Սերոբ Պողոսյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերոբ Պողոսի Պողոսյան (1904, հոկտեմբերի 15, գ․ Վերին Հյուրուկ (Սպարկերտի գավառում) - 1983, ապրիլի 5, Երևան), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965)։ Երևան Պետական համալսարանի ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։

Սերոբ Պողոսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1904(1904-10-15)
Մահացել էապրիլի 5, 1983(1983-04-05) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, Պատմության ֆակուլտետի դեկան։

Կենսագրություն խմբագրել

Սերոբ Պողոսյանը ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 15-ին Բիթլիսի նահանգի Վերին Հյուրուկ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Հրաշքով փրկվելով 1915 թվականի Մեծ եղեռնից՝ նրանց ընտանիքն ապաստանել է Կոտայքի շրջանի Ելղովան (այժմ՝ Կոտայք) գյուղում։ Ընդհատված ուսումը շարունակել է գաղթականների երեխաների համար Թազագյուղում (այժմ` Նոր Գյուղ) բացված դպրոցում։ 1921-1924 թվականներին սովորել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում։

Բարձրագույն կրթություն խմբագրել

1926-1931 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի Պատմագրության բաժնում, որտեղ հետագայում անընդմեջ և մինչև կյանքի վերջը դասախոսելու էր։ 1931-1932 թվականներին սովորել է Մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետում, որից հետո 1932-1935 թվականներին՝ ԵՊՀ ասպիրանտուրայում։

1939 թվականին Սերոբ Պողոսյանը պաշտպանել է թեկնածուական, 1956 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1959 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում[1]։

Գործունեություն խմբագրել

Բարձրագույն կրթություն ստանալու տարիներին՝ ուսումնառությանը զուգընթաց աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում որպես հրահանգիչ, Երևանի երկաթուղային հանգույցում՝ կոմերիտական կազմակերպության քարտուղար[1]։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև կյանքի վերջը դասավանդել է ԵՊՀ-ում։ Որպես ինքնուրույն միավոր՝ Պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936 - 1937 ուսումնական տարում և Սերբ Պողոսյանը 1937-1941 թվականներին եղել է Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1955-1960 թվականներին և 1964-1968 թվականներին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան[2]։

Սերոբ Պողոսյանը 1937-1940 թվակակններին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն։

1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Նա բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային և Սպանդարյանի շրջանային խորհուրդների պատգամավոր[1]։

Գիտական ժառանգություն խմբագրել

Գիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալիզմի ծագմանը և սոցիալ-տնտեսական հարաբերություններին, հայ ժողովրդի ազատագրական և դասակարգային պայքարին, քաղաքական ու մշակութային պատմության հարցերին, պատմագրությանը։ Սերոբ Պողոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն։ Եղել է գիտական աստիճաններ շնորհող ԵՊՀ մասնագիտական խորհրդի նախագահ[1]։ Մասնակցել է նաև հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ձեռնարկների ու դասագրքերի ստեղծմանը։ Սերոբ Պողոսյանի գիտական ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն՝

  • «Ֆրիկի դարաշրջանը» (Եր., 1937)
  • «Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX-XIII դարերում» (Երևան, 1956)
  • «Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությունը 50 տարում» (Եր., 1971)
  • «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի համահեղինակ, որն ունեցել է մի քանի հրատարակություն (Երևան, 1958-1960, 1963, 1975)։

Մահ խմբագրել

Սերոբ Պողոսյանը վախճանվել է 1983 թվականի ապրիլի 5-ին, Երևանում։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

1965 թվականին Սերոբ Պողոսյանն արժանացել է Գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մարտական շքանշաններով ու մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՍԵՐՈԲ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  2. «Պատմության ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 372