Երուսաղեմի Հայոց պատրիարքություն

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն կամ Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ, Հայ առաքելական եկեղեցու պատրիարքությունն է Սուրբ Երկրում։ Պատրիարքն ունի արքեպիսկոպոսի աստիճան, նրա նստավայրն է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Ներկա պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը սկսած 2013 թվականից[1]։

Երուսաղեմի Հայոց պատրիարքություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն
Տեսակպատրիարքություն
Հիմնադրված638 թ.
ԿենտրոնԵրուսաղեմ
Առաջնորդի նստավայրMonastery of Saint James, Երուսաղեմ
Մայր եկեղեցիՍրբոց Յակոբեանց վանք
Ժամերգության լեզուԳրաբար
Երաժշտական ավանդույթՀոգևոր
ՏոմարՀուլյան
Եպիսկոպոսների թիվ2
Կրթահամալիրների թիվԵրկու
Վանքերի թիվ5
Կայքarmenian-patriarchate.com
 Armenian Patriarchate of Jerusalem Վիքիպահեստում

Պատմություն Խմբագրել

 
Սուրբ Հակոբյանց վանք

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հիմնադրվել է Է. դարում։ Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ)։ Աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը։ Պատրիարքը Սուրբ Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը։ Նրան ընտրում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է։ Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը[2]։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 643