Լուսնի հակառակ կողմ
Լուսնի հակառակ կողմ, Լուսնի մակերևույթի այն մասն է, որը չի երևում Երկրից:
ՆկարագրությունԽմբագրել
Այն բանի պատճառով, որ Երկրագնդի շուրջ պտույտը և սեփական առանցքի շուրջ պտույտը Լուսնի դեպքում շատ մոտ են, Երկրից կարելի է տեսնել Լուսնի միայն մեկ կիսագունդը: Այս սինխրոնիզացիայի պատճառը համարվում են մակընթացությունները[1]: Ինչպես նաև ազդեցություն կարող է ունենալ Լուսնի վրա զանգվածի որոշման տարբերությունը[2]:
Լուսնի տեսանելի տատանումԽմբագրել
Լուսնի պտույտները իր առանցքի և Երկրի շուրջը համընկնում են ոչ ճշգրիտ կերպով. Լուսինը պտտվում է փոփոխական անկյունային արագությամբ լուսնի ուղեծրի էքսցենտրիսիտետի պատճառով (Կեպլերի երկրորդ կանոն)` պերիկենտրոնում շարժվում է ավելի արագ, իսկ ապոկենտրոնում` ավելի դանդաղ: Իսկ սեփական առանցքի շուրջ պտույտը հավասարաչափ է տեղի ունենում: Սա թույլ է տալիս Երկրից տեսնել Լուսնի հակառակ կողմի արևմտյան և արևելյան ծայրերը: Այս երևույթը կոչվում է ըստ աշխարհագրական երկայնության օպտիկական տատանում: Գոյություն ունի նաև տատանում ըստ աշխարհագրական լայնության. Լուսնի պտտման առանցքը լրիվ ուղղահայաց չէ նրա ուղեծրի հարթությանը, դրա համար ամսվա մեջ մեկ անգամ երևում են հակառակ կողմի հյուսիսային և (կես ամիս հետո) հարավային կողմերը: Այս երևույթների համընկնումը թույլ է տալիս տեսնել Լուսնի մակերևույթի մոտ 59 %-ը:
Կա նաև ֆիզիկական տատանում, որը գործում է հավասարակշռության դիրքի շուրջ արբանյակի տատանումների շնորհիվ, որոնք պայմանավորված են կորիզի ծանրության կենտրոնի տեղաշարժմամբ, ինչպես նաև Երկրի կողմից մակընթացության ուժերի գործադրմամբ: Այս ֆիզիկական տատանումն ունի 0,02° մեծություն երկայնությամբ 1 տարվա ընթացքում և 0,04° մեծություն լայնությամբ 6 տարվա ընթացքում:
ՀետազոտություններԽմբագրել
Առաջին անգամ Լուսնի հակառակ կողմը լուսանկարվել է խորհրդային ԱՄԿ-ով` «Լունա-3»-ով, 1959 թվականի հոկտեմբերի 7-ին: Ազդանշանը ստացվել է Սիմեիզի աստղադիտարանում:
Երկիր փոխանցված նկարահանումների նյութերը հետազոտվել են ԽՍՀՄ-ի 3 աստղագիտական հաստատություններում` Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ, Պուլկովոյի աստղադիտարան և Խարկովի համալսարանի աստղադիտարան:
Ստացված տեղեկությունների հիման վրա պատրաստվեց Լուսնի հակառակ կողմի առաջին քարտեզը, որը պարունակում էր մակերևույթի մասին հարյուրավոր տեղեկություններ, որ բացահայտվել են իրենց բնութագրումներով: Դրանց ամբողջական կատալոգն անցավ «Լուսնի հակառակ կողմի ատլաս» (1960): Այնուհետև Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի և Գեոդեզիայի, օդային նկարահանման և քարտեզագրության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմվեց Լուսնի առաջին գլոբուսը[3]:
Լունա-3-ի կողմից նկարահանված դետալների անվանումները պաշտոնապես հաստատվեցին Միջազգային աստղագիտական խորհրդի կողմից 1961 թվականի օգոստոսի 22-ին[4]:
1968 թվականին ամերիկացի տիեզերագնացները թռան Լուսնի հակառակ կողմի վրայով, Ապոլոն-8 տիեզերանավով:
2012 թվականին ամերիկացի տիեզերագնացները Լուսնի հակառակ կողմի վրա հայտնաբերել են մի քանի երկրաբանական նորագոյացություններ: Դա վկայում է այն մասին, որ լուսնային տեկտոնական գործընթացները շարունակվում էին ևս առնվազն 950 միլիոն տարի Լուսնի ենթադրյալ երկրաբանական մահից հետո[5]:
2017 թվականին պլանավորված վայրէջքը Լուսնի հակառակ կողմի վրա չիրականացվեց. առաջին ապարատը, որ կարող է այնտեղ վայրէջք կատարել (փափուկ) 2018 թվականին կարող է լինել չինական ԿԱ Չանյե-4-ը[6]:
ՊատկերասրահԽմբագրել
ՎիդեոձայնագրություններԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Общий курс астрономии». հեղինակ` Է. Վ. Կոնոնովիչ և Վ. Ի. Մոռոզ, Մոսկվա 2001, էջ 119
- ↑ «Լուսին» հոդվածը «Կռուգոսվետ» հանրագիտարանում
- ↑ Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի Լուսնի հետազոտման բաժնում տարված աշխատանքները
- ↑ XIth General Assembly — Transactions of the IAU / Ed. D.H. Sadler. — Berkeley: Blackwell Scientific Publications, 1961. — Т. XIB. — С. 234.
- ↑ Լուսնի հակառակ կողմի վրա հայտնաբերվել են տեկտոնական գործընթացների հետքեր
- ↑ Լուսնի խառնարաններ — Gazetteer of Planetary Nomenclature