Հայաստանի երրորդ բաժանում

Հայաստանի երրորդ բաժանում, 1555 թվականին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը երրորդ անգամ կիսվեց երկու մասի։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հաշտության պայմանագիրը կնքվել է Արևմտյան Հայաստանի Ամասիա բնակավայրում։ Թուրքիային էր անցնում ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով, ինչպես նաև Սիրիան ու Պաղեստինը։ Սահմանագիծը սկսվել է Հայկական լեռնաշխարհի կենտրոնով և հասել մինչև Եփրատ գետ։

Այս սահմանը անփոփոխ է մնացել մինչև 1639 թվականը, երբ Կասրե֊Շիրինում կնքված նոր պայմանագրով Հայաստանը չորրորդ անգամ բաժանվել է երկու մասի։

Մերձավոր Արևելքը 16-րդ դարում խմբագրել

Ուշ միջնադարում Մերձավոր Արևելքում գերիշխող դիրք էին հաստատել իսլամադավան երկու պետություններ՝ Սեֆյան Պարսկաստանը և Օսմանյան Թուրքիան։

 
Շահ Իսմայիլ (1502-1524)

Ակկոյունլուների տերության սուլթան Ուզուն-Հասանի մահից հետո նրա որդիների միջև արյունալի գահակալական պայքար սկսվեց։ Դրանից օգտվեցին Ատրպատականի Արդաբիլ քաղաքում ու շրջակա տարածքում իշխող Սեֆյանները։ Նրանց հենարանը թուրք-ղզըլբաշական (կարմրագլուխների) յոթ քոչվոր ցեղերն էին, որոնք պայքար սկսեցին ակ-կոյունլուների դեմ՝ հենվելով պարսիկների օժանդակության վրա։

Սեֆյանների առաջնորդ Իսմայիլին հաջողվեց Շարոտի դաշտի վճռական ճակատամարտում 1502 թվականին փայլուն հաղթանակ տանել ակ-կոյունլուների դեմ։ Իսմայիլը (1502-1524) Թավրիզում իրեն հռչակեց պարսից շահ։ Իր պետության մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը, Հայաստանն ու Վրաստանը։

Օսմանյան ԹուրքիանՓոքր Ասիայում ձևավորվել էր դեռևս 13–րդ դարի վերջին։ Այն հիմնադրել էր Միջին Ասիայից եկած թուրքական օղուզ ցեղախմբի առաջնորդ Օսմանը։ Նա 1299 թվականին իրեն անկախ հայտարարեց և հիմք դրեց Օսմանյան պետությանը։ Ավելի ուշ նրա հետևորդները նվաճեցին Բալկանյան թերակղզու մեծ մասը, ապա Փոքր Ասիան։

Թուրքական զորքերը Մեհմեդ սուլթանի հրամանատարությամբ 1453 թվականին գրավեցին գրավեցին Կոստանդնուպոլիսը և վերջ տվեցին Բյուզանդական կայսրության (395-1453) գոյությանը։ Սուլթանն իրեն հորջորջեց Ֆաթիհ՝ արաբերեն՝ «նվաճող»։ Օսմանցիները շուտով տեր դարձան Սև ու Միջերկրական ծովերի նավահանգստային բոլոր խոշոր քաղաքներին։ Ուժեղ դիմադրության հանդիպելով Ավստրիայում՝ օսմանցիներն իրենց հարվածն ուղղեցին դեպի Արևելք՝ նվաճելու Հայկական լեռնաշխարհը, Բարեբեր մահիկի և Արևելյան Միջերկրականի շրջանները։

 
Սելիմ Ահեղ (1512 - 1520)

1512 թվականին Ստամբուլում գահ էր բարձրացել հայտնի նվաճող սուլթան Սելիմ Ահեղը (1512-1520)։ Նա 1514 թվականին սկսեց իր արշավանքը Սեֆյան պետության դեմ։ Սուլթանի զորքերն անցան Եփրատ գետը և շարժվեց Հայաստանի խորքերը։ Թուրքերն ստիպեցին պարսիկներին 1514 թվականին Ուրմիո լճից ոչ հեռու՝ Չալդրան կոչվող վայրում, ճակատամարտ տալ։ Պարտությունից հետո շահ Իսմայիլը փախավ Պարսկաստան։ Օսմանցիներին անցավ ոչ միայն Հայաստանի մեծ մասը, այլև շուտով՝ Ասորիքը, Միջագետքը և Եգիպտոսը։ Հայաստանի արևելյան գավառները մնացին Սեֆյանների պետության կազմում։

Թուրք-պարսկական հետագա կռիվներից մեծապես տուժեց հայ ժողովուրդը։ Ավերվում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քայքայվում էր տնտեսությունը, գերվում էր հայ բնակչությունը։ Աստիճանաբար ուժեղանում է հայերի արտագաղթը դեպի Եվրոպայի և Ասիայի հայկական գաղթավայրեր։ Միաժամանակ Հայաստան թափանցեցին քրդական նոր ցեղեր, որոնք բնակվեցին բերրի ու արոտավայրերով հարուստ տարածքներում[1]։

Ամասիայի հաշտություն խմբագրել

Իսմայիլ շահին հաջորդել էր Թահմասպ I-ը (1524-1587)։ Նրա հրամանով 1550 թվականին պարսիկները մեծ բանակով հակահարձակման անցան։ Երկարատև կռիվներից հետո՝ 1555 թվականին, Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում կողմերը հաշտություն կնքեցին։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև։ Սա Հայաստանի երրորդ բաժանումն էր։

Ամասիայի հաշտությամբ Օսմանյան պետությանն անցան Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը։ Այդպիսով՝ Արևմտյան Հայաստանը պաշտոնապես դարձավ Օսմանյան կայսրության մասը։ Թուրքերը հաստատում են իրենց տիրապետությունը ամբողջ Արևելյան Միջերկրականում՝ սիրիական, լիբանանյան ու պաղեստինյան քաղաք-նավահանգիստներով։

Սեֆյան Պարսկաստանին մնաց Արևելյան Հայաստանը՝ Այրարատը, Գուգարքը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը և Ուտիքը։ Այն բաժանվում է հիմնականում Երևանի ու Ղարաբաղի կուսակալությունների միջև։ Հայաստանում շուրջ 20 տարի՝ մինչև 1578 թվականի թուրքական նոր հարձակումը, հաստատվեց համեմատաբար խաղաղ վիճակ։

Օսմանյան սուլթան Մուրադ III-ը (1574-1595), օգտագործելով Թահմասպ շահից հետո Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, վերսկսեց պատերազմը և Չըլդր լճի մոտ պարտության մատնեցին պարսիկներին։ Պատերազմը շարունակվեց նաև հետագա տարիներին և ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Դրան գումարվեց նաև սովը, որին զոհ գնացին մեծ թվով մարդիկ։

Սուլթանը 1590 թվականին պարսիկներին հարկադրեց զինադադար կնքել, որով Հայաստանն ամբողջությամբ և ամբողջ Այսրկովկասն ու Ատրպատականը ժամանակավորապես անցան Օսմանյան տերությանը[2]։

Պարսկաստանում գահ բարձրացած շահ Աբաս I-ը (1587-1629) կարողանում է թուրքերից հետ խլել կորցրած տարածքները։ Արդյունքում 1639 թվականին Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է երկու հատվածի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում 16–րդ դարում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  2. «Ամասիայի հաշտությունը և Հայաստանի բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.