Վլադիսլավ Նիկոլաևիչ Վոլկով (ռուս.՝ Владисла́в Никола́евич Во́лков, նոյեմբերի 23, 1935(1935-11-23)[1][2][3], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] - հունիսի 30, 1971(1971-06-30)[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969 թվականի հոկտեմբերի 22–ին և 1971 թվականի հունիսի 30

Վլադիսլավ Վոլկով
ռուս.՝ Владислав Волков
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1935(1935-11-23)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]
Մահացել էհունիսի 30, 1971(1971-06-30)[1] (35 տարեկան)
Մահվան վայրՍոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Մասնագիտությունտիեզերագնաց, ճարտարագետ և գրող
ԱշխատավայրԷներգիա
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Vladislav Volkov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
«Սոյուզ-11»-ի զոհված անձնակազմի անդամների հիշատակին նվիրված ԽՍՀՄ նամականիշ, 1971 թ., 4 կոպեկ

Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (19591969 թվականի հոկտեմբերի 12–17-ին Անատոլի Ֆիլիպչենկոյի և Վիկտոր Գորբատկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավ-արբանյակով։ Տիեզերանավի անձնակազմն իրականացրել է մեկօրյա խմբային թռիչք «Սոյուզ-6» և երեքօրյա խմբային թռիչք «Սոյուզ-6» ու «Սոյուզ-8» տիեզերանավերի հետ։

1971 թվականի հունիսի 6-ին, Գեորգի Դոբրովոլսկու և Վիկտոր Պացաևի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-11» տիեզերանավով։ Հունիսի 7-ից թռիչքն ընթացել է 1971 թվականի ապրիլի 19–ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ համատեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս, Վոլկովը և «Սոյուզ-11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Волков Владислав Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 489