Սալյուտ (ուղեծրակայան)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Սալյուտ», շուրջերկրյա ուղեծրակայանների խորհրդային սերիայի անվանումը, դրանց մշակման ու արձակումների ծրագիրը։ Իրականացվել են ավտոմատ և օդաչուավոր ռեժիմներով թռիչքներ։ «Սալյուտ» ուղեծրակայաններն ուղեծիր են դուրս բերվում «Պրոտոն» եռաստիճան կրող հրթիռով։ Տիեզերագնացների անձնակազմերը և բեռները «Սալյուտ», «Սալյուտ–2», «Սալյուտ–3», «Սալյուտ–4», «Սալյուտ–5» ուղեծրակայաններ են հասցվել «Սոյուզ» սերիայի տիեզերանավերով, իսկ «Սալյուտ-6», «Սալյուտ-7» ուղեծրակայաններ՝ նաև «Սոյուզ Տ», «Պրոգրես» և «Կոսմոս» սերիաների տիեզերանավերով։ «Սալյուտ» սերիայի ուղեծրակայանները նախատեսված են երկրամերձ տիեզերական տարածությունում լայն շրջանի խնդիրներ լուծելու համար, բժշկակենսաբանական հետազոտություններ՝ մարդու օրգանիզմի վրա երկարատև տիեզերական թռիչքի ազդեցության ուսումնասիրմամբ, ալիքի երկարության տարբեր տիրույթներում աստղաֆիզիկական հետազոտություններ, Երկրի (ներառյալ մթնոլորտը և մակերևույթը) ուսումնասիրում, գիտատեխնիկական փորձերի անցկացում (այդ թվում նաև անկշռելիության պայմաններում որոշ տեխնոլոգիական պրոցեսների փորձարկում), ուղեծրակայանների ստեղծման սկզբունքների ստուգում և այլն։ Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելուց հետո լցավորված և համալրված «Սալյուտ» ուղեծրակայանի զանգվածը 18,9 տ է․ գիտական ապարատների զանգվածը՝ 1,5 տ, երկարությունը՝ 16 մ, բնակելի հատվածամասերի իրանի առավելագույն տրամագիծը՝ 4,15 մ, կայանի լայնական չափսը (ըստ արևային մարտկոցների բացվածքի)՝ 16,5 մ, բնակելի հատվածամասերի ծավալը (ըստ հերմետիկ իրանի)՝ 82,5մ3, ազատ ծավալը՝ 47 մ3, անձնակազմի անդամների թիվը՝ 2—4 մարդ, անձնակազմի առավելագույն երկարատև թռիչքը՝ 211 օր («Սալյուտ-7»)։ «Սալյուտը» բաղկացած է աշխատանքային ու անցման հերմետիկ և ագրեգատային ոչ հերմետիկ հատվածամասերից։ Աշխատանքային և անցման հատվածամասերը բնակելի են։ «Սալյուտը» հանդերձված է թռիչքի կառավարման և կողմնորոշման համակարգով (ապահովում է կայանի ավտոմատ և ձեռքով կողմնորոշումը), ջերմակարգավորման, ռադիոկապի, էլեկտրասնուցման, կցման, կողային համալիրի կառավարման համակարգերով, գիտական սարքավորումներով, կենսաապահովման համակարգով։ Անցման հատվածամասը (տրամագիծը՝ 2 մ, երկարությունը՝ 3 մ) ծառայում է գիտական հետազոտություններ և փորձեր կատարելու, փոխադրական տիեզերանավից ուղեծրակայան անցնելու համար։ Հատվածամասի ներսում տեղակայված են կցման ագրեգատը, ջերմակարգավորման, կենսաապահովման համակարգերի սարքավորումները, գիտական ապարատները և սարքավորումը (լուսանկարչական խցեր, կենսաբանական փորձերի բլոկներ), «Օրիոն» աստղադիտակով կառավարման կետը ևն։ Հատվածամասի համալրումը (ապարատներով և սարքավորումով), կախված թռիչքի խնդիրներից, փոփոխվում է։ Արտաքին մակերևույթին ամրացված են արևային մարտկոցների պանելները, մոտեցման ռադիոհամակարգի անտենաները, տվիչային ապարատները, կենսաապահովման և ջերմակարգավորման համակարգերի ագրեգատները, գիտահետազոտական ապարատները ևն։ Աշխատանքային հատվածամասը տեղադրված է ուղեծրակայանի միջին մասում և նախատեսված է թռիչքի կառավարման հիմնական գործողությունները, գիաատեխնիկական հետազոտություններն ու փորձերն իրականացնելու, ֆիզիկական վարժություններ կատարելու, սնունդ ընդունելու, քնելու և հանգստանալու համար։ Բաղկացած է երկու (մեկի տրամագիծը՝ 2,9 մ, երկարությունը՝ 3,5 մ, մյուսինը՝ համապատասխանաբար 4,15 մ և 2,7 մ) գոտիներից։ Հատվածամասն ունի 15-ից ավելի լուսանցույց, տեղակայված են ռադիոկապի, էներգասնուցման, ջերմակարգավորման, կենսաապահովման, կառավարման համակարգերի հիմնական ագրեգատները և սարքերը, հետազոտություններ և դիտումներ կատարելու ապարատները։ Հատվածամասն ունի գիտական ապարատուրայի և կայանի կառավարման 6 կետ։ Առջևի մասում տեղակայված է կայանի կառավարման կենտրոնական կետը։ Հատվածամասի արտաքին մակերևույթին տեղակայված են ջերմակարգավորման համակարգի ճառագայթային ջերմափոխանակիչները, օդանավագնացության և կոդմնորոշման համակարգերի օպտիկական ապարատները և տվիչները, արևային մարտկոցների 3 պանել։ Ագրեգատային հատվածամասը (առավելագույն տրամագիծը՝ 4,15 մ, երկարությունը՝ 3,5 մ) տեղադրված է կայանի ետևի մասում և ձևով նման է կոնական թաղանթով միացված 2 (մեկի տրամագիծը՝ 4․15 մ, երկարությունը՝ 1,4 մ, մյուսինը՝ համապատասխանաբար 2,3 մ և 0,8 մ) գլանների։
«Սալյուտ-6» և «Սալյուտ-7» ուղեծրակայանների ագրեգատային հատվածամասն ունի 4․15 մ տրամագծով գլանի տեսք։ Ագրեգատային հատվածամասում տեղավորված են ուղղող շարժիչային տեղակայանքը (վառելիքի պաշարով), կայունացման և կոդմնորոշման համակարգի գործադիր օրգանները (ներառյալ ցածր քարշի փոխարինող և հիմնական շարժիչները, ինչպես նաև մի շարք այլ ագրեգատներ և սարքեր)։ Իրանի վրա տեղակայված են արևային մարտկոցների 2 պանել (որոշ, կայաններում), անտենաներ, տվիչային ապարատները ևն։ «Սալյուտ-6» և «Սալյուտ-7» ուղեծրակայաններն ունեն նոր միացյալ շարժիչակայանք, որը թռիչքի ընթացքում կարող է բազմիցս լցավորվել։ «Սալյուտ-6» և «Սալյուտ-7» ուղեծրակայաններում տեղակայված միջանցիկ խուցը (առավելագույն տրամագիծը՝ 2 մ, երկարությունը՝ 1,6 մ) զոդակցված է աշխատանքային հատվածամասի տակի կողմից և դրա հետ միացված է հերմետիկ դռնակով։ Միջանցիկ խցի հակառակ երեսին տեղակայված է երկրորդ կցաագրեգատը, որին կառանվում են օդաչուավոր և բեռնափոխադրական տիեզերանավերը։ «Պրոգրես» բեռնափոխադրական տիեզերանավից շարժիչային տեղակայանքի լցավորման համար կցման ագրեգատն ունի հերմետիկ անջատատեղեր։ Միջանցիկ խցի ներսում կարող է տեղակայվել նաև գիտական սարքավորումը։ Շարժման կառավարման և կոդմնորոշման համակարգն ապահովում է տարբեր ռեժիմներում կայանի ավտոմատ և ձեռքով կողմնորոշումը, ուղեծրի ճշգրտումը, բեռնափոխադրական տիեզերանավի մոտեցումն ու կցումը կայանին։ էներգասնուցումն ստանում է արևային մարտկոցներից, որոնք աշխատում են բուֆերային մարտկոցների հետ համատեղ։ Կայանի ռադիոմիջոցների համալիրն ապահովում է հետագծային չափումների անցկացումը, Երկրից կառավարման հրամանների ընդունումը, անձնակազմի վիճակի, կողային համակարգերի աշխատանքի, գիտական հետազոտությունների արդյունքների մասին հեռուստաչափական ինֆորմացիայի հաղորդումը Երկիր, Երկրի հետ երկկողմանի հեռախոսային և հեռագրային կապը, հեռուստատեսային պատկերի հաղորդումը։ Ջերմակարգավորման համակարգը պահպանում է բնակելի հատվածամասերում օդի ջերմաստիճանը՝ 15–25 C° և հարաբերական խոնավությունը՝ 20–70% սահմաններում, ինչպես նաև հերմետիկ և ոչ հերմետիկ գոտիներում տեղավորված կոնստրուկտիվ հանգույցների, սարքավորման, ապարատների անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանումը։ Բնակելի հատվածամասերում մթնոլորտի ռեգեներացումն իրականացվում է քիմիական ռեգեներատորների և հատուկ զտիչների բլոկներով։ Կենսաապահովման միջոցների համակարգը ներառնում է սննդի պաշարները, ջուրը, սանիտարահիգիենիկ հանգույցը, բժշկական վերահսկողության միջոցները, ֆիզիկական վարժությունների ստենդը։ Ուղղող շարժիչային տեղակայանքը նախատեսված է տիեզերանավերին մոտենալիս մաներելու և կայանի ուղեծրերը ճշգրտելու համար։
«Սալյուտ» ուղեծրակայանում (բնակելի հատվածամասերի ներսում և դրսում) տեղավորված գիտական սարքավորումը նախատեսված է կայանի օդաչուավոր և ավտոմատ ռեժիմներով թռիչքի ժամանակ տարբեր բժշկակենսաբանական, աստղաֆիզիկա աշխարհագրական, գիտատեխնիկական և այլ հետազոտություններ ու փորձեր կատարելու համար։ Որոշ «Սալյուտ»-ներ հանդերձված են հետազոտությունների արդյունքները Երկիր ուղարկող ավտոմատ ապարատով։ 1971–1983 թվականներին Երկրի արհեստական ուղեծիր են դուրս բերվել 7 «Սալյուտ» ուղեծրակայաններ, որոնցից «Սալյուտ»-ի թռիչքն ընթացել է ավտոմատ ռեժիմով, իսկ «Սալյուտ», «Սալյուտ-3»–«Սալյուտ-7» ուղեծրակայաններինը՝ ավտոմատ և օդաչուավոր ռեժիմներով։ «Սալյուտ» կայաններն իրարից տարբերվում են գիտահետազոտական խնդիրներով, գիտական սարքավորումների կազմով, բնակելի հատվածամասերի պլանավորմամբ, արևային մարտկոցների տեղակայման տեղով ու մակերեսով, կառավարման կետերի տեղադրման տեղով ու թվով, երկրորդ նլցաագրեգասի Ներդրումով, Նոր միացյալ շարժակայանքով են։ Առաջին «Սալյուտ» ուղեծրակայանի թռիչքը (տեել է շուրջ 6 ամիս) բաղկացած էր մի քանի փուլերից։ Առաջին փուլում իրականացվել է «Սոյուզ-10» տիեզերանավի հետ կցումը և համատեղ թռիչքը։ Կցաագրեգատում որոշ անսարքության պատճառով անձնակազմի անցումը ուղեծրակայան տեղի չի ունեցել։ Հաջորդ 1,5 ամիսը կայանի թռիչքն ընթացել է ավտոմատ ռեժիմով։
1971 թվականի հունիսի 7–29-ին ուղեծրակայանում աշխատել է «Սոյուզ-11» տիեզերանավի անձնակազմը։ Այնուհետե թռիչքը շարունակվել է ավտոմատ ռեժիմով։ «Սալյուտ»–ի թռիչքի ընթացքում փորձարկվել են կայանի կոնստրուկցիան, կողային ապարատները և սարքավորումը։ 1974 թվականի հուլիսի 5-ին «Սալյուտ-3» ուղեծրակայանին կըցվել է «Սոյուզ-14» տիեզերանավը և ուղեծրակայան հասցված անձնակազմն այնտեղ աշխատել է մինչև հուլիսի 19-ը։ Օգոստոսի 26–28-ին կայանի թռիչքն ընթացել է «Սոյուզ-15» տիեզերանավի հետ։ Թռիչքի ընթացքում փորձարկվել են տիեզերական ապարատներին մոտենալու ավտոմատ համակարգերը։ «Սալյուտ-4» ուղեծրակայանում աշխատել են «Սոյուզ-17» (1975 թվականի հունվարի 12-ից մինչե փետրվարի 9-ը) և «Սոյուզ-18» (1975 թվականի մայիսի 26-ից մինչև հուլիսի 26-ը) տիեզերանավերի տիեզերագնացները։ Գիտական հետազոտություններից և փորձերից բացի, փորձարկվել են նաև նոր ապարատներն ու սարքավորումը։ «Սալյուտ-4» կայանի ավտոմատ ռեժիմով թռիչքն ընթացել է «Սոյուզ-20» անօդաչու տիեզերանավի հետ համատեղ։ «Սալյուտ-5» ուղեծրակայանում աշխատել է տիեզերագնացների 2 խումբ, որոնք ուղեծրակայան էին հասցվել «Սոյուզ-21» և «Սոյուզ-24» տիեզերանավերով (ուղեծրակայանում աշխատել են համապատասխանաբար 1976 թվականի հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 24-ը և 1977 թվականի փետրվարի 8–25-ը)։ 1977 թվականի փետրվարի 26-ին կայանից Երկիր է իջեցվել հետազոտությունների և փորձերի նյութերով ապարատը։
Առավել կատարելագործված են «Սալյուտ-6» և «Սալյուտ-7» ուղեծրակայանները։ Ագրեգատային հատվածամասի կողմից տեղակայված են երկրորդ կցաագրեգատը (աշխատանքային հատվածամասի հետ միացված է միջանկյալ հերմետիկ խցով), նոր միացյալ շարժիչակայանքը (թռիչքի ընթացքում կարող է բազմիցս լցավորվել), լրացուցիչ ապարատները(ապահովում է կայանի հետ բեռնափոխադրական տիեզերանավի ավտոմատ մոտեցումն ու կառանումը)։ Առաջին հիմնական անձնակազմը «Սալյուտ-6» ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ–26» տիեզերանավով և ուղեծրակայանում աշխատել է 1977 թվականիի դեկտեմբերի 12-ից մինչև 1978 թվականի հունվարի 16-ը։ Այդ ընթացքում կայանին կցվել են «Սոյուզ-27», «Սոյուզ-28» և «Պրոգրես-1» տիեզերանավերը։ Երկրորդ հիմնական անձնակազմը ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ-29» տիեզերանավով և այնտեղ աշխատել է 1978 թվականի հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 3-ը։ Այդ ընթացքում ուղեծրակայանում աշխատել են նաև 2 այլ անձնակազմեր («Սոյուզ-30», «Սոյուզ-31»), բեռնաթափվել են «Պրոգրես-2»–«Պրոգրես4» տիեզերանավերը։ Երրորդ անձնակազմը ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ-32» տիեզերանավով և այնտեղ աշխատել է 1979 թվականի փետրվարի 26-ից մինչև օգոստոսի 19-ը։ Անձնակազմը բեռնաթափել է «Պրոգրես5»–«Պրոգրես-7» և «Սոյուզ-32» տիեզերանավերը, բաց տիեզերքում եղել 1 ժ 23 ր։ Հուլիսի 14-ին անձնակազմը «Սոյուզ-34» տիեզերանավը աշխատանքային հատվածամասի կցահանգույցից վերակցել է անցման հատվածամասի կցահանգույցին։ 1979 թվականի դեկտեմբերի 19-ին կայանին կցվել է անօդաչու «Սոյուզ Տ» տիեզերանավը։ 1980 թվականի ապրիլի 10-ին «Սոյուզ-35» տիեզերանավով «Սալյուտ-6» ուղեծրակայան է հասցվել չորրորդ հիմնական անձնակազմը, որն այնտեղ աշխատել է 185 օր։ Կայանին կցվել են «Սոյուզ-36»–«Սոյուզ38», «Սոյուզ Տ-2», «Սոյուզ Տ-3», «Պրոգրես-8»–«Պրոգրես-11» ւոիեզերանավերը։ 1981 թվականի մարտի 13-ին ուղեծրակայանում սկսել է աշխատել հինգերորդ հիմնական անձնակազմը, որը կայան էր հասցվել «Սոյուզ Տ-4» տիեզերանավով։ Կայանին կցվել են «Սոյուզ-39», «Սոյուզ–40», «Պրոգրես-12» տիեզերանավերը։ «Սալյուտ-6» ուղեծրակայանի օդաչուավոր ռեժիմով թռիչքը տևել է 676 օր։
1981 թվականի հունիսի 19-ին «Սալյուտ-6» ուղեծրակայանին (թռիչքը շարունակվում էր ավտոմատ ռեժիմով) կցվել է «Կոսմոս-1267» արբանյակ-տիեզերանավը, և համատեղ թռիչքը տևել է մեկ տարուց ավելի։ 1982 թվականի մայիսի 14-ից մինչև դեկտեմբերի 10-ը «Սալյուտ-7» ուղեծրակայանում աշխատել է «Սոյուզ Տ-5» տիեզերանավով կայան հասցված հիմնական անձնակազմը, որը բեռնաթափել է «Պրոգրես13»—«Պրոգրես-16» բեռնափոխադրական տիեզերանավերը։tԿայանումtաշխատել են նաև «Աոյուզ Տ-6», «Աոյուզ Տ-7» տիեզերանավերով ուղեծրակայան հասցված տիեզերագնացները։ Երկրորդ հիմնական անձնակազմը «Սալյուտ–7» ուղեծրակայան է հասցվել «Սոյուզ Տ-9» տիեզերանավով և ուղեծրակայանում աշխատել 1983 թվականի հունիսի 27-ից մինչև նոյեմբերի 23-ը։ Ուղեծրակայանի էլեկտրասնուցման համակարգի հզորությունը մեծացնելու և տիեզերական բաց տարածությունում մոնտաժման ու հավաքման գործողությունների մեթոդների կատարելագործման նպատակով բաց տիեզերքում տիեզերագնացները «Սալյուտ–7» ուղեծրակայանի վրա տեղակայել են լրացուցիչ արևային մարտկոցներ։ Անհրաժեշտ սարքավորումները, ապարատները և ծախսվող նյութերը ուղեծրակայան են հասցվել «Կոսմոս-1443» արբանյակ-տիեզերանավով և «Պրոգրես-17», «Պրոգրես–18» բեռնափոխադրական տիեզերանավերով։ Անձնակազմի կատարած հետազոտությունների արդյունքները պարունակող նյութերի բեռնարկղերը Երկիր են վերադարձվել «Կոսմոս-1443» արբանյակտիեզերանավով, ինչպես նաև «Սոյուզ Տ-9» օդաչուավոր տիեզերանավով։ 1984 թվականի փետրվարի 9-ից «Սալյուտ-7» ուղեծրակայանում սկսել է աշխատել «Սոյուզ Տ-10» տիեզերանավով ուղեծրակայան հասցված հիմնական անձնակազմը։ Կայանում աշխատել է (ապրիլի 4–10-ին) նաև «Սոյուզ Տ-11» տիեզերանավով ուղեծրակայան հասցված խորհրդա-հնդկական անձնակազմը։ Ուղեծրում շարունակվել է (1984 թվականի մայիսի 4-ի դրությամբ) «Սալյուտ-Սոյուզ Տ-11» ուղեծրային համալիրի օդաչուավոր ռեժիմով թռիչքը։
Ուղեծրի նախնական պարամետրերը | Ուղեծրակայաններին կցված տիեզերանավերի թիվը | |||||||
Անվանումը | Արձակման և գոյությունը
դադարեցնելու տարեթվերը |
Նվազագույն հեռավորությունը Երկրի մակերևույթից. կմ | Առավելագույն հեռավորությունը Երկրի մակերևույթից. կմ | Ուղեծրի հակումը, աստիճան | Պտույտի ժամանակամիջոցը, ր | Արշավախմբերի թիվը ուղեծրակայանում աշխատանքի տևողությունը | Թռիչքի հիմնական արդյունքները | |
---|---|---|---|---|---|---|---|---|
«Սալյուտ» | 19.4-11.10.71 | 200 | 222 | 51.6 | 88.5 | 2 | մեկ. 22օր | Ապարատների, սարքավորման և կոնստրուկցիայի աշխատանքի ստուգում, կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր։ |
«Սալյուտ-2» | 3.4-29.4.73 | 215 | 260 | 51.6 | 89.0 | |||
«Սալյուտ-3» | 26.6.1974-25.1.1975 | 215 | 270 | 51.6 | 89.1 | 1 | մեկ. 14օր | Կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր։ |
«Սալյուտ-4» | 26.12.1974-3.2.1977 | 219 | 270 | 51.6 | 89.1 | 3 | երկու. 28 և 31 օր | Նույնը |
«Սալյուտ-5» | 22.6.1976-8.8.1977 | 219 | 260 | 51.1 | 89.0 | 2 | երկու. 48 և 17 օր | Նույնը |
«Սալյուտ-6» | 19.9.1977-29.7.1982 | 219 | 275 | 51.6 | 89.1 | 30 | 5 հիմնականում՝ 96, 140, 175, 185, 75 օր, 11 կարճաժամկետ՝ 3-12 օր այդ թվում 8-ը միջազգային՝ «Ինտերկոսմոս» ծրագրով | Կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր, գործողություններ բաց տիեզերքում, նորոգման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ |
«Սալյուտ-7» | 19.4.1982- | 219 | 275 | 51.6 | 89.1 | 4 | 3 հիմնական՝ 210, 149,և- օր
3 կարճաժամկետ՝ 7,6 և 7 օր |
Կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր, ուղեծրային համալիրների կառավարման մեթոդների մշակմում, հառանկարային տիեզերական ապարտների, սարքավորումների և նոր սարքերի փորձարկումներ, բաց տիեզերքում մոնտաժման ու հավաքման աշխատանքների տեխնոլոգիայի կատարելագործում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 120)։ |