Սվետլանա Սավիցկայա

Սվետլանա Եվգենևնա Սավիցկայա (օգոստոսի 8, 1948(1948-08-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1982-1984)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970ԽՄԿԿ անդամ 1975 թվականից։

Սվետլանա Սավիցկայա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1948(1948-08-08)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ (1972) և Q4210431? (1971)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, գրող, ճանապարհորդ հետազոտող, փորձարկիչ օդաչու և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ, Գերագույն խորհուրդ և Պետական դումա
Ծնողներհայր՝ Yevgeny Savitsky?
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՌուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Անդամությունօդային և տիեզերական ակադեմիա, 7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, 5th State Duma of the Russian Federation?, 4th State Duma of the Russian Federation?, 3rd State Duma of the Russian Federation? և 2nd State Duma of the Russian Federation?
Ստորագրություն
Svetlana Savitskaya Signature.svg
Svetlana Savitskaya Վիքիպահեստում

1970 թվականին եղել է աշխարհի բարձրագույն պիլոտաժի բացարձակ չեմպիոնուհին։ Սահմանել է պարաշյուտով թռիչքի 3 և ռեակտիվ ինքնաթիռներով 9 համաշխարհային ռեկորդներ։ Ավարտել է Մոսկվայի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ ավիացիոն ինստիտուտը (19721982 թվականի օգոստտոսի 19-27-ին, Լ․ Ի․ Պոպովի և Ա․ Ա․ Սերեբրովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-7» տիեզերանավով։ Օգոստոսի 20-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-7» «Սոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Ա․ Ն․ Բերեզովոյ, Վ․ Վ․ Լեբեդե)։ 1984 թվականի հոլիսին «Սոյուզ Տ-12» տիեզերանավով կատարել է երկրորդ տիեզերական թռիչքը, որի ժամանակ դուրս է եկել բաց տիեզերք։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի Ոսկե մեդալով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Савицкая Светлана Евгеньевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 206