Լևոն Բաշալյան
Լևոն Բաշալյան (սեպտեմբերի 24, 1868[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 1, 1943[1], Վիշի[1], թաղված է Փարիզում), հայ արձակագիր, հրապարակագիր, գրաքննադատ, թարգմանիչ։
Լևոն Բաշալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1868[1] |
Ծննդավայր | Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 1, 1943[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Վիշի[1] |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[2] |
Մասնագիտություն | արձակագիր, թարգմանիչ, լրագրող, քաղաքական ակտիվիստ, խմբագիր և գրական քննադատ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1886) |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Անդամակցություն | ՀԲԸՄ, Հայ ազգային պատվիրակություն և Nansen International Office for Refugees? |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Աշխատավայր | Մասիս, Արևելք, Հայրենիք, Նոր կյանք և Լը ֆուայե |
Լևոն Բաշալյան Վիքիդարանում | |
Levon Pashalian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում, Բալուից ներգաղթած ճարտարապետի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ալեմտաղում և Սկյուտարում։ Հաճախել է Իսկյուտար-Իճատիեի մի մանկապարտեզ, ուր հայերեն գրել-կարդալու հետ միասին, սովորել է նաև ֆրանսերեն։ Սովորել է նորաբաց Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1886 թ. և դարձել «Մասիս» օրաթերթի օգնական խմբագիր։ Այնտեղ էլ սկսել է իր գրական-հրապարակախոսական փորձերը։ Հետագայում դարձել է Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթի հիմնական ուժերից մեկը։ Այնտեղ տպագրել է հոդվածներ ռուս գրողների մասին, ինչպես Իվան Տուրգենևի և ուրիշների։ Այս ժամանակվանից էլ սկսել է գրել պատմվածքներ, որոնց նյութը Կ. Պոլսի քաղքենիական կյանքն է։ «Մասիսում» լույս են տեսել նրա «Հմայաթափ», «Դրացուհին», «Այս է եղել» և այլ պատմվածքները։ Հետագայում, երբ 1891 թ. լույս է տեսնում «Հայրենիք» օրաթերթը, դառնում է նրա խմբագիրներից մեկը, այնտեղ տպագրելով բազմաթիվ հոդվածներ և գեղարվեստական երկեր։ Մինև 1895 թվականի դեկտեմբեր ամիսը նա վարում է Ա. Արփիարյանի խմբագրությամբ լույս տեսնող «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականների օգնական-խմբագրի պաշտոնը։ 1895-1896 թվականների կոտորածներից հետո անցել է արտասահման և դարձել 1898 թվականից Լոնդոնում Արփիար Արփիարյանի խմբագրությամբ լույս տեսնող «Նոր կյանք» պարբերականի օգնական խմբագիրը։ 1901 թ. եկել է Կովկաս և հաստատվել Բաքվում, որտեղ ծառայել է նավթարդյունաբերական ֆրանսիական մի ընկերությունում, ապա նշանակվում է ընկերության տնօրեն։ Այս շրջանում «Մուրճ» ամսագրի 1901-1902 թվականների համարներում վերատպվել են նրա պատմվածքներից մի քանիսը, ինչպես «Ղալաթիո ռեսթը», «Աղավնիները», «Խաչախճին» և այլն։ Մինև 1920 թ. մնում է Կովկասում և Ռուսաստանում` ստեղծագործական կյանքից կտրված։ 1920 թ. հեռացել է Բաքվից, մեկնել է Կ. Պոլիս, ապա վերջնականապես հաստատվել Փարիզում` նորից մղվելով դեպի գրական կյանքը։ Այստեղ Բաշալյանը կատարում է ազգային-հասարակական և մշակութային արգասավոր գործունեություն։ Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) և հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամներից էր։ Վերջինիս հանձնարարությամբ 1924 թվականին ժամանում է Խորհրդային Հայաստան։
1928-1934 թթ. Փարիզում խմբագրել է ֆրանսերեն և հայերեն բաժիններ ունեցող «Լը Ֆուայե» պարբերականը։
Կյանքի վերջին տարիներին գրել է իր հուշերը «Թրքահպատակի մը արկածները մեծ պատերազմին ատեն» վերնագրով, որը լույս է տեսել 1939 թ. մամուլում։ 1943 թ. Փարիզում լույս է տեսել նրա գեղարվեստական ստեղծագործությունների առաջին հատորը՝ գրականագետ Արշակ Չոպանյանի առաջաբանով։ Լևոն Բաշալյանը վախճանվել է 1943 թվականի փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Վիշի քաղաքում։ 1945 թ. նրա ստեղծագործությունները հրատարակվել է նաև Հալեպում, 1965 թ.՝ Երևանում[3]։
Երկեր
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ստեփան Կուրտիկյան, Արևմտահայ ականավոր նովելիստը։ «Գրական թերթ», 1969, № 5:
Աղբյուրներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Բաշալյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Բաշալյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 291)։ |