Գագիկ Ա Արծրունի

Վասպուրականի իշխան
(Վերահղված է Գագիկ Արծրունիից)

Գագիկ Արծրունի կամ Գագիկ-Խաչիկ (880-943), Վասպուրականի վերջին գահերեց իշխան (որպես Գագիկ Գ Արծրունի՝ 904-908), ապա՝ Վասպուրականի հիմնադիր թագավոր (որպես Գագիկ Ա Արծրունի՝ 908-943

Գագիկ Ա Արծրունի
Վասպուրականի արքա
Գագիկ Արծրունու քանդակը Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու վրա
Իշխանություն908 - 943
Ծնվել է՝ոչ վաղ քան 879 և ոչ ուշ քան 880 կամ 879[1]
Մահացել է՝մոտ 943[1]
ԵրկիրԲագրատունիների թագավորություն
ՀաջորդողԴերենիկ-Աշոտ
ԱմուսինՄլքե
ՏոհմԱրծրունիներ
գերիշխան
ՀայրԳրիգոր-Դերենիկ[2]
ՄայրՍոֆյա Բագրատունի[2]
ԵրեխաներԴերենիկ Ա Արծրունի[3], Աբուսահլ Ա Արծրունի[3] և Ամիրա-Գորգին Արծրունի

Ամուսնացած էր Սմբատ Տիեզերակալ թագավորի եղբոր՝ Շապուհ սպարապետի դուստր Մլքեի հետ։ Ունեցել են երկու զավակ՝ Աշոտ-Դերենիկ և Աբուսահլ-Համազասպ։

Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ-Խաչիկը (Գագիկ Արծրունի), ծնվել է 880 թվականին Վասպուրականում՝ գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկի ընտանիքում։ Իշխել է 904 թվականից, իսկ 908 թվականին հիմնադրել է Բագրատունիներին ենթակա թագավորություններից ամենազորեղը՝ Վասպուրականի թագավորությունը։

Ընտանիք

խմբագրել

Ստորև ներկայացված են Աշոտ Ա Մեծ թագավորի և Կատրանիդե Ա թագուհու 7 զավակներից երեքը՝ իրենց ընտանիքներով։ Ներառված չեն մյուս 4-ը՝ Սմբատ, Սահակ, Դավիթ և Մարիամ։

Գործունեություն

խմբագրել

904 թվականին Աշոտ Արծրունուն հաջորդեց միջնեկ եղբայրը՝ Գագիկը։ Նրա օրոք Վասպուրականն ապրեց աննախադեպ տնտեսական և քաղաքական վերելք։ Ռշտունիք, Տոսպ, Ճուաշ գավառներում կառուցվեցին պաշտամունքային և պաշտպանական շինություններ։ Նա շարունակեց նաև Վանի միջնաբերդի, շահաստանի և արվարձանի մեջ դեռևս հոր՝ Դերենիկի ձեռնարկած շինությունների կառուցումը։ Իշխանանիստ Վանը ջրով ապահովելու համար Գագիկն անցկացրեց ջրմուղ. Վարագա լեռան ստորոտից ջուրը հասցվում էր քաղաք։ Գագիկ Արծրունին հնազանդեցրեց նաև Մոկքում իշխող Բագրատունիներին՝ գրավելով ու իր իշխանությանը` միացնելով այդ նահանգը։ Արաբական ութմանիկ ցեղից հետ գրավեց Վանա լճի բարձրադիր ու ժայռոտ ափին գտնվող Ամյուկ ամրոցը։ Մոկքի գրավման և Գագիկի մյուս ձեռնարկումների շնորհիվ Բագրատունիների դիրքերը Հարավային Հայաստանում թուլացան՝ հարուցելով Սմբատ Ա–ի դժգոհությունը։ Սմբատ Առաջինի և Գագիկ Արծրունու հարաբերությունները սրվեցին, երբ նա Վասպուրականից խլեց Նախճավան քաղաքն ու գավառը` հանձնելով Սյունիքի տերերին։ Այս ամենն էլ նպաստում է Գագիկ Արծրունու մերձեցմանը Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հետ։

Յուսուֆը 908 թ. խալիֆայի անունից թագ շնորհեց Գագիկ Արծրունուն։ Հովհաննես Դրասխանակերտցու հավաստմամբ՝ դա տեղի է ունեցել Նախճավանի պատճառով Սմբատ Ա–ի և Գագիկի միջև ծագած վեճից անմիջապես հետո, երբ վերջինս մեկնեց Յուսուֆի մոտ։ Մինչ դեռ Թովմա Արծրունու Անանուն շարունակողի հաղորդմամբ՝ Գագիկը թագադրվել է Յուսուֆի կողմից Սմբատ թագավորին գերելուց հետո[4]։

Սակայն, քանի որ Գագիկ Արծրունին թագավորեց սոսկ հայրենի Վասպուրականում, Մոկքում և Կորճայքի, Աղձնիքի, Տուրուբերանի ու Այրարատի մի քանի գավառներում, մյուս պատմագիրները նրան հիշում են ` իբրև Վասպուրականի թագավոր։ Ամենայն Հայոց թագավոր դառնալու համար նա պետք է իրեն ենթարկեր նաև Հայաստանի մյուս նահանգները։ Այրարատին և Հայաստանի մյուս մասերին տիրանալ էր կամենում նաև Յուսուֆը, որը Գագիկ և Գուրգեն Արծրունիների զորակցությամբ, ինչպես արդեն նշվել է, 909 թ. ապրիլին հարձակվեց Սյունիքի վրա։ Հարձակումը կրկնվեց 910թ գարնանը Վասպուրականի զորուժի կողմից։ Վերջինս պաշարեց ` Վաղարշակերտը (Ալաշկերտ), բայց չկարողացավ գրավել այն ։ Գագիկ Արծրունին չկարողացավ տիրանալ նաև Նախճավանին, քանի որ, այն գրավել էր Յուսուֆը։ Վերջինս հովանավորում էր նաև 909թ իրեն հարած Աշոտ Բագրատունուն՝ Սմբատ Ա–ի եղբայր Շապուհի որդուն, որը, իբրև Բագրատունի, նույնպես գահի հավակնորդ էր և Գագիկի մրցակիցը։ Յուսուֆը նրան նախապատվություն էր տալիս՝ չվստահելով Վասպուրականի թագավորին։ Գագիկ Արծրունին, ականատես լինելով Յուսուֆի զորքերի վայրագություններին, որոշեց խզել նրա հետ կապերը։ Այդ նպատակով 912 թ. նա դիմեց Սմբատ Ա թագավորին՝ կամենալով զորակից լինել նրան։ Հայաստանում Յուսուֆի զորքերի վայրագությունները մերձեցրին նաև Արծրունյաց և Սյունյաց տերերին ընդդեմ դաժան ոսոխի։ Սյունյաց Սմբատ իշխանը, խույս տալով թշնամուց, ապաստանեց Վասպուրականում[5]։

Գագիկ Արծրունու գահակալության տարիներին (908–943) Վասպուրականի թագավորությունը բուռն վերելք ապրեց։ Զարգացան արհեստները, առևտուրը և գյուղատնտեսությունը։ Վասպուրականի թագավորությունը մեծ հզորություն և ազդեցիկ դիրք ուներ ոչ միայն Հայաստանում, այլև դրացի երկրներում։ Կոստանդին Ծիրանածինը Գագիկ Արծրունուն տիտղոսավորում է «իշխանաց իշխան» բառերով, մինչդեռ Աբաս Բագրատունի թագավորին կոչում է սոսկ «մագիստրոս»։ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը, Գագիկ Արծրունուն և Աբաս Բագրատունուն հիշելով որպես Հայոց ինքնակալ թագավորներ, առաջին տեղում դնում է Վասպուրականի թագավորին։ Գագիկ Արծրունու օրոք Վասպուրականի թագավորությունը հաջողությամբ դիմագրավում էր հարևան ամիրությունների հարձակումներին։ Խաչիկ-Գագիկ Արծրունին հայտնի դարձավ որպես մեծ շինարար։ «Արծրունյաց տան պատմության» անանուն հեղինակը վկայում է, որ ինքնիշխանն ուներ գեղարվեստական ​​ճաշակ և ամբողջ սրտով նվիրվել ստեղծագործական աշխատանքին։ Հայ պատմաբանը հիացմունքով է նկարագրում Գագիկի ամենաուշագրավ շինարարական ձեռքբերումները

Անանունը փառաբանում է Աղթամար կղզում Խաչիկ-Գագիկի կտակով ստեղծված ևս երկու շինություն՝ թագավորական պալատը և Սուրբ Խաչ եկեղեցին[6]։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ
 
(885-890)
 
Կատրանիդե Ա
 
(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
Գրիգոր Արծրունի
 
(857-887)
Վասպուրականի իշխան
 
Սոֆյա Բագրատունի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Աբու-Մրվան Արծրունի
 
(897-898)
Վասպուրականի իշխան
 
դուստր
 
Աշոտ սպարապետ
 
Մլքե
 
(908-943)
 
Գագիկ
 
(908-943)
Վասպուրականի թագավոր
 
Գուրգեն
 
(904-925)
Պարսկահայքի իշխան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեդա Արծրունի
 
Աշոտ
 
(898-904)
Վասպուրականի իշխան
 
 
 
Աշոտ-Դերենիկ
 
(943-958)
Վասպուրականի թագավոր
 
 
Աբուսահլ-Համազասպ
 
(958-968)
Վասպուրականի թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ-Սահակ
 
(968-991)
Վասպուրականի
թագավոր
 
Գուրգեն-Խաչիկ
 
(991-1003)
Վասպուրականի թագավոր
 
Սենեքերիմ-Հովհաննես
 
(1003-1021)
Վասպուրականի թագավոր
 
Դերենիկ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 102—103.
  3. 3,0 3,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 103.
  4. Հովհաննես Դրասկանակետցի, (1996). Հայոց պատմություն.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Վարդանյան, Վ. Վասպուրականի Արծրունյաց թագավորություն. Երևան 1969. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Հայոց պատմություն, հատոր 2 (Երևան 2014). {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Ա Արծրունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 638  
Նախորդող
գահերեց իշխան Աշոտ-Սարգիս
Վասպուրականի արքա
Գագիկ-Խաչիկ

908 - 943
Հաջորդող
Դերենիկ-Աշոտ 943-958