Բացել գլխավոր ցանկը

Աբաս Բագրատունի (Կարսի թագավոր)

Կարսի թագավոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)

Աբաս Բագրատունի (ծննդյան թվականն անհայտ - 1029), Կարսի (Վանանդի) թագավոր (984 - 1029), Հայոց թագավոր Աբաս Բագրատունու թոռը, Կարսի Մուշեղ Ա Բագրատունի թագավորի որդին, սերվում է Բագրատունիների թագավորական հարստությունից[1]։

Աբաս Բագրատունի
Կարսի թագավոր
Իշխանություն9841029
Թագադրում984
Մահացել է՝1029
ՆախորդՄուշեղ Կարսեցի
ՀաջորդողԳագիկ Կարսեցի
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրՄուշեղ Ա Բագրատունի
ՄայրԱնանուն Բագրատունի
ԵրեխաներԳագիկ Կարսեցի

ԿենսագրությունԽմբագրել

Աբասը հաջորդեց հորը՝ Մուշեղ Ա-ին՝ ժառանգելով Կարսի թագավորությունը։ Նրա մայրը՝ Գարդմանքի իշխան Սահակ Սևադայի դուստրն էր[2]։ Իր շուրջ կեսդարյա կառավարման ընթացքում Աբաս թագավորը, պատմիչների վկայությամբ, բարեկարգել է երկիրը, վերացրել «գողությունն ու ավազակությունը», ստեղծել մշտական բանակ, ապահովվել առևտրական քարավանների անվտանգ երթևեկությունը, մարդկանց անձի և ունեցվածքի անվտանգությունը[1]: Ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատել Շիրակի Բագրատունյաց գահակալող ճյուղերի հետ։

Ինչպես Կարսի Մուշեղ թագավորը, այնպես էլ Աբասը որոշ նկրտումներ ունեին Հայաստանի հյուսիս-արևելյան մասերում գտնվող Փառիսոսի թագավորության նկատմամբ։ Այդ ժամանակ այնտեղ թագավորում էին եղբայրներ Սենեքերիմ և Գրիգոր «Փառավոր», «Բարեպաշտ» պատվանունները կրող թագավորները, իսկ սրանց քույրը Կարսի թագուհին էր՝ Մուշեղ թագավորի կինը և Աբասի մայրը։ Այդ թագավորների մահից հետո Կարսի թագուհին կարող էր ժառանգորդ համարվել Փառիսոսի ապագա թափուր գահի։

ԳործունեությունԽմբագրել

Ստեփանոս Տարոնեցիին Աբաս Բագրատունուն բնութագրել է իբրև «փառահեղ մարդ՝ լի հանճարով և իմաստությամբ»[3]։

Աբաս թագավորի օրոք քաղաքում ծաղկում են արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50 000-ից, որն այն ժամանակվա քաղաքային բնակչության համար մեծ թիվ էր։

Վանանդ գավառն իր բարձր լեռնային սարահարթով նպաստավոր պայմաններ ուներ երկրագործության և հացահատիկային բույսերի աճեցման համար։ Արաքսի հովիտը՝ Երասխաձորը իր մեղմ և տաք կլիմայով հնարավորություն էր տալիս ունենալու զարգացած այգեգործություն և նրա հետ կապված գինեգործություն ու պարտիզագործություն։ Մեծրաց լեռների անտառները շինանյութ էին մատակարարում։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի և Արջո-Առիճ հրաբխային զանգվածի ալպյան մարգագետինները նպաստավոր պայմաններ էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Մեծ համբավ ուներ լեռնագործությունը։ Հայտնի էին պղնձի, արծաթի, արճճի և երկաթի հանքերը, հիմնականում Կեչուտի լեռներում, որոնց հիմքի վրա էլ քաղաքներում, հատկապես Կարսում, զարգանում էր արհեստագործությունը։ Զարգացող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքային կենտրոնների և առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին։

Ըստ պատմիչների՝ Աբասը իր երկրում վերացնում է ավազակությունը, որն այնպիսի չափերի էր հասել, որ մարդիկ իրենք իրենց ունեցվածքի տերը չէին։ Ամենայն խստությամբ պատժում, ոչնչացնում է հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ ու հանգիստ կյանքը։ Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների (994)։ Կարսի փոքրիկ թագավորության վիճակն անկայունացավ Բյուզանդիայի ու վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ, որոնց պատճառը մահացած Դավիթ Կյուրոպաղատի ժառանգության շուրջ ծագած վեճն էր։ Այդ ընթացքում Կարսի թագավորության տարածքը, որ կռվող կողմերի համար ռազմաբեմ էր դարձել, խիստ ավերածությունների ենթարկվեց։

Ծումբի ճակատամարտԽմբագրել

Աբաս Կարսեցին մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ համատեղ պայքարին և 998 թվականի Ծումբի ճակատամարտին։ Մամլանը, պատճառ բռնելով Դավիթ Կյուրոպաղատի կողմից կայսիկներին պատկանող Մանազկերտի գրավումը, բազմաքանակ զորքով հարձակվում է Հայաստանի վրա և առաջանում մինչև Ապահունյաց գավառ: Նրա դեմ են դուրս գալիս Անիի Բագրատունյաց արքա Գագիկ Ա-ն, Աբասը և հայկական այլ բանակներ՝ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ: Հայկական զորախմբին իրենց զորքերն են ուղարկում նաև Տայքի Դավիթ Կյուրոպաղատն ու վրաց Գուրգեն թագավորը: Ճակատամարտը տեղի է ունենում Ապահունիքի Ծմբո գյուղի մոտակայքում, որտեղ հայ-վրացական զորքերը ջախջախում են Մամլանին և դուրս քշում երկրի սահմաններից[1]:

Աբասին հաջորդել է որդին՝ Գագիկը (1029-1065)։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա
 
(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
 
 
Աշոտ Ողորմած
 
(953-977)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա Կարսեցի
 
Կարսի թագավոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ
 
(977-990)
 
Գագիկ Ա
 
(990-1020)
 
Կատրանիդե Բ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գուրգեն
 
Լոռու թագավոր
(978-989)
 
Աբաս Ա Կարսեցի
 
Կարսի թագավոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի
 
Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ Բագրատունի
 
Հովհաննես-Սմբատ
 
(1022-1041)
 
Աշոտ Քաջ
 
(1022-1040)
 
Աբաս Բագրատունի
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա Կարսեցի
 
Կարսի թագավոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինյան
 
 
 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայ ժողովրդի պատմություն», Հ. Ժամկոչյան, Ա. Աբրահամյան, Ս. Մելիք-Բախշյան, Ս. Պողոսյան, Երևան, 1975, էջ 450-451, 453.
  2. «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 9 

ԱղբյուրներԽմբագրել

  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885.
  • «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518.
  • «Հայ ժողովրդի պատմություն», Հ. Ժամկոչյան, Ա. Աբրահամյան, Ս. Մելիք-Բախշյան, Ս. Պողոսյան, Երևան, 1975, էջ 450-451, 453.
Նախորդող
Մուշեղ Ա 963-984
Կարսի արքա
Աբաս Ա

984 - 1029
Հաջորդող
Գագիկ Ա 1029 - 1065
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։