Քուրդիստան, Քրդստան (քրդ.՝ کوردستان, Kurdistan ˌkʊɾdɪˈstɑːn) կամ Մեծ Քուրդիստան[3][4], աշխարհագրական եզր, որն իր ժամանակից գործածությամբ ընդգրկում է Միջին Արևելքում գտնվող այն տարածքները, որտեղ զգալի ներկայություն են ունեցել և այժմ բնակչության մեծամասնություն են կազմում քրդերը[5][6]։ Չունի հստակորեն սահմանված աշխարհագրական եզրեր և անցյալում գործածվել է տարբեր տարածքների նկատմամբ[7]։ Մեկ սահմանմամբ այն զբաղեցնում է պատմական Մեծ Հայքի Կորճայք նահանգի տարածքը, հետագայի Վանի նահանգի հարավարևմտյան գավառները[8]։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ այն համապատասխանում է Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռնաշղթաների միջև ընկած տարածքներին, ընդգրկելով Հայկական և Իրանական լեռնաշխարհների մի գգալի հատված[9]։ Լայնագույն սահմանումներով այն կարող է ընդգրկել ժամանակակից Հայաստանի և Վրաստանի արևմտյան հատվածները և ընդարձակվել մինչև Միջերկրական ծովը և կամ Պարսից ծոցը[6][7]։

Քուրդիստան
քրդ.՝ کوردستان, Kurdistan
Kurdish-inhabited area by CIA (1992) box inset removed.jpg
Քրդաբնակ տարածքներ ըստ ԿՀՎ (1992 թ․)[1]
Լեզուներ Քրդերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հայերեն ևն
Տեղադրություն Բարձր Միջագետք և Զագրոսի լեռներ,Հայկական լեռնաշխարհ և Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանների հատվածները, հյուսիսային Սիրիան, հյուսիսային Իրաքը և հյուսիսարևմտյան Իրանական լեռնաշխարհը[2]
Parts Հյուսիսային Քուրդիստան
Արևմտյան Քուրդիստան
Հարավային Քուրդիստան
Արևելյան Քուրդիստան
Երկրներ Իրաք
Իրան
Թուրքիա
Սիրիա

«Քրդստան» եզրն առաջին անգամ հիշատակվել է Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» մեջ, նկատի ունենալով Ուռհայի և Դիարբեքիրի միջև ընկած մի տարածք, որտեղ բնակվում էին քրդեր[7]։ Միջին Արևելքում տիրել են տարբեր քրդական ծագմամբ իշխաններ և հարստություններ, սակայն երբեք գոյություն չի ունեցել Քրսդստան անվամբ ինքնիշխան պետություն[5][10]։ «Քրդստան» են կոչվել կամ կոչվում մի շարք վարչատարածքային բաժանումներ․ Օսմանյան կայսրության Քուրդիստանի էյալեթը, Իրանի Քուրդիստանի նահանգը, Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր Քուրդիստանի գավառը և Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանը։

Առաջին աշխարհամարտից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո քրդերով բնակեցված տարածքները հայտնվեցին Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի տարածքում։ Նշված ժամանակներից ի վեր գործածության մեջ են մտել «Թուրքական Քրդստան» («Հյուսիսային Քրդստան», պատմական Արևմտյան Հայաստան և հարակից շրջաններ), «Իրանական Քրդստան» («Արևելյան Քրդստան»), «Իրաքյան Քրդստան» («Հարավային Քրդստան») և «Սիրիական Քրդստան» («Արևմտյան Քրդստան») անվանումները[11][12][13]։ 20-րդ դարում տարբեր անհաջող փորձեր են արվել անկախ քրդական պետականություն հիմնադրել վերոնշյալ երկրների տարածքում (օրինակ՝ Մահաբադի հանրապետությունը, Արարատյան հանրապետությունը, Քուրդիստանի թագավորությունը ևն)։ Քրդական որոշ ազգայնական կազմակերպությունների նպատակն է ստեղծել անկախ քրդական պետություն, որը կընդգրկի բոլոր քրդական մեծամասնություն ունեցող տարածքները կամ ավելին։ Այլ քրդական կազմակերպություններ ձգտում են ձեռք բերել լայն ինքնավարություն քրդաբնակ շրջաններում՝ գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում[14][15]։

Ներկայումս Իրաքյան Քուրդիստանը, որը մաս է կազմում Իրաքի դաշնային հանրապետության, միակ ճանաչված ինքնավար քրդական վարչական միավորն է։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում քրդական զինված խմբավորումներ իրենց վերահսկողության տակ են վերցրել հյուսիսային Սիրիայի մի զգալի հատված, ստեղծելով փաստացի ինքնավարություն։ Ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում[16][17]։

ՊատմությունԽմբագրել

Հին ժամանակաշրջանԽմբագրել

Այս տարածաշրջանում հնագույն ժամանակներից բնակվում էին տարբեր էթնիկ խմբեր, որոնց թվում են. գութիները, հուրիները, մաները և հայերը[18]։ Ի սկզբանե մաների հայրենիքը գտնվում էր Կապուտան լճից դեպի արևելք և հարավ, մոտավորապես ժամանակակից Մահաբադի կենտրոնում։ Հետագայում Կյուրոս Մեծի և Դարեհ Ա-ի օրոք տարածաշրջանը ենթարկվում է պարսկական տիրապետության տակ[19] :

Հետդասական պատմությունԽմբագրել

Ժամանակակից պատմությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Besikci, Ismail. Selected Writings [about] Kurdistan and Turkish Colonialism. London: Published jointly by Kurdistan Solidarity Committee and Kurdistan Information Centre, 1991. 44 p. Without ISBN
  • King, Diane E. Kurdistan on the Global Stage: Kinship, Land, and Community in Iraq (Rutgers University Press; 2014) 267 pages; Scholarly study of traditional social networks, such as patron-client relations, as well as technologically mediated communication, in a study of gender, kinship, and social life in Iraqi Kurdistan.
  • Öcalan, Abdullah, Interviews and Speeches [about the Kurdish cause]. London: Published jointly by Kurdistan Solidarity Committee and Kurdistan Information Centre, 1991. 46 p. Without ISBN
  • Reed, Fred A. Anatolia Junction: a Journey into Hidden Turkey. Burnaby, B.C.: Talonbooks [sic], 1999. 320 p., ill. with b&w photos. N.B.: Includes a significant coverage of the Turkish sector of historic Kurdistan, the Kurds, and their resistance movement. 0-88922-426-9

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Kurdish lands»։ Library of Congress։ Վերցված է 6 November 2019 
  2. «Kurdistan – Definitions from Dictionary.com»։ Վերցված է 2007-10-21 
  3. Turkey demands Google remove Greater Kurdistan map by Rudaw, December 25, 2018
  4. Kaya Zeynep (2020)։ Mapping Kurdistan: Territory, Self-Determination and Nationalism։ Cambridge University Press։ էջեր 2, 137, 177, 197 
  5. 5,0 5,1 Zaken Mordechai (2007)։ Jewish Subjects and Their Tribal Chieftains in Kurdistan: A Study in Survival։ Leiden, The Netherlands: BRILL։ էջեր 1–2։ ISBN 9789004161900։ «Kurdistan was never a sovereign state, though the area with an ethnic and linguistic majority of Kurdish population is defined as Kurdistan.» 
  6. 6,0 6,1 O'Shea Maria T. (2004)։ Trapped Between the Map and Reality: Geography and Perceptions of Kurdistan։ Routledge։ էջեր 77, 156։ ISBN 0-203-50186-1։ OCLC 894246270 
  7. 7,0 7,1 7,2 Asatrian Garnik (2009)։ «Prolegomena to the Study of the Kurds»։ Iran and the Caucasus 13 (1): 1–57։ ISSN 1609-8498։ doi:10.1163/160984909x12476379007846 
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 443 — 916 էջ։
  9. «Kurdistan»։ www.britannica.com (անգլերեն)։ Վերցված է 2022-05-26 
  10. M. T. O'Shea, Trapped between the map and reality: geography and perceptions of Kurdistan, 258 pp., Routledge, 2004. (see p.77)
  11. Բայբուրդյան Վահան (2017-09-06)։ «Քրդական հարցի ներկա վիճակը եվ զարգացման միտումները»։ Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 8 (2 (23)): 3–18։ ISSN 2738-2613 
  12. Kurdish Awakening: Nation Building in a Fragmented Homeland, (2014), by Ofra Bengio, University of Texas Press
  13. «The Columbia Encyclopedia, Sixth Edition, 2005»։ bartleby.com 
  14. «The Kurdish Conflict: Aspirations for Statehood within the Spirals of International Relations in the 21st Century»։ Kurdishaspect.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին։ Վերցված է 2011-05-13 
  15. Hamit Bozarslan “The Kurdish Question: Can it be solved within Europe?”, page 84 “The years of silence and of renewal” in Olivier Roy, ed. Turkey Today: A European Country?.
  16. «Kurds seek autonomy in democratic Syria»։ BBC։ August 16, 2012 
  17. «Syria to consider granting Kurds greater autonomy»։ Al Jazeera։ Վերցված է 25 April 2018 
  18. [1] Archived 1 May 2008 at the Wayback Machine.
  19. «Mahabad»։ Britannica Online Encyclopedia։ Վերցված է 2011-05-13