Յազդ
Յազդ կամ Եզդ (պարսկերեն՝ یزد - Յազդ), քաղաք Իրանի իսլամանական հանրապետության կենտրոնական մասում` Յազդ օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 529 673 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Յազդ | ||
یزد | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Յազդ | |
Մակերես | 131,551 կմ² | |
ԲԾՄ | 1216 մետր | |
Կլիմայի տեսակ | շոգ անապատային | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 529 673 մարդ (2016)[1] | |
Ազգային կազմ | պարսիկներ | |
Կրոնական կազմ | շիա մուսուլմաններ, զրադաշտականներ | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0351 | |
Պաշտոնական կայք | yazd.ir(պարս.) | |
| ||
Բնակչություն խմբագրել
Քաղաքի բնակչության փոփոխությունը վերջին տասնամյակների ընթացքում տրված է աղյուսակում ստորև[2].
Տարի | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 326 776 | 432 194 | 486 152 | 529 673 |
Բնակիչները հիմնականում շիա իսլամ դավանող պարսիկներ են, կա նաև էական զրադաշտական համայնք։
Պատմություն խմբագրել
Մ.թ.ա 3000 թվականից ի հայտ եկան քաղաքի մասին հիշատակումներ։ Այն նշված էր, որպես Մեդիայի Իսատիս քաղաք։ Հնագիտական պեղումների ընթացքում գտնվել են նաև առարկաներ, որոնք վերագրվում են Աքեմենյանների հարստության ժամանակաշրջանին։
Յազդը գտնվում է պատմական մայրաքաղաքներից հեռու, այդ պատճառով էլ կարողացել է խուսափել վնասներից։ Քաղաքում պահպանվել են պատմական հուշարձաններ և մշակութային հին մասունքներ։
Չինգիզ խանի հարձակումների ժամանակ այստեղ թաքնվում էին նկարիչներ, գիտնականներ և պոետներ։
1272 թվականին Յազդ է այցելել Մարկո Պոլոն։ Ըստ նրա նկարագրության` քաղաքը հանդիսանում էր մետաքսի արտադրության և առևտրի կենտրոն։
Տեսարժան վայրեր խմբագրել
Յազդը Իրանի զարգացած քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել է հին քաղաքի տեսքը, ինչպես մի քանի դար առաջ։ Քաղաքում շատ են պատմական հուշարձաններ։ 2014 թվականին Յազդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մշակույթի ժառանգության օբյեկտ[3]։
Ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններն են՝
- Դովազդեխ Իմամի դամբարանը, որը կառուցվել է XI դարում և հանդիսանում է ամենահին պահպանված կառույցը Յազդում։
- Մայր մզկիթը` կառուցված XIV դար դարում, որի 52 մետր բարձրությամբ մինարեթներն ամենաբարձրն են Իրանում։ Մզկիթն իրենից ներկայացնում է միջնադարյան պարսկական խճանկարչության և ճարտարապետության հոյակապ մի օրինակ։
- Շամսիայի մեդրեսեն` կառուցված XIV դարում[4]
- Ամիր Չակմակի համալիրը, որի հիմնական մասը XV դարի մզկիթն է, համալիրի մաս են կազմում նաև քարվանսարան, բաղնիքը և ալյ կառույցներ
- Ջրի թանգարան` բացված 2000 թվականին[5]
- Զրադաշտական ատրուշանը` միակն Իրանում որտեղ պահվում է բարձրագույն աստիճանի սրբազան կրակ` Աթաշ Վահարամը։ Ատրուշանը կառուցվել է 1934 թվականին, սակայն պնդվում է, որ այստեղ պահվող անշեջ կրակը վառվում է մ. թ. 470 թվականից և մի քանի անգամ տեղափոխվել է նախքան ատրուշանում հաստատվելը[6]։
- Զրադաշտական լռության աշտարակը, որը գտնվում է քաղաքի մոտակայքում
Յազդը հայտնի է նաև իր բազմաթիվ քամու աշտարակներով, որոնք նախատեսված են օդի սառեցման համար։
Հայտնի բնակիչներ խմբագրել
- Շարաֆ ադ-Դին Յազդի
- Մոհամմադ Հատամ
- Մոշե Կացավ` Իսրայելի ութերորդ նախագահը (2000 - 2007 թթ.)
Պատկերասրահ խմբագրել
- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Yazd province (անգլ.)
- ↑ «Historic City of Yazd»։ World Heritage (անգլերեն)։ ՅՈՒՆԵՍԿՕ
- ↑ «Madrasa-i Shamsiya» (անգլերեն)
- ↑ [1] Archived հունիսի 26, at the Wayback Machine.
- ↑ «Account of flame still burning after over 1,500 years»։ theiranproject.com (անգլերեն)։ Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 21