Պարսեր
Պարսեր կամ փարսեր (գուջարաթերեն՝ પાર્સી [pa։rsi։]), Հնդկաստանում և Պակիստանում զրադաշտականության հետևորդների էթնիկական խումբ, որն ունի պարսկական ծագում։ Թվաքանակը՝ 110 հազ. մարդ (1973)։ Ավանդաբար բնակվում են Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ներկայումս առավելապես բնակվում են Մումբայում (նախկինում՝ Բոմբեյ)։
Պարսեր կամ Փարսեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
կնոջ տարազ | |||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||
200 000 | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
գուջարաթի | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
Զրադաշտականություն | |||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||
պարսիկներ |
Ծեսեր
խմբագրելՊարսերը զրադաշտական են։ Մահացածներին հանձնում են անգղներին՝ հոշոտման, այսպես կոչված լռության աշտարակում (պարսկերեն դախմա/դահմե, دخمه, ˈdäχ-mä)։ Այդ կառույցը բնակությունից հեռու մի որևէ անապատային վայրում է, որտեղ բաց երկնքի տակ դրվում է դին, հավատալով, որ արևի ճառագայթները մահացածի հոգուն կուղղորդեն դեպի երկինք, իսկ ոսկորները՝ շնորհիվ գիշատիչ լեշակերների, անգղների, արագ կազատվեն քայքայվող մարմնից։ Հետագայում ոսկորները սկսեցին հավաքել այսպես կոչված ոսկրատներում։
Այդ ծիսակարգը կատարվում է, որպեսզի չապականվի բնության տարերքներից և ոչ մեկը՝ կրակը, ջուրը, օդը և հողը։
Զրադաշտական կրոնի համար պաշտամունքային առավել մեծ նշանակություն ունի կրակը։ Եվ այն չի կարելի պղծել մահացածի ապականող մարմինը այրելու նպատակով[1]։
Սակայն որոշ դեպքերում ստիպված են լինում խախտել այդ ավանդույթը, որպես կանոն իրենց բնակության երկրներում գործող պետականորեն ընդունված թաղման արարողակարգերով պարտադրված։
Օրինակ, Ֆրեդի Մերկուրիի մարմինը դիակիզվել է, քանի որ բրիտանական օրենսդրությամբ, ինչպես և շատ այլ երկրներում, թաղումը իրականացվում է դիակիզմամբ կամ հուղարկավորությամբ։
Լեզու
խմբագրելՆերկայումս մայրենի լեզուն՝ պարսերենը, չի պահպանվել, և պարսերը խոսում են գուջարաթերեն, որը Հնդկաստանի 23 պետական լեզուներից մեկն է։ Կանոնիկ/հոգևոր գրականությունը՝ ավեստերեն և պահլավերեն է։
Հանրաճանաչ պարսեր
խմբագրել- Ֆրեդի Մերկուրի, (անգլ.՝ Freddie Mercury, Ֆարռուխ Բուլսարա) - երաժիշտ, բրիտանական «Queen» ռոք խմբի մենակատար, վոկալիստ[2]
- Զուբին Մեհթա, (անգլ.՝ Zubin Mehta) - դիրիժոր
- Ֆերոզ Գանդի, (անգլ.՝ Feroze Jehangir Gandhi) - հնդիկ քաղաքական գործիչ, Ինդիրա Գանդիի ամուսինը
- Ռոհինթոն Միստրի, (անգլ.՝ Rohinton Mistry) - կանադական գրող
- Ջամշետի Թաթա - Հնդկաստանի Tata Motors խոշոր ավտոմոբիլաշինական ընկերության հիմնադիր
- Սանայա Իրանի - հնդկական դերասանուհի։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսեր» հոդվածին։ |