Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Նշան վանք (այլ կիրառումներ)

Սուրբ Նշան վանք, (նաև՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան վանք) հայկական միջնադարյան եկեղեցական համալիր։ Ըստ Արիստակես Լաստիվերցու՝ վանքը 11-րդ դարում կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը։ Սուրբ Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը, Վարագա Սուրբ Խաչը և այլ արժեքավոր իրեր։ 19-րդ դարի 2-րդ կեսին վանքում գործել է հոգևոր դպրոց։

Սուրբ Նշան վանք (Սեբաստիա)
վանական համալիր


ՏեղադրությունՍեբաստիա, Արևմտյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճականհայտ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ11-րդ դար
Ավերում1915 թ․
##Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) (Թուրքիա)
Set01-church1.svg
##Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
39°34′19.92″ հս․ լ. 36°53′33.72″ ավ. ե. / 39.5722000° հս․. լ. 36.8927000° ավ. ե. / 39.5722000; 36.8927000Կոորդինատներ: 39°34′19.92″ հս․ լ. 36°53′33.72″ ավ. ե. / 39.5722000° հս․. լ. 36.8927000° ավ. ե. / 39.5722000; 36.8927000

Վանական համալիրի կառույցներըԽմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցիԽմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչ մեծ, գրեթե քառակուսի հատակագծով, քառախորան գմբեթավոր շինություն է։ Խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշեր կան, որոնց արևելքից մուտք է բացվում դեպի կիսաշրջանաձև, փոքր աբսիդներով զույգ ավանդատները։ Գմբեթը բարձրանում է խորանների անկյունների կիսասյուների միջև ձգվող կամարների վրա։ Եկեղեցին 19-րդ դարի սկզբին նորոգվել է, որի ընթացքում աղավաղվել են նրա որոշ հատվածներ (արևմտյան խորանը կիսաշրջանից փոխվել է սեղանաձևի, ավելացվել են կիսասյուներ)։ Մաքուր տաշված կրաքարից շարված, առանց խորշերի արտաքին պատերն ունեն բազմաստիճան որմնախարիսխ և զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձանների զուգահեռներից է։

Սուրբ Նշան եկեղեցիԽմբագրել

Սուրբ Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով։ Բեմի խորանի երկու կողմի ուղղանկյուն, կիսաշրջանաձև աբսիդներով ավանդատները երկհարկանի են։ Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսապատված է Արևմտյան Հայաստանի Կուտինա բնակավայրի հախճապակե սալիկներով։ Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր։ 11-րդ դարում եկեղեցին օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը։

Սուրբ Կարապետ եկեղեցիԽմբագրել

Վանական համալիրի երրորդ՝ Սուրբ Կարապետ գմբեթավոր եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մատուռ։ Այն հիմնովին վերակառուցվել է 1857 թ․-ին։

ՊատկերներԽմբագրել

Վանական համալիրի ներկա վիճակըԽմբագրել

1915 թ․-ին Հայոց ցեղասպանության հետևանքով Սեբաստիայի Սուրբ Նշան վանքը ամայացել է և ավերվել։ Ներկայումս հայտնի չէ ավերակների ճակատագիրը։

ԱղբյուրներԽմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան 2002, էջ 898-900։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 258