«Նիքսոնի դոկտրինա» կամ «Գուամյան դոկտրինա» (անգլ.՝ Nixon Doctrine, Guam Doctrine), առաջին անգամ ձևակերպել է ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը՝ 1969 թվականի հուլիսին, Գուամ կղզում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ։ Դոկտրինայի էությունն այն էր, որ Միացյալ Նահանգները կօժանդակի ընկերների և դաշնաիցների պաշտպանությանն ու զարգացմանը, սակայն միաժամանակ «չի աջակցի աշխարհի բոլոր ազատ ժողովուրդներին» (ըստ Գրեգ Բրազինսկում)։

«Նիքսոնի դոկտրինա»-ի կոնկրետ դրսևորումը հանդիսացավ այսպես կոչված, «վիետնամացումը» Հարավային Վիետնամում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 239