Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարս (այլ կիրառումներ)

Մարս ծրագիր, սովետական ավտոմատ միջմոլորակային կայաններով (ԱՄԿ) իրականացվող ծրագիր, ուղղված Մարս մոլորակի և մերձմոլորակային տարածության հետազոտություններին։ Իրականացվել է 1960 թվականից մինչև 1973 թվականները։

Մարս 1-ը խորհրդային փոստային նամականիշի վրա (1964)

Պաշտոնապես հայտարարվել է հետևյալ ԱՄԿ-ների արձակման մասին՝

Մ-60 (), Մ-62 (2ՄԲ), Մ-64 (3ՄԲ), Մ-69, Մ-71 շարքերի տիեզերական սարքերի անհաջող արձակումների մասին Սովետական Միությունը չէր հայտարարում։ Մարս տեսակի 62Ա և 62Բ սարքերը, որոնք դուրս էին բերվել Երկրի ուղեծիր, ամերիկյան մասնագետների կողմից անվանվել են Սպուտնիկ 22 և Սպուտնիկ 24։

Միջմոլորակային ուղեծիր դուրս եկած 3ՄԲ-4 սարքը ստացավ Զոնդ-2 անվանումը, իսկ Երկրի ուղեծիր դուրս եկած Մ-71Ս սարքը ստացավ Կոսմոս-419 նշանակումը։

Առաջին և երկրորդ սերնդի սարքերը նախագծվել են ՀԿԲ-1-ի կողմից, իսկ երրորդ և չորրորդ սերունդները ստեղծվել են Լավոչկինի անվան ԳԱՄ-ի կողմից։

Առաջին և երկրորդ սերնդի սարքերը արձակվում էին 4-աստիճանանի միջին դասի Մոլնիյա կրող հրթիռներով, իսկ երրորդ և չորրորդ սերնդի սարքերը՝ ծանր դասի Պրոտոն-Կ հրթիռներով, հավելյալ Դ դասի արագացման հանգույցներով, որպես 4-րդ աստիճան։

Ծրագրի շրջանակներում ներգրավված սարքեր Խմբագրել

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել