Թոմաս Բրաուն
Սըր Թոմաս Բրաուն (անգլ.՝ Sir Thomas Browne, հոկտեմբերի 19, 1605[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 19, 1682[4][1][2][…], Նորիջ, Անգլիա), անգլիացի փիլիսոփա և բանաստեղծ։
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1605[1][2][3][…] Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1682[4][1][2][…] (77 տարեկան) Նորիջ, Անգլիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, բժիշկ-գրող, գրող և բժիշկ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Լեյդենի համալսարան, Ուինչեսթեր քոլեջ, Փեմբրուք քոլեջ և Մոնպելիեի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Ազդվել է | Ֆրենսիս Բեկոն |
Երեխա(ներ) | Էդվարդ Բրաուն և Anne Browne?[6] |
Հայր | Thomas Browne, of London?[7] |
Մայր | Anne Garraway?[7] |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն![]() | |
![]() |
Բրաունի ստեղծագործություններն արտահայտում են նրա խորը հետաքրքրությունը բնական աշխարհի հանդեպ, որն իր վրա է կրում Բակոնիան հարցման գիտական հեղաշրջման ազդեցությունը, մինչդեռ իր քրիստոնեական հավատքը քարոզում էր համբերատարություն և բարյացակամություն մարդկության հանդեպ հաճախ անհանդուրժողական դարաշրջանում։ Որպես անգերազանցելի գրական վարպետ, նրա աշխատանքներում հաճախակի են հղումները դասական և աստվածաշնչային աղբյուրներին։ Նրա գրական ոճը տարբերվում է ըստ ժանրի, արդյունքում վերածվում է հարուստ, ոչ սովորական արձակի։ Չնայած նա շատ անգամ նկարագրվել է որպես մելամաղձոտ մարդ, Բրաունի ստեղծագործությունները բազմիցս նաև բնութագրվում են սրամիտ և նուրբ հումորով։
Թոմասը ծնվել է 1605 թվականի հոկտեմբերի 19-ին Լոնդոնի Սբ. Միքայել եկեղեցում[8]։ Նրա հայրը Ափթոնում (Չեշայր) զբաղվում էր մետաքսի առևտրով։ Թոմասը դեռ երիտասարդ էր, երբ հայրը մահացավ, և նրան ուղարկեցին սովորելու Վինչեսթերի քոլեջ։ 1623 թվականին նա ընդունվեց Օքսֆորդի համալսարան։ Այնուհետև 1626 թվակականին Փեմբրոքի քոլեջն ավարտելուց հետո, սովորել է բժշկություն տարբեր մայրցամաքային համալսարաններում՝ ներառյալ Լեյդենը, որտեղ նա 1633 թվականին ստացավ բժշկական աստիճան։ 1637 թվականին Բրաունը հաստատվեց Նորվիչում, որտեղ ապրել և զբաղվել է բժշկությամբ մինչև իր մահը՝ 1682 թվականը։

Ռելիջիո Մեդիչի (Լոնդոն 1643 թ.) փիլիսոփայական հավատքի խոստովանություն, որը աչքի է ընկնում իր օրիգինալությամբ և գիտակությամբ, որը առիթ է դառնում նրան աթեիզմի մեջ մեղադրելու համար։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118674463 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ R. H. Robbins, "Browne, Sir Thomas (1605–1682)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2008 accessed 16 Feb 2013(անգլերեն)