Ռուբեն Զարդարյան
Ռուբեն Զարդարյան (1874[1][2][3][…], Սևերեկ, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա[3][4] - օգոստոսի 16, 1915, Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ։
Ռուբեն Զարդարյան արմտ. հայ.՝ Ռուբէն Զարդարեան | |
---|---|
Ծնվել է | 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Սևերեկ, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա[3][4] |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1915 |
Վախճանի վայր | Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գրող, խմբագիր, հրապարակախոս, թարգմանիչ, լրագրող և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան |
Աշխատավայր | Ռազմիկ, Ազատամարտ և Մասիս |
Զավակներ | Հրաչ Զարդարյան և Raphaël Zartarian? |
Ռուբեն Զարդարյան Վիքիքաղվածքում | |
Ռուբեն Զարդարյան Վիքիդարանում | |
Rupen Zartarian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Զարդարյանը ծնվել է Սևերեկի գավառի Սևերեկ գյուղաքաղաքում։ Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն։ 1892-1903 թթ. ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում։ 1903-1904 թթ. ձերբակալվել է քաղաքական գործունեության համար։ 1905-1908 թթ. բնակվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս։
Եղել է Հայոց Մեծ Եղեռնի զոհ։ Ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է։
Ստեղծագործություններ
խմբագրել1909 թ. հիմնել է «Ազատամարտ» օրաթերթը։ Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին՝ «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլն։
1910 թ. լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» գիրքը, որը 1912 թ. ֆրանսերեն հրատարակվել է Փարիզում։ Ռուբեն Զարդարյանը գրել է չափածո ու արձակ բանաստեղծություններ, նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ։ Կազմել և հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք)։ Թարգմանել է Մաքսիմ Գորկու, Վ. Կորոլենկոյի, Է. Վերհառնի, Պերսի Շելլիի, Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Անատոլ Ֆրանսի երկերից[5]։
Երկեր
խմբագրել- Ցայգալոյս, Կ. Պոլիս, 1910, 236 էջ։
- Ամբողջական էջեր, Փարիզ, 1930, 215 էջ։
- Ցայգալոյս, Վենետիկ, 1945, 100 էջ։
- Ցայգալոյս, Վենետիկ, 1959, 104 էջ։
- Ցայգալույս, Երևան, 1959, 598 էջ։
- Ցայգալոյս, Պէյրութ, 1977, 447 էջ։
- Ցայգալոյս, Վենետիկ, 1983, 108 էջ։
- Ցայգալոյս, Անթիլիաս, 1994, 448 էջ։
- Ընտրանի, Երևան, 2014, 200 էջ։
- Յօդուածներ, Իսթանպուլ, 2015, 199 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարդարյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարդարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարդարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 665)։ |