Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի արևելյան հատվածը հայերի նախահայրենիքն է[1]։ Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդող տարիներին հայ բնակչության հետ միասին հայկական մշակույթը նույնպես թուրքական կառավարության նշանակետում էր։ 1914 թվականին Օսմանյան կայսրությունում կային մի քանի հազար տաճարներ (մոտավորապես գնահատված է 2 հազարից 3 հազար), այսօր դրանցից մի քանի հարյուրն են մնացել, սակայն սրանցից շատերը փլուզման վտանգի տակ են։ Գործող եկեղեցիները հիմնականում Ստամբուլում են։

Հայերին պատկանող ունեցվածը հիմնականում բռնազավթվել է Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմիցՕսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում և ուղղվել ռազմական, բժշկական ոլորտներին, բանտերին և դպրոցներին։ Մի մասն էլ հատկացվել է այն մուսուլմաներին, ովքեր փախստական էին կամ գաղթել էին իրենց բնակավայրերից Բալկանյան պատերազմների ժամանակ։ Բռնագրավումների համար օրինական արդարացում էր «Emval-i Metruke» (Լքված գույքի օրենք) օրենքը, որով օրինականացվում էր հայկական գույքի բռնագրավումը, եթե սեփականատերը չվերադառնար[2]։

Լեզու, գրականություն, կրթություն

խմբագրել

Դպրոցներ

խմբագրել
Մինչ 1915 թվականը, շատ հայկական դպրոցներ գտնվում էին արևելյան Թուրքիայում, իսկ այժմ բոլորը Ստամբուլում են։ Նկարում Սանասարյան վարժարանը Կարինում և Կեդրոնական վարժարանը Ստամբուլում։

Օսմանյան կայսրությունում մինչև 18-րդ դարի վերջ հայկական դպրոցների գործունեությունն արգելված էր։ Ոչ պաշտոնական մի շարք դպրոցներ գործել են Բիթլիսի գավառակում, բայց առաջին հայկական վարժարանը բացվել է 1790 թվականին Շնորհք Մկրտիչ Ամիրա Միրիճանեանի բարերարությամբ։ 1823-1831 թվականներին՝ Կարապետ պատրիարքի աթոռակալության տարիներին, հայկական դպրոցների կառուցումն աննախադեպ վերելք էր ապրում։

Առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը բացվել է 1838 թվականին Սկյուտարում և կոչվել ճեմարան։ Մոտ 1838 թվականին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ջանքերով Անատոլիայում 439 հայկական դպրոցներ գործարկվեցին[3]։ Թանզիմաթի հռչակման և Աբդուլ Մեջիդի կառավարման ժամանակ՝ 1839 թվականին, հայերն ունեին 37 դպրոցներ՝ ներառյալ երկու քոլեջ, 4620 աշակերտներով, բազմաթիվ թանգարաններ, տպարաններ, հիվանդանոցներ, հանրային գրադարաններ և միայն Պոլսում տպագրվող 8 տարբեր ամսագրեր[4]։ Համաձայն Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացրած տվյալների՝ Օսմանյան կայսրությունում 1901-1902 թվականներին եղել են 803 հայկական դպրոցներ 81,226 աշակերտներով և 2,088 ուսուցիչներով։ Սրանցից 438-ը գտնվել են 6 վիլայեթներում 36,839 աշակերտներով և 897 ուսուցիչներով[5]։

Հայոց ցեղասպանության ընթացքում հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բնաջնջման։ Շատ դպրոցներ Անատոլիայում կամ ավերվել են, կամ ծառայեցվել այլ նպատակներով։

2005 թվականի դրությամբ, Ստամբուլում գործում էին 18 հայկական դպրոցներ[6]։

Գրականություն

խմբագրել

Այս շրջանի նշանավոր գրողներ են Սիամանթոն, Հակոբ Պարոնյանը, Վահան Թեքեյանը, Լևոն Շանթը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Ավետիս Ահարոնյանը, Ատրպետը, Կոստան Զարյանը։

19-րդ դարում գրական մեծ շարժում ծավալվեց, ինչի նպատակը հայ նոր գրականությունը ծաղկեցնելն էր։ Այս շրջանը, երբ հայ գրականությունը վերելք ապրեց, հայտնի է Վերածննդի շրջան կամ Զարթոնք անվամբ։ Կոստանդնուպոլսի և Թիֆլիսի վերածննդի գործիչները, եվրոպացի ռոմանտիստների հետ համարյա կիսում էին միևնույն գաղափարները և հետաքրքրված էին աջակցելու հայկական նացիոնալիզմին։ Նրանցից շատերը ընդունում էին նոր ձևավորված արևելյան կամ արևմտյան հայերենը՝ կախված թիրախային լսարանից, դրանք դասական հայերենից՝ գրաբարից գերադասելով։

Վերածննդի շրջանը ավարտվեց 1885-1890 թվականներին, երբ հայ ժողովուրդը փոթորկոտ և դժվարին ժամանակներ էր ապրում։ Նշանավոր իրադարձություններ են Բեռլինի պայմանագիրը, Բալկանյան ժողովուրդների անկախությունը, ինչպես Բուլղարիան, և իհարկե, 1895-1896 թվականների համիդյան ջարդերը։

Բարբառներ

խմբագրել

Մամուլ

խմբագրել
 
Նմուշ «Արևելք» օրաթերթից

Որոշ մասնագետներ պնդում են, որ հայ ռեալիստ գրողներ ասպարեզ եկան, երբ հիմնադրվեց «Արևելք» թերթը (1884)։ Արփիար Արփիարյանը, Լևոն Բաշալյանը, Գրիգոր Զոհրապը, Մելքոն Գյուրջյանը, Տիգրան Կամսարյանը և այլք համախմբվեցին վերոնշյալ թերթի շուրջ։

Այդ շրջանի մյուս կարևոր թերթը «Հայրենիքն» էր, որը դարձավ շատ պոպուլիստական, խրախուսեց քննադատությունը և այլն։

Այսօր Ստամբուլում տպագրվում են երեք հայկական օրաթերթեր՝ «Ակոս», «Ժամանակ» և «Մարմարա»։

Այբուբեն

խմբագրել

Պետրոս Տեր-Մաթոսյանը (Կոլումբիայի համալսարան) նշում է, որ համարյա 250 տարի՝ 18-րդ դարի սկզբից մինչև մոտ 1950 թվականը, ավելի քան 2000 թուրքերեն գրքեր տպագրվել են օգտագործելով հայերեն գիրը։ Այն կարդում էին ոչ միայն թուրքահայերը, այլև ոչ հայկական էլիտան (ներառյալ Օսմանյան կայսրության թուրքերը)։ Հայերեն գիրը զուգահեռ կիրառվել է նաև արաբական գրի հետ Օսմանյան կայսրության օսմաներեն փաստաթղթերում։ Օրինակ Օսմանյան կայսրությունում գրված առաջին նովելը եղել է Վարդան փաշայի Akabi Hikayesi գործը (1851), որը գրվել է հայերեն գրով։ Նաև, Աբդուլ Մեջիդի կառավարման օրոք օսմանյան դրամահատարանը հսկող Դուզյան ընտանիքը թուրքերեն գրանցումները կատարում էր օգտագործելով հայերեն նշանագրերը[7]։ 19-րդ դարի վերջից հայկական այբուբենը կիրառվում էր նաև քրդերեն գրքեր գրելու համար։

Հայկական տեղանուններ

խմբագրել

Հայկական տեղանունների նախնական անվանափոխումը ծրագրվել է Սուլթան Աբդուլ Համիդի կառավարման ժամանակ։

1880 թվականինՀայաստան անվանումը կտրականապես արգելվեց կիրառել մամուլում, դասագրքերում, պետական ենթակառուցվածներում և հետագայում փոխարինվեց Անատոլիա կամ Քուրդիստան անվանումներով[8][9][10][11][12]։

Անվանափոխումը շարունակվել է դեռ վաղ հանրապետական շրջանում՝ մինչև 21-րդ դարը։ Այն ներառում էր ազգանունների թուրքացումը, կենդանիների անունների փոփոխությունը[13], հայ պատմական գործիչների անունների փոփոխությունները (օրինակ հայտի Բալյան ընտանիքի անվանումը քողարկված էր իտալական Բալիանի անվամբ)[14][15],և հայկական պատմական իրադարձությունների փոփոխությունն ու խեղաթյուրումը[16]։

 
Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում

Հայերեն աշխարհագրական անվանումներ ունեցող վայրերի մեծ մասը գտնվում են Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում։ Այն բնակավայրերը, որոնց անվանումներում կան -կերտ (օրինակ՝ Մանազկերտ, Նորակերտ, Տիգրանակերտ, Նոյակերտ), -շեն (օրինակ՝ Արծվաշեն, Պեմզաշեն, Նորաշեն) և -վան (օրինակ՝ Չարենցավան, Նախիջևան, Դատվան) համարվում են հայերեն անվանում[17]։

Օսմանյան պատմության ընթացքում թուրքական և քրդական ցեղերը բնակեցրել են հայկական գյուղերը և փոխել են տեղական անվանումները։ Հատկապես հայոց ցեղասպանությունից հետո, երբ արևելյան Թուրքիայի մեծ մասի հայ բնակչությունը դատարկվեց[17]։

Ըստ Սևան Նիշանյանի 3, 600 հայերեն աշխարհագրական անվանում փոխվել է[18]։

Կրոնական կառույցներ

խմբագրել

Ակնարկ

խմբագրել

1914 թվականին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունը կազմեց Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր վանքերի, եկեղեցիների և կրոնական այլ ենթակառուցվածքների ցուցակը։ Պատրիարքարանը ներկայացրեց ավելի քան 2549 կրոնական կառույցներ, որոնք գտնվում էին իր հովանու ներքո. դրանցից ավելի քան 200-ը վանքեր էին և 1600-ը՝ եկեղեցիներ[19]։ 1974 թվականին ՅՈՒՆԵՍԿՈն հայտարարել է, որ 1923 թվականից հետո, ավելի քան 913 հայկական պատմական հուշարձաններ մնացել են Արևելյան Թուրքիայում, որոնցից 464-ը լիովին ոչնչացվել են, 252-ը ավերվում են և 197-ը ենթակա են վերանորոգման[20]։

Ֆայեզ Ղոսեյն, արաբ գրող և հայոց ցեղասպանության ականատես, գրում է.

  Հայերի կոտորածներից հետո կառավարությունը ստեղծեց հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին մնացած ունեցվածքի վաճառքով։ Հայկական մշակութային արժեքները վաճառվում էին ամենաէժան գներով ... Մի անգամ ես գնացի եկեղեցի՝ տեսնելու, թե այս առևտուրն ինչպես է կազմակերպվում։ Հայկական դպրոցների դռները փակ էին։ Թուրքերը գիտական գրքերը օգտագործում էին շուկայում պանիր, մրգեր ու արևածաղիկ փաթաթելու համար ... 1914 թվականին Ստամբուլի հայոց պատրիարքարանը ներկայացրել էր Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության եկեղեցիների և վանքերի թիվը։ Ավելի քան 2,300-ը նշված էին ընդգրկվելու 4-5-րդ դարերի վաղ քրիստոնեական եզակի հուշարձանների թվին։ Դրանց մեծ մասը վառվեց, թալանվեց և ավերվեց թուրքերի կողմից հայոց ցեղասպանության ժամանակ[21]  

:

2011 թվականի դրությամբ Թուրքիայում գործում էին 34 հայկական եկեղեցիներ, որոնցից շատերը գտնվում են Ստամբուլում։

Նշանավոր վանքերի և եկեղեցիների ցանկ

խմբագրել
Տեսքը 20-րդ դարում և նկարագրությունը Տեսքն այսօր
Մշո Սուրբ Առաքելոց վանք
 

Առաքելոց վանքը հիմնադրվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, առաքյալների՝ Հռոմից բերված մասունքների վրա։ Վանքն անվանակոչվել է ի պատիվ այդ մասունքների (որոնք ներառում էին Սուրբ Պետրոսի և Սբ. Պողոսի ձախ ձեռքերը և Անդրեաս առաքյալի աջ ձեռքը)։

Բյուզանդական տիրապետությունից հետո Մամիկոնյան նոր ճյուղի կառավարման շրջանում վանքը դարձավ Տարոնի խոշոր մշակութային և կրոնական կենտրոնը։ Մամիկոնյանների կառավարումից հետո վանքը և բնակչությունը ենթարկվել են արաբական արշավանքներին։ Կարճ ժամանակահատվածում վերջինս լքվել է, սակայն դրան հաջորդել է կրկին հայկական համայնքի վերստեղծումը և վանքի վերականգնումը։ Օսմանյան տիրապետության ներքո վանքին որոշակիորեն վերադարձվում է ունեցվածքը, և կայունություն է հաստատվում, սակայն այն կրկին անկում է ապրում 17-րդ դարի օսմանապարսկական պատերազմների ժամանակ։ 1660-ականների երկրաշարժը վնասում է կառույցներից շատերը։ 1890-ականների կեսերից կոտորածներ են սկսվում, ինչից հետո եկեղեցական միաբանությունը կրճատվում է՝ դառնալով մեկ գլխավոր հոգևորական և երկու կամ երեք վանականներ։

 

1915 թվականին վանքը ենթարկվում է հարձակման և թալանի, իսկ նրա վանահայր Հովհաննես վարդապետ Մարությանը սպանվում է[22]։ Վանքի երկու դռներից մեկը, որը թվագրվում է 1134 թվականով, հայտնաբերվել էր Բիթլիսում և տեղափոխվել Թբիլիսի՝ այնտեղ պահպանվելու նպատակով[22]։ Դուռը Երևան է տեղափոխվել 1925 թվականին և ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում[22]։

Մշո Սուրբ Կարապետի վանք
 

Սուրբ Կարապետի վանքը հայկական վանական համալիր է Մեծ Հայքի Տարոն գավառում, Մուշից մոտավորապես 35 կմ հյուսիս-արևմուտք։ Այժմ գտնվում է Թուրքիայի արևելքում գտնվող քրդական Չենգելի գյուղում։ Հիմնադրվել է չորրորդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից. Հայաստանի ամենահին վանքերից է։ Սուրբ Կարապետը նաև Օսմանյան Հայաստանի երեք կարևորագույն, ամենահարուստ և ամենահին ուխտավայրերից է։

 
Պատկեր
Աղբյուր։ Aztagdaily.com

Հայոց ցեղասպանությունից հետո այն հիմնովին ոչնչացվեց։ Այն բազմիցս պայթեցվել է թուրքական բանակի կողմից։ Այսօր Սուրբ Կարապետից մնացել են միայն մի քանի անձև քարեր և խաչքարեր, որոնք օգտագործվել են որպես շինանյութ ներկայիս մուսուլման բնակչության կողմից՝ հիմնականում քրդերի, տեղական կառույցները և սեփական տները կառուցելու համար։

Վարագավանք
 

Հիմնադրվել է 11-րդ դարում արդեն գոյություն ունեցող կրոնական վայրում։ Եղել է Վասպուրականի թագավորության ամենահարուստ և ամենահայտնի վանքերից մեկը, իսկ հետագա դարերում եղել է Վանի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի նստավայրը[23]։ Այն հիմնադրվել է Սենեքերիմ Արծրունու կողմից իր կառավարման սկզբում` (1003-24) հիմքում ամփոփելով Քրիստոսի խաչի մասունքը, որը պահվում էր դեռևս 7-րդ դարից։ Վանքի կենտրոնական կառուցվածքը նման է Հայաստանում գտնվող Սուրբ Հռիփսիմե տաճարին[24]։ Վանի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներն այստեղ են աթոռակալել մինչև 19-րդ դարը։ Նրանցից մեկը՝ ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը հիմնադրել է «Արծիվ Վասպուրականի» թերթը, որ պատմական Հայաստանի պատմության առաջին տպագրված լրագիրն էր.[25]:

 

1915 թվականի ապրիլի 30-ին՝ Վանի ինքնապաշտպանության ժամանակ, օսմանյան բանակը ավերում է վանքը։ Նրա ավերակները դեռ տեսանելի են քրդական հայտնի Բակրաչլը գյուղում։ Վանքն այժմ ծառայում է որպես անասնակերի պահեստ։

Նարեկավանք
 

10-րդ դարի կառույց Նարեկավանքը, Վանա Լիճը և Վասպուրականը (ներկայիս Թուրքիա)։ Վաղ 20-րդ դար։

 
Ամբողջովին ավերված
 

Վանքը դադարել է գործել 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ և վերջնականապես քանդվել է 1951 թվականին։ Քրդական նորաստեղծ գյուղ Յեմեշլիկը հիմնվել է վանքի տարածքում, իսկ մզկիթը գտնվում է հենց այն վայրում, որտեղ մի ժամանակ եղել է Նարեկավանքը[26][27]։

Սուրբ Բարդուղիմեոսի վանք
 

Սուրբ Բարդուղիմիոսի վանքը կառուցվել է 13-րդ դարում Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, այժմ հարավարևելյան Թուրքիայի Վանի մարզի Բաշքալե (Ադամակերտ) քաղաքի մոտ է։ Համարվել է հայերի կարևոր ուխտավայրերից մեկը[28]։ Վանքը կառուցվել է Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում[28], վերջինս առաջին դարում Հայաստան է բերել քրիստոնեությունը։ Սուրբ Թադեոսի հետ միասին, Սուրբ Բարդուղիմեոսը համարվում է Հայ առաքելական եկեղեցու հովանավոր սուրբը։

 

Հայոց ցեղասպանությունից հետո (անհայտ թվականին) վանքը անցավ թուրքական բանակի ենթակայության տակ, և նրա ամբողջ կայքը այժմ գտնվում է բանակային բազայի համալիրի ներսում, և այնտեղ մուտքը սահմանափակված է։ Եկեղեցու գմբեթը դեռ կանգուն էր 1960-ականների սկզբին, բայց ամբողջ կառույցն այժմ քանդված է, իսկ գմբեթն ամբողջությամբ ավերված։

Լիմի եկեղեցի
 

Կղզու եկեղեցին կոչվել է Սուրբ Գևորգ[29]։ Կառուցվել է 1305 թվականին և ընդլայնվել 1621-ին և 1766-ին[29]։

 

Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 12,000 հայ կին և երեխա երեք օրերի ընթացքում անցան կղզի, մի քանի տասնյակ տղամարդիկ կարողացան պատսպարվել Համիդիե գնդերից։ Բոլորը սովամահ եղան, մինչև օգնության հասնելը[30]։ Վանքն այժմ քանդվում է[29]։

Սուրբ Նշան վանք (Սեբաստիա)
 

Սուրբ Նշան վանքը կառուցվել է Սենեքերիմ արքայի որդի՝ արքայազն Ատոմ-Աշոտի կողմից։ Վանքը կոչվել է նշանավոր մասունքի անունով, որը Սենեքերիմը բերել էր Վարագավանքից, և որը վերադարձվել էր այնտեղ նրա մահից հետո։ Սա Բյուզանդական ժամանակաշրջանում Փոքր Հայքի լուսավորության և կրթական նշանավոր կենտրոններից մեկն էր։ Մինչև հայոց ցեղասպանությունը (1915) վանքին տիրում էին Իկոնիայի սելջուկները և օսմանցիները։ 1915 թվականին Սուրբ Նշան վանքը եղել է Սեբաստիայի շրջանում միջնադարյան հայերեն ձեռագրերի հիմնական շտեմարանը. այստեղ գրանցված էր առնվազն 283 ձեռագիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրադարանը չի ոչնչացվել, և շատ ձեռագրեր պահպանվել են։ 1918 թվականին դրանցից մոտ հարյուրը տեղափոխվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարան։

 
Հիմնովին ավերված
Աղբյուր։ Armenia. A guidebook.

1978 թվականին վանքն ավերվել է պայթուցիկ նյութերից։ Այժմ այդ վայրում ռազմակայան է։ Վանքից ոչինչ չի մնացել։

Կտուց անապատ
 

Կտուց վանքը հայ առաքելական եկեղեցի է պատմական Վասպուրական նահանգում՝ Վանա լճի Կտուց կղզում (ներկայիս Թուրքիա)[31]։

 

Մեր օրերում Կտուց վանքը, իր տեղադրության շնորհիվ, այլ հայկական եկեղեցիների համեմատ առավել լավ վիճակում է գտնվում։

Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)
 

Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ Վանքը կոչվել է «Առաքելոց» ի պատիվ եկեղեցու ներսում Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալների քանդակների։ 1064-1100 թվականներին, գտնվելով սելջուկների տիրապետության տակ, եկեղեցին վերածվել է մզկիթի։ 1579-1877 թվականներին՝ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ նույնպես եկեղեցին դարձվել է մզկիթ։ Կարսի՝ ռուսների գրավելուց հետո, 1877 թվականին, այն դառնում է ռուսական օրթոդոքս եկեղեցի։ 1918-ին կրկին հայտվելով թուրքերի ձեռքում՝ այն վերածվում է մզկիթի։ 1919 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, թուրքերի նահանջից հետո եկեղեցին վերականգնում է իր գործունեությունը։ 1920 թվականին Կարսն ընկնում է, իսկ եկեղեցին դադարում է գործել։ 1920-ականներին մինչև բենզինի պահեստի վերածվելը վանքը ծառայել է որպես մզկիթ։ 1969-1980 թվականներին եկեղեցին ծառայել է որպես թանգարան։

 

Եկեղեցին բռնագրավվել և դարձել է թուրքական պետության սեփականությունը։ Այն վաճառվել է տեղի քաղաքապետարանին, որը նախատեսում էր քանդել այն և տեղում դպրոց կառուցել։ Սակայն այս պլանը երբեք չիրագործվեց։ Այս ընթացքում նրա զանգակատունը ոչնչացվել է։ 1950-ականներին այն օգտագործվում էր որպես նավթի պահեստ։ 1960-70-ական թվականներին եկեղեցին դարձել էր փոքրիկ թանգարան։ Ներկայումս եկեղեցին ծառայում է որպես մզկիթ։

Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)
 

Եկեղեցին կառուցվել է Գագիկ Արծրունի արքայի մեկենասությամբ 915-921 թվականներին։ Կառուցվել է Մանուել ճարտարապետի կողմից վարդագույն տուֆից։ Խաչաձև հատակագծով, քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկարությունը՝ 17 մ, լայնությունը՝14 մ, բարձր, գմբեթով՝ 24 մ)՝ արևելակողմի զույգ ավանդատներով։ Հատակագծային հորինվածքը մոտենում է Ավանի և Հռիփսիմեի տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև տաճարների տարածական սկզբունքներին համապատասխան։ Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ[32]։

Վասպուրականի արքա Գագիկ Առաջինը (908-943/944) իր կառավարման ժամանակ Աղթամար կղզին դարձրեց իր բնակավայրերից մեկը՝ այնտեղ նստավայր հիմնադրելով[32]։ 1116-1895 թվականներին Աղթամար կղզին եղել է Աղթամարի հայոց կաթողիկոսության նստավայրը։

 

Հայոց ցեղասպանության ժամանակ եկեղեցու հոգևորականները կոտորվել, իսկ վանքն ու վանական շենքերը ավերվել, թալանվել են։ 1915 թվականից ի վեր եկեղեցին չի գործում[33]։ 1920 -ականներից սկսած եկեղեցին ենթարկվում է լայնածավալ վանդալիզմի։ Անհետացել է արքայական պատկերասրահի նախշազարդ քարե ճաղավանդակը։ 1914 թվականի լուսանկարների համեմատությամբ մեծ վնաս է հասցվել նաև որմնանկարներին։ Ստեփանոս կաթողիկոսի խաչքարը (թվագրված 1340) մոտ 1956 թվականին խեղվել է, և նրա փորագրություններից մեծ հատվածներ կոտրվել են։ 1956 թվականին մնացել էր 1444 թվագրությամբ մեկ այլ զարդարված խաչքարի միայն ստորին երրորդ մասը, որի տեսքն անփոփոխ էր, երբ լուսանկարվել էր Բախմանի կողմից 1911 թվականին։ Խաչատուր Մոկացու 19-րդ դարի տապանաքարը, որը դեռ 1956 թվականին անվնաս էր, հետագայում ջարդուփշուր արվեց՝ վերածվելով բեկորների[34]։ 1950-ականներին կղզին օգտագործվում էր որպես ռազմական վարժարան[35][36]։ 2005 թվականին կառույցը փակ էր այցելուների համար, քանի որ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, մեկ տարի անց թուրքական կառավարության կողմից բացվեց՝ գործելով որպես թանգարան[37]։

Սուրբ Աստվածածին վանք (Արաբկիր)
 

Արաբկիրի Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Համարվում էր Արևմտյան Հայաստանի ամենախոշոր վանքերից մեկը։ Այն ի վիճակի էր օթևան հանդիսանալ 3000 մարդու համար։ 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ ենթարկվել է հարձակման, այրվել և թալանվել։

 
Հիմնովին ավերված

Հայոց ցեղասպանությունից հետո վերանորոգվել է և ծառայել որպես դպրոց։ 1950 թվականին Արաբկիրի քաղաքապետարանը որոշեց քանդել տաճարը, իսկ 1957 թվականի սեպտեմբերի 17-ին վանքը դինամիտով պայթեցվեց։ Եվ ավելի ուշ, այն հողատարածքը, որտեղ կանգնեցված էր եղել տաճարը, վաճառվեց Հուսեյին անունով մի գյուղացու 28,005 լիրայով[38]։ Այսօր տաճարի տեղում ավերակներ են։

Խծկոնք վանք
 

Խծկոնքի վանքը հինգ եկեղեցիներից բաղկացած վանական համալիր է։ Կառուցվել է 7-13-րդ դարերում Անիի Բագրատունիների օրոք։ Այն գտնվում է Կարսի մարզկենտրոն Տիկոր քաղաքի մոտ՝ Հայաստանի սահմանից արևմուտք՝ մոտ 19 կիլոմետր հեռավորության վրա։

 
Պատկեր Արխիվացված 2013-11-13 Wayback Machine
Աղբյուր։ Panoramio.com [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

1959 թվականին ֆրանսիացի արվեստագետ և պատմաբան Թիերին այցելել է վանք։ Վերջինիս պատկանող հինգ եկեղեցիներից չորսը ամբողջովին ավերված են եղել, միայն մեկը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին է եղել կանգուն, այն էլ հիմնովին վնասված վիճակով[39]։ Տեղաբնակների խոսքերով եկեղեցիները պայթեցվել են թուրքական բանակի կողմից՝ օգտագործելով պայթուցիկ նյութեր։ Այս ամենը վերահաստատվել է 2002 թվականին Տիկորի բնակիչների կողմից[40]։ Եկեղեցու գմբեթը դեռևս կանգուն է, սակայն պատերը պայթեցվել են և լցվել ձորը։ Պատմաբան Ուիլյամ Դելրիմփլը նշում է, որ սա այնպիսի վնաս է, որը չի կարող լինել երկրաշարժի հետևանքով[41]։

Սուրբ Փրկիչ
 

Եկեղեցու կառուցումն ավարտվել է մոտ 1035 թվականին։ Այն ունի յուրահատուկ կառուցվածք։ Կառուցվել է Ապլղարիբ իշխանի կողմից՝ հիմքում ամփոփելով Քրիստոսի խաչափայտից մասունք։

 

Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1955 թվականը, երբ ողջ արևելյան հատվածը փլուզվեց փոթորիկից[42]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Melvin Ember; Carol R. Ember; Ian A. Skoggard (2004). Encyclopedia of diasporas: immigrant and refugee cultures around the world. Dordrecht, Netherlands: Kluwer Academic Publishers. էջ 36. ISBN 978-0-306-48321-9. «Currently, only one-sixth of that land [ancestral territory] is inhabited by Armenians, due first to variously coerced emigrations and finally to the genocide of the Armenian inhabitants of the Ottoman Turkish Empire in 1915.»
  2. Biner, Z. Ö. (2010). Acts of defacement, memory of loss: Ghostly effects of the "Armenian crisis" in Mardin, southeastern Turkey. History and Memory, 22(2), 68–94, 178.
  3. Gökçe, Feyyat (Summer 2010). «Minority and Foreign Schools on the Ottoman Education System». E-International Journal of Educational Research. 1 (1): 44–45. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  4. Oshagan, Vahe (2004). Hovannisian, Richard G. (ed.). The Armenian people from ancient to modern times (1st paperback ed.). New York, NY: St. Martin's Press. էջ 151. ISBN 978-1-4039-6422-9.
  5. James Bryce, 1st Viscount Bryce, The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915–16, London, T. Fisher Unwin Ltd., 1916, pp. 662–64
  6. «Armenian Claims and Historical Facts: Questions and Answers» (PDF). Ankara: Turkish Ministry of Tourism, Center for Strategic Research. 2005. էջ 44. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին. «The Armenian community in Istanbul has 18 schools, 17 cultural and social organizations, three daily newspapers, five periodicals, two sports clubs, 57 churches, 58 foundations and two hospitals.»
  7. Mansel, Philip (2011). Constantinople. Hachette UK. ISBN 978-1-84854-647-9.
  8. (ru) Modern History of Armenia in the Works of Foreign Authors [Novaya istoriya Armenii v trudax sovremennix zarubezhnix avtorov], edited by R. Sahakyan, Yerevan, 1993, p. 15
  9. Boar, Roger; Blundell, Nigel (1991). Crooks, crime and corruption. New York: Dorset Press. էջ 232. ISBN 978-0-88029-615-1.
  10. Balakian, Peter (2009 թ․ հոկտեմբերի 13). The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. HarperCollins. էջ 36. ISBN 978-0-06-186017-1.
  11. Books, the editors of Time-Life (1989). The World in arms : timeframe AD 1900–1925 (US ed.). Alexandria, Va.: Time-Life Books. էջ 84. ISBN 978-0-8094-6470-8. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  12. K. Al-Rawi, Ahmed (2012). Media Practice in Iraq. Palgrave Macmillan. էջ 9. ISBN 978-0-230-35452-4. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.(չաշխատող հղում)
  13. «Turkey renames 'divisive' animals». BBC. 2005 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին. «Animal name changes: Red fox known as Vulpes Vulpes Kurdistanica becomes Vulpes Vulpes. Wild sheep called Ovis Armeniana becomes Ovis Orientalis Anatolicus. Roe deer known as Capreolus Capreolus Armenus becomes Capreolus Cuprelus Capreolus.»
  14. «Yiğidi öldürmek ama hakkını da vermek...». Lraper (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  15. «Patrik II. Mesrob Hazretleri 6 Agustos 2006 Pazar». Bolsohays News (թուրքերեն). 2006 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  16. Hovannisian, Richard G., ed. (1991). The Armenian genocide in perspective (4th ed.). New Brunswick, NJ [u.a.]: Transaction. էջեր 128–30. ISBN 978-0-88738-636-7.
  17. 17,0 17,1 Sahakyan, Lusine (2010). Turkification of the Toponyms in the Ottoman Empire and the Republic of Turkey (PDF). Montreal: Arod Books. ISBN 978-0-9699879-7-0.
  18. Nisanyan, Sevan (2011). Hayali Coğrafyalar: Cumhuriyet Döneminde Türkiye'de Değiştirilen Yeradları (PDF) (թուրքերեն). Istanbul: TESEV Demokratikleşme Programı. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  19. Bevan, Robert (2004). The destruction of memory : architectural and cultural warfare (1st ed.). London: Reaktion Books. ISBN 1-86189-205-5.
  20. «Cultural Genocide». Armenian Genocide Museum-Institute. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  21. «Cultural Genocide». Armenian Genocide Museum.
  22. 22,0 22,1 22,2 «Surp Arakelots Vank – The Holy Apostles Monastery». VirtualAni. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  23. «Varagavank' Monastery». Rensselaer Digital Collections. Rensselaer Polytechnic Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  24. Armenia, Travels and Studies. Volume 2. The Turkish Provinces By Harry Finnis Blosse Lynch – Page 114
  25. Hewsen, Robert H. (2000), «Van in This World; Paradise in the Next: The Historical Geography of Van/Vaspurakan», in Հովհաննիսյան, Ռիչարդ (ed.),  Հայկական Վան/Վասպուրական , Պատմական Հայաստանի նահանգներ և քաղաքներ , Կոստա Մեսա, Կալիֆորնիա: Mazda Publishers , էջ 28, OCLC 44774992{{citation}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. Suciyan, Talin (2007 թ․ ապրիլի 7). «Holy Cross survives, diplomacy dies» (PDF). Armenian Reporter. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին. «On the day of inauguration, Archbishop Mesrob II, Patriarch of Armenians in Turkey, went to visit Nareg Monastery in the village of Yemişlik – the former Narek village. In the place where Nareg Monastery once stood, today there is a mosque. Six years ago, there were still some remnants of an archway of the monastery. In Sevan Nişanyan's book, Eastern Turkey, Nareg Monastery is called a very important remnant of Armenian architecture, destroyed in 1951.»
  27. Papazian, Iris (1997 թ․ հուլիսի 19). «Archbishop Mesrob Ashjian on a Sentimental Journey to Western Armenia». Armenian Reporter International. էջ 18. «The group also visited the village of Narek, now desolate. The image of a mosque on the very spot where once stood the famed Narek Monastery caused great sorrow.»
  28. 28,0 28,1 «The Condition of the Armenian Historical Monuments in Turkey». Research on Armenian Architecture. 2008 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017-12-28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
  29. 29,0 29,1 29,2 «A Pilgrimage to Lake Van» (PDF). EasternTurkeyTours. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  30. Kevorkian, Raymond (2011). The Armenian Genocide: A Complete History. London: I.B. Taurus and Co. Ltd. էջ 322. ISBN 978-1-84885-561-8.
  31. «Ktuts' Anapat». Rensselaer Digital Collections. Rensselaer Polytechnic Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  32. 32,0 32,1 (hy) Harutyunyan, Varazdat M. "Ճարտարապետություն" ("Architecture"). History of the Armenian People. vol. iii. Yerevan: Armenian Academy of Sciences, 1976, pp. 381–84.
  33. Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. էջ 232. ISBN 0-226-33228-4.
  34. Sirape Der Nersessian Aght'amar Church of the Holy Cross, 1964, pp. 7, 49–52.
  35. (tr) "Paylaşılan Bir Restorasyon Süreci: Akhtamar Surp Haç Kilisesi." Mimarizm. 26 February 2008.
  36. «Restoration Process». Bianet.org.
  37. «Asbarez, 1 October 2010: The Mass at Akhtamar, and What's Next». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  38. Antarnik L. Pladian, 1969, New York – Arapkir Union, p. 931
  39. (fr) Thierry, Jean-Michel, "Notes Sur des Monuments Armeniens en Turque (1964)," Revue des Études Arméniennes, volume 2, 1965.
  40. Hofmann, Tessa. Armenians in Turkey Today: A Critical Assessment of the Situation of the Armenian minority in the Turkish Republic (2002), 40.
  41. Dalrymple, William, "Armenia's Other Tragedy," The Independent Magazine, 18 March 1989.
  42. Sim, Steven. «The church of the Redeemer». VirtualANI. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել