Աղանդավորություն, ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ և այլն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան[1]։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական և այլն) սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։

Հինսուս Քրիստոս թագավորի ասպետներ կազմակերպությունը երթի ժամանակ (Լեհաստան)

ՔրիստոնեությունԽմբագրել

Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ և այլն) ինչպես նաև բյուրգերականությունը (կաթարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ

ՀայաստանումԽմբագրել

VI-V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծնղեականների աղանդավորական շարժումները իսկ 7-րդ դարում սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX-XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։

ՌուսաստանումԽմբագրել

Ռուսաստանում աղանդավորական ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղափարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին խորհրդային իշխանության դեմ։

Այլ երկրներումԽմբագրել

Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Համբարձում Ա. Գրիգորյան (1982)։ Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան։ Երևան: Լույս։ էջ 7 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 245