«Սոյուզ» (ռուսերեն՝ «Союз»), շուրջերկրյա ուղեծրով թռիչքներ կատարելու համար նախատեսված խորհրդային, հետագայում՝ ռուսական տիեզերանավերի սերիայի անվանում, դրանց մշակման (1962 թվականից) և արձակման (1967 թվականից, անօդաչու սոյուզները՝ 1966 թվականից) ծրագիրը։ «Սոյուզ» տիեզերանավերը նախատեսված են երկրամերձ տիեզերական տարածությունում բազմաթիվ խնդիրների լուծման համար, ինքնանավավարման պրոցեսների մշակում, կառավարում, մանևրում, մոտեցում ու կցում, մարդու օրգանիզմի վրա երկարատև տիեզերական թռիչքի պայմանների ազդեցության ուսումնասիրում, ժողովրդի տնտեսական նպատակներով երկրի հետազոտման համար օդաչուավոր տիեզերանավերի օգտագործման սկզբունքների ստուգում և ուղեծրակայանների հետ կապի համար տրանսպորտային գործողությունների կատարում, տիեզերական տարածությունում գիտատեխնիկական փորձերի անցկացում և այլն։

Սոյուզ տիեզերանավ

«Սոյուզ» տիեզերանավերի հիմնական բնութագրերը

խմբագրել

«Սոյուզ» տիեզերանավերի հիմնական բնութագրերն են․ լրիվ լցավորված և համալրված տիեզերանավի զանգվածը՝ 6,38-6,8 տոննա, անձնակազմի թիվը՝ 2 մարդ (3 մարդ՝ մինչև 1971 թվականը եղած տեսակներում և «սոյուզ» տիեզերանավերում), ինքնավար թռիչքի առավելագույն տևողությունը՝ 17,7 օր (2 մարդուց բաղկացած անձնակազմով), երկարությունը (ըստ իրանի)՝ 6,98 մ, տրամագիծը՝ 2,72 մ, երկու կենսախցիկների ծավալը՝ 10,45 մ3, ազատ ծավալը՝ 6,5 մ3։ «Սոյուզը» բաղկացած է 3 հիմնական հատվածամասերից, որոնք միացված են միմյանց և բաժանվում են պիրոտեխնիկական սարքերի օգնությամբ։ «Սոյուզը» տիեզերանավի կազմի մեջ մտնում են թռիչքի ընթացքում և վայրէջքի ժամանակ կողմնորոշման ու շարժման կառավարման համակարգերը, կառավարման և կողմնորոշման շարժիչների համակարգը, մոտեցնող ճշգրտող շարժիչակայանքը, ռադիոկապի, էլեկտրասնման, կցման, ռադիոմակածման և մոտեցումն ու կառանումը ապահովող համակարգերը, վայրէջքի և փափուկ իջեցման համակարգերը, կենսաապահովման համակարգերը, տիեզերանավի ապարատների և սարքավորման կողային համալիրի կառավարման համակարգը։

Սոյուզի հիմնական հատվածամսերը

խմբագրել
 
Սոյուզի հիմնական հատվածամասերը

Իջեցվող ապարատ (ԻԱ), զանգվածը՝ 2,8 տ, առավելագույն տրամագիծը՝ 2,2 մ, երկարությունը՝ 2,16 մ, ազատ ծավալը՝ 2,5 մ3։ Իջեցվող ապարատի հերմետիկ իրանը պատրաստված է ալյումինից, կոնաձև է ՚և ներքևի ու վերևի մասերում դառնում է գնդաձև։ Իջեցվող ապարատին հանդերձված է երեք լուսանցույցով, որոնցից երկուսն ունեն եռապակի, իսկ մեկը՝ երկապակի կառուցվածք։ Իրանի ճակատամասում տեղակայված են փափուկ վայրէջքի 4 շարժիչներ։ Վայրէջքի արագությունը, հիմնական պարաշյուտային համակարգի կիրառմամբ, հաշվի սռնելով փափուկ վայրէջքի շարժիչների իմպուլսը, 6 մ/վրկ-ից չի անցնում։ Իջեցվող ապարատը նախատեսված է տարվա ցանկացած եղանակին, ամենատարբեր գրունտների (այդ թվում և ժայռոտ) և բաց ջրավազանների վրա վայրէջք կատարելու համար։ Ջրավազանների վրա վայրէջք կատարելիս անձնակազմը Իջեցվող ապարատոում կարող է «լողալ» մինչև 5 օր։ Իջեցվող ապարատում տեղավորված են տիեզերագնացների կառավարման կետը, տիեզերանավի կառավարման բռնակը, հիմնական և օժանդակ համակարգերի սարքերը և սարքավորումը, երկիր վերադարձվող գիտական ապարատների բեռնարկղները, պահեստի պաշարը (մթերք, հանդերձանք, դեղամիջոցներ ևն), որն ապահովում է անձնակազմի կենսագործունեությունը վայրէջք կատարելուց հետո՝ 5 օրվա ընթացքում։ «Սոյուզ» ուղեծիր դուրս բերելու, երկրի վրա իջեցնելու, կցման և անջատման գործողություններ կատարելու ժամանակ անձնակազմի անդամները սկաֆանդր են կրում (կիրառվում է 1971 թվականից)։

Բնակելի ուղեծրային (կենցաղային) հատվածամաս

խմբագրել

Կենցաղային հատվածամասի զանգվածը՝ 1,2—1,3 տ, տրամագիծը՝ 2,2 մ, երկարությունը (կցման ագրեգատի հետ)՝ 3,44 մմ, ազատ ծավալը՝ 4 մ/3, ծավալը ըստ հերմոտիկ իրանի ներքին շրջագծի՝ 6,6 մ3։ Ծառայում է, որպես աշխատանքային հատվածամաս՝ գիտական փորձեր կատարելու, անձնակազմի հանգստի, ուրիշ տիեզերանավ անցնելու և տիեզերական տարածություն դուրս գալու համար։ Կենցաղային հատվածամասի հերսետիկ իրանը, որը պատրաստված է մագնեզիումի համաձուլվածքից, իրենից ներկայացնում է երկու կիսագնդաձև պատյաններ՝ 2,2 մ տրամագծով՝ միացված 0,5 մ բարձրությամբ գլանային ներդիրով։ Հատվածամասն ունի տեսադաշտային երկու լուսանցույց։ Իրանի վրա կան երկու դռնակներ, որոնցից մեկը՝ կենցաղային հատվածամասը, միացնում է իջեցվող ապարատներ, իսկ մյուսը ծառայում է անձնակազմի՝ ստարտային դիրքում տիեզերանավով վայրէջք կատարելու և տիեզերք դուրս գալու համար։ Կենցաղային հատվածամասում տեղադրված են տիեզերանավի կառավարման կետը, հիմնական և օժանդակ համակարգերի սարքերն ու ագրեգատները, կենցաղային սարքավորումը, գիտական ապարատները։ «Սոյուզ» տիեզերանավերում կիրառվում են կցման երեք տիպի սարքեր։ Առաջինը պատրաստված է «ցցաձող-կոն» սխեմայով, երկրորդը՝ այդ նույն սխեմայով՝ հերմետիկ կցում ստեղծելով։ Երրորդը [(փորձարկվում է) ներկայացնում է նոր, տեխնիկական տեսակետից ավելի կատարելագործված սարք՝ կցման անդրոգինային, ծայրամասային ագրեգատ։

Սարքաագրեգատային հատվածամաս

խմբագրել

Սարքաագրեգատային հատվածամասի (ՍԱՀ) զանգվածը 2,7-2,8 տ է։ Նախատեսված է տիեզերանավի հիմնական համակարգի ապարատները և սարքավորումները տեղավորելու համար, որոնք ապահովում են ուղեծրային թոիչքը։ ՍԱՀ-ն բաղկացած է անցումս ւյին, սարքերի և ագրեգատային բաժանմւււնք֊ ներից։ Անցումային բաժանմունքում տեղակայված են կառանման և կողմնորոշման 10 շարժիչներ յուրաքանչյուրը՝ 100 ն քարշուժով, վառելիքի բաքերը սոյուզի քիաբաղաղրիչ վառելիքի մատուցման համակարգը։ Սարքերի 2,2 մ ծավալով հերմետիկ բաժանմունքը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից սոյուզն ունի 2,1 մ տրամագծով, 0,5 մ բարձրությամբ գլանի ձև՝ երկու հանովի կափարիչներով։ Այս բաժանմունքում տեղավորված են շսրժման կողմնորոշման ու կառավարման համակարգերի, տիեզերանավի ապարատների ու սարքավորման կողային համալիրի և սարքավորման կառավարման, Երկրի հետ ռադիոկապի և ծրագրաժամանակային կարգավորման, հեռուստաթափման ու միասնական էլեկտրասնման սարքերը։ Ագրեգատային բաժանմունքի իրանը նույնպես պատրաստված է ալյումինի համաձուլվածքից՝ 2,1 մ տրամագծով գլանաձև պատյանի ձևով, որը փոխվսմ է կոնաձևի և վերջանում բազային նավակողով (տրամագիծը4 2,72 մ)․ վերջինս նախատեսված է տիեզերանավը կրող հրթիռի վրա տեղակայելու համար։ Տիեզերանավի բոլոր բաժանմունքները դրսից ծածկված են կանաչ գույնի էկրանավակումային ջերմամեկուսիչով։

Տիեզերանավի հիմնական համակարգերը

խմբագրել
 
Տիեզերանավի հիմնական համակարգերը

Տիեզերանավի հիմնական համակարգերն են՝ տիեզերանավի շարժման կոդմնորոշման և կառավարման համակարգը, կենսաապահովման համակարգը և ռադիոտեխնիկական միջոցներն համալիրը։ Կողմնորոշման և կառավարման համակարգը նախատեսված է տարսծության մեջ տիեզերանավի դիրքը կառավարելու, տարբեր տեսակի կողմնորոշումների, կողմնորոշված վիճակի երկարատև պահպանման, շարժիչակայանքի աշխատանքի ժամանակ տիեզերանավի կայունացման, մեկ այլ տիեզերանավի մոտենալու ընթացքի կառավարման համար։ Համակարգը կարող է աշխատել ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքի կառավարման ռեժիմով։ Տիեզերանավի ապարատները էներգիա են ստանում էլեկտրսնման կենտրոնացված համակարգից (արևային մարտկոցներով), որն ընդգրկսմ է նաև ինքնավար քիմիական մարտկոցները կամ բուֆերային մարտկոցները (օգտակար մակերեսը՝ 11 —14 մ2)։ Կենսաապսհովման համակարգը ներառնում է Իջեցվող Ապարատի (օդի բաղադրությամբ մոտ է երկրի օդին) և Կենցաղայի Հատվածամասի մթնոլորտի վերականգնման ու ջերմակարգավորման օղակները, սննդի և ջրի պաշարները, սանիտարական սարքը։ Վերականգնումն ապահովվում է այնպիսի նյութերով, որոնք կլանում են ածխաթթու գազը, միաժամանակ անջատելով թթվածին։ Հատուկ զտիչները կլանում են վնասակար խառնուկները։ Բնակելի խցիկների հերմետիկության հնարավոր խախտման դեպքում անձնակազմի համար նախատեսված են սկաֆան-դռներ։ Ջերմակարգավորման համակարգը բնակելի խցիկներում օդի ջերմաստիճանը պահպանում է 15—25°-ի, իսկ հարաբերական խոնավությունը՝ 20— 70% ֊ի սահմաններում, գազի ջերմաստիճանը սարքերի խցիկում 0—40°С է։ Ռադիոտեխնիկական միջոցների համալիրը նախատեսված է տիեզերանավի ուղեծրի պարամետրերի որոշման, Երկրից հրահանգներ ստանալու, Երկրի հետ երկկողմանի հեռախոսային և հեռագրական կապի, խցիկների և լուսանցույցների միջոցով արտաքին իրադրության մասին հեռուստատեսային պատկերները Երկիր հաղորդելու համար։

Տեղեկություններ արձակումների մասին

խմբագրել
 
Տիեզերանավի վայրէջքային ապարատը վայրէջքի ժամանակ

1967-1981 թվականներին Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր է դուրս բերվել 38 «Սոյուզ» օդաչուավոր տիեզերանավ։ 6,56 տ զանգվածով «Սոյուզ-1»-ն (տիեզերագնաց՝ Կոմարով) արձակվել է 1967 թվականի ապրիլի 23-ին՝ տիեզերանավի փորձարկման և նրա կառուցվածքի համակարգերի և տարրերի մշակման նպատակով։ Վայրէջքի ժամանակ, 7 կմ բարձրության վրա հիմնական պարաշյուտային համակարգի, իսկ հետո նաև պահեստային պարաշյուտի նորմալ չբացվելու հետևանքով Իջեցվող Ապարատն ցած է իջել մեծ արագությամբ, որը և տիեզերագնացի մահվան պատճառն է դարձել։ «Սոյուզ-2»-ը (անօդաչու) և «Սոյուզ-3»-ը (տիեզերագնաց՝ Բերեգովոյ) համատեղ թռիչք կատարեցին համակարգերի և կոնստրուկցիայի աշխատանքը ստուգելու, մոտեցումն ու մանևրումը մշակելու համար։ «Սոյուզ-4» և «Սոյոզ-5» տիեզերանավերի թռիչքի ընթացքում կատարվեցին ավտոմատ մոտեցում, օդաչուավոր 2 տիեզերանավերի ձեռքի կառավարմամբ կառանում և կցում (12,924 տ զանգվածով երկու տիեզերանավերի թռիչքը տևեց 4,5 ժ)։ Թռիչքի ժամանակ (կցումից հետո) Եւիսեևը և Խրունովը սկաֆանդրներով (սեփական կենսաապահովման համակարգով) դուրս եկան տիեզերական տարածություն և իրականացրին անցումը մի տիեզերանավից մյուսը։ «Սոյուզ-6», «Սոյուզ-7», «Սոյուզ-8» տիեզերանավերով կատարվեց խմբային թռիչք։ Իրականացվեց գիտատեխնիկական փորձերի մեծ ծրագիր։ «Սոյուզ-7» և «Սոյուզ-8» տիեզերանավերի պլանավորված կցումը տեղի չունեցավ՝ հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների նորմալ աշխատանքը խախտվելու պատճառով։ «Սոյուզ-9» տիեզերանավի թռիչքով սկիզբ դրվեց տիեզերքում այնպիսի միջոցների մշակմանը, որոնք անհրաժեշտ են երկարատև թռիչքների համար՝ առանց տիեզերանավում արհեստական ձգողականություն ստեղծելու։ «Սոյուզ-10», «Սոյուզ-15», «Սոյուզ-23» և «Սոյուզ-25» տիեզերանավերի համար պլանավորված էր կցում Սալյուտ ուղեծրակայանի հետ։ Հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների սխալ աշխատանքի («Սոյուզ-15», «Սոյուզ-23»), ձեռքի կառանման տեղամասում աշխատանքի տրված ռեժիմից շեղման («Սոյուզ-25») պատճառով կցում տեղի չունեցավ։ «Սոյուզ-10»-ի կցման պրոցեսը չավարտվեց կցման ագրեգատի անսարքության պատճառով։ «Սոյուզ-11», «Սոյուզ-14», «Սոյուզ-17», «Սոյուզ-18», «Սսոյուզ-21», «Սոյւզ-24», «Սոյուզ-26», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-40» տիեզերանավերով անձնակազմերը հասցվեցին ուղեծրակայաններ։ «Սոյուզ-11» տիեզերանավով անձնակազմի վերադարձի ժամանակ վայրէջքի տեղամասում Իջեցվող Ապարատի հերմետիկության վթարային խախտման հետևանքով մահացան տիեզերագնացներ Դոբրովոչսկին, Վոչկովը, Պացանը։ Առաջին անգամ («Սոյուզ-18») կատարվեց հյուսիսափայլի և բնության հազվադեպ երևույթի՝ արծաթափայլ ամպերի, լուսա- և սպեկտրա- նկարահանման կոմպլեքսային հետազոտություն։ «Սոյուզ-12»-ի միջոցով ստուգվեց անձնակազմը փրկելու համակարգը՝ տիեզերանավի հերմետիկության վթարային խախտման դեպքում։ «Սոյուզ-13» տիեզերանավով հեռադիտակների համակարգի «Օրիոն-2» օգնությամբ կատարվեցին աստղային երկնքի տեղամասերի աստղաֆիզիկական դիտումներ և սպեկտրանկարահանում՝ ուլտրամանուշակագույն դիապազոնում։ «Սոյուզ-16»-ի թռիչքը իրականացվեց «Սոյուզ»-ի նոր վերափոխված տեսակի մշակման նպատակով։ «Սոյուզ-19» տիեզերանավի թռիչքն իրականացվել է Սոյուզ— «Ապոլլոն» փորձնական թռիչքի (ՍԱՓԹ) ծրագրով։ «Սալյուզ-4» ուղեծրակայանի հետ «Սոյուզ-20»-ի 3-ամսյա համատեղ թռիչքի ընթացքում անցկացվեցին ռեսուրսային փորձարկումներ։ «Սոյուզ-22»-ի թռիչքն անցկացվեց «Ինտերկոսմոս» ծրագրով։ Թռիչքի հիմնական նպատակն էր տիեզերքից ժողովրդական տնտեսական նպատակներով Երկրի մակերևույթի երկրաբանաաշխարհագրական բնութագրերի հետազոտման գիտատեխնիկական մեթոդների և միջոցների մշակումն ու կատարելագործումը։ «Սոյուզ-28», «Սոյուզ-30», «Սոյուզ-31», «Սոյուզ-33», «Սոյուզ-36», «Սոյուզ-40» տիեզերանավերի թռիչքներին մասնակցել են ՉՍՍՀ-ի, ՆԺՀ-ի, ԴԴՀ-ի, ԲԺՀ-ի, ՀԺՀ-ի, ՎՍՀԿուբայի, ՄԺՀ-ի, ՌՍՀ-ի տիեզերագնացները։ Մոտեցնող-ճշգրտող շարժիչակայանքի աշխատանքի՝ տրված ռեժիմից շեղվելու հետևանքով «Սոյուզ-33» տիեզերանավի կցումը «Սալյուտ-6»-ի հետ տեղի չունեցավ; «Սոյուզ-26», «Սոյուզ-27>, «Սոյուզ-29», «Սոյուզ-31», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-36», «Սոյուզ-37» տիեզերանավերով «Սալյուտ-6» ուղեծրակայան հասցված անձնակազմերի վերադարձը ուղեծրից՝ Երկիր, իրականացվեց համապատասխանաբար՝ «Սոյուզ-27», «Սոյուզ-26», «Սոյուզ-31», «Սոյուզ-29», «Սոյուզ-34», «Սոյուզ-37», «Սոյուզ-35», «Սոյուզ-36» տիեզերանավերով։ Այդ տիեզերանավերի անձնակազմերի փոփոխման ժամանակ փոփոխություններ կատարվեցին տիեզերագնացների բազկաթոռներում։ «Սոյուզ-26»-ի, «Սոյուզ-28»-ի, «Սոյուզ-30»-ի», «Սոյուզ-31»-ի, «Սոյուզ-34»-ի, «Սոյուզ-36»-ի, «Սոյուզ-40»-ի կցումը «Սալյուտ-6»-ին կատարվեց կայանի ագրեգատային հատվածամասի կողմում տեղադրված կցման ագրեգատի հետ, իսկ «Սոյուզ-27»-ի, «Սոյուզ-29»-ի, «Սոյուզ-32»-ի, «Սոյուզ-35»-ի կցումը կցման ագրեգատի հետ՝ անցումային հատվածամասի կողմից։ Կայանը վառելիքով և բեռներով մատակարարելու տրանսպորտային գործողությունների անցկացումն ապահովելու համար կատարվեց «Սոյուզ-31», «Սոյուզ-34», «Սոյուզ-36», «Սոյուզ-37» տիեզերանավերի վերակառուցում։ «Սոյուզ»-ի կոնստրուկցիաների և համակարգերի մշակման համար արձակվել են մի քանի անօդաչու տիեզերանավեր։ Համատեղ թռիչքներ են կատարել «Կոսմոս-186»-ը և «Կոսմոս-188»-ը, «Կոսմոս-212»-ը, «Կոսմոս-213»-ը և «Կոսմոս- 1443»-ը ՍԱՓԹ ծրագրով համատեղ թռիչքի նախապատրաստության սովետական ծրագրին համապատասխան կատարվել է 2 թռիչք «Սոյուզ» տիպի անօդաչու տիեզերանավերով՝ («Կոսմոս-638» և «Կոսմոս-672»)։

«Սոյուզ S»

խմբագրել
 
«Սոյուզ S» տիեզերանավի հիմնական մասերը

«Սոյուզ»-ի բազայի վրա ստեղծվել են «Պրոգրես» սերիայի բեռնափոխադրական տիեզերական ապարատները, իսկ մշակման և շահագործման փորձի հիման վրա էապես արդիականացված «Սոյուզ S» սերիայի տիեզերանավերը։ «Սոյուզ S»-երը մեկ անգամ օգտագործման տրանսպորտային երեքտեղանի տիեզերանավեր են՝ նախատեսված «Սալյուտ» ուղեծրակայանի սպասարկման, ինչպես նաև առանձին թռիչքներ կատարելու համար։ Տիեզերանավն ունի համանման կառուցվածք և առանձին հատվածամասերի նույնանման նշանակում։ Զանգվածը (առանց գլխային շրջահոսիչի և վթարային փրկման համակարգի) 6,85 տ է, առավելագույն երկարությունը (ըստ իրանի)՝ 6,98 մ, առավելագույն տրամագիծը՝ 2,72 մ, Իջեցվող Ապարատի երկարությունը՝ 2,14 մ, տրամագիծը՝ 2,2 մ, ուղեծրային հատվածամասի տրամագիծը՝ 2,2 մ, հատվածամասերի ազատ ծավալը՝ 6,5 մ3։ «Սոյուզ Տ» բաղկացած է 3 հատվածամասից՝ ուղեծրային (կենցաղային) հատվածամասից՝ կցման ագրե¬գատի հետ (զանգվածը՝ 1,1 տ), Իջեցվող Ապարատից (3 տ) Uոյուզ սարքաագրեգատային հատվածամասից (2,75 տ)։ «Սոյուզ Տ» տիեզերանավի շարժման կառավարման համակարգի հիմքում դրված է անպլատֆորմ իներցիալ համակարգի սկզբունքը, որը հիմնված է տիեզերանավի թվանշանային հաշվողական համալիրի բազայի վրա։ Կողմնորոշման բոլոր ռեժիմները, այդ թվում և դեպի Երկիր ու Արև, կարող են կատարվել ավտոմատ կամ անձնակազմի մասնակցությամբ։ Համակարգի կառավարումն իրականացվում է Երկրից՝ հրահանգային ռադիոգծով կամ կատարում է անձնակազմը։ Համակարգում նախատեսված է անցում ձեռքի կառավարման՝ վայրէջքի ցանկացած փուլում։ Մոտեցնող-ճշգրտող երթային հեղուկահրթիռային շարժիչով շարժիչ-կայանքը (քարշը՝ 3,1 կն) միավորված է կառանման և կողմնորոշման շարժիչների համակարգի հետ։ Միավորված շարժիչակայանքը ներառնում է կառանման և կողմնորոշման 14 հրթիռային շարժիչ՝ 137 ն և 12 հրթիռային շարժիչ՝ 24,5 ն նոմինալ քարշով։ էլեկտրասնման համակարգը հանդերձված է նոր արևային մարտկոցներով։ Կենսաապահովման համալիրն արդիականացված է (նախատեսված է 3 հոգուց բաղկացած անձնակազմի համար)։ Սկաֆանդրներն ունեն նոր կառուցվածք։ Ռադիոկապի համակարգերը ներառնում են կատարելագործված հրահանգածրագրային ռադիոգիծը և ռադիոհեռուստաչափական համակարգը։ Ռադիոգծերի անտենաները տեղադրված են արևային մարտկոցների վրա։ Տիեզերանավում տեղակայված է նոր հեռուստատեսային համակարգ՝ պատկերի հաղորդման լավագույն որակով։ Իջեցվող Ապարատն ունի կատարելագործված պարաշյուտային համակարգ և փափուկ վայրէջքի՝ պինդ վառելիքով աշխատող 6 հրթիռային շարժիչներ։ Տիեզերանավի հուսալիությունը մեծացնելու նպատակով մտցված է առավել պատասխանատու գործողությունների կրկնակիություն։ 1979-1984 թվականներին (օգոստոսի 10-ի դրությամբ) Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր են դուրս բերվել 1 անօդաչու և 11 օդաչուավոր «Սոյուզ Տ» տիեզերանավեր։ «Սոյուզ Տ»,«Սոյուզ Տ-2»,«Սոյուզ Տ-3» և «Սոյուզ Տ-4» տիեզերանավերը կցվել են «Սալյուտ-6», իսկ «Սոյուզ Տ-5», «Սոյուզ Տ-6» և «Սոյուզ Տ-7», «Սոյուզ Տ-9» և «Սոյուզ Տ-10», «Սոյուզ Տ-11», «Սոյուզ Տ-12» տիեզերանավերը՝ «Սալյուտ-7» ուղեծրակայանի հետ։ Անօդաչու «Սոյուզ Տ» նախատեսված էր կայանի հետ երկարատև համատեղ թռիչքի պայմաններում կառուցվածքի և համակարգերի մշակման համար։ «Սոյուզ Տ-2»-ը իրագործել է առաջին փորձնական թռիչքը, և անձնակազմը իրականացրել է ձեռքի կա- ռավարմամբ կցումը կայանի հետ։ «Սոյուզ Տ-3»-ով կայան է հասցվել 3 հոգուց բաղկացած անձնակազմ, իսկ «Սոյուզ Տ-4»-ով՝ 2 հոգուց բաղկացած հիմնական անձնակազմը, «Սոյուզ Տ-5»-ի հիմնական անձնակազմի հաջող աշխատանքը կարևոր քայլ էր մշտական գործող ուղեծրակայան ստեղծելու գործում։ Անձնակազմը իրականացրեց աշխարհում ամենաերկարատև (211 օր) տիե¬ զերական թռիչքը։ «Սոյուզ Տ-6»-ի թռիչքին մաս¬ նակցել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, տիեզերագնաց ժան Լու Կրե- տիենը, «Սոյուզ Տ-11»-ի թռիչքին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռա֊կեշ Շարման։ Թռիչքների ժամանակ կատարվել են բժշկական, անկշռության պայմաններում մարդու օրգանիզմի վիճակի, Երկրի մթնոլորտի, միջմոլորակային միջավայրի և այլ ուսումնասիրություններ։ «Սոյուզ Տ-7»-ի անձնակազմի անդավ էր աշխարհում երկրորդ կին տիեզերագնաց-օդաչու Սավիցկայան։ Թռիչքի նպատակն էր աստղաֆիզիկական և տեխնիկական փորձերի կատարումը, Երկրի մակերևույթի դիտարկումը և լուսանկարումը ժողովրդական տնտտնտեսության նպատակներով, մեծ ծավալի բժշկակենսաբանական հետազոտությունների և փորձերի անցկացումը։ «Սոյուզ Տ-8» տիեզերանավը պետք է իրականացներ կցումը «Սալյուտ-7» ուղեծրակայանի հետ և կատարեր գիտատեխնիկական և բժշկակենսաբանական հետազոտություններ ու փորձեր։ Սխալ ուղեծիր դուրս գա- «Աոյուզ» և «Ապոլլոն» աիեզերանավերի մոտեցումը կցումից աոաջանլու պատճառով կցումը չի իրականացվել և «Սոյուզ Տ 8»-ը վայրէջք է կատարել։ «Սոյուզ Տ-9»-ի թռիչքի ընթացքում տիեզերագնացները 2 անգամ դուրս են եկել բաց տիեզերք (5 ժ 45 ր տևողությամբ), տեղակայել լրացուցիչ արևային մարտկոցներ։ «Սոյուզ S-П» տիեզերանավի թոիչքի ընթացքում տիեզերական թռիչքների պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել կին տիեզերագնաց Սավիցկյան (Ջանիբեկովի) հետ։ «Սոյուզ Տ» տիեզերանավի կառուցվածքի և նրա հււմակարգի մշակման նպատակով, սկսած 1974 թվականից ուղեծիր են դուրս բերվել անօդաչու 5 տիեզերանավ։ «Սոյուզ» և «Սոյուզ Տ» տիեզերանավերը ուղեծիր են դուրս բերվում «Սոյուզ» եռաստիճան տանող հրթիռով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 503