Գերման Տիտով
Գերման Ստեպանովիչ Տիտով (ռուս.՝ Герман Степанович Титов, սեպտեմբերի 11, 1935[1][2][3][…], Verkh-Zhilino, Կոսիխինսկի շրջան, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2000[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր (1975)։ ԽՍՀՄ հերոս (1961, հունիսի 9)։
Գերման Տիտով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | Verkh-Zhilino, Կոսիխինսկի շրջան, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 20, 2000[2][3][4][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1972) |
Գիտական աստիճան | ռազմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց, գրող, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, գիտնական և Պետական Դումայի անդամ |
Ծնողներ | հայր՝ Stepan Titov? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation?, 1st State Duma of the Russian Federation? և First group of Soviet cosmonauts? |
Ստորագրություն | |
Gherman Titov Վիքիպահեստում |
Ավարտել է Ստալինգրադի ռազմաավիացիոն ուսումնարանը (1957), Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմավիացիոն ինժեներական ակադեմիան (1968), Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1972)։ 1960 թ.-ից` տիեզերագնացների ջոկատում։ Գերման Տիտովը 1961 թ.-ի օգոստոսի 6-7-ին երկրորդ ուղեծրային թռիչքն է կատարել «Վոստոկ-2» տիեզերանավով։ 24 ժամ 11 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 17 պտույտ, անցել ավելի քան 700 հազար կմ։ ԽՍՀՄ VI և VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, նրան շնորհվել է Բուլղարիայի սոցիալիստական աշխատանքի, Վիետնամի Ժողովրդական Հանրապետության հերոսի, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչումներ։
Տիտովի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Титов Герман Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 http://cultureru.com/category/music/moscow-conservatorie/page/6/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերման Տիտով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 15)։ |