- Սան Պաուլու, (պորտ.՝ São Paulo), Բրազիլիա (1990 թվականի հունիսից)
- Կահիրե (արաբ․՝ القاهرة), Եգիպտոս (1990 թվականի հոկտեմբերից)
- Մոսկվա, (ռուս.՝ Москва), Ռուսաստան (1991 թվականի հուլիսից)
- Բեռլին (գերմ.՝ Berlin), Գերմանիա (1994 թվականի մայիսից)
- Հռոմ, (իտալ.՝ Roma), Իտալիա (Բարեկամության և համագործակցության պայմանագիր սկսած 1996 թվականի հուլիսից)
- Լոնդոն, (անգլ.՝ London), Միացյալ Թագավորություն (2015 թվականի հոկտեմբերից)
Տես նաև
խմբագրել- Largest cities in Asia
- Քաղաքների ցանկը՝ համապատասխան բնակչության
- List of cities with the most skyscrapers
- List of tallest structures in Tokyo
- List of development projects in Tokyo
- List of metropolitan areas in Asia
- List of most expensive cities for expatriate employees
- List of urban areas by population
- Megacity
- Tokyo dialect
- World's largest cities
- Yamanote and Shitamachi
- ↑ «Tokyo Keeps Gymnastics Worlds, Bolsters Olympics Ambitions». Aroundtherings.com. May 23, 2011. Արխիվացված է օրիգինալից June 1, 2012-ին. Վերցված է December 23, 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ BBC World Service: World Update. 'Carl Randall – Painting the faces in Japan's crowded cities'., BBC World Service, 2016
- ↑ BBC News. 'Painting the faces in Japan's crowded cities'., BBC News – Arts & Entertainment, 2016
- ↑ 'Tokyo Portraits by Carl Randall'., The Daiwa Anglo Japanese Foundation, London, 2014
- ↑ 'The BP Portrait Awards 2013'., The National Portrait Gallery, London, 2012
- ↑ 'Japan Portraits'., Carl Randall – artist website, 2016
- ↑ «Sister Cities (States) of Tokyo – Tokyo Metropolitan Government». Վերցված է May 30, 2016-ին.
- ↑ «Friendship and cooperation agreements». Paris: Marie de Paris. Արխիվացված է օրիգինալից July 1, 2016-ին. Վերցված է September 10, 2016-ին.