Մակարիոս III (Μακάριος), Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս (օգոստոսի 13, 1913(1913-08-13)[1][2][3], Պանայա, Բրիտանական Կիպրոս[4] - օգոստոսի 3, 1977(1977-08-03)[1][2], Նիկոսիա, Կիպրոս), Կիպրոսի պետական, քաղաքական և կրոնական գործիչ։

Մակարիոս III
հուն․՝ Αρχιεπίσκοπος Μακάριος Γ'
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1913(1913-08-13)[1][2][3]
ԾննդավայրՊանայա, Բրիտանական Կիպրոս[4]
Մահացել էօգոստոսի 3, 1977(1977-08-03)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայրՆիկոսիա, Կիպրոս
ԳերեզմանKykkos Monastery
Քաղաքացիություն Կիպրոս
Կրոնուղղափառություն
ԿրթությունԱթենքի համալսարան (1942), Բոստոնի համալսարան (1948) և Pancyprian Gymnasium?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հոգևորական և սարկավագ
Զբաղեցրած պաշտոններՀարավային Հուստինիանայի և ամբողջ Կիպրոսի արքեպիսկոպոս, եպիսկոպոս, Կիպրոսի Հանրապետության նախագահ, Կիպրոսի Հանրապետության նախագահ և Կիպրոսի Հանրապետության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ և Նեղոսի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Archbishop Makarios III of Cyprus Վիքիպահեստում

Ստացել է բարձրագույն աստվածաբանական կրթություն Աթենքում (1938-1943)։ Հունաստանում պայքարել է գերմանական օկուպանտների դեմ։ 1946-1948 թվականներին սովորել է Բոստոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1950 թվականի հունվարին գլխավորել է Կիպրոսում տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում հույներն արտահայտվեցին էնոզիսի՝ Հունաստանի հետ վերամիավորման օգտին։ 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ)՝ հունական համայնքի խորհրդի նախագահ։ 1956 թվականին անգլիական իշխանությունները Մակարիոսին ձերբակալել և աքսորել են Սեյշելյան կղզիներ։ Ազատվել է 1957 թվականին։ 1959 թվականին մասնակցել է Կիպրոսի հարցին նվիրված հույն-թուրք-անգլիական կոնֆերանսներին Ցյուրիխում և Լոնդոնում։ 1959 թվականի դեկտեմբերին ընտրվել է Կիպրոսի պրեզիդենտ։ Գլխավորել է կառավարող «Հայրենական ճակատ» կուսակցությունը։ Մակարիոս III հանդես է եկել Կիպրոսի հանրապետության անկախության, տերիտորիալ ամբողջականության, ՄԱԿ-ի որոշումների համաձայն Կիպրոսի հարցի լուծման օգտին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 171