Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջոն Գլեն (այլ կիրառումներ)

Ջոն Հերշել Գլեն կրտսեր (անգլ.՝ John Herschel Glenn Jr., հուլիսի 18, 1921(1921-07-18)[1][2][3][…], Քեմբրիջ, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 8, 2016(2016-12-08)[4][2][3][…], The James Cancer Hospital, Կոլումբուս), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի փոխգնդապետ։

Ջոն Գլեն
անգլ.՝ John Herschel
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1921(1921-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Օհայո, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 8, 2016(2016-12-08)[4][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրThe James Cancer Hospital, Կոլումբուս
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունՄասկինգնամ համալսարան և United States Naval Test Pilot School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա, փորձարկիչ օդաչու, սցենարիստ, օդաչու, տիեզերագնաց, տիեզերագնաց, գործարար, մենեջեր, երաժիշտ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրՆԱՍԱ
ԱմուսինԱննի Գլեն
Ծնողներհայր՝ John Herschel Glenn?[6], մայր՝ Clara Sproat?[6]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 John Glenn Վիքիպահեստում

1954 թվականին ավարտել է ռազմածովային նավատորմի փորձարկող օդաչուների դպրոցը (Մերիլենդի նահանգ)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1959 թվականից։ 1962 թվականի փետրվարի 20-ին ԱՄՆ-ում առաջինն է թռել տիեզերք, «Մերկուրի» տիեզերանավով` Երկրի շուրջը կատարելով երեք պտույտ (5 ժամ տևողությամբ)։

Կենսագրություն

խմբագրել

Ջոն Գլեննը ծնվել է 1921 թվականի հուլիսի 18-ին Քեմբրիջում, Օհայոում: Ավարտել է տարրական և միջնակարգ դպրոցները Նյու-Կոնկորդիում, ապա` Մասկինում։ Քոլեջում նա ստացել է բակալավրի աստիճան։

Օդաչու

խմբագրել
 
Գնդապետ Գլեննի զինվորական նկարը

1942 թվականին Ջոն Գլեննը անցել է ռազմածովային օդաչուի դասընթացներ և 1943 թվականին ընդունվել է զինվորական ծառայության ռազմածովային ուժերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջոն Գլեննը իրականացրել է 59 մարտական թռիչք, թռել է F4U «Կորսեր»-ով Մարշալյան կղզիներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա շարունակում է ծառայել որպես օդաչու։ Նա մասնակցել է Կորեական պատերազմին` երկու ժամկետով։ Առաջինը թռիչքը ռազմածովային ուժերի F9F «Պանտերա»-ով, երկրորդը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում F86 «Սեյբր»-ով («Սեյբր»-ով ունեցել է երեք օդային հաղթանակ)։ Կորեական պատերազմից հետո Ջոն Գլեննը ավարտել է փորձարկիչ օդաչուի համալսարանը։ 1956 թվականից մինչև 1959 թվականը ծառայել է որպես փորձարկիչ օդաչու։ Դրանից հետո ավարտել է Մերիլենդայի համալսարանը։ 1957 թվականի հուլիսին Ջոն Գլենը ստացել է զորամասի հրամանատարի կոչում` սահմանելով միջմայրցամաքային արագությամբ ռեկորդային թռիչք։ Նա թռել է կործանիչ F8U-ով Լոս-Անջելեսում, Նյու-Յորքում` 3 ժամ 23 րոպե։ Այն առաջին միջմայրցամաքային անկանգառ գերձայնային չվերթն էր։ Ընդհանուր առմամբ նա թռչել է ավելի քան 9000 ինքնաթիռով։ Մասոն էր. համար 688 «Կոնկորդ» օթյակի անդամ Օհայոյում[11] :

Տիեզերագնաց

խմբագրել

1959 թվականի ապրիլին Ջոն Գլեննը ընդգրկվել է առաջին ամերիկյան տիեզերագնացների խմբում, որը կոչվում էր «առաջին յոթնյակ», որը սկսվել է նախապատրաստական աշխատանքներ տիեզերական թռիչքի համար «Մերկուրիով»։

2014 թվականի հուլիսին նա ունեցել է սրտի փականի վիրահատություն Քլիվլենդ կլինիկայում։ Նա մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում Օհայոյի պետական համալսարանի բժշկական կենտրոնում։

Անձնական ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2005 MACRO Museo d´Arte Contemporanea Roma, Հռոմ
  • 2003 Migrants, Gagosian Gallery, Նյու-Յորք
  • 1999 Gagosian Gallery, Լոնդոն

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գլեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 93