Ֆրիդրիխ Ցանդեր
Ֆրիդրիխ Արթուրովիչ Ցանդեր (գերմ.՝ Georg Arthur Constantin Friedrich Zander, օգոստոսի 23, 1887[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 28, 1933[2][1], Կիսլովոդսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային գիտնական և գյուտարար, հրթիռային տեխնիկայի պիոներներից։
Ֆրիդրիխ Ցանդեր գերմ.՝ Georg Arthur Constantin Friedrich Zander | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1887[1] Ռիգա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 28, 1933[2][1] (45 տարեկան) Կիսլովոդսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] բնական մահով |
Գերեզման | Կիսլովոդսկ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, ճարտարագետ և military flight engineer |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Տիեզերագնացություն |
Ալմա մատեր | Ռիգայի պոլիտեխնիկ համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Հայր | Արթուր Գեորգ Զանդեր[5] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը (1914)։ 1924 թ. առաջադրել է իր հիմնական գաղափարները, ինքնաթիռի և հրթիռի զուգակցումով տիեզերական թռչող ապարատի (ՏԹԱ) ստեղծում, թռիչքի ժամանակ որպես լրացուցիչ վառելիք ՏԹԱ–ի աշխատած մետաղական մասերի օգտագործում։ 1930 - 1931 թթ. կառուցել և փորձարկել է բենզինի հետ սեղմված օդով աշխատող, 1,42 Ն քարշուժով ՕՌ-1 ռեակտիվ շարժիչ, 1931 - 1932 թթ.՝ նախագծել բենզինի հետ հեղուկ թթվածնով աշխատող ՕՈ-2 շարժիչային տեղակայանք։ Մշակել է «ԳԻՌԴ–X» հրթիռի նախագիծը։ Ցանդերի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Цандер Фридрих Артурович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/fridrikh-a-tsander/
- ↑ Space Pioneers Enshrined — Las Vegas: 1976. — P. 6.
- ↑ BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Ցանդեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |