Պտղոմեոսներ (կամ Լագիդոսներ՝ Պտղոմեոս I-ի հայր Լագուսի անունով), հելլենիստական Եգիպտոսի արքաների դինաստիա մ.թ.ա. IV դար - մ.թ.ա. I դարերում։ Հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ութ հայտնի դիադոքոսներից մեկի՝ Պտղոմեոս I-ի կողմից։ Առաջին Պտղոմեոսների օրոք հելլենիստական Եգիպտոսը Արևելքի ամենահզոր պետություններից մեկն էր, իսկ նրա մայրաքաղաք Ալեքսանդրիան՝ արևելյան միջերկրականի խոշորագույն նավահանգիստն և առևտրաարհեստավորական ու մշակութային կենտրոնը[1]։

Պտղոմեոսների հարստության անվանացանկը

խմբագրել

Փակագծերում բերված են կառավարման տարեթվերը։ Սովորաբար, դա իրականացվում էր իրենց կանանց հետ համատեղ, ովքեր հաճախ նաև նրանց քույրերն էին լինում։ Նրանցից ոմանք կատարել են թագավորական իշխանության պարտականություները, սակայն ամենաճաչվածն ու ամենահաջողվածը եղել է Կլեոպատրա VII-ը (մ.թ. 51-30)՝ իր երկու եղբայրների և որդու հետ համատեղ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հին Հունաստանի պատմություն, խմբ. Ավդիևի (Թարգմ.՝ Գ.Մ. Հարությունյան), Երևան, 1982, էջ 442։