Ատրուշան
Հոդվածների շարք նվիրված |
Հիմնական |
Բարի և չար ուժեր |
Սրբազան տեքստեր և աշխատություններ |
Ավեստա |
Էպոսներ և լեգենդներ |
Դենքարդ · Բունդահիշն |
Մշակույթ և խորհրդանիշներ |
Տարածում և հալածանք |
Զրադաշտականությունը Իրանում |
Կարդացեք նաև |
Ատրուշան (կամ կրակատուն, մեհյան, պարս. «ատաշկադէ», թարգ.՝ «կրակի տուն»), զրադաշտական կրոնում սրբազան կրակի պահպանման վայրերը։ Զրադաշտական հոգևորականության, մոգերի ծիսակարգի հիմնական նպատակներից մեկն է եղել անմար պահել հիմնական մեհյանների սրբազան կրակը։ Որոշ տեղերում այն վառվել է հարյուրամյակներ ու ավելի քան մեկ հազարամյակ։
[Նա], ով իր ձեռքերով վառելափայտ կզոհաբերի սրբազան կրակի մեջ.. կլինի նրան երանություն[1]։ |
Սրբազան կրակներ
խմբագրելԶրադաշտականությունում սրբազան կրակները բաժանվել են երեք տարբեր աստիճանների։
- Շահ աթաշ Վահարամ/Բեհրամ - «Հաղթական արքա կրակ» - բարձրագույն աստիճանի սրբազական կրակ, որոնք պահպանվում ու տեղից տեղ էին տեղափոխվում միայն արքայական ընտանիքիների համար ու ցանկությամբ։ Նվիրվում էին հիմնական մեծ հաղթանակներին ու հաջողություններին։
- Աթաշ Ադուրան' - (Ադարան) - «Կրակների կրակ» - Այրվում էր հիմնականում բնակավայրերի մեհյաններում։ Նախատեսված էր զրադաշտական ամեն տեսակի տոների ու ծիսակատարությունների իրականացման համար։
- Աթաշ Դադգահ - «Օրենքով սահմանված կրակ» - Կրակ նախատեսված փոքր համայնքների ու առանձին ընտանիքների ներքին խնամքի համար։
Այժմ զրադաշտական բարձրագույն սրբազան կրակները՝ Աթաշ Վահարամները վառվում էին միայն աշխարհի ինը գործող մեհյաններում։
- Իրանշահ Iranshah Atash Behram Ուդվադա, Հնդկաստան. գործում է 1742.
- Դեսահի Desai Atash Behram Նավսարի, Հնդկաստան. գործում է 1765.
- Դադիսեթ Atash Behram Մումբայ, Հնդկաստան. գործում է 1783.
- Վաքիլ Atash Behram Սուրաթ, Հնդկաստան. գործում է 1823.
- Մոդի Modi Atash Behram Սուրաթ, Հնդկաստան. գործում է 1823.
- Վադիա Atash Behram Մումբայ, Հնդկաստան. գործում է 1830.
- Բանաջի Atash Behram Մումբայ, Հնդկաստան. գործում է 1845.
- Անժուման Atash Behram Մումբայ, Հնդկաստան. գործում է 1897.
- Յազդ Yezd Atash Behram Յազդ, Իրան. գործում է 1932.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Յասնա 62.1;
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատրուշան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 665)։ |