Վլադիմիր Կոմարով (տիեզերագնաց)
Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով (ռուս.՝ Владимир Михайлович Комаров, մարտի 16, 1927[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - ապրիլի 24, 1967[1][2][3][…], Օրենբուրգի մարզ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հոկտեմբերի 19, 1964 և ապրիլի 24, 1967)։
![]() Владимир Михайлович Комаров | |||
[[Պատկեր: Վլադիմիր Կոմարովը 1965 թ. հուլիսի 1-ին (հատված խմբակային նկարից |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Владимир Михайлович Комаров | ||
Ի ծնե | Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով | ||
Պետություն | ![]() | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
Զինվորական կոչում | ![]() | ||
Առաքելություն | «Վոսխոդ» | ||
Ծնվել է | 1927 մարտի 16 | ||
Ծննդավայր | {Մոսկվա, ![]() | ||
Մահացել է | 1967, ապրիլի 24 | ||
Մահվան վայրը | ![]() | ||
Ազգություն | ռուս | ||
Կրթություն | Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոց, Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարան, Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիա | ||
Պարգևներ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմարով (այլ կիրառումներ)
Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1945), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը (1949) և Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1959)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընգրկվել է 1960 թվականին։ 1964 թվականի հոկտեմբերի 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կոնստանտին Ֆեոկտիստովի և Բորիս Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ։
Զոհվել է 1967 թվականի ապրիլի 24-ին, «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Կոմարովի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը ((1836) Կոմարով)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Комаров Владимир Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532)։ |