ԽՍՀՄ տիեզերական ծրագիր

կազմակերպություն


ԽՍՀՄ տիեզերական ծրագիր, (ռուս.՝ Космическая программа СССР) ԽՍՀՄ ազգային տիեզերեկան ծրագիր, որը գործում էր 1950-ական թվականներից մինչև ԽՍՀՄ փլուզումը 1991 թվականին։

ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Космическая программа СССР
ԽՍՀՄ տիեզերագնաց Յուրի Գագարինը Շվեդիայում, առաջին մարդը տիեզերքում
Առաջին արձակում «Սպուտնիկ 1»
հոկտեմբերի 4, 1957 – հունվարի 4, 1958
Վերջին արձակում դեկտեմբեր 1991

ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը գլխավորապես զբաղվում էր անձնակազմային տիեզերական թռիչքների ծրագրով և մեկանգամյա օգտագործման կրող հրթիռների մշակմամբ. սա բաժանված էր միմյանց հետ մրցակցող բազմաթիվ կոնստրուկտորական բյորոների միջև։ Իր 60-ամյա պատմության ընթացքում ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը անձնակազմային տիեզերական թռիչքների ոլորտում բազմաթիվ ձեռքբերումների է հասել, որոնց շարքին են պատկանում առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (Ռ-7), առաջին արբանյակը («Սպուտնիկ 1»), առաջին կենդանին Երկրի ուղեծրի վրա (Լայկա շունը «Սպուտնիկ 2»-ի վրա), առաջին մարդը տիեզերքում և Երկրի ուղեծրի վրա (Յուրի Գագարինը «Վոստոկ 1»-ի վրա), առաջին կինը տիեզերքում և Երկրի ուղեծրի վրա (Վալենտինա Տերեշկովա «Վոստոկ 6»-ի վրա), բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը (Ալեքսեյ Լեոնով «Վոսխոդ 2»-ի վրա), Լուսնի մակերևույթին հայտնված առաջին կայանը («Լունա 2»), Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարը («Լունա 3»), առանց անձնակազմի առաջին փափուկ վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա («Լունա 9» առաջին մոլորակագնացը («Լունոխոդ 1»), լուսնային հողի առաջին նմուշը, որն ինքնաշխատ կերպով վերցվել է և բերվել Երկիր («Լունա 16») և առաջին տիեզերական կայանը («Սալյուտ 1»)։ Նշանակալից մյուս ձեռքբերումները ներառում են միջմոլորակային առաջին կայանները․ «Վեներա 1»-ը և «Մարս 1»-ը համապատասխանաբար Վեներայի և Մարսի մոտ թռիչք կատարելու համար, «Վեներա 3»-ը և «Մարս 2»-ը համապատասխան մոլորակների մակերևույթին նստելու համար և «Վեներա 7»-ը ու «Մարս 3»-ը այդ մոլորակների վրա փափուկ վայրէջքներ կատարելու համար։

ԽՍՀՄ հրթիռային և տիեզերական ծրագիրը, որի վրա սկզբնապես աշխատում էին «Ֆաու-2» հրթիռային ծրագրի գիտնականները[1][2], 1955 թվականից ի վեր գլխավորապես իրականացվում էր ԽՍՀՄ ինժեներների և գիտնականների կողմից։ Այն հիմնված էր խորհրդային և Ռուսական կայսրության տեսական յուրահատուկ գաղափարների վրա, որոնցից շատերի հեղինակը Կոնստանտին Ցիոլկովսկին է, որին երբեմն անվանում են տեսական տիեզերագնացության նախահայր[3][4]։ Սերգեյ Կորոլյովը կոնստրուկտորական հիմնական խմբի ղեկավարն էր։ Նրա պաշտոնական կոչումն էր գլխավոր կոնստրուկտոր (ստանդարտ կոչում համանման պաշտոնների համար Խորհրդային Միությունում)։ Ի տարբերություն տիեզերական մրցավազքում իրենց ամերիկյան մրցակիցների, որտեղ ՆԱՍԱ-ն համակարգող միակ գործակալությունն էր՝ ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը բաժանված էր մրցակցության մեջ գտնվող կոնստրուկտորական մի քանի բյուրոների միջև, որոնց ղեկավարներն էին՝ Սերգեյ Կորոլյովը, Քերիմ Քերիմովը, Միխայիլ Յանգելը, Վալենտին Գլուշկոն, Վլադիմիր Չելոմեյը, Վիկտոր Մակեևը, Միխայիլ Ռեշետնևը և այլք։

Հիմք ընդունելով ծրագրի գաղտնիությունը և դրա քարոզչական արժեքը՝ առաջադրանքի արդյունքների մասին հայտարարությունները հետաձգվում և արվում էին այն ժամանակ, երբ հաջողությունը երաշխավորված էր, մինչդեռ ձախողումները երբեմն գաղտնի էին պահվում։ Ի վերջո, 1980-ական թվականներին Միխայիլ Գորբաչովի հրապարակայնության (ռուս.՝ гласность) քաղաքականության արդյունքում՝ գաղտնազերծվեցին բազմաթիվ փաստեր տիեզերական ծրագրի մասին։ Էական անհաջողությունները ներառում էին Կորոլյովի, Վլադիմիր Կոմարովի («Սոյուզ 1» տիեզերանավի վթարի ժամանակ) և «Սոյուզ 11»-ի անձնակազմի մահը 1966 թվականից 1971 թվականը, ինչպես նաև Ն-1 հրթիռի (1968-1974) անհաջող նախագծումը, որով նախատեսվում էր անձնակազմով տիեզերանավի վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա, սակայն առանց անձնակազմի անցկացված չորս փորձարկումներից հետո այն պայթեց մեկնարկից քիչ անց։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ղազախստանը, Ռուսաստանը և Ուկրաինան ժառանգեցին այս ծրագիրը։ Ղազախստանը ստեղծեց ԿազԿոսմոսը (անգլ.՝ KazCosmos) 21-րդ դարում, Ռուսաստանը հիմնեց օդատիեզերական Ռոսավիակոսմոս գործակալությունը, որն այժմ «Ռոսկոսմոս» (ռուս.՝ Роскосмос) անվանմամբ տիեզերական գործակալություն է[5], իսկ Ուկրաինան ստեղծեց Ուկրաինայի ազգային տիեզերական գործակալությունը։

Ծագում

խմբագրել

Նախապատերազմական ջանքեր

խմբագրել

Տիեզերքի հետազոտության մասին տեսությունն ուներ ամուր հիմքեր Ռուսական կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Կոնստանտին Ցիոլկովսկու աշխատանքների շնորհիվ (1857-1935), որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հրապարակեց նորարական հոդվածներ, իսկ 1929 թվականին ներկայացրեց բազմահարթակ հրթիռի գաղափարը։ Գործնական կողմերը հիմնված էին վաղ փորձարկումների վրա և իրականացվում էին ռեակտիվ շարժումն ուսումնասիրող խմբի (անգլ.՝ Gird - ՌՇՈւԽ) (հիմնվել է 1931 թվականին) անդամների կողմից 1920-ական և 1930-ական թվականներին, որտեղ աշխատում էին այնպիսի հետազոտողներ, ինչպիսին են ուկրաինացի ինժեներ Սերգեյ Կորոլյովը (որը երազում էր ճանապարհորդել դեպի Մարս[6]) և ծագումով Բալթյան ծովի ափին բնակվող գերմանացի ինժեներ Ֆրիդրիխ Ցանդերը։ 1933 թվականի օգոստոսի 18-ին ՌՇՈւԽ-ն արձակեց ԽՍՀՄ հեղուկ հրթիռային վառելիքով աշխատող առաջին Gird-09 հրթիռը[7], իսկ 1933 թվականի նոյեմբերի 25-ին հիբրիդային շարժիչով աշխատող GIRD-X հրթիռը։ 1940-1941 թվականներին տեղի ունեցավ ևս մեկ առաջընթաց ռեակտիվ շարժման ոլորտում, որն է՝ Կատյուշա[8] համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մշակումն ու սերիական արտադրությունը։

Գերմանացիներ

խմբագրել

1930-ական թվականներին ԽՍՀՄ հրթիռային տեխնոլոգիան կարելի էր համեմատել Գերմանիայի տեխնոլոգիայի հետ, սակայն Իոսիֆ Ստալինի «մեծ զտումները» մեծ վնաս են հասցրել դրա հետագա զարգացմանը։ Առաջատար բազմաթիվ մասնագետներ աքսորվեցին, իսկ Կորոլյովն ու մյուսները բանտարկվեցին Գուլագում [6]:10–14։ Եվ չնայած դրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում արևելյան ճակատում Կատյուշայի կիրառություն շատ արդյունավետ էր, Գերմանիայի հրթիռային ծրագրի զարգացվածության մակարդակը զարմացնում էր խորհրդային ինժերներին, որոնք Եվրոպայում պատերազմի ավարտից հետո Փենեմյունդեում և Միթլվերքում ուսումնասիրեցին այդ հրթիռի մնացորդները։ «Ամրակ» գործողության ընթացքում ամերիկացիները գաղտնի կերպով ԱՄՆ տեղափոխեցին Գերմանիայի առաջատար գիտնականների մեծ մասին և Ֆաու-2 100 հրթիռ, սակայն ԽՍՀՄ ծրագիրը մեծ օգուտ քաղեց գրավված գերմանական արտադրական գործիքներից, որոնք նրանք ստացել էին «Ֆաու-2» արտադրական հրապարակից Միթլվերքում՝ Արևելյան Գերմանիայում [6]:20,25,27,29–31,56։ 1945 թվականի հուլիսից ի վեր ԽՍՀՄ-ը ներգրավեց գերմանացի գիտնականներին և աշխատակիցներին Բլայխերոդեում Նորդհաուզեն ինստիտուտի համար ՝ նպատակ ունենալով վերականգնել կորսված կոնստրուկտորական գծագրերը և ինժեներական տվյալները, ինչպես նաև վերահաստատել Գերմանիայում «Ֆաու-2»-ի մասերի արտադրությունն ու հավաքումը։ Գործողությունն իրականացնում էին Դմիտրի Ուստինովը, Սերգեյ Կորոլյովը, Վալենտին Գլուշկոն և Բորիս Չերտոկը[9] ։ Հելմուտ Գրյոթթրուփը՝ կառավարման համակարգի ականավոր մասնագետ Փենեմյունդեից, նշանակվեց Նորդհաուզեն ինստիտուտի (հայտնի նաև որպես Zentralwerke) գլխավոր տնօրեն․ 1946 թվականի հոկտեմբերին այն ուներ ավելի քան 5000 աշխատակից։ 1946 թվականի հոկտեմբերի 22-ին «Օսոավիախիմ» գործողության արդյունքում ավելի քան 2,200 գերմանացի մասնագետի (ընտանիքի անդամների հետ միասին, ընդհանուր առմամբ, 6000 հոգի) հետպատերազմական Գերմանիայի՝ խորհրդային օկուպացիոն գոտուց բռնի ուժով տեղափոխեցին Խորհրդային Միությունում աշխատելու համար։ Նորդհաուզեն ինստիտուտի 160 մասնագետ Հելմուտ Գրյոթթրուփի գլխավորությամբ մնում էին Գորոդոմլյա կղզու վրա մինչև 1953 թվականը։ Նրանց առաջին առաջադրանքն էր աջակցել ԽՍՀՄ-ին «Ֆաու-2»-ի՝ Ռ-1 անունը կրող կրկնօրինակի կառուցման գործում։ Այն հաջողությամբ արձակվեց 1948 թվականի հոկտեմբերին [6]:30,80–82։ ԽՍՀՄ-ն ի վերջո պահանջեց օգտակար ավելի մեծ բեռնվածությամբ և առավել մեծ հեռավորությունների համար նախատեսված ավելի հզոր ուժեղացուցիչների հայեցակարգը, այսինքն՝ միջուկային մարտագլխիկ և հեռահար։ Այսպիսով՝ 1947 թվականից 1950 թվականը գերմանական անձնակազմն առաջարկեց հայեցակարգեր G-1, G-2 և G-4 համար, ինչպես նաև նախագծային բազմաթիվ բարելավումներ Ֆաու-2-ի կարգավիճակի վերաբերյալ[10]

  • Հրթիռային բազմաթիվ շարժիչների միավորում, ինչը հնարավորություն է տալիս փոխհատուցելու շարժիչի խափանումը՝ անջատելով համաչափ տեղակայված շարժիչը (ավելի ուշ Ռ-7 «Սեմյորկայի» և «Սպուտնիկ» համակարգի համար միավորված էին 4 x 4՝ առաջին աստիճանի համար և 4 շարժիչ երկրորդ աստիճանի համար)
  • Հրթիռի շարժիչի վեկտորային կառավարում պտտման շնորհիվ՝ «Ֆաու-2» բարդ (և ծանր) գրաֆիտից թևերի փոխարեն
  • Հրթիռի կոնանման ձև արդյունավետ և կայուն աերոդինամիկայի համար, որը չի պահանջում փորձարկումներ աերոդինամիկ խողովակում արագության ողջ միջակայքում օպտիմիզացիայի համար և բաքի համապատասխան բեռնվածություն (ավելի ուշ իրակացվել է Ռ-7-ի կողմից)
  • Բաքերի կիրառությունը որպես նեցուկ քաշի զգալի նվազեցման համար
  • Հրթիռի առավել ճշգրիտ թիրախային կառավարում բարելավված գիրոսկոպային համակարգերի շնորհիվ՝ ներառյալ փորձարկումների համար նախատեսված սիմուլյացիոն համակարգերը
  • Տուրբինների շարժը այրման խուցից արտանետված գազերի միջոցով առավել բարձր արդյունավետության համար (ինչը ի վերջո հաջողվեց ՌԴ-180 նախագծում)

Կորոլյովն օգտագործեց այս առաջարկների որոշ մասեր խորհրդային Ռ-2, Ռ-5 և Ռ-14 մշակման համար։ 1954 թվականի սկզբին Կենտրոնական հետախուզական վարչությունը ամփոփեց գերմանական հայեցակարգային հետազոտությունները և ԽՍՀՄ հետաքրքրությունը՝ հիմնվելով վերադարձված գերմանական գիտնականների հաշվետվությունների վրա։ Նրանց շարքում էին նաև Ֆրից Կարլ Փրեյքշատը և Հելմուտ Գրյոթթրուփը։ Կար ապացույց, որ ԽՍՀՄ-ը «տեխնոլոգիաների հանդեպ իր սիրո» և «գերմանական աշխատանքի հանդեպ հարգանքի» պատճառով կարող են առաջինն ունենալ հեռահար հրթիռներ[11]։ Սակայն քաղաքական պատճառներով գերմանական ազդեցությունը ԽՍՀՄ հրթիռային տեխնոլոգիաների և տիեզերական ծրագրի վրա երկար ժամանակ թերագնահատվում էր։

  ԽՍՀՄ հրթիռային ծրագրի մեջ գերմանական գիտնականների մոտ ութ տարվա ներգրավվածությունը մեծապես խթանեց դրա հետագա զարգացումը։ ԽՍՀՄ տարիներին խորհրդային պատմաբանները շատ հազվադեպ էին հիշատակում գերմանական փորձառության կիրառությունը հետպատերազմյան տարիներին, սակայն նրանց համագործակցությունն առանցքային դեր խաղաց՝ նպաստելով ԽՍՀՄ նպատակների իրագործմանը։ [...] Գրյոթթրուփն անփոխարինելի էր ԽՍՀՄ-ին գերմանական ձեռքբերումների վերաբերյալ տվյալների արագ փոխանցման գործում՝ դրանով իսկ ապահովելով հետագա աշխատանքի համար ամուր հիմքի ստեղծումը։

Ասիֆ Ազամ Սիդդիքի։ Challenge to Apollo: The Soviet Union and the Space Race, 1945–1974։

 

Կորոլյովի Կոնստրուկտորական փորձառու բյուրոն՝ ОКБ (ռուս.՝ Опытное конструкторское бюро), աշխատում էր հեղուկ վառելիքով կրիոգենային հրթիռների վրա, որոնց փորձառկումներով նա զբաղվում էր 1930-ական թվականների ավարտին։ Այս աշխատանքի արդյունքն էր Ռ-7 Սեմյորկա[12] միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նախագծումը, որը հաջողությամբ փորձարկվեց 1957 թվականի օգոստոսին։ Խորհրդային այս ձեռքբերման հիմքում ընկած էին խորը նվիրվածությունն ու խիստ համակարգումը ռազմական բոլոր միավորումների կողմից՝ Դմիտրի Ուստինովի և Սերգեյ Կորոլյովի գլխավորությամբ։

«Սպուտնիկ» և «Վոստոկ»

խմբագրել

Խորհրդային տիեզերական ծրագիրը կապված էր ԽՍՀՄ հնգամյա պլանի հետ և ի սկզբանե հենվում էր խորհրդային զինծառայողների աջակցության վրա։ Եվ չնայած նրան, որ Կորոլյովը «վճռական և հաստատակամ կերպով առաջնորդվում էր տիեզերական ճանապահորդությունների մասին երազանքով», նա դա գաղտնի էր պահում ռազմական նախագծերի վրա աշխատելու ընթացքում (հատկապես 1949 թվականին Խորհրդային Միության կողմից անցկացված ատոմային ռումբի առաջին փորձարկումից հետո․ հրթիռ, որը կարող էր միջուկային մարտագլխիկ հասցնել Միացյալ Նահանգներ), քանի որ շատերը ծաղրանքի էին վերածում արբանյակներ և անձնակազմով տիեզերանավեր արձարկելու գաղափարը։ Այնուամենայնիվ, խորհրդային առաջին հրթիռը կենդանիներով արձակվեց 1951 թվականի հուլիսին։ Երկու կենդանիները բարեհաջող բարձրացան 101  կմ բարձրության վրա։ Ամիրեկիայի առաջին նման ձեռքբերումից երկու ամիս առաջ։ Այս և հետագա թռիչքների արդյունքում ԽՍՀՄ-ը տիեզերական բժշկության ոլորտում արժեքավոր փորձ ձեռք բերեց [6]:84–88,95–96,118։

 
«Սպուտնիկ» հրթիռի կրկնօրինակ

Իր հասողության և մոտավորապես 5 տոննա կազմող օգտակար մեծ բեռնվածության շնորհիվ հուսալի Ռ-7 ոչ միայն արդյունավետ էր որպես միջուկային մարտագլխիկների առաքման ռազմավարական համակարգ, այլ նաև որպես գերազանց հիմք տիեզերանավի համար։ 1955 թվականի հուլիսին ԱՄՆ հայտարարությունը Միջազգային երկրաֆիզիկական տարվա ընթացքում արբանյակի արձակման վերաբերյալ ծրագրի մասին օգնեց Կորոլյովին համոզելու ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովին, որպեսզի նա աջակցի իր ծրագրին [6]:148–151։ Խրուշչովին ուղղված նամակում Կորոլյովն ընդգծեց Ամերիկայի տիեզերական ծրագրերի հետ մրցակցելու նպատակով «հասարակ արբանյակ» արձակելու անհրաժեշտությունը[13]։ Հավանություն ստացան Երկրի ուղեծիր արբանյակներ («Սպուտնիկ») ուղարկելու ծրագիրը, հետապնդելով տիեզերքի մասին գիտելիք ստանալու նպատակը, և առանց անձնակազմի ռազմական հետախուզական չորս արբանյակների մասին ծրագիրը («Զենիտ» (ռուս.՝ Зенит))։ Ծրագրային հետագա զարգացումները նպատակ ունեին կազմակերպելու անձնակազմով թռիչք Երկրի ուղեծիր մինչև 1964 թվականը և առանց անձնակազմի թռիչք Լուսին։

 
«Սպուտնիկ» հրթիռի կրկնօրինակ

Այն բանից հետո, երբ առաջին «Սպուտնիկը» իրականացրեց քարոզչական հաջողակ հեղաշրջում, Կորոլյովին, որն այժմ անանուն էր և հանրությանը հայտնի էր միայն որպես «հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտոր» [6]:168–169, հանձնարարվեց արագացնել անձնակազմով թռիչքի ծրագիրը, որի նախագիծը կապված էր «Զենիտ» ծրագրի հետ «Վոստոկ» տիեզերանավ արտադրելու համար։ «Սպուտնիկից» հետո խորհրդային գիտնականները և ծրագրի առաջնորդները սկսեցին մտածել անձնակազմով կայան ստեղծելու մասին՝անկշռության հետևանքները և տիեզերական միջավայրում կենդանի էակների վրա երկարաժամկետ ազդեցություններն ուսումնասիրելու համար[14]։ Դեռևս գտնվելով Ցիոլկովսկու ազդեցության տակ, որը Մարսը համարում տիեզերական ճանապարհորդության կարևորագույն նպատակակետ՝ տիեզերական ծրագիրը 1960-ական թվականնների սկզբին Կորոլյովի գլխավորությամբ էական ծրագրեր մշակեց անձնակազմով դեպի Մարս ճանապարհորդությունների համար արդեն իսկ 1968-ից 1970 թվականներին։ Կենսապահովման փակ համակարգերի և էլեկտրական հրթիռային շարժիչների, ինչպես նաև ուղեծրային խոշոր տիեզերակայանների վերաբերյալ ծրագրերի համեմատ՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու մասին Ամերիկայի նպատակը ավելի համեստ էր[6]:333–337։

Ֆինանսավորում և աջակցություն

խմբագրել
 
«Վոստոկ» հրթիռը Համախորհրդային ցուցահանդեսային կենտրոնում Երկրի ուղեծիր օբյեկտներ տեղափոխելու համար առաջին հուսալի միջոցն էր[15]։

ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը ռազմական ֆինանսավորման շարքում երկրորդն էր Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից հետո։ Մինչ արևմուտքը կարծում էր, որ Խրուշչովն անձամբ էր հրամայում իրականացնել տիեզերական յուրաքանչյուր նոր թռիչքը քարոզչական նպատակների համար, իսկ ԽՍՀՄ ղեկավարն իսկապես ուներ սերտ հարաբերություններ Կորոլյովի և գլխավոր այլ կոնստրուկտորների հետ, Խրուշչովն իրականում ավելի մեծ շեշտ էր դնում հրթիռների և ոչ տիեզերքի ուսումնասիրման վրա ու այնքան էլ հետաքրքված չէր Ապոլոնի հետ մրցակցելու մեջ[6]:351,408,426–427։

Մինչ կառավարությունն ու կոմունիստական կուսակցությունն օգտագործում էին ծրագրի հաջողությունները որպես քարոզչական գործիքներ, քաղաքական նկատառումների վրա հիմնված թռիչքների մասին համակարգված ծրագրերը հազվադեպ էին։ Բացառություն էր կազմում Վալենտինա Տերեշկովան՝ առաջին կինը տիեզերքում, «Վոստոկ 6»-ի վրա 1963 թվականին [6]:351։ Թռիչքները ծրագրվում էին՝ հիմնվելով հրթիռի հասանելիության և հատուկ պատճառների վրա, և ոչ գիտական նկատառումներով։ Օրինակ՝ 1962 թվականի փետրվարին կառավարությունը կտրուկ հրամայեց կատարել մի առաջանցիկ թռիչք ուղեծրի վրա գտնվող միաժամանակ երկու «Վոստոկ» տիեզերանավերի մասնակցությամբ, որոնց արձակումը պետք է իրականար «տասը օրվա ընթացքում»։ Դա արվում էր Ջոն Գլենի «Մերկուրի-Ատլաս 6»-ն այդ ամիս գերազանցելու համար։ Դա տեղի չունեցավ մինչև հաջորդ տարվա օգոստոսը «Վոստոկ 3»-ով և «Վոստոկ 4»-ով [6]:354–361։

Ներքին մրցակցություն

խմբագրել

Ի տարբերություն ամերիկյան տիեզերական ծրագրի, որի միակ համակարգող կառույցը ՆԱՍԱ-ն էր (1960-ական թվականների ընթացքում այն գլխավորապես ղեկավարվում էր Ջեյսմ Ուեբի կողմից)՝ ԽՍՀՄ ծրագիրը բաժանված էր միմյանց հետ մրցակցող կոնստրուկտորական մի քանի խմբերի միջև։ Չնայած 1957-1961 թվականներին «Սպուտնիկների» և 1961-1964 թվականներին «Վոստոկների» ուշագրավ հաջողություններին՝ 1958 թվականից հետո Կորոլյովի Կոնստրուկտորական փորձառու բյուրոն (ОКБ-1) սկսեց ակտիվորեն մրցակցել հակառակորդ գլխավոր կոնստրուկտորներ Միխայիլ Յանգելի, Վալենտին Գլուշկոյի և Վլադիմիր Չելոմեյի հետ։ Կորոլյովը ծրագրում էր շարունակել զարգացնել «Սոյուզ» (տիեզերանավը) և Ն-1 կրող հրթիռները, ինչը հիմք կդառնար անձնակազմով մշտական տիեզերական կայանի և Լուսնի անձնակազմային ուսումնասիրության համար։ Սակայն Դմիտրի Ուստինովն ասաց, որ նա կենտրոնանա մերձերկրյա տարածության թռիչքների վրա՝ օգտագործելով շատ հուսալի Վոսխոդ տիեզերանավը՝ ձևափոխված Վոստոկ, և առանց անձնակազմի միջմոլորակային թռիչքների վրա դեպի մոտակա Վեներա և Մարս։

Յանգելը Կորոլյովի ասիստենտն էր, սակայն զինծառայողների աջակցության շնորհիվ 1954 թվականին նրան տվեցին կոնստրուկտորական սեփական բյուրո աշխատելու գլխավորապես ռազմական տիեզերական ծրագրի վրա։ Այն ուներ հրթիռի շարժիչի վրա աշխատող ավելի ուժեղ թիմ և օգտագործում էր հիպերգոլիկ վառելանյութ, սակայն 1960 թվականին «Բայկոնուր» կայանի վրա վթարից հետո Յանգելին հրահանգվեց կենտրոնանալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման վրա։ Նա նաև շարունակեց մշակել իր սեփական ծանր կրող հրթիռների նախագծերը, որոնք նման էին Կորոլյովի Ն-1-ին, ինչպես ռազմական կիրառության, այնպես էլ ապագա տիեզերական կայաններ ստեղծելու նպատակով դեպի տիեզերք բեռնատար թռիչքների համար։

Գլուշկոն հրթիռի շարժիչի գլխավոր կոնստրուկտորն էր, սակայն Կորոլյովի հետ իր անձնական տարաձայնությունների պատճառով նա չհամաձայնվեց մշակել կրիոգեն շարժիչներ, որոնք հարկավոր էին Կորոլյովին ծանր կրող հրթիռներ ստեղծելու համար։

Չելոմեյը շահեց Խրուշչովի հովանավորությունից [6]:418 և 1960 թվականին նրան հանձնարարվեց աշխատել մի հրթիռի վրա՝ Լուսնի շուրջ թռիչք կատարելու համար անձնակազմ ուղարկելու նպատակով, ինչպես նաև անձնակազմով ռազմական տիեզերական կայանի վրա։ Ոլորտում ոչ բավարար փորձի պատճառով աշխատանքը դանդաղ էր ընթանում։

«Ապոլոն» ծրագրի առաջընթացն անհանգստացնում էր գլխավոր կոնստրուկտորներին, որոնցից յուրաքանչյուրը, ի պատասխան դրա, իր սեփական ծրագիրն էր առաջ քաշում։ Հավանություն ստացան որոշակի ընդհանրություններ ունեցող բազմաթիվ նախագծեր, իսկ նոր առաջարկները հարվածի տակ էին արդեն իսկ հաստատված ծրագրերը։ Կորոլյովի «բացառիկ հաստատակամության» շնորհիվ 1964 թվականի օգոստոսին՝ իր մտադրությունների մասին ԱՄՆ հայտարարությունից ավելի քան երեք տարի անց, Խորհրդային Միությունը վերջապես որոշեց մրցակցության մեջ մտնել Լուսնի համար։ Նպատակ էր դրվել վայրէջք կատարել Լուսնի վրա 1967 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-րդ տարելիցին, կամ 1968 թվականին [6]:406–408, 420։ 1960-ական թվականների սկզբին որոշակի փուլում ԽՍՀՄ տիեզերական ծրագիրն ակտիվորեն աշխատում էր 30 նախագծերի վրա կրող-հրթիռների և տիեզերանավերի համար։ Այն բանից հետո, երբ Խրուշչովը հեռացավ իշխանությունից 1964 թվականին, անձնակազմով ծրագրերի ողջ վերահսկողությունը փոխանցվեց Կորոլյովին։

Կորոլյովից հետո

խմբագրել
 
Պրոտոն-Կ-ի արձակումը

Կորոլյովը մահացավ 1966 թվականի հունվարին տեղի ունեցած վիրահատությունից հետո սրտի հիվանդության բարդությունների և ուժեղ արյունահոսության արդյունքում։ Վիրահատության ընթացքում նրա մոտ հաստ աղիքի (կոլոռեկտալ) քաղցկեղ բացահայտվեց։ Քերիմ Քերիմովը[16], որը նախկինում «Վոստոկ 1»-ի նախագծողն էր[17], նշանակվեց Անձնակազմի կողմից կառավարվող թռիչքների պետական հանձնաժողովի նախագահ և ղեկավարում էր այն հետագա 25 տարիների ընթացքում (1966-1991)։ Նախկին ԽՍՀՄ-ի համար նա վերահսկում էր ինչպես անձնակազմով տիեզերական համալիրների, այնպես էլ առանց անձնակազմի միջմոլորակային կայանների մշակման աշխատանքների ու գործունեության յուրաքանչյուր փուլ։ Քերիմովի ամենամեծ ձեռքբերումներից մեկը 1986 թվականին Միր-ի արձակումն էր։

ОКБ-1 (ռուս.՝ Опытное конструкторское бюро) կոնստրուկտորական փորձառու բյուրոն գլխավորեց Վասիլիյ Միշինը, որին հանձնարարված էր 1967 թվականին ուղարկել մարդուն թռիչք կատարելու Լուսնի շուրջ և 1968 թվականին իրականցնելու մարդու վայրեջքը Լուսնի վրա։ Միշինին պակասում էր Կորոլյովի քաղաքական հեղինակությունը և նրա հետ էին մրցակցում գլխավոր մյուս կոնստրուկտորները։ Ճնշումների տակ Միշինը հավանություն տվեց «Սոյուզ 1»-ի արձակմանը 1967 թվականին չնայած նրան, որ տիեզերանավը երբեք հաջողությամբ չի փորձարկվել առանց անձակազմի թռիչքի միջոցով։ Թռիչքի մեկնարկը տրվեց նախագծային հայտնի խնդիրների հետ մեկտեղ և ավարտվեց նրանով, որ այն ընկավ երկրի վրա, ինչի արդյունքում զոհվեց Վլադիմիր Կոմարովը։ Սա տիեզերական ծրագրի շրջանակներում տեղի ունեցած թռիչքային առաջին աղետն էր։

Ողբերգությունից հետո և նոր ճնշումների տակ Միշինի սկսեց ալկոհոլային խմիչքներ ընդունել։ 1968 թվականին Ապոլոն 8-ի կողմից իրականացված անձնակազմով թռիչքը Լուսնի շուրջ պարտության մատնեց Խորհրդային Միությանը, սակայն Միշինը համառ շարունակում էր աշխատել թերություններ ունեցող գերծանր Ն-1-ի վրա այն հույսով, որ ամերիկացիները անհաջողություն կունենան, ինչի արդյունքում նրանք կունենան բավարար ժամանակ Ն-1 աշխատանքի համար պիտանի դարձնելու և Լուսնի վրա մարդու վայրէջքը առաջինը իրականացնելու համար։ Հաջողությամբ իրականցվեց «Սոյուզ 4» և «Սոյուզ 5» համատեղ թռիչքը 1969 թվականի հունվարին, որի ընթացքում փորձարկվեցին տիեզերանավերի իրար մոտենալու, կցումն իրականացնելու և անձնակազմի տեղափոխության մեթոդները, որոնք պետք է օգտագործվեին վայրէջքի ժամանակ։ Երկրի ուղեծրին հաջող փորձարկում անցավ նաև Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված ԼԿ (ռուս.՝ Лунный корабль): Սակայն այն բանից հետո, երբ Ն-1 առանց անձնակազմի իրականացված չորս արձակումներն ավարտվեցին անհաջողությամբ, ծրագիրը դադարեցվեց երկու տարով, իսկ այնուհետև չեղարկվեց՝ ԽՍՀՄ-ի համար անհնարին դարձնելով ԱՄՆ-ից առաջ Լուսնի վրա մարդու վայրէջքի իրականացումը։

 
«Ապոլլոն–Սոյուզ» թռիչքի ամերիկյան և խորհրդային անձնակազմերը

Բացի անձնակազմով վայրէջք կատարելուց՝ ԽՍՀՄ լուսնային դադարեցված ծրագրի մաս էր կազմում Զվեզդա բազմանպատակ լուսնային բազան, որը մանրամասնորեն մշակված նպանատիպ առաջին նախագիծն էր փոխադրամիջոցներով[18] և լուսնային մոդուլով[19]։

Անհաջողությունից հետո Չելոմեյը համոզեց Ուստինովին, որպեսզի նա 1970 թվականին հավանություն տա մի ծրագրի, որի արդյունքում առաջընթաց կունենար Ալմազ ռազմական տիեզերական կայանը՝ որպես ԱՄՆ կողմից հայտարարված Սքայլեբ պատասխան։ Միշինը շարունակում էր պատասխանատու լինել մի ծրագրի համար, որն ի վերջո վերածվեց «Սալյուտի», սակայն Միշինի կողմից հավանություն ստացած որոշումն այն մասին, որ 1971 թվականին «Սալյուտ 1» ճանապարհվի երեք հոգուց բաղկա ցած անձնակազմ առանց սկաֆանդրերի և ոչ երկուսը սկաֆանդրերով ճակատագրական էր։ Միշինին հեռացված էր բազմաթիվ ծրագրերից, իսկ Չելոմեյին վերադարձվեց «Սալյուտի» վերահսկողությունը։ «Ապոլլոն–Սոյուզ» թռիչքի վրա ՆԱՍԱ-ի հետ աշխատելուց հետո ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեցմ որ կա նոր կառավարական մոտեցման կարիք, և 1974 թվականին Ն1-ը չեղարկվեց, իսկ Միշինը հեռացվեց։ Կոնստրուկտորական բյուրոն անվանվեց «Էներգիա» գիտաարդյունաբերական միություն (ռուս.՝ Научно-производственное объединение), իսկ Գլուշկոն դարձավ գլխավոր կոնստրուկտորը։

Ի տարբերություն բոլոր այն խնդիրենրի, որոնց բախվեց ԽՍՀՄ անձնակազմով լուսնային առաջին ծրագրերի հետ՝ այն մեծ հաջողությունների հասավ լուսնային օպերացիաների դեպքում՝ գրանցելով պատմական երկու ձեռքբերում՝ ավտոմատացված Լունոխոդ և լուսնային հողի նմուշ։ «Մարս» ծրագիրը ավտոմատ միջմոլորակային կայաններով նույնպես որոշակիորեն հաջող շարունակություն ստացավ, մինչդեռ Վեներայի և Հալլեյ գիստաստղի ուսումնասիրությունները «Վեներա» և «Վեգա» ավտոմատ միջմոլորակային կայաններով իրականցվող ծրագրերն ավելի արդյունավետ էին։

Ծրագրի գաղտնիություն

խմբագրել
 
Կոմունիստները հարթում են դեպի աստղեր տանող ճանապարհը: ԽՍՀՄ փոստային նամականիշների բլոկ 1964 թվականին, որոնց վրա պատկերված է ԽՍՀՄ տիեզերական ծրագրի պատմական առաջին վեց ձեռքբերումները:

ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը գաղտնի էր պահում ծրագրերի մասին տեղեկությունը «Սպուտնիկի»՝ աշխարհի առաջին արհեստական արբանյակի հաջողությունից առաջ։ Իրականում երբ այդ ծրագիրն առաջին անգամ հավանություն ստացավ, Պոլիտբյուրոն անմիջապես սկսեց մտածել, թե ինչ է պետք հայտնել աշխարհին այդ իրադարձության հետ կապված։ «Խորհրդային Միության հեռագրային գործակալությունը» (ռուս.՝ Телеграфное агентство Советского Союза) սկզիբ դրեց առաջին կաղապարի պաշտոնական բոլոր հայտարարությունների համար, որոնք կապված էին ԽՍՀՄ տիեզերական ծրագրի հետ։ Տեղեկությունը, որը հանրակնացվեց, չէր առաջարկում մանրամասներ այն մասին, թե ով է կառուցել և արձակել արբանյակը կամ ինչու էր այն արձակվել։ Սակայն այն, ինչ հանրայնացվում էր, ներկայացվում էր մանրակրկիտ կերպով. «մեծաթիվ էին խորհրդավոր գիտական և տեխնիկական տվյալները... որոնց նպատակը կարծես ծանրաբեռնել էր ընթերցողին մաթեմատիկայով, մինչդեռ բացակայում էր նույնիսկ օբյեկտի պատկերը»[20]։ Մնում էր միայն հպարտությունը խորհրդային տիեզերագնացությամբ և աղոտ ակնարկներ ապագա հնարավորությունների մասին, որոնք հասանելի էին դառնում «Սպուտնիկի» հաջողությունից հետո։

ԽՍՀՄ տիեզերական ծրագրի գաղտնիությունը ծառայում էր երկու նպատակի՝ երկրների միջև գաղտի տեղեկության արտահոսքի խուսափելուն և տիեզերական խրագրի և ժողովրդի միջև խորհրդավոր պատնեշի ստեղծմանը։ Ծրագրի բնույթը ներառում էր դրա նպատակներին, հաջողություններին և արժեքներին վերաբերող ոչ միանշանակ ուղերձներ։ Ծրագիրն ինքնին այնքան գաղտնի էր պահվում, որ ԽՍՀՄ շարքային քաղաքացին երբեք չէր կարողանա հստակ պատկերացում ձևավորել դրա մասին, այլ միայն ծրագրի պատմության, ներկա գործունեության կամ ապագա ձգտումներին վերաբերող մակերեսային մի պատկեր։ Արձակման մասին հայտարարությունները չէին արվում, մինչև դրանք տեղի էին ունենում։ Տիեզերագնացների անունները հայտնի էին դառնում միայն թռիչքից հետո։ Առաջադրանքի մանրամասները շատ սակավթիվ էին։ Արտաքին դիտորդները չգիտեին նրանց հրթիռների կամ խցիկների կամ տիեզերանավերի չափն ու ձևը։ Բացառություն էին կազմում առաջին «Սպուտնիկները», լուսնային ավտոմատ միջմոլորակային կայանները (անգլ.՝ lunar probes) և «Վեներա» ավտոմատ միջմոլորակային կայանները (անգլ.՝ Venus probes)[21]:

 
Միրը 1996 թվականին: Տեսքը Սփեյս Շաթլ Կոլումբիայից STS-76-ի ժամանակ

Սակայն ռազմական ազդեցությունը ԽՍՀՄ տիեզերական ծրագրի վրա գաղտնիության թերևս լավագույն բացատրությունն է։ Կոնստրուկտորական գլխավոր բյուրոն (ОКБ-1) ենթակա էր Ընդհանուր մեքենաշինության նախարարությանը[20]։ Նրան էր հանձնարարվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումն ու 1960-ական թվականներին բոլոր ռազմական սարքավորումներին տրվում էին նույնականացուցիչներ (կոդ). «Վոստոկն», օրինակ, անվանվում էր «օբյեկտ IIF63», իսկ կրող հրթիռը (անգլ.՝ launch rocket) «օբյեկտ 8K72K»[20]: ԽՍՀՄ պաշտպանության գործարաններին 1927 թվականից ի վեր տրվում էին թվայնի անվանումներ։ Եվ նույնիսկ այդ ներքին կոդերն էին շփոթեցնող. հանրայնորեն աշխատակացիներն օգտագործում էին առանձին կոդեր՝ փոստային համարների հատուկ կազմ, գործարանների, ինստիտուտների և բաժանմունքների համար։

Ծրագրին վերաբերող հանրային հայտարարություները մշտապես դրական էին. որքանով տեղյակ էին մարդիկ, ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը երբեք անհաջողությունների չէր ունենում։ Պատմաբան Ջեյմս Էնդրյուսի նշում էր. «Գրեթե առանց որևէ բացառության ԽՍՀՄ տիեզերական գործողությունների (հատկապես անձնակազմով տիեզերական թռիչքների դեպքում) լուսաբանումից բաց էին թողնվում զեկույցներ ձախողումների կամ խնդիրների վերաբերյալ»[20]։

«ԽՍՀՄ-ի հայտնի նկարագրությունն Ուինսթոն Չերչիլի կողմից հնչում էր հետևյալ կերպ. «առեղծվածով պատված հանելուկ, որը գտնվում է գլուխկոտրուկի ներսում»։ Դա լավագույնս արտացոլվում էր տիեզերական ծրագրի հետևում ընկած ճշմարտության փնտրտուքներով Սառը պատերազմի ընթացքում։ Չնայած տիեզերական մրցավածքը խաղացվում էր բառացիորեն մեր աչքի առաջ, այն հաճախ թաքնված էր պատկերավոր «տիեզերական վարագույրի» հետևում, որի միջով տեսնելը մեծ ջանք էր պահանջում»[21],- ասում է Դոմինիկ Ֆելանը «Սառը պատերազմի տիեզերական խուզարկուները» գրքում (Springer-Praxis 2013):

Նախագծերի և ձեռքբերումների ցանկ

խմբագրել

Ավարտին հասցված նախագծեր

խմբագրել
 
«Վոստոկ 1» կապսուլան, որը տեղափոխել էի Յուրի Գագարինին անձնակազմով տիեզերական առաջին թռիչքի ժամանակ: Այժմ ցուցադրվում է «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայի թանգարանում Մոսկվայից դուրս

ԽՍՀՄ տիեզերական ծրագրի նախագծերը ներառում են․

  • «Ալմազ» տիեզերական կայան
  • «Բուրան» ծրագիր
  • «Կոսմոս» արբանյակներ
  • «Էներգիա»
  • «Ֆոտոն»
  • «Ն1-Լ3» Լուսնի վրա անձնակազմով տիեզերանավի վայրէջքի ծրագիր
  • «Լունա»
  • «Մարս»ծրագիր
  • «Մետեոր» օդերևութաբանական արբանյակներ
  • «Մոլնիյա» կապի արբանյակ
  • «Միր» տիեզերական կայան
  • «Պրոտոն» արբանյակներ
  • «Ֆոբոս» «Մարս» ծրագիր ավտոմատ միջմոլորակային կայաններով
  • «Սալյուտ» տիեզերական կայան
  • «Սոյուզ» ծրագրի տիեզերանավ
  • «Սպուտնիկ» արբանյակներ
  • ՏԿՍ (ռուս.՝ Транспортный корабль снабжения) տիեզերանավ
  • «Վեներա» ծրագիր
  • «Վեգա ծրագիր» Վեներա և Հալլեյի գիսաստղ ծրագրեր» ավտոմատ միջմոլորակային կայաններով
  • «Վոստոկ» ծրագրի տիեզերանավ
  • «Վոսխոդ» ծրագրի տիեզերանավ
  • «Զոնդ» ծրագիր

Նշանավոր ձեռքբերումներ

խմբագրել
 
Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարը «Լունա 3»-ից
 
«Մարս 3»՝ Մարսի վրա վայրէջք կատարած առաջին տիեզերանավը

Երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց արհեստական արբանյակ արձակելու իր մտադրության մասին՝ 1956 թվականի հուկիսի 31-ին, Խորհրդային Միությունը հայտարարեց նույնը։ «Սպուտնիկ 1» արձակվեց 1957 թվականի հոկտեմբերի 4-ին՝ դրանով առաջ անցելով ԱՄՆ-ից և ապշեցնելով ողջ աշխարհի բնակչությանը[22]։

ԽՍՀՄ տիեզերական ծրագիրն սկիզբ դրեց տիեզերքի ուսումնասիրության մի շարք ասպեկտներին.

  • 1957: Առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ու ուղեծրային կրող հրթիռ «Ռ-7 Սեմյորկան»։
  • 1957: Առաջին արբանյակ «Սպուտնիկ 1»։
  • 1957: Առաջին կենդանին Երկրի ուղեծրում՝ Լայկա շունը «Սպուտնիկ 2»-ի վրա։
  • 1959: Մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը, որը հաղթահարել է Երկրի ձգողականության ուժը։ «Լունա 1»։
  • 1959: Տվյալների առաջին փոխանցումը կամ տելեմտրիան տիեզերական տարածությունից և դեպի այն։ «Լունա 1»։
  • 1959: Մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը, որն անցավ Լուսնի մոտով, մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը հելիոկենտրոն ուղեծրում։ «Լունա 1»։
  • 1959: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը հասել է Լուսին։ «Լունա 2»։
  • 1959: Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարները։ «Լունա 3»։
  • 1960: Առաջին կենդանիները, որոնք ապահով վերադարձան Երկրի ուղեծրից՝ Բելկա և Ստրելկա շները «Սպուտնիկ 5» վրա։
  • 1961: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը արձակվեց դեպի Վեներա։ «Վեներա 1»։
  • 1961: Առաջին մարդը տիզերքում (միջազգային սահմանում) և Երկրի ուղեծրում՝ Յուրի Գագարինը «Վոստոկ 1» վրա, «Վոստոկ» ծրագիր։
  • 1961: Առաջին մարդը, որն ավելի քան 24 ժամ է անցկացրել տիեզերքում՝ Գերման Տիտով, «Վոստոկ 1» (Նաև առաջին մարդը, որը քնել է տիեզերքում)։
  • 1962: Անձնակազմով առաջին կրկնակի թռիչքը՝ «Վոստոկ 3» և «Վոստոկ 4»։
  • 1962: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը արձակվեց դեպի Մարս՝ «Մարս 1»։
  • 1963: Առաջին կինը տիեզերքում՝ Վալենտինա Տերեշկովա, «Վոստոկ 6»։
  • 1964: Մի քանի մարդկանցից կազմված (3) անձնակազմով առաջին թռիչքը՝ «Վոսխոդ 1»։
  • 1965: Առաջին ելքը բաց տիեզերք։ Ալեքսեյ Լեոնով[23], «Վոսխոդ 2»։
  • 1965: Առաջին ռադիոաստղադիտակը տիեզերքում՝ «Զոնդ 3»։
  • 1965: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը վայրէջք կատարեց արեգակնային համակարգի մեկ այլ մոլորակի՝ Վեներայի վրա։ «Վեներա 3»։
  • 1966: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը փափուկ վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա և այնտեղ ազդանշաններ փոխանցել։ «Լունա 3»։
  • 1966: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը Լուսնի ուղեծրում՝ «Լունա 10»։
  • 1966: Երկրի առաջին լուսանկարները ամբողջությամբ՝ «Մոլնիյա 1»[24]։
  • 1967: Առաջին հանդիպումն ու կցումը առանց անձնակազմի։ «Կոսմոս 186»/ «Կոսմոս 188»։
  • 1968: Առաջին կենդանի էակները, որոնք հասան Լուսին և անվնաս վերադարձան Երկիր։ Ռուսական կրիան և կյանքի այլ տեսակներ «Զոնդ 5»-ի վրա։
  • 1969: Երկրի ուղեծրում անձնակազմով երկու տիեզերանավերի առաջին կցումն ու անձանակազմի փոխանակումը։ «Սոյուզ 4» և «Սոյուզ 5»
  • 1970: Հողի առաջին նմուշները, որոնք նքնաշխատ կերպով վերցվել և բերվել են Երկիր Երկնային մեկ այլ մարմնից։ «Լունա 16»։
  • 1970: Ռոբոտային առաջին մոլորակագնացը՝ «Լունոխոդ 1»-ը Լուսնի վրա։
  • 1970: Միջմոլորակային առաջին ամբողջական թռիչքը փափուկ վայրէջքով և օգտակար տվյալների փոխանցմամբԼ Արեգակնային համակարագի մեկ այլ մոլորակի՝ Վեներայի մակերևույթից տվյալների ստացում։ «Վեներա 7»։
  • 1971: Տիեզերական առաջին կայան՝ «Սալյուտ 1»։
  • 1971: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը բախվել է Մարսի մակերևույթին։ «Մարս 2»։
  • 1971: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը վայրէջք է կատարել Մարսի վրա։ «Մարս 3»։
  • 1975: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը հայտնվել է Վեներայի ուղեծրում, փափուկ վայրէջք է կատարել Վեներայի վրա, Վեներայի մակերևույթից առաջին լուսանկարներ։ «Վեներա 3»։
  • 1980: Իսպանական մշակույթը կրող և առաջին սևամորթը տիեզերքում։ Առնալդո Տամայո Մենդեսը «Սոյուզ 38»-ի վրա։
  • 1984: Առաջին կինը բաց տիեզերքում՝ Սվետլանա Սավիցկայա («Սալյուտ 7»)։
  • 1986: Առաջին անձանակազմը, որն այցելել է երկու տարբեր տիեզերական կայաններ («Միր» և «Սալյուտ 7»)։
  • 1986: Առաջին ավտոմատ միջմոլորակային կայանը, որը կիրառոց աերոստատեր Վեներայի մթնոլորտում և ստացավ գիսաստղի լուսանկարներ։ «Վեգա 1», «Վեգա 2»։
  • 1986: Տիեզերական առաջին կայանը մշտական անձնակազմով՝ «Միր» (1986–2001): Անդադար ներկայությունը (1989–1999):
  • 1987: Առաջին անձնակազմը, որը տիեզերքում անցկացրեց ավելի քան մեկ տարի՝ Վլադիմիր Տիտով և Մուսա Մանարով «Սոյուզ ՏՄ-4» (ռուս.՝ Союз ТМ-4) - «Միր»։
  • 1988: Օդատիեզերական ինքնաթիռի (Բուրան) առաջին լիովին ինքնաշխատ թռիչքը։

Այլ ծրագրեր

խմբագրել

Բուրան

խմբագրել
 
«Բուրանը» օդային ներկայացման ժամանակ (1989):

ԽՍՀՄ «Բուրան» ծրագիրը արտադրել է օդատիեզերական ինքնաթիռների մի դաս, որոնք կարող էին արձակվել «Էներգիա» հրթիռներից։ Ենթադրվում էր, որ «Բուրանը» գործելու էր տիեզերքում տեղակայված ռազմական մեծ հարթակների աջակցությամբ՝ ի պատասխան սկզբում «Սփեյս Շաթլին», իսկ այնուհետև՝ «Ռազմավարական պաշտպանության նախաձեռնությանը» (անգլ.՝ Strategic Defense Initiative): «Բուրանն» ուներ միայն ուղեծրային տեղաշարժման շարժիչներ (անգլ.՝ orbital manoeuvring engines), ի տարբերություն «Սփեյս Շաթլի», «Բուրանի» շարժիչների չէր գործարկվում մեկնարկի ընթացքում՝ փոխարենը լիովին վստահելով «Էներգիային», որպեսզի այն բարձրացնի իրեն մթնոլորտից վեր։ Նրա մաքսիմալ օգտակար բեռնվածությունը 30 տոննա էր (մի քիչ ավելի շատ, քան «Սփեյս Շաթլինը»), իսկ քաշն ավելի պակաս[25]։ Այն նաև կարող էր ինքնավար կերպով վայրէջք կատարել։ Այդ պատճառով ոմանք կարծում են, որ այն ավելի հզոր կրող հրթիռ էր[26]։ Մինչև համակարգը դարձավ շահագործման ենթակա 1988 թվականին, ռազմավարական զենքի կրճատման մասին պայմանագրերը «Բուրանը» դարձրեցին ավելորդ։ 1988 թվականի նոյեմբերի 15-ին «Բուրան» ուղեծրային ապարատը և իր «Էներգիա» հրթիռը արձակվեցին «Բայկոնուր» տիեզերակայանից Ղազախստանում։ Երեք ժամ անց՝ Երկրի շուրջ երկու պտույտ կատարելուց հետո, այն վայրէջք կատարեց իր մենարկային հարթակից մի քանի մղոն հեռավորության վրա[27]։ Այս թռիչքից հետո ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը դադարեցրեց ծրագրի ֆինանսավորումը՝ համարելով այն հարաբերականորեն ոչ նպատակահարմար (ծախսերի համեմատ)[28]։

Միջմոլորակային չեղարկված թռիչքներ

խմբագրել

«Մարս 4ՆՄ»

խմբագրել

Ծանր մարսագնաց «Մարս 4ՆՄ» պետք է արձակվեր չշահագործված Ն1 կրող հրթիռի միջոցով 1974 և 1975 թվականների միջակայքում։

«Մարս 5ՆՄ»

խմբագրել

Մարսի նմուշը բերելու «Մարս 5ՆՄ» պպետք է արձակվեր մեկ Ն1 կրող հրթիռով 1975 թվականին։

«Մարս 5Մ»

խմբագրել

Մարսի նմուշ բերելու «Մարս 5Ն» կամ «Մարս 79» պետք է մաս առ մաս արձակվեր «Պրոտոն» կրող հրթիռներով և այնուհետև միացվեր ուղեծրում դեպի Մարս թռչելու համար 1979 թվականին[29]։

«Վեստա»

խմբագրել

«Վեստա» առաջադրանքը պետք է բաղկացած լիներ երկու նույնական միջմոլորակային կայաններից, որոնք արձակվելու էին 1991 թվականին։ Ենթադրվում էր թռիչք Մարսի մոտակայքում (Վեներայի մոտակայքում ենթադրվող վաղ ծրագրի փոխարեն), իսկ այնուհետև տարբեր դասերին պատկանող չորս աստղակերպերի հետազոտություն։

«Ցիոլկովսկի»

խմբագրել

Միջադեպեր, ձախողումներ և անհաջողություններ

խմբագրել
 
ՆԱՍԱ-ի կատարված «Էներգիա» հրթիռներով Պոլյուսի (ռուս.՝ Полюс) պատկերը

ԽՍՀՄ տիեզերական ծրագիրն ունեցել մի շարք ճակատագրական միջադեպեր և ձախողումներ[30]։

1960 թվականին «Բայկոնուր» կայանում վթարի պատճառը փորձարկման ընթացքում վառելիքով հրթիռի խոշոր պայթյուն էր մեկնարկի հարթակում, որի արդյունքում զոհվեցին շատ մարդիկ տեխնիկական անձնակազմից, օդատիեզերական ինժեներներ, պայթյունի պահին ծրագրի վրա աշխատող տեխնիկներ։

Տիեզերագնացի մահվան պաշտոնական առաջին դեպքը փորձարկման ընթացքում տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 23-ին, երբ Վալենտին Բոնդարենկոն զոհվեց հրդեհի ժամանակ ցածր ճնման և թթվածնի բարձր մակարդակով մթնոլորտում։

«Վոսխոդ» ծրագիրը չեղարկվեց անձնակազմով երկու թռիչքներից հետո, ինչը պայմանավորված էր Խորհրդային Միության ղեկավարության փոփոխությամբ և երկու թռիչքով, որը կարող էր ճակատագրական լինել։ Եթե նախատեսված հետագա թռիչքները տեղի ունենային, նրանցով ԽՍՀՄ տիեզերակամ ծրագիրը կարող էր ունենալ նաև այլ «առաջիններ»՝ ձեռքբերումներ, այդ թվում՝ 20 օր տևողությամբ երկարատև թռիչք, առաջին կնոջ ելքը բաց տիեզերք և ազատ ելք բաց տիեզերք առանց։

ԽՍՀՄ-ը շարունակում էր ձգտել լուսնային առաջին թռիչքին հսկայական Ն-1 հրթիռով, որը պայթեց առանց անձնակազմի բոլոր չորս փորձարկումների ժամանակ մեկնարկից քիչ անց։ Ամերիկացիները հաղթեցին մրցավազքը, ինչը պայմանավորված էր «Ապոլո 11»-ի անձնակազմի վայրէջքով 1969 թվականի հուլիսի 20-ին։

1971 թվականին «Սոյուզ 11» առաջադրանքը մնալ «Սալյուտ 1» տիեզերական կայանի վրա հանգեցրեց երեք տիեզերագնացների մահվանը, երբ վերադարձին պատրաստվելու ժամանակ կապսուլայում իջավ ճնշումը։ Այս վթարը հանգեցրեց մարդկային միակ կորուստներին տիեզերքում (100 կմ սահմանի այն կողմ՝ ի տարբերություն մթնոլորտի բարձր շերտերին)։ «Սոյուզ 11»-ի անձնակազմի անդամներն էին՝ Վլադիսլավ Վոլկովը, Գեորգի Դոբրովոլսին և Վիկտոր Պացաևը։

1975 թվականի ապրիլի 5-ին «Սոյուզ 7Կ-Տ No.39» (անգլ.՝ Soyuz 7K-T No.39)` երկու տիեզերագնացներին «Սալյուտ 4» տիեզերական կայան տեղափոխող «Սոյուզ» հրթիռի երկրորդ աստիճանը դուրս եկավ շարքից, ինչի արդյունքում ձախողվեց անձնակազմով առաջին արձակումը։ Տիեզերագնացները տեղափոխվել էին մի քանի հազար մղոն այլ ուղղությամբ և սկսել էին մտահոգվել, որ վայրէջք են կատարելու Չինաստանում, որի հետ ԽՍՀՄ-ն այն ժամանակ բարդ հարաբերություններ ուներ։ Կապսուլան բախվեց սարի, սահելով իջավ և գրեթե ընկավ ժայռից, սակայն պարաշյուտը խճճվեց ծառերի մեջ և կանխեց դա։ Երկու տիեզերագնացները ստացան ծանր վնասվածքներ, իսկ հրամանատար Լազարևը այլևս ոչ մի թռիչք չկատարեց։

1980 թվականի մարտի 18-ին «Վոստոկ» հրթիռը պայթեց մեկնարկի հարթակի վրա վառելիքով լցավորման ժամանակ, ինչի արդյունքում զահվեց 48 մարդ[31]։

1981 թվականի օգոստոսին «Կոսմոս 434»-ը, որը արձակվել էր 1971 թվականին պետք է վերադառնար։ Մեղմելու համար վախը, որը կապված էր տիեզերանավի վրա գտնվող միջուկային նյութերի հետ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության խոսնակը հավաստիացրեց Ավստրալիայի կառավարությանը 1981 թվականի օգոստոսի 26-ին, որ արբանյակը «փորձարարական լուսնային խցիկ» (անգլ.՝ lunar cabin) է։ Սա առաջին անգամներից մեկն էր, երբ ԽՍՀՄ ընդունեց, որ երբևիցե զբաղվել էր անձնակազմով լուսնային տիեզերական թռիչքների ծրագրով[6]:736:

1983 թվականի սեպտեմբերին դեպի «Սալյուտ 7» տիեզերական կայան տիեզերագնացներին տեղափոխող «Սոյուզ» հրթիռը պայթեց հարթակի վրա, ինչի արդյունքում աշխատեց կապսուլայի արտակարգ համակարգը՝ փրկելով երկու տիեզերագնացներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Gorodomlya Island». Russianspaceweb.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  2. «German rocket scientists in Moscow». Russianspaceweb.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  3. [1] Արխիվացված Հունվար 4, 2012 Wayback Machine
  4. The early US space program employed scientists and rocket engineers from Nazi Germany who immigrated to the United States after World War II and was based on German technological experience, and the early Soviet program also used them (see Helmut Gröttrup).
  5. http://www.roscosmos.ru/index.asp?Lang=ENG Արխիվացված Հոկտեմբեր 19, 2008 Wayback Machine
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Siddiqi, Asif A. Challenge To Apollo: The Soviet Union and the Space Race, 1945-1974. NASA. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. George P. Sutton (November–December 2003). «History of Liquid-Propellant Rocket Engines in Russia, Formerly the Soviet Union». Journal of Propulsion and Power. 19 (6). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  8. John Pike. «Katyusha Rocket». Globalsecurity.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  9. Chertok, Boris (2006). Rockets and People, Volume 2. Creating a Rocket Industry (PDF). NASA. ISBN 0-16-076672-9.
  10. «Groettrup, Helmut». Encyclopedia Astronautica. 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Development of guided missiles at Bleicherode and Institut 88» (PDF). CIA Historical Collection. 1954 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. «Besides this love for rocket technique, there exists a second mental consideration which affects Soviet decisions, and that is respect for work in the West, especially German work. Data emanating from Germany were regarded as almost sacrosanct.»
  12. «Rockets & People» (PDF). History.nasa.gov. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  13. Korolev, Sergei; Riabikov, Vasilii (2008). On Work to Create an Artificial Earth Satellite. Baturin.
  14. M.K. Tikhonravov, Memorandum on an Artificial Earth Satellite, History and Public Policy Program Digital Archive, orig. May 26, 1954, Published in Raushenbakh, editor (1991), 5-15. Edited by Asif Siddiqi and translated by Gary Goldberg. https://digitalarchive.wilsoncenter.org/document/165393
  15. Wade, Mark (1997–2008). «Soyuz». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.
  16. «Йепхл Юкхебхв Йепхлнб». Space.hobby.ru (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  17. Peter Bond, Obituary: Lt-Gen Kerim Kerimov, The Independent, 7 April 2003.
  18. «LEK Lunar Expeditionary Complex». Astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  19. «DLB Module». Astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Andrews, James T.; Siddiqi, Asif A. (2011). Into the Cosmos: Space Exploration and Soviet Culture. ISBN 9780822977469. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  21. 21,0 21,1 «OhioLINK Institution Selection». Ebooks.ohiolink.edu. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  22. Launius, Roger (2002). To Reach the High Frontier. University Press of Kentucky. էջեր 7–10. ISBN 0-8131-2245-7.
  23. Rincon, Paul; Lachmann, Michael (2014 թ․ հոկտեմբերի 13). «The First Spacewalk How the first human to take steps in outer space nearly didn't return to Earth». BBC News. BBC News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. Joel Achenbach (2012 թ․ հունվարի 3). «Spaceship Earth: The first photos». Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  25. «Buran Space Shuttle vs STS - Comparison». www.buran.su. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  26. Zak, Anatoly (2013 թ․ նոյեմբերի 19). «Did the USSR Build a Better Space Shuttle?». Popular Mechanics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  27. Zak, Anatoly (2008 թ․ նոյեմբերի 20). «Buran - the Soviet space shuttle». BBC.
  28. «Buran reusable shuttle». www.russianspaceweb.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  29. «Марс-79 — Википедия». Russian Wikipedia (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  30. James E Oberg (1981 թ․ մայիսի 12). Red Star in Orbit. Random House. ISBN 978-0394514291.
  31. «MEDIA REPORTS | Soviet rocket blast left 48 dead». BBC News. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Գրականություն

խմբագրել
  • Andrews, James T.: Red Cosmos: K. E. Tsiolkovskii, Grandfather of Soviet Rocketry. (College Station: Texas A&M University Press, 2009)
  • Brzezinski, Matthew: Red Moon Rising: Sputnik and the Hidden Rivalries that Ignited the Space Age. (Holt Paperbacks, 2008)
  • Burgess, Colin; French, Francis: Into That Silent Sea: Trailblazers of the Space Era, 1961–1965. (University of Nebraska Press, 2007)
  • Burgess, Colin; French, Francis: In the Shadow of the Moon: A Challenging Journey to Tranquility, 1965–1969. (University of Nebraska Press, 2007)
  • Harford, James: Korolev: How One Man Masterminded the Soviet Drive to Beat America to the Moon. (John Wiley & Sons, 1997)
  • Siddiqi, Asif A.: Challenge to Apollo: The Soviet Union and the Space Race, 1945–1974. (Washington, D.C.: National Aeronautics and Space Administration, 2000)
  • Siddiqi, Asif A.: The Red Rockets' Glare: Spaceflight and the Soviet Imagination, 1857–1957. (New York: Cambridge University Press, 2010)
  • Siddiqi, Asif A.; Andrews, James T. (eds.): Into the Cosmos: Space Exploration and Soviet Culture. (Pittsburgh: University of Pittsburgh Press, 2011)

Արտաքին հղումներ

խմբագրել