Զրադաշտ կամ Զարաթուշտրա (ավեստ․՝ Zaraθuštra, պարս.՝ زرتشت, Zartošt, հուն․՝ Ζωροάστρης, ոչ վաղ քան մ. թ. ա. 1500 և ոչ ուշ քան մ. թ. ա. 550, անհայտ - ոչ վաղ քան մ. թ. ա. 1500 և ոչ ուշ քան մ. թ. ա. 520, անհայտ), հին Իրանի մարգարեն, ով համարվում է զրադաշտականության հիմնադիրն ու Գաթերի՝ Ավեստայի հնագույն մասերի հեղինակը[1]։ Չնայած նրան, որ Զրադաշտի ծննդավայրն ու ծննդյան ամսաթիվը հստակ պարզ չէ, իբրև նրա ենթադրյալ ծննդյան ամսաթիվ նշվում է մ.թ.ա. 600-ից մինչև 1200 թվականը, իսկ իբրև ծննդավայր հիշատակվում են Իրանի այնպիսի տարբեր շրջանների անուններ, ինչպիսիք են՝ Ռեյը (Ռագան), Ատրպատականը (Իրանական կամ արևելյան Ադրբեջանը), Խորեզմը, Սիստանը, Խորասնն ու Ամոլը[2]։

Ըստ ավանդության` կրոնի հիմնադիր Զրադաշտը 30 տարեկանում Ահուրա Մազդայից ստացել է մարգարեության շնորհը, ստեղծել զրադաշտական կրոնը, իսկ Վշտասպ արքան ընդունել է նրա հավատը, որն իրանական պետականության ձևավորման կարևոր գործոնն ու սկիզբն էր։ Զրադաշտի ուսմունքները, հետագայում միանալով Իրանի տեղական կրոնական հավատալիքներին, ստեղծեցին ներկայիս մազդիսնան՝ զրադաշտականությունը, որը նաև ավելի քան հինգ դար Իրանի պաշտոնական կրոնն է եղել։ Զրադաշտի անունը Մայքլ Հարթի կողմից ստեղծված մարդկության պատմության հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցնում է իր պատվավոր տեղը[3]։ Զրադաշտական կրոնն այսօր ունի շուրջ 200,000 հետևորդ Իրանում, Հնդկաստանում և աշխարհի այլ մասերում[4]։

Անվան ծագում և ստուգաբանություն

խմբագրել
 
Իրանում գործող միակ զրադաշտական տաճարը Յազդ քաղաքում

Զրադաշտականությունն իր անունը ստացել է իր հիմնադիր Զրադաշտի անունից, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորոստր, իսկ ասիականում՝ Զարաթուշթրա-Զարթոշթ անունով։

Զրադաշտի անունը, ըստ Ավեստայի լեզուներով գրված հիշատակությունների, նշվում է իբրև Զարաթուշթրա (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت - Zartošt; հին հունարեն՝ Ζωροάστρης), որը  կազմված է երկու մասից՝ «Զարաթ», որի ենթադրյալ ստուգաբանությունն է  դեղին, ոսկե և «Աշթարա կամ Ասթարա», որը ոմանք «ուղտ», իսկ մյուսներն էլ «աստղ» կարդալով՝ Զրադաշտի անվան համար հետևյալ ստուգաբանություններն են նշում՝ «Ոսկե ուղտ ունեցող», «Դեղին ուղտ ունեցող», «Ծեր ուղտ ունեցող», «Խիզախ ուղտ ունեցող», «Ոսկու նման փայլուն և դեղին», «Աստղի որդի», «Փայլող աստղ», «Ոսկե լուսավորություն» և այլն։ Մինչ այժմ ուսումնասիրողները Զրադաշտի անվան համար բազում ստուգաբանություններ են նշել։ Զրադաշտի անվան անգլերեն գրությունը հետևյալն է՝ Zoroaster, որն իր հերթին վերցված է հունարեն Ζωροάστρης տարբերակից, և ինչպես հստակ երևում է, նրա անունը պարունակում է Aster (աստղ) արմատը և գուցե հենց այս պատճառով է, որ այս մարագարեին հետագայում սկսեցին աստղագիտության հիմնադիրը համարել։

Ավեստայում Զրադաշտի անունը հիշատակվում է իբրև՝ «زرهثوشتره» (Զարաթուշթրա, որը ստուգաբանվում է իբրև «մեկն, ով կարող է կառավարել ուղտերին» իմաստով)[5]։ Զրադաշտի անվան հին պարսկերեն տարբերակը՝ «زرهئوشتره» (Zaraushtra, Զարաուստրա), իսկ նրա մարական ձևը՝ «زرهتوشتره» (Zaratushtra, Զարաթուշտրա) է եղել , որոնցից էլ առաջացել են Ավեստայի՝ Զարաթուշթրա, և պահլավական՝ Զարթոշթ(տ) ձևերը[6]։

Կենսագրություն

խմբագրել

Կյանք և գործունեություն

խմբագրել
 
Դրվագներ Զրադաշտի կյանքից

Թեև մեզ հասած Ավեստայում տեղ-տեղ Զրադաշտի անվան, ընտանիքի և կյանքի որոշ իրադարձությունների վերաբերյալ ցաքուցրիվ տեղեկություններ կան, բայց նրա կենսագրությունը կանոնավոր և կապակցված լիարժեք ներկայացում չի գտել Ավեստայում։ Ավեստայում առկա Զարադաշտի կենսագրությանը վերաբերվող փաստերը Ավեստայի 21 նասկերից (բաժիններից) երեքում՝ «Չհարդադ», «Վաշտասպ Սասթ» և «Սեփանդ» հիշատակված է եղել։ Ավեստայի բնօրինակ տեքստը և նրա պահլավերեն թարգմանությունը չի պահպանվել, բայց նրա ամփոփ բովանդակությունը հիշատակվել է Դենքարդում[7]։ Զրադաշտի կյանքի մասի պատմական և իրական տեղեկությունները շատ քիչ են, այն ամենը ինչ նրա վերաբերյալ գտնում ենք Ավեստայում ավելի շատ առասպելական բնույթ է կրում, թեպետ այդ նյութերում էլ հնարավոր է ճշմարտության մասնիկ գտնել։

Այն, ինչ Զրադաշտի կյանքի մասին աներկբա վկայում են Ավեստայի տեքստերը այն է, որ Զրադաշտը դեռ վաղ մանկուց հոգևոր կրթություն և դասիարակություն է տեսել, ուստի Գաթերում Զրադաշտը իրեն «Զոթար» է անվանում՝ մի տերմին, որով կոչում էին այն կրոնավոր մարդուն, ով կատարյալ հոգևորական լինելու համար բոլոր պայմանները ուներ[8]։ Ավեստայում նաև հիշատակվում է այն մասին, որ Զրադաշտը մարգարեության շնորհը ստացել է Ահուրամազդայից[9]։ Զրադաշտը իր կրոնը տարածելու ճանապարհին բազում դժվարությունների է հանդիպել, ինչի մասին փաստում են նրա կողմից ստեղծված Գաթաներում առկա՝ աղքատության և իր հետևորդների սակավաթիվ լինելու մասին նրա բողոքները[10]։ Զրադաշտը նաև շատ է դժգոհում իր հայրենակից գուշակներից, հոգևորականներից, քավիներից, Քառապաններից՝ Զրադաշտից առաջ մոգերից և իր թշնամիներ՝ Բադվայից ու Գերհոամից[11]։ Այս իրավիճակի հետ չհաշտվելով՝ վերջիվերջո նա որոշում է լքել իր ծննդավայրը և գնալ հարևան երկիր, որի տիրակալն էր Գաշտասպը (Վշտասպ)։ Զրադաշտը այս երկրում ի վերջո հաջողության է հասնում, և երբ Վշտասպ արքան ընդունում է նրա կրոնը, հարևան ղեկավարների տարակարծություններն ու հակասություններն էլ ավելի են ընդգծվում։ Ավեստայի Աբան յաշտում հիշատակություն կա նաև Զրադաշտի հակառակորդ այս տիրակալների մասին, որոնցից ամենահայտնին Արջասպ Թուրանին է։ Ավանդույթի համաձայն՝ Զրադաշտը 88 տարեկան հասակում սպանվել է Թուրբրաթուր անունով մարդու ձեռքով[12]։

Զրադաշտի ապրած ժամանակաշրջան

խմբագրել
 
Զրադաշտական ատրուշան, որում միշտ վառ էին պահում զրադաշտականության խորհրդանիշը՝ սրբազան կրակը

Զրադաշտի ի հայտ գալը, մինչ այժմ բազում հետազոտողների կատարած աշխատանքներով հանդերձ, դեռևս շարունակում է անորոշ մնալ։ Որոշ պատմաբաններ Զրադաշտի ծնունդը հաշվարկել են մ.թ.ա. 1000 թվականին։ Զրադաշտի ծննդյան ստույգ ամսաթիվը հետազոտողների և պատմաբանների շրջանում շարունակում է վճռահարույց թեմա մնալ։ Նրա ծննդյան վերաբերյալ ուսումնասիրողների տարակարծությունը ընդգրկում է մ.թ.ա. 600-ից մինչև 1200 թվականներն ընկած ժամանակահատվածը[1]։ Մինչ այժմ Զրադաշտի ապրած ժամանակաշրջանին նվիրված այնքան ուսումնասիրություններ, քննարկումներ և հրապարակված տվյալներ կան, որ կարող է մի մեծ ու ամբողջական գրքի թեմա դառնալ[13]։

  • Եվդոքսոս Կնիդոսցին, ով Պլատոնի ժամանակակիցն է եղել, Զրադաշտի հայտնությունը, Պլատոնից 6000 տարի առաջ է թվագրում։
  • Իրանի Զրադաշտական համայնքի ներկայացուցիչները Զրադաշտի ծննդյան օրը՝ մ.թ.ա. 1768 թվականի մարտի 26-ը, իսկ մահվան ամսաթիվը՝ մ.թ.ա. 1691 թվականի դեկտեմբերի 26-ն են համարում[14]։

Ավանդական պատմության կողմնակից գիտնականներից շատերը Զրադաշտի ապրած ժամանակաշրջանը համարում են մ.թ.ա. 5-րդից մինչև վեցերորդ դարերը ընկած ժամանակահատվածը։ Բունդահեշնում Աքեմենյան արքայության անկումից 258 տարի առաջ է ստանձնել մարագարեի իր առաքելությունը։ Սակայն Արտավիրապ Նամեում Զրադաշտի մարգարեության ստանձնումը Ալեքսանդր Մակեդոնացուց 300 տարի առաջ է թվագրվում. քանի, որ Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 330 թվականին է ներխուժել Իրան, ապա այս վարկածը հաշվի առնելով ստացվում է, որ Զրադաշտը ծնվել է մ.թ.ա. 660 թվականին։ Ինչպես նաև որոշ ուսումնասիրողներ անվանակոչության նմանության հիման վրա Դարեհ I-ի հորը՝ Գաշտասպին (Վաշտասպին), շփոթել են դիցաբանական արքա Գաշտասպի հետ, ինչի արդյունքում Զրադաշտի ապրած ժամանակաշրջանը ներկայացրել են մ.թ.ա. մոտավորապես 5-րդ դարը[15]։

  • Այսօր ժամանակակից գիտնականներից շատերը այն կարծիքին են, որ Զրադաշտը ապրել է մ.թ.ա. 1000-1200 տարի առաջ[16]։

Զրադաշտի ծագում

խմբագրել
 
Զրադաշտի որմնանկարը վերցված Յազդ քաղաքում գտնվող զրադաշտական տաճարից

Չնայած նրան, որ Զրադաշտի ծննդավայրի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություններ են կատարվել, վերջնական եզրահանգում չի տրվել[17]։ Ավեստայի Գաթերում, որը Զրադաշտի կյանքին առնչվող միակ հիմնական աղբյուրն է՝ Զրադաշտի ծննդավայրի, դեպի զրադաշտականություն հրավիրելու և քարոզչություն ծավալած վայրերի մասին հստակ տեղեկություն չի հիշատակվել[17]։

Ավեստայի մի քանի Յաշտերի որոշ հատվածներում Զրադաշտի կրոնական գործունեության տարածքը Իրանվիջ անունով է հիշատակվում[18]։

Պահլավական (միջին պարսկերեն) աղբյուրներում և նրանց հաջորող արաբերեն և պարսկերեն գրքերում Իրանվիջը Ատրպատականում (Իրանի արևելյան Ադրբեջանում) է։ Ուսումնասիրողները Ատրպատականը իբրև Զրադաշտի ծննդավայրը ներկայացնելու համար, ի թիվս բազում տարատեսակ պատճառների, իբրև ամենակարևոր պատճառ նշում են լեզվական առնչությունները, քանի որ Ավեստայի գրավոր լեզուն Իրանի արևելյան Ադրբեջանի տարածքին պատկանող լեզուներից է, և այս գրքում մարական կամ հին պարսկերենից ծագած բառեր չեն նկատվում։ Այսօր իրանագետներից շատերը, Իրանվիջ տեղադրելով Խորեզմի տարածքում, այն ներկայացնում են իբրև Զրադաշտի հայրենիք[19][20]։

Գաթաների տեղն ու դերը Ավեստայում

խմբագրել

Զրադաշտների կրոնական գրքի ամենահին և սուրբ մասը Գաթաներն են համարվում։ Հնագույն ժամանակներից ի վեր Գաթաները համարել են հենց իր՝ Զրադաշտի բանստեղծությունների ու խոսքերի հավաքածուն[21]։

Այն Ավեստան, որն այսօր մեզ է հասել Սասանյան դինաստիայի օրոք գոյություն ունեցող Ավեստայի մեկ չորրորդն է[22]։ Մեզ հասած Ավեստան բաղկացած է 5 մասից։

Ավեստան բաղկացած է հետևյալ մասերից.

  • Յասնա, որը երկրպագություն և աղոթք իմաստն ունի, և Ավեստայի ամենակարևոր մասն է, քանի որ ընդգրկում է Զրադաշտին վերգրվող Գաթաները և ընդհանուր առմամբ ներառում է 72 գլուխ կամ Հա[23]։
  • Վիսպերեդ, որը անվանական նմանություն ունի Յասնայի հետ և նրա հետ միասին ընթերցվում է ծիսական արարողությունների ժամանակ[24]։
  • Յաշթ (Հաշտ) Ահուրամազդային երկրպագելու և Ամշասպանդներին, հրեշտակներին և զրադաշտական աստվածներին նվիրված աղոթքի համար նախատեսված հիմների ժողովածու, որը ժամանակագրական առումով ամենայն հավանականությամբ Գաթաների հետ մի քանի դարի տարբերություն ունի։ Յաշթերը կրոնական տեքստերի մի խումբ է, որոնք համադրման ճանապարհով ընդգրկվել են զրադաշտական ուսմունքի գանձարանում[23]։
  • Վենդիդադ, որն ունի «օրենք» իմաստը և իրենից ներկայացնում է կրոնական ու քաղաքական պատվիրանների, օրենքների, կանոնների, արարողակարգերի հավաքածու։ Այս մասի կազմությունը սովորաբար թվագրվում է Աքեմենյան ժամանակշրջանին հաջորդած Արշակունիների տիրապետության սկզբնական շրջանին[25]։ Լեզուն, ոճը և շարադրանքը լիովին համապատասխանում են այս շրջանից մնացած գրական ստեղծագործությունների շարադրանքին և հաստատում այն ենթադրության իսկությունը, որ այս գիրքն ամբողջությամբ գրվել է Արշակունիների տիրապետության սկզբնական շրջանում[26]։
  • Խորդե Ավեստա, որը նշանակում է Փոքր Ավեստա և ընդգրկում է աղոթքների  ծիսական համալիրներ, որոնք իրականացվում էին որոշակի ժամկետներով՝ ըստ ծիսական տոմարի և տոնացույցի։ Պարունակում է բացատրություններ ամսվա սուրբ և օրհնված օրերի, այնպիսի տոների և կրոնական այլ ծեսերի ու ավանդույթների վերաբերյալ, ինչպիսիք են՝ Սադրեփուշին (զրդաշտականության մկրտությունը), հարսանիքը, սգո և այլ ծիսական արարողակարգերի կարգավորման համար անհրաժեշտ ծեսերն ու սովորույթները[27]։

Հիշատակումը գրականությունում

խմբագրել

Զրադաշտը և նրա ուսմունքը իր ժամանակ թողնելով մեծ ազդեցություն, հետագայում հիմնականում անկում է ապրել նոր կրոնների առաջացման ու տարածման ժամանակահատվածում։ Նրա ուսմունքի հետևորդները շատ ժամանակում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում ՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1 iranicaonline.org
  2. اسطورهٔ زندگی زردشت، ص ۲۲
  3. Religious Affiliation of History's 100 Most Influential People
  4. Zoroastrian Community Today Approximately 200,000 Zoroastrians live across the globe.
  5. Boyce. History of Zoroastrianism. 1975. 182.
  6. دانشنامهٔ مزدیسنا، ص ۲۹
  7. اسطورهٔ زندگی زرتشت، ص ۵
  8. Յասնա 23, բանդ 1
  9. Յասնա 43
  10. Յասնա 22, բանդ 2
  11. Յասնա 49, բանդ 1
  12. اسطورهٔ زندگی زردشت، ص ۲۳ تا ۲۵
  13. اسطورهٔ زندگی زرتشت، ص ۱۶
  14. راهنمای دین زرتشتی، ص ۳
  15. خراسان بزرگ مهد آیین زرتشت، ص ۶۸
  16. شناخت اساطیر ایران، ص ۱۴
  17. 17,0 17,1 مزداپرستی در ایران قدیم، ص ۱۷
  18. پورداود، یشت‌ها، جلد اول، ص ۳۸۵، ۲۸۳، ۶ و جلد دوم ص ۱۹۵
  19. اسطورهٔ زندگی زرتشت، ص ۲۱
  20. تاریخ تاجیکان، غفوروف، ص ۶۹
  21. تاریخ ادبیات ایران پیش از اسلام، ص ۳۷
  22. تاریخ ادبیات ایران پیش از اسلام، ص ۳۶
  23. 23,0 23,1 تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۴۰
  24. تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۴۲
  25. تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۶۲
  26. مزداپرستی در ایران قدیم، ص ۱۳۷
  27. گات‌ها، پورداوود، ص ۴۴ تا ۶۰

Գրականություն

խմբագրել
  1. اوشیدری،جهانگیر. دانشنامۀ مزدیسنا،واژهنامۀ توضیحیآیینزرتشت. تهران: نشرمرکز، ۱۳۷۶. شابک‎۹۶۴-۳۰۵-۳۰۷-۵.
  2. دوستخواه،جلیل. اوستا،نامۀمینوی آیین زرتشت. تهران: انتشارات مروارید، ۱۳۶۶.
  3. ساسانفر،آبتین. اوستا، برگردان هفت هات از گاتاها. تهران: نشر علم، ۱۳۸۶.
  4. آموزگار،ژاله و احمد تفضلی. اسطورۀ زندگی زردشت. تهران: انتشارات بابل، ۱۳۷۰.
  5. هینلز،جان. شناخت اساطیر ایران. ترجمۀ ژالۀ آموزگار و احمد تفضلی. چاپ سوم. تهران: نشر چشمه، ۱۳۷۵. ISBN 964-6194-06-0.
  6. کریستن سن، آرتور. مزدا پرستی در ایران قدیم. ترجمۀ صفا،ذبیح‌الله. چاپ چهارم. تهران: انتشارات هیرمند، ۱۳۷۶.
  7. معین،محمد. مزدیسناوادبپارسی. ج. ۱. چاپسوم. تهران: انتشارات دانشگاه تهران، ۱۳۵۵.
  8.  خورشیدیان،اردشیر. پاسخ به پرسش‌های دینی زرتشتیان. چاپ دوم. تهران: انتشارات فروهر، ۱۳۸۷. شابک‎۹۷۸-۹۶۴-۶۳۲۰-۴۶-۸.
  9. تفضلی،احمد،و به کوشش آموزگار،ژاله. تاریخ ادبیات ایران پیش از اسلام. چاپاول. تهران: انتشارات سخن، ۱۳۷۶. ISBN 964-5983-14-2.
  10. رضی،هاشم. راهنمای دین زرتشتی. تهران: انتشارات فروهر، ۱۳۵۲. رضوی ،طاهر.
  11. پارسیانا هلکتابند. ترجمۀ پروفسور مازندی. چاپ دوم. تهران: سازمانان تشارات فروهر، ۱۳۷۹.
  12. معین،محمد. مزدیسنا و ادب پارسی،جلد اول. چاپ سوم. تهران: انتشارات دانشگاه تهران، ۱۳۵۵.
  13. پورداوود، ابراهیم. گات‌ها، قدیمی‌ترین قسمتی از نامۀمینوی اوستا. تهران: انتشارات اساطیر،نامعلوم.
  14. کابلی، مهدیزاده. خراسان بزرگ مهدآیین زرتشت. چاپاول. مشهد: نشرنوند، ۱۳۸۱.
  15. نیبرگ،هنری کساموئل. دین‌های ایران باستان. ترجمۀ سیف‌الدینن جم‌آبادی. چاپ سوم. تهران: مرکز ایرانی مطالعۀ فرهنگ‌ها، ۱۳۵۹.
  16. هرودوت. تاریخه رودوت. ترجمۀ وحید مازندرانی. تهران: انتشارات فرهنگستان ادب و هنر ایران، ۱۳۵۶.
  17. حسین،الهی قمشه‌ای. شاهنامه فردوسی. ترجمۀ ناهید فرشاد مهر. تهران: نشر محمد، ۱۳۸۶.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրադաշտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 710