Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիրանավոր (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կրծանիսի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին, Գեղարդավանք (վրաց.՝ წირანავორის ეკლესია), բնակելի տան վերածված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Կրծանիս թաղամասում։

Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին 1911 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան
ԹեմՎիրահայոց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՕգտագործվում է որպես բնակելի տուն
Ճարտարապետական ոճՀայկական
ՇինանյութԱղյուս
Քարտեզ
Քարտեզ

Անվանում

խմբագրել

Կրծանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի մի քանի ժողովրդական անվանում։ Թիֆլիսահայերի շրջանում այն հայտնի է նաև Ծիրանավոր և Գեղարդավանք անուններով։ Առաջին անվանումը կապված է Մարիամ Աստվածածնի կարգավիճակի հետ, իսկ երկրորդը՝ ժամանակավորապես Հայաստանից Վրաստան տեղափոխված քրիստոնեական մասունք համարվող գեղարդի, որով հռոմեացի զինվորներից մեկը խոցել է խաչված Հիսուս Քրիստոսի կողը։ Քրիստոնեական մասունքը որոշ ժամանակ գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Պատմություն

խմբագրել

Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին քիչ տեղեկատվություն է հայտնի։ 1436 թվականի հայերեն ձեռագրերից մեկում գրված է, որ այն գրվել է Վրաց երկրի մայրաքաղաք Տփղիսին հարակից Կրծանիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ եկեղեցին արդեն գոյություն է ունեցել մինչ նշված թվականը։

Հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1778 թվականին։ 18-րդ դարի Թիֆլիսի և հարակից բնակավայրերի գրանցամատյանում այն ունեցել է 33-րդ համարը։ Նկարագրության մեջ նշված է հետևյալը. «Կառուցվել է (նկատի ունի վերանորոգվել է) քաղաքի բնակիչների միջոցներով 1778 թվականին...»: Այս տեղեկատվությունը հավանաբար վերցված է եկեղեցու պատին արձանագրությունից, որը չի պահպանվել մինչև մեր օրեր։ Մինչև վերջին տասնամյակները պահպանված միակ արձանագրությունը հանդսիացել է մկրտարանի վրայի հայերեն գրությունը. «Այս մկրտարանը Գեղարդավանքի Ծիրանավորին որպես հիշատակ Գրիգոր Մամուլյանցի, 1861 թ.»:

Վրացականացման փորձ

խմբագրել

Խորհրդային տարիներին փորձ է արվել եկեղեցին դարձնել վրացական։ Մասնավորապես հայտնի է, որ այդ նպատակով եկեղեցու մկրտարանը հանվել է եկեղեցուց։ Այն հետագայում տեղացի հայերի կողմից փոխադրվել է Խոջիվանքի գերեզմանատան մի փոքր անկյունում խորհրդային տարիներին ստեղծված Թբիլիսիի հայ հասարակական գործիչների պանթեոնի տարածք։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ մկրտարանը ներկայումս կոտրված է։

Ներկա կարգավիճակը

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայումս օգտագործվում է որպես բնակելի տուն։

Արտաքին հղումներ

խմբագրել