Զրադաշտականություն
Հոդվածների շարք նվիրված |
Հիմնական |
Բարի և չար ուժեր |
Սրբազան տեքստեր և աշխատություններ |
Ավեստա |
Էպոսներ և լեգենդներ |
Դենքարդ · Բունդահիշն |
Մշակույթ և խորհրդանիշներ |
Տարածում և հալածանք |
Զրադաշտականությունը Իրանում |
Կարդացեք նաև |
Զրադաշտականություն, Իրանում տիրապետող նախամահմեդական կրոն։ Աշխարհի ամենահին գործող կրոններից մեկն է։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը[1]։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին[2]՝ այն մեծարում է իմաստության աստվածությանը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված[3]։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը[4] և բուդդայականությունը[5]։
Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած[3]։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարամյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը[6]։ Վերջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է[3][7][8]։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն[9]։ Բացի զրադաշտական համայնքներից քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։
Զրադաշտականության ամենակարևոր տեքստերն են Ավեստայի ժողովածուները, որոնք ներառում են Զրադաշտի գրությունները (հայտնի ինչպես Gathas)՝ առեղծվածային պոեմներ, որոնք սահմանում են կրոնական պատվիրանները, և Յասնան (Yasna)՝ սուրբ գրությունները։ Աստծում՝ Զրադաշտի կողմից տրված ամբողջական անվանումը Ահուրա (Արարիչ Տեր) Մազդա (ծայրահեղ իմաստուն) է։ Զրադաշտի կրոնական փիլիսոփայությունը կենտրոնանում է բարոյական պատասխանատվության վրա և չարը որպես այդպիսին չի ստեղծել։ Զրադաշտը քարոզում էր, որ աստված մեկն է, տիեզերքի արտասովոր ստեղծարար և օժանդակ ուժը, և որ մարդիկ իրավունք ունեն ընտրության։ Հետևանքների և ազդեցության պատճառով նրանք պատասխանատու են իրենց ընտրության հետևնքների համար։ Ահուրա Մազդայի մրցակից ուժը կոչվում էր Ահրի-Մայնյու կամ բարկացած ոգի։ Հետզրադաշտական սուրբ գրությունները ներկայացնում են Ահրիմանի գաղափարը, չարքը, որը Ահրի-Մայնյուի անձնավորումն է[10][11]։
Զրադաշտականության արարիչը՝ Ահուրա Մազդան ամահրասպանդների (սրբազան անմահներ)[12] միջոցով համարվում է աշայի «հայրը»[13][14], որին հակադրում է դրուգը (կամ դրուհ՝ սուտ և ճշմարտության աղավաղում)[15][16][17]։ Ահուրա Մազդան և իր աշխատանքները մարդկությանն հայտնի են վեց ամահրասպանդների[18] և Յազատներ շնորհիվ, որոնց միջոցով ի վերջո ուղղորդվում է Մազդայի պաշտամունքը։ Ամահրասպանդները հարում են ճշմարտությանը[19], հակադրում ահրիմանին[20][21][22]։
Զրադաշտականությունը չունի խոշոր աստվածաբանական ստորաբաժանումներ, չնայած որ համակարգ էլ չէ․ ժամանակակից դարաշրջանը զգալի ազդեցություն է թողել անհատի և տեղի ժողովրդի համոզմունքների, սովորույթների, արժեքների և բառապաշարի վրա՝ երբեմն միաձուլվելով ավանդույթին, կամ էլ որոշ դեպքերում այն տեղահանելով։ Զրադաշտականությունում կյանքի նպատակն է «լինել նրանց շարքում, ովքեր նորացնում են աշխարհը՝ տանելով այն դեպի կատարելություն»։ Դրա հիմնական սկզբունքները ներառում են․
- Humata, Hukhta, Huvarshta, որը նշանակում է՝ բարի մտքեր, բարի խոսքեր, բարի գործեր
- Կա միայն մեկ ճանապարհ, և դա ճշմարտության ուղին է։
- Արա ճիշտ գործեր, որովհետև դա է ճիշտը, և բոլոր պարգևները կվերադառնան քեզ։
Տերմինաբանություն
խմբագրելԶրադաշտ անգլ.՝ Zoroaster բառը հունարեն Zarathustra բառի թարգմանությունն է։ Պարսկերենում հայտնի է որպես Zartosht and Zardosht, իսկ գուջարաթիով՝ Zaratosht։ Զրադաշտականությունում կրոնը կոչվում է մազդայասնա անգլ.՝ Mazdayasna, որը միավորում է Mazda--ն ավեստերեն yasna բառի հետ, որն էլ նշանակում է պաշտամունք, նվիրատվություն։ Անգլերենում հավատքի դավանորդը սովորաբար կոչվում է զրադաշտական (անգլ.՝ Zoroastrian or a Zarathustrian)։ Ավելի հին մի արտահայտություն՝ Behdin այսօր էլ օգտագործվում է և նշանակում է «Լավագույն կրոն», (անգլ.՝ "The best Religion | Beh < միջին պարսկերեն Weh (լավ) + Din < միջին պարսկերեն dēn < Avestan Daēnā")։ Զրադաշտական արարողությունների ժամանակ (աթաշկադե) անվանումն օգտագործում են բնութագրելու անհատին, ով պաշտոնապես ներկայացել է Navjote-ի արարողակարգին։
Մազդաիզմ (/ˈmæzdə.ɪzəm/) տերմինը առաջացել է 19-րդ դարում` Mazda-` Ահուրա Մազդա անվանումից և -ism վերջածանցը, որն էլ ցույց է տալիս հավատքը։ Օքսֆորդի անգլերեն բառարանի 2001 թվականի մարտ ամսվա սևագիր հրատարակությունում նույնպես նշված է մեկ այլ տարբերակ՝ Mazdeism, հավանաբար վերցված ֆրանսերեն Mazdéisme-ից, որն առաջին անգամ կիրառվեց 1871 թվականին։
Զրադաշտական փիլիսոփայությունը ճանաչելի է դարձել իտալական վերածննդի ժամանակաշրջանի Եվրոպային Ռաֆայելի «Աթենականն դպրոց» կտավի Զրադաշտի պատկերից Ջորջո Վազարիի կողմից 1550 թվականին։ Անգլիական գիտության մեջ Զրադաշտից պահպանված առաջին հիշատակումը վերագրվում է Թոմաս Բրաունին(1605–1682), ով իր 1643 թվականի Religio Medici-ում համառոտ անդրադառնում է մարգարեին[23], որին հետևում է Օքսֆորդի անգլերեն բառարանի 1743 թվականի գրառումը (Warburton, Pope's Essay)։ 1874 թվականին Արչիբալդ Սեյսի Principles of Comparative Philology-ում Օքսֆորդի անգլերեն բառարանի գրառումներում օգտագործվում է Zoroastrianism տերմինը։
Համատեքստ
խմբագրելԱստվածաբանություն
խմբագրելԶրադաշտականները հավատում են, որ կա մի տիեզերք, անգերազանցելի, ամենակարող աստված՝ Ահուրա Մազդան կամ «Իմաստուն տերը» (հին իրանական կրոնական լեզվում՝ ավեստերենում Ahura նշանակում է "էակ", իսկ Mazda՝ "միտք")[24]։ Զրադաշտը գատաներից (անգլ.՝ Gathas) շատերում երկու հատկանիշները պահում է առանձին որպես երկու տարբեր գաղափարներ, ինչպես նաև իր աստվածաբանությունում մարդակերպությունը հեռացնելու նպատակով գիտակցաբար օգտագործում է արական սեռը` բնութագրելու մի հատկանիշը, և իգական՝ մյուսը։ Զրադաշտը պնդեց, որ Ահուրա Մազդան ամենազոր է, սակայն ամենակարող չէ։
Այլ գիտնականներ պնդում են, որ մինչ զրադաշտականության աստվածաբանությունը ներառում է ինչպես կեցությունը, այնպես էլ միտքը որպես նյութական աշխարհի մասնիկ, այն ավելի լավ է նկարագրել որպես հավատք նյութական աշխարհի մաս կազմող ինքնաստեղծ տիեզերում, գիտակցությունն ընդունելով որպես իր հատուկ հատկանիշ, այսպիսով զրադաշտականությունը դնելով պանթեիզմի շրջանակներում, որտեղ այն հեշտությամբ կարող է հետևել իր ընդհանուր ծագմանը՝ հնդկական Brahmanism-ին[25]։ Ամեն դեպքում Ահուրա Մազդայի արարումը՝ լայն տարածում գտած ինչպես Աշա, ճշմարտություն և կարգ, քաոսի բառական հակադրությունն է, որն ակնհայտ է որպես սուտ և խառնաշփոթ։ Ծագող հակամարտությունն ազդում է ամբողջ տիեզերքի վրա, ներառյալ մարդկությանը, որը հակամարտության մեջ ակտիվ դեր է խաղում[26]։
Զրադաշտական ավանդույթներում քաոսայինը ներկայացված է Ահրիմանի կողմից որպես «կործանիչ սկզբունքը», մինչ բարին ներկայացված է Ահուրա Մազդայի ամահրասպանդներով՝ արարման «գործիքը» կամ գործում «առատաձեռնության սկզբունքը»։ Ամահրասպանդների միջոցով գերբնական Ահուրա Մազդան մարդկության մեջ նյութական աշխարհի մաս է կազմում, և նրա շնորհիվ Արարիչը փոխազդում է աշխարհի հետ։ Ըստ զրադաշտական տիեզերագիտության ի ձևակերպում Ahuna Vairya-ի բանաձևի, Ահուրա Մազդան իրականացրել է իր վերջնական ակնհայտ հաղթանակը Ահրիմանի նկատմամբ։ Ինչպես արարման արտահայտումն ու ասպեկտները, Ահուրա Մազդան ստեղծել է ամահրասպանդներին ("Bounteous Immortals"), որոնք յուրաքանչյուրը հիպոստաս և այդ արարման մի ասպեկտի ներկայացուցիչ են։ Այս ամահրասպանդներին իրենց հերթին աջակցում են փոքր սկզբունքների միավորումը, Յազատները, յուրաքանչյուրը «պաշտամունքի արժանին» և յուրաքանչյուրը կրկին ստեղծման բարոյական կամ ֆիզիկական ասպեկտի հիպոտես։
Զրադաշտական աստվածաբանությունը պարտավորում է պահպանել բնությունը։ Դա հանգեցրել է նրան, որ ոմանք այն հռչակել են «աշխարհում առաջին էկոլոգիական կրոնը[27]»։ Կարծիք արտահայտվեց, որ դա կապված է աստվածաբանության հետ, այլ ոչ թե էկոլոգիային։ Ոմանք էլ արձագանքեցին՝ քանի որ ամենաուժեղ պատգամներից մեկը՝ սուրբ գրությունը կոչ է անում պաշտպանել ջուրը, երկիրը, կրակը և օդը, ըստ էության, էկոլոգիական կրոն է․ «Զարմանալի չէ, որ մազդաիզմն անվանել են առաջին էկոլոգիական կրոնը։ Յազատների (աստվածային հոգիներ) հարգանքն արտահայտում է բնության ներկայությունը (Avesta: Yasnas 1.19, 3.4, 16.9; Yashts 6.3–4, 10.13)[28]»։ Այնուամենայնիվ, այս կոնկրետ պնդումը խաթարվում է այն դեպքում, երբ զրադաշտները պարտավորվում են ոչնչացնել «չարի» տեսակը[29]։
Սովորույթներ
խմբագրելԿրոնն ասում է, որ լավ արարքներով կյանքում ակտիվ լինելը կարևոր է երջանկության երաշխավորման և քաոսը հետ պահելու համար։ Այս ակտիվությունը Զրադաշտի՝ կամքի ազատության հայեցակարգում կարևոր տարր է, և զրադաշտականությունը մերժում է վանականության բոլոր ձևերը։ Ահուրա Մազդան վերջնականապես հաղթելու է Ահրիմանին, և այստեղ էլ տիեզերքը հսկայական փոփոխությունների կենթարկվի, և ժամանակը կավարտվի։ Վերջնական վերակառուցման ժամանակ բոլոր արարածները, նույնիսկ մահացածների հոգիները, որոնք ի սկզբանե աքսորվել էին «խավար», կմիավորվեն Ահուրա Մազդայում՝ կյանք վերադառնալով ոչ մահացած վիճակում։ Ժամանակի ավարտին մի փրկչի կերպար (Saoshyant) կհանգեցնի աշխարհի վերջնական վերակառուցմանը (frashokereti), որտեղ մահացածները հարություն կառնեն[26]։
Զրադաշտական ավանդույթներում կյանքը ժամանակավոր վիճակ է, որտեղ մահկանացուն պետք է ակտիվորեն մասնակցի ճշմարտության և ստի միջև շարունակվող ճակատամարտին։ Մինչև ծնունդը,անհատի հոգին դեռ կապված է իր fravashi -ի (պահապան հոգի) հետ, որը գոյություն է ունեցել, քանի որ Մազդան ստեղծել է տիեզերքը։ Կյանքի ընթացքում fravashi-ին ծառայում է որպես պահապան և պաշտպան։ Մահից չորս օր անց հոգին միանում է իր fravashi-ին, որում նյութական աշխարհում կյանքի փորձերը հավաքվում են հոգևոր աշխարհում պայքարը շարունակելու համար։ Մեծ մասամբ զրադաշտականությունում չի գործում ռեինակարնացիայի գաղափարը։ Հնդկաստանում Ilm-e-Kshnoom փիլիսոփայական դպրոցի հետևորդները հավատում են ռեինկարնացիային և վարժվում են բուսակերության․ երկու սկզբունքներ, որոնք չկան օրթոդոքսյալ զրադաշտականությունում[31], չնայած Զրադատն ինքը բուսակեր էր[32]։
Զրադաշտականությունում ջուրը (ավեստերեն՝ apo, aban) և կրակը (atar, azar) ծիսական մաքրության ներկայացուցիչներն են, և զուգակցող մաքրման արարողությունները համարվում են ծիսական կյանքի հիմունքներ։ Զրադաշտական կոսմոգոնիայում ջուրն ու կրակը հաջորդաբար երկրորդ և վերջին առաջնային տարրերն են, որ ստեղծվել են։ Սուրբ գիրքը համարում է, որ կրակը սերում է ջրերից։ Կրակն ու ջուրը համարվում են կենսատու, և երկուսն էլ ներկայացված են ատրուշանի շրջանակներում։ Զրադաշտականներն աղոթում են կրակի ներկայությամ (որը կարող է համարվել ակնհայտ լույսի աղբյուր), և պաշտամունքի գլխավոր գործողության կուլմինացիոն արարողությունը կազմում է «ջրերի ամրապնդումը»։ Կրակը համարվում է միջոց, որով ձեռք է բերվում հոգևոր խորաթափանցություն և իմաստություն, իսկ ջուրը համարվում է այդ իմաստության աղբյուրը։
Դիակը փտում է, առաջացնելով կույտ։ Հետևաբար սուրբ գիրքը պատվիրում է անվտանգ ազատվել մահացածների մարմիններից այնպես, որ դիակը չաղտոտի բարին։ Այս պատվիրանները հիմք հանդիսացան հատուկ արարողակարգի, որոնք իրականացվում էին հատուկ շինություններում, առավել հայտնի որպես այսպես կոչված լռության աշտարակ, որի համար չկա ստանդարտ տերմին սուրբ գրքում կամ ավանդույթում։ Արարողությունն իրականաացվում է միայն Հնդստանի զրադաշտական համայնքների կողմից և այնպիսի վայրերում, որտեղ այն չի համարվում անօրինական, և որտեղ դիկլոֆենակի թունավորման հետևանքով չեն վերացել գիշատիչ թռչունների տեսակները (լռության աշտարակները կառուցվել են զրադաշտականների կողմից և օգտագործվել մարդու մահացած մարմինները գիշատիչ կենդանիների՝ հատկապես անգղների բաժին դարձնելու նպատակով։ Կաշվից վերջնականապես ազատված ոսկորները նետում են աշտարակի կենտրոնում գտնվող խորը փոսը)։ Զրադաշտական այլ համայնքներ կամ դիակիզում են կամ թաղում կրակաթե գերեզմաններում։
Մինչ Հնդկաստանի պարսերը ավանդաբար դեմ են եղել քարոզելով մարդկանց իրենց դավանանքին ներգրավելուն և այն համարել հանցագործություն, որի համար մեղավորին կարող է սպառնալ արտաքսում[33], Իրանի զրադաշտականները երբեք դեմ չեն եղել կրոնափոխությանը։ Սովորույթն ընդունվել է Թեհրանի Mobeds-ների խորհրդի կողմից։ Մինչ Իրանի հեղինակությունները չեն թույլատրում մարդկանց իրենց դավանանքին ներգրավելը Իրանի ներսում, Իրանցի աքսորված զրադաշտականները Լոս Անջելեսի The Zarathushtrian Assembly և Փարիզի International Zoroastrian Centre նշանավոր կենտրոնների հետ ակտիվորեն աջակցում էին միսիոներական աշխատանքները։ Ինչպես շատ այլ հավատքներում, զրադաշտականությունում ընդունված է ամուսնանալ նույն հավատքի դավանորդի հետ, բայց ոչ պարտադրաբար։
Աշխարհի արարում
խմբագրելԱհուրամազդայի արարչագործությունը, համաձայն Զրադաշտի տված ուսմունքի, ընթացել է երկու փուլով. սկզբում գերագույն աստվածն արարել է ոչ նյութական, հոգևոր, ոգեղեն աշխարհը՝ «մենոգ», որից հետո միայն ոգեղեն աշխարհին կյանք տվել նյութականում՝ «հետիհ» Արարչագործության այս երկու փուլերը միասին Զրադաշտականությունում կոչվում են «Բունդահիշն»՝ հիմքերի արարում։ Ահուրամազդայի արարչագործությունը հանգեցրել է չար սկզբունքի գործունեությանը, քանի որ ոգեղեն աշխարհում արարված էակները անխոցելի էին, իսկ արդեն «հետիհ»ում՝ նյութական աշխարհում, նրանք հասանելի են դառնում չար ուժերի համար։ Ահրիմանը գործի է դնում իր էմանացիաները «դրսևորումները տարբեր տարերքներում»՝ Չար Մտքին, Ցասմանը, Կեղծիքին։ Նրան են հարում դևերը, որոնք ձգտում են ավերել Ահուրամազդայի արարչային աշխարհը։ Այսպես են առաջանում մահը, հիվանդությունները, աղետները։
Այս պայքարում, որ պիտի վերջանա Ահուրամազդայի հաղթանակով մեծ տեղ է զբաղեցնում մարդը։ Մարդն ունակ է ընտրություն կատարել չարի ու բարու միջև։ Ճիշտ ընտրության դեպքում, որը համապատասխանում է Զրադաշտական բարոյական երրորդությանը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ», մարդն իր կյանքի նպատակն է համարում չեզոքացնել, ոչնչացնել չարիքը, օժանդակել աշխարհում արդարությունը վերականգնելուն։
Բարեպաշտ կյանքի ուղի
խմբագրելԱշխարհում արդարության վերականգնման ու չարի ոչնչացմանը հասնելու միակ ուղին Արտան է՝ վարքի և պաշտամունքի բարձրագույն և արդար կարգը, որի հիմքում ընկած է մարդկային վարվելակերպի զրադաշտական երրորդությունը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ»։
Այն հրաշագործ պահը, երբ Ահուրա Մազդան, Ամահրասպանդները և մարդիկ հաղթանակ կտոնեն չարի ու Ահրիմանի դեմ կոչվում ՝ Ֆրաշոքարաթի։ Այդ ընթացքում Մարդը պարտավոր է բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և կարգապահ, կատարել կրոնական կանոնները, պաշտամունքային և մաքրագործական ծեսերը։ Կրոնաբարոյական օրենքների խախտումով մարդն օժանդակում է չարիքին և մեղք գործում իր հոգու դեմ։ Մահացածի հոգին, համապատասխան մարդու արդար և անարդար խոսքերի, մտքերի և արարքների ուղարկվում է դրախտ կամ դժոխք։
Զրադաշտության կրոնա-փիլիսոփայական համակարգում կարևոր է և’ հոգևոր և’ մարմնավոր՝ բարոյապես ոչ հակադիր վիճակների և երեք ժամանակների մասին ուսմունքը։ Կան Անեզրական և Եզրական ժամանակներ, վերջինս իր հերթին բաժանվում է երկու հատվածի՝ Արարչագործության (երբ Ահուրամազդան ստեղծել է ողջ աշխարհը) և Միախառնության (որ սկսվել է Ահրիմանի հարձակումով Ահուրամազդայի արարչության վրա, և ավարտվելու է Զրադաշտից 3000 տարի հետո՝ Փրկչի գալստյամբ, վերջին դատաստանով, Չարիքի ոչնչացմամբ և Անեզրական ժամանակի վերադարձով)։
Ուսմունք երեք շրջանների մասին
խմբագրելԱհուրա Մազդայի արարչագործության մասին Զրադաշտի կողմից տարածված ուսմունքը երեք շրջանների մասին է, աշխարհին ու մարդկային պատմությանը տալիս է որոշակի պարբերական բնույթ։ Երեք շրջանները՝ «Արարում», «Խառնում» և «Բաժանում», ենթադրում են երրորդ փուլում նյութական աշխարհի վերականգնում այն նույն վիճակով, ինչպիսին այն եղել է առաջինում, երբ նոր էր միայն աշխարհն արարվել որպես նյութական ու այնտեղ դեռևս ոտք չէին դրել չարիքները։
Զրադաշտականության զարգացումն ու կրոնափիլիսոփայության մշակումը հետագայում ձևավորեց նաև մարդու ռեինկարնացիայի գաղափարը, որը միայն ավարտվելու էր երրորդ փուլում, երբ Ահուրա Մազդան վերջնական հաղթանակ էր տոնելու Ահրիմանի և նրան աջակցող չար ուժերի նկատմամբ։
Զրադաշտն իր ուսմունքում փորձել է բացատրել այն տանջանքներն ու չարչարաքները, որոնք բաժին են հասնում մարդկությանը, միաժամանակ տալիս է նրանց ուղի, որով և հնարավոր է վերջ դնել դրանց կրկնությունը ներկայում ու ապագա սերունդների համար։
Պատմություն
խմբագրելՈւսմունքի խորհրդանշանն է արծվի թևերով և ոտքերով արևի սկավառակի մեջ կանգնած մարդը, խորհրդանշանի սկզբնական պատկերի մեջ մարդը նետաձիգ էր, վերջնական պատկերի մեջ աղեղը և նետը բացակայում են։ Այս խորհրդանշաը տարածված էր Խեթական աշխարհից մինչև ՈՒրուկ։ Հայոց պետականության՝ Ուրարտուի (մ.թ.ա. 10-6-րդ դարեր) մեջ այն կիրառվում էր որպես Արևապաշտության խորհրդանշան։ Կրոնի ստեղծման պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել չորս մասերի ա) ծագման վայր, ըստ Ավեսթայի ուսմունքը ծագել է Այրան Վայջա տարածքում համարժեք է Ատրպատականին նաև Վանի մերձակայքին բ)կանոնակարգման վայր, որպես ուսունք կանոնակարգվել է ամենայն հավանականությամաբ Էկբաթանում՝Համադան (ժամանակակից Իրան), հայկական անունը Հինգմատանա գ)պետականացման վայր, դարձել է պետական կրոն Դարեհի (Dārayavahuš, ) ժամանակ, համարվել է Արիական համադաշնության՝ ֆարսիների հայերի և մարերի պետական կրոն, դ) դադարեցման վայր, Զրադաշտական կրոնը պաշտոնապես դադարեցվել է 301 թ Հայաստանում քրիստոնեության ընդունումով իսկ Իրանում իսլամի ընունումով։ Կրոնի երեք հիմանական ճյուղերն են Զերվանականություն, Միհրականություն՝ Արևապաշտություն, Մազդեականություն։Միհրականություն՝Արևապաշտությունը ավանդաբար և պաշտոնապես ներկայացնում էր ուսմունքի մեջ հայկական կողմը։ Միհրականությու՝Արևապաշտությունը Ավեսթա ուսմունքի մեջ սզբունքային է Միհրին է տրված գերագույն դատավորի իրավունքը և այդ իրավունքը դադարեցվել է Տիզբոնի դատավարության ժամանակ։
Մարաստանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) և Աքեմենյան Իրանում (մ.թ.ա. 6-4-րդ դարեր) տիրապետում էր մազդեական կրոնը։ Մազդեականության դավանաբանական հիմքը գերագույն աստված Մազդայի (Ահուրամազդա) և կրակի պաշտամունքն է։ Մազդան, որը պայքարում է չար աստված Անգրա Մանյուի (Ահրիման) դեմ, համարվել է թագավորական իշխանության հովանավորը։ Մազդեականության մեջ, մինչև V դար մեր թվակարկությունից առաջ, պաշտվել են նաև տեղական ցեղային աստվածները (դևերը)։ Քսերքսես I կենտրոնացրել է պաշտամունքը և արգելել դևերի երկրպագությունը։ Սակայն, հետագայում ևս, Մազդայի հետ մեկտեղ հիշատակվում են Անահիտ և Միթրա աստվածությունները։ ԱՎեստայի մեջ ներկայացված միթրան նույն ինքը հայոց Միհրն է, Միհրի նստավայրն է «Հարա Բերեզաթի՝ Ալբրուզ» լ եռը այն եկգագաթ է, Հին Մազդեականության որոշ գաղափարներ և ծեսեր վերաիմաստավորված ձևով ներառել է զրադաշտականությունը։
Աքեմենյան շրջանում, մարական մոգերի ակտիվ մասնակցությամբ Զրադաշտականությունը արևելքից տարածվել է Իրանի արևմտյան նահանգները։ Սակայն Զրադաշտականությունը վերջնականապես ձևավորվել և պաշտոնական կրոն է դարձել Սասանյանների օրոք՝ մրցակից կրոնների՝ քրիստոնեության և մանիքեության դեմ պայքարում։ Շապուհ Բ-ի և Հազկերտ Բ-ի օրոք քաղաքական նպատակներով, դաժան, բայց ոչ արդյունավետ փորձեր են արվել զրադաշտականացնելու Սասանյան Իանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին՝ հատկապես ասորիներին և հայերին։ Զրադաշտականության պաշտոնական դավանաձևի հետ գոյություն են ունեցել նաև աղանդներ, որոնցից ամենատարածվածը զրվանականությունն էր։ Զրվանականները Ահուրամազդային և Ահրիմանին համարում էին նախնական աստվածային սկզբունքի՝ ժամանակի (Զրվանի) ծնունդ։ Զրադաշտականության այս տարբերակն է ներկայացված քրիստոնեական հեղինակների գործերում, մասնավորապես՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում։ Զրադաշտականությունն ազդել է քրիստոնեության, մանիքեության, իսլամի, ինչպես նաև ստոիկյան ու գնոստիկյան ուսմունքների ձևավորման վրա։
Զրադաշտականության ծնունդը
խմբագրելՀնադարում Զրադաշտականության մեջ ընդունված չէր ժամանակագրական հերթականություն պահպանել և միայն հելլենիստական շրջանի մեկնարկով է ձևավորվել մշակույթը պարզելու և կազմելու ժամանակագրություն։ Ըստ «Արդա Վիրազ» գրքի Զրադաշտին ու Ալեքսանդր Մակեդոնացուն բաժանում է 300 տարի, իսկ ահա Բունդահիշնայի ժամանակագրության տվյալներով, եթե վերցնենք Դարեհ Ա-ի գահակալության սկզիբը՝ մ.թ.ա. 522 թվականը, ապա ստացվում է մ.թ.ա. 754 թվական[34]։
Ընդհանուր առմամբ գիտական լայն շրջանակներում Բունդահիշնի ժամանակագրությունը հավաստի ու միանշանակ չի ընդունվում։ Ներկայիս զրադաշտականները սեփական ժամանակագրության համար ընդունել են իրանցի աստղաբան Զ. Բեհրուզայի տարբերակը, համաձայն որի, Զրադաշտը Ահուրա Մազդայի հետ հանդիպել ու նրանից ստացել է ուսմունքը մ.թ.ա 1738 թվականին։
Զրադաշտականության ժամանակագրական բաժանումը
խմբագրել- Արհայիկ շրջան, մ.թ.ա. 558 թվականից առաջ, մինչև Զրադաշտի ծնունդն ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում զրադաշտական գաղափարախոսությունն ու ուսմունքը հիմնականում տարածվել է բանավոր։
- Աքեմենյան շրջան, մ.թ.ա 558 - մ.թ.ա. 330 թվականները։ Այս ընթացքում Աքեմենյան արքաների կողմից արված արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում են զրադաշտական աստվածություններն, ինչպես նաև կարելի է հանդիպել հիշատակումներ ծիսակարգերի ու զրադաշտական խորհրդանիշների մասին։
- Հելլենիստական շրջան, մ.թ.ա. 330 - մ.թ. 226 Աքեմենյան Պարսկաստանի անկումը թուլացրեց զրադաշտականության տարածումը, միաժամանակ Իրանական սարահարթի արևելքում սկսեց տարածվել Բուդդայականությունը։
- Սասանյան շրջան, մ.թ. 226 - 652 Սասանյան Պարսկաստանի իշխանության օրոք զրադաշտականությունը վերածնվեց, միաժամանակ իրականացվեցին առաջին մատենագրությունների կազմումն ու ուսմունքի գրավոր փոխանցումը։ Զրադաշտական մոգ Ադուրբադ Մահրասպանդանի կողմից իրականացվեց ուսմունքի աշխատությունների հավաքագրումն ու պահպանությունը գրավոր տարբերակով։
- Իսլամի հաստատում և զրադաշտականության ճնշումներ, մ.թ. 652 - 20-րդ դար Զրադաշտականության անկման երկրորդ ժամանակաշրջանը, որի ընթացքում հետապնդումների էին ենթարկվում կրոնի հետևորդները։ Ավանդույթների հիմնական պաշտպանները գաղթում են Հնդկաստանի արևմտյան շրջաններ, որտեղ առ այսօր պահպանվել են զրադաշտության հետևորդների համայնքներ։ Իրանում շարունակական ճնշումների ներքո որոշ գործիչներ շարունակում էին ուսմունքի պահպանությունը։
- Ժամանակակից շրջան, 20-րդ դարից առ այսօր ընկած ժամանակահատվածում զրադաշտական համայնքի ներկայացուցիչները հաստատվում են Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում ու Ավստրալիայում։ Բացվում են Զրադաշտականության համաշխարհային կենտրոններ Իրանում և Հնդկաստանում։
Տաճարներ, հոգևորականություն
խմբագրելՀոգևոր դաս
խմբագրելԶրադաշտականության մեջ մեկ ընդհանուր տերմինով ընդգծվում են հոգևոր դասի ներկայացուցիչները, ովքեր կոչվում են ավեստ. աշրավան aθravan կամ պահլվ. աշրոն asrōn - «կրակի պահապաններ»։ Սակայն հոգևոր դասի մեջ գործում է նաև հետևյալ բաժանումը՝
- «Մոբեդան Մոբեդ» - զրադաշտական հոգևորականության բարձրագույն աստիճանը՝ մոգերի մոգ, մոբեդների մոբեդ։ Նա կարող է ընդունել ընդհանուր Զրադաշտականությանը վերաբերվող հոգևոր «գաթիկ» և աշխարհիկ «դաթիկ» որոշումներ։
- «Սար Մոբեդ», երկրորդ ամենաբարձր հոգևոր կոչումը զրադաշտականությունում, որի ներկայացուցիչը ղեկավար է զրադաշտական այս կամ այն համայնքը, հիմնականում որոշումներ է կայացնում տեղական հոգևոր աշխարհի ներկայացուցիչների համար։
- Դաստուր
- Մոբեդ
- Հիրբադ
Զրադաշտականությունում հոգևոր դասի ներկայացուցիչ անհնար է դառնալ, քանի որ դրա իրավունք ունենք միայն մոգական ծագմամբ ընտանիքների ներկայացուցիչները, ովքեր կոչվում են «մոբեդ զադէ»։
Սրբազան կրակ
խմբագրելԶրադաշտական տաճարներում կամ մեհյաններում, որոնք կոչվում են «ատաշկադէ» հայերեն (ատրուշան) բառացիորեն՝ (Կրակի տուն), պահվում են անմար կրակներ, որոնք վառվում են ավելի քան տասնամյակներ, հարյուրամյակներ ու անգամ հազարամյակներ, Սրբազան կրակի համար նախատեսված էր նաև շինություն որը կոչվում էր Չորտակ,։ Մոբեդների ընտանիքը, ում ղեկավարության տակ գտնվում է այս կամ այն մեհյանը, պարտավորություն է ստանձնում անմար պահել մեհյանի կրակը։
Ցայսօր վառվում է միայն Յազդ քաղաքի տաճարի սրբազան կրակը, որտեղ զրադաշտականները տեղափոխվել ու առ այսօր ապրում են սկսած 13-րդ դարից։
Սրբազան կրակի (հավերժական կրակ ) որը մենք հիմա ընկալում ենք անմար կրակ ստեղծված էր հատուկ մի կառույց որը կոչվում էր Չորտակ Հայաստանում չի պահպանվել, սակայն Անիի պեղուների ժամանակ հայտաբերել են։ Չորտակ տերմինի հայկական ծագաման մասինի գրել է Ա․ Մկրտչյանը ( 2008 թ․), այս երևույթը հայ մշակութաբանների կողմից քիչ է ուսումնասիրված։
Խորհրդանիշներ
խմբագրելՈրպես մաքրության նշան, զրադաշտական հոգևորականներն ու ընդհանրապես հավատացյալները կրում են սպիտակ հագուստներ, որոնք կոչվում են սեդրե։ Այն միասնական մեկ ընդհանուր կտորից է ու իրար միջև կցված է միայն ինը կարերով։ Սեդրեն խորհրդանշում է մաքրություն և արդարություն, պաշտպանում հավատացյալին չարիքներից և թյուր գայթակղություններից։
Սեդրեի կրելը զրադաշտականությունում պարտադիր բնույթ է կրում և խորհուրդ է տրվում որքան հնարավոր է քիչ ժամանակ անցկացնել առանց համապատասխան հագուկապի։
Զրադաշտական խորհրդանիշներից գլխավորը կրակն է, որը վառվում է հիմնականում սրբավայրերում՝ մեհյաններում հատուկ կրակի համար նախատեսված կրակատներում՝ ատրուշաններում, ինչպես նաև տեղափոխվում վայրից վայր։ Կրակի պահպանման համար հատուկ կառուցվում են ատրուշաններ, իսկ կրակն այրվում է հիմնականում, այսպես կոչվող, զոհասեղանների հարևանությամբ։
Մեծ տարածում ստացած զրադաշտական խորհրդանիշներից մեկն է նաև Ֆարավահարը, որը գալիս է դեռևս Աքեմենյան Պարսկաստանի ժամանակաշրջանից ու պատկերում է թևավոր սկավառակի կենտրոնում կանգնած մարդու։ Զրադաշտականները հիմնականում չեն ընդունում գաղափարը, որը կենտրոնում պատկերված է Ահուրա Մազդան՝ նշելով, որ դա միայն ֆրավաշիի պատկերն է։
Սիմվոլի ամենահայտնի տարբերակը Պերսեպոլսի բառելիեֆն է։ Այս, ինչպես նաև Բեհիսթունում և Սուսայում (Շոշ) հանդիպող զարդաքանդակները հավանաբար փոխառվել են նորասուրական տիպի քանդակներից և սկսել են շրջանառվել Դարեհ I-ի կառավարման ժամանակ։ Ֆարավահար եզրի ստուգաբանության մի քանի տարբերակ է առաջարկվել, որոնցից մեկը կապվում է fravaši ` "ֆրավաշի" անվան հետ և հանգում է հին իրանական *fra-vart- բռց․ "շրջել" ձևին՝ դրափոխված *fravatr(i) միջանկյալ անցումով, հմմտ․ միջին պարսկերեն Wahram < Vereθraγna։ Ֆրավահար ձևից բացի խորհրդանիշը հայտնի է farohar, frohar, forouhar արտասանական ձևերով, որոնց տարբերությունը կարող է պայմանավորված լինել արաբական այբուբենում ձայնավորների բացակայությամբ և այդպիսով հետագայում առաջացած տարբեր ընթերցումների հանգամանքով[35]։
Զրադաշտականությունում հատուկ նշանակություն է տրվում սպիտակ գույնին, որպես վերածնունդի և մաքրության խորհրդանիշ։
Աշխարհայացք և բարոյականություն
խմբագրելԶրադաշտական աշխարհայացքը ենթադրում է երկու՝ բարի և չար ուժերի պայքար մարդկային հասարակությունում, միաժամանակ բարի հաղթանակի համար զրադաշտական համայնքի ներկայացուցիչները չպետք է իրենց զրկեին աշխարհիկ կեցության հիմնական պահանջներից, որոշ դեպքերում նաև ուրախություններից և հաճույքներից։ Զրադաշտականությանը հատուկ չէ անձի ամբողջական նվիրումը կրոնի պաշտպանությանն ու կույր հավատքը։ Միաժամանակ չի խրախուսվել միանձնությունն ու ասկետիզմը։
Հոգևորական դասի հիմնական պահանջն է եղել համայնքի ներկայացուցիչներից սահմանված կարգ ու կանոնի պահպանությունն ու բարիքներ բերող պատվիրանների կատարումը։
Բարի պատվիրաններ | Մեղքեր |
---|---|
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Boyd, James W.; և այլք: (1979), «Is Zoroastrianism Dualistic or Monotheistic?», Journal of the American Academy of Religion, Vol. XLVII (4): 557–588, doi:10.1093/jaarel/XLVII.4.557, ISSN 0002-7189
{{citation}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ «Zarathustra – Iranian prophet». Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Gerardo Eastburn (2015). The Esoteric Codex: Zoroastrianism. էջ 1. ISBN 9781312935846. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Hinnel, J (1997), The Penguin Dictionary of Religion, Penguin Books UK; Boyce, Mary (2001), Zoroastrians: their religious beliefs and practices, Routledge and Kegan Paul Ltd
- ↑ Beckwith, Christopher I. (2015). Greek Buddha: Pyrrho's Encounter with Early Buddhism in Central Asia (անգլերեն). Princeton University Press. էջեր 132–133. ISBN 9781400866328.
- ↑ Hourani, p. 87.
- ↑ «Zoroastrians Keep the Faith, and Keep Dwindling». Laurie Goodstein. 2006 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Deena Guzder (2008 թ․ դեկտեմբերի 9). «The Last of the Zoroastrians». Time. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Fatah, Lara (2015 թ․ նոյեմբերի 26). «The curious rebirth of Zoroastrianism in Iraqi Kurdistan». Projects21.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Zarathushtra's Philosophy: Basic Overview». Zarathushtra.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Boyce 1979, էջեր. 6–12 .
- ↑ «M.N. Dhalla: History of Zoroastrianism (1938)». Avesta.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «AṦA (Asha "Truth") – Encyclopaedia Iranica». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ahura Mazdā – Encyclopaedia Iranica». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Druj– Encyclopaedia Iranica». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ahura Mazdā – Encyclopaedia Iranica». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Zoroaster gave a wholly new dimension to his worship, however, by hailing him as the one uncreated God (Y. 30.3, 45.2), wholly wise, benevolent and good, Creator as well as upholder of aša (Y. 31.8)». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «AMƎŠA SPƎNTA, an Avestan term for beneficent divinity, meaning literally "Holy/Bounteous Immortal"... Among Zoroastrian priests today the term is frequently applied to the "calendrical" divinities, that is, to all those who have received dedications of the days of the month, together with extra three, Burz Yazad, Hōm, and Dahmān Āfrīn... The term is, however, more often used in a restricted sense for the greatest of the spənta beings, that is, for the great Heptad who belong especially to Zoroaster's own revelation, namely Ahura Mazdā himself (sometimes together with, or represented by, his Holy Spirit, Spənta Mainyu) and the six whom he first evoked among the yazatas». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Since the Aməṧa Spəṇtas represent the totality of good moral qualities, it is easy to understand why, by analogy with the inherited opposition between *ṛtá- 'truth' and *drugh- 'lie,' the other Aməṧa Spəṇtas were similarly assigned their evil counterparts». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «The better one of the two spirits told the evil one that they were by nature opposed to each other in their thoughts and teachings, understandings and beliefs, words, and deeds, selves and souls—in nothing could they twain ever meet». Avesta.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «In the Gathas Angra Mainyu is the direct opposite of Spənta Mainyu». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «"The daēvas are said (Y. 32.3) to be the offspring, not of Angra Mainyu, but of Akəm Manah ('evil thinking'). But in Y. 30.6 it is the 'deceiver,' dəbaaman, most probably Angra Mainyu, who induces them to choose acištəm manah ('The worst thinking')." The name Angra Mainyu appears only once (Y. 45.2), when the "more bounteous of the spirits twain" declares his absolute antithesis to the "evil" one in all things. "At the beginning of creation, the recital of the Ahuna Vairya prayer by Ahura Mazdā put Angra Mainyu to flight (Y. 19. 15). Angra Mainyu created Aži Dahāka (Y. 9.8); but he recoiled in fear from Mithra's mace (Yt. 10.97 and 134). He broke into Aša's creation (Yt. 13.77) but had to flee from the face of the earth (Yt. 17.19) when Zoroaster was born."». Iranicaonline.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Browne, T. (1643) "Religio Medici"
- ↑ Duchesne-Guillemin, Jacques. «Zoroastrianism». Encyclopedia Britannica.
- ↑ Constance E. Plumptre (2011). General Sketch of the History of Pantheism. էջ 81. ISBN 9781108028011. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 26,0 26,1 «Zoroastrianism: Holy text, beliefs and practices». Iranicaonline.org. 2010 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ http://www.bbc.co.uk/religion/religions/zoroastrian/beliefs/god.shtml
- ↑ Richard Foltz and Manya Saadi-nejad, "Is Zoroastrianism an Ecological Religion?" Արխիվացված 2016-01-01 Wayback Machine"
- ↑ Richard Foltz, "Zoroastrianism and Animals," Society and Animals 18 (2010): 367-378
- ↑ Lee Lawrence. (3 September 2011). "A Mysterious Stranger in China". The Wall Street Journal. Accessed on 31 August 2016.
- ↑ Boyce, 2007, էջ 205
- ↑ J. Christopher Reyes (1963), In his name
- ↑ Khan, Roni K (1996). «Traditional Zoroastrianism: Tenets of the Religion». Tenets.parsizoroastrianism.com (Online ed.). Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Բունդահիշն, XXXIV
- ↑ «All You Need to Know about Zoroastrianism». Aspirantum. 22.03.2022. Վերցված է 23.04.2022-ին.
Տես նաև
խմբագրելԼուսանցք․սեպտեմբեր 11-17, 2015թ․ հոդված Զարաթուշթրա, հեղ․Ա․Մկրտչյան
Արտաքին հղումներ
խմբագրել- «Парсизм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- Бойс М., Зороастрийцы: Верования и обычаи. (пер. с англ. И. М. Стеблин-Каменского), М., 1988 г. (1,8 MB, djvu)
- Рак И. В. Авеста в русских переводах. СПб., РХГИ, 1997 г. Արխիվացված 2012-04-11 Wayback Machine
- Рак И. В. Зороастрийская мифология [Мифы древнего и раннесредневекового Ирана]. СПб.-М., 1998.
- Леликов Л. А. Зороастризм: явление и проблемы — Локальные и синкретические культы. М., «Наука», 1991
- Почему РПЦ считает чувашское язычество сепаратизмом?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրադաշտականություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 710)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 132)։ |