Ալեքսեյ Լեոնով
Ալեքսեյ Լեոնով (ռուս.՝ Алексей Архипович Леонов, մայիսի 30, 1934[1][2][3][…], Լիստվյանկա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2019[4][5][6], Ն. Բուրդենկոյի անվան հոսպիտալ, Մոսկվա[7]), նախկին խորհրդային տիեզերագնաց, կյանքի վերջին տարիներին՝ գործարար։ Պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը։
«Վոսխոդ 2»Խմբագրել
1957 թ. ավարտել է Չուգուևի ռազմաօդային ուսումնարանը։ 1960 թ. տիեզերք թռչելու համար ընտրված առաջին 20 օդաչուների շարքում էր։ 1965 թ. մարտի 18-ին Պավել Բելյաևի հետ առաջին անգամ տիեզերք է թռել «Վոսխոդ 2» տիեզերանավով (ընդհանուր տևողությունը՝ 26 ժամ)։ Այս ընթացքում էլ 12 րոպե տևողությամբ դուրս է եկել բաց տիեզերք։
1968 թ. ընտրվել է Սոյուզ նախագծին մասնակցելու համար. վերջինիս նպատակն էր առաջին անգամ Լուսնի շուրջը պտույտ գործելը։ Սակայն փորձնական ծրագրերը ձախողվում, և 1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվում է «Ապոլո 8» տիեզերանավով առաջինը հասնել Լուսին։
«Սոյուզ 19»Խմբագրել
Երկրորդ և վերջին թռիչքը Լեոնովը կատարել է «Սոյուզ 19»-ով՝ «Ապոլո-Սոյուզ փորձնական թռիչք» նախագծի շրջանակում։ 1975 թ. հուլիսի 15-ին տիեզերք է դուրս գալիս «Սոյուզ 19»-ը և միանում ամերիկյան «Ապոլո» կապսուլին։ Սա երկու տարբեր պետությունների տիեզերակայանների առաջին համակցումն էր։
ՆերկայումԽմբագրել
1976-1991 թթ. Լեոնովը Յուրի Գագարինի անվան տիեզերագնացիների նախապատրաստման կենտրոնի ղեկավարն էր։ Ներկայում աշխատում է ռուսական բանկերից մեկում որպես խորհրդատու։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Леонов Алексей Архипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 http://www.nndb.com/lists/504/000063315/
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://en.roscosmos.ru/21012/
- ↑ 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.france24.com/en/20191011-first-man-to-conduct-spacewalk-alexei-leonov-dies
- ↑ http://www.famousbirthdays.com/people/alexei-leonov.html
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսեյ Լեոնով կատեգորիայում։ |