Բիթլիս, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Վարչական կենտրոնը Բիթլիս քաղաքն է։

Գավառակ
Բիթլիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԲաղեշ, Բաղիշ, Բիթլիզ, Պիթլիզ, Պիտլիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն38 886[1] մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Տեղաբնականունբիթլիսցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Բիթլիսի գավառը ընդգրկում էր Վանա լճի հյուսիսարևմտյան մասը։

Գավառակը գտնվում էր լեռնային բարձր շրջանում և ուներ փարթամ բուսականություն, սառնորակ ջրեր և առողջարար օդ։

Բնակչություն

խմբագրել

1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Բիթլիսի գավառակն ուներ 38 864 բնակիչ, որից 20 800-ը՝ մուսուլմաններ, 16 286-ը՝ հայեր, 1 800-ը՝ այլազգիներ։

Հայ բնակչությունը թուրքերի կողմից գրեթե հիմնովին բնաջնջվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ ողջ մնացածները բռնի մուսուլմանացվեցին։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու արհեստներն էին։

Վարչական բաժանում

խմբագրել

XIX դարի վերջի և XX դարի սկզբի դրությամբ Բիթլիսի գավառակը բաժանված էր 4 գյուղախմբերի, որոնք միասին ունեին 188 գյուղ, որից 46-ը հայաբնակ էին[1]։

Բիթլիսի գավառակի մեջ մտնում էին հետևյալ գյուղախմբերը.

  • Գյոզալդարա
  • Դատվան
  • Փարխանդ
  • Տատիկ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 686-687

Աղբյուրներ

խմբագրել