Կատարի դիվանագիտական ճգնաժամ (2017)
Կատարի դիվանագիտական ճգնաժամ (արաբ․՝ قطع العلاقات الدبلوماسية مع قطر), դիվանագիտական ճգնաժամ Պարսից ծոցի երկրների շրջանում, որը սկսվել է 2017 թվականի հունիսի 5-ին, երբ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և Մալդիվները[1] խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[2][3]: Արաբական երկրները մեղադրում են Կատարին՝ «Մուսուլման եղբայրներ», «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ինչպես նաև շիական Իրանի հետ կապեր ունենալու համար[4][5][6][7]:
Կատարի դիվանագիտական ճգնաժամ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կատարի արտաքին քաղաքականություն | |||||||||||
![]() Կատար Երկրներ, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, ԱՄԷ, Եգիպտոս, Լիբիայի չճանաչված կառավարություն, Մալդիվներ, Մավրիտանիա և Եմեն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() |
![]() |
Մինչ այդ, կատարական «Ալ-Ջազիրա» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ դիվանագիտական ճգնաժամի իրական պատճառը 2017 թվականին կատարական ինֆորմացիոն գործակալության համացանցային ռեսուրսների բազայի կոտրումն է[8]:
Ճգնաժամին մասնակից բոլոր երկրները, բացառությամբ Եգիպտոսի, Լիբիայի և Մալդիվների, անդամակցում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդին, որը տարածաշրջանային տնտեսական և քաղաքական միություն է:
Ենթադրաբար, 2017 թվականի մայիսին տեղի է ունեցել կատարական QNA ինֆորմացիոն գործակալության ռեսուրսների բազայի կոտրում: Հրապարակված փաստաթղթերից մեկում Կատարի էմիրը աջակցություն է հայտնել Իրանին և Համասին: Պաշտոնական Դոհան միջազգային սկանդալը անվանել է «վիդեո կեղծիք»՝ չբացատրելով, սակայն, դրա ծագումը: Այդուհանդերձ, կատարական լրատվական գործակալությունները, արդեն իսկ, այն անվանել են կեղծ: 2017 թվականի հունիսի 3-ին հաքերները կոտրել են նաև Բահրեյնի արտաքին գործերի նախարար Հալիդ բին Ահմեդ ալ Խալիֆայի թվիթերի պաշտոնական էջը[9]: Այս իրադարձությունների արդյունքում Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և Մալդիվները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[10][11]:
ԶարգացումներԽմբագրել
Gulf Air-ը,[12] EgyptAir-ը,[13] Emirates-ը, FlyDubai-ը, Air Arabia-ն, Saudi Arabian Airlines-ը և Etihad Airways-ը դադարեցրել թռիչքները դեպի Կատար[14]:
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը կատարցի դիվանագետներին տվել է 48 ժամ՝ երկիրը լքելու համար[15]:
Վերը նշված բոլոր երկրները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Կատարը[16]: Պարսից ծոցի երեք երկրներ (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն) Կատարի քաղաքացիներին տվել են երկու շաբաթ ժամանակ՝ դուրս գալու երկրից[17]:
Կատարը հեռացվել է Հակաեմենական ռազմական կոալիցիայից:
Շրի Լանկայի մի շարք բանկեր դադարեցրել են գնել կատարական ռիալ: Նրանք պատճառաբել են նրանով, որ Սինգապուրի իրենց գործընկերները խնդրել են իրենց գործարքներ չկատարել կատարական դրամական միավորով: Շրի Լանկայի կենտրոնական բանկն էլ հայտարարել է, որ ինքը չի ստիպել երկրի գործարար բանկերին չկիրառել ռիալը[18]:
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը զրոյացրել է Qatar Airways-ի լիցենզիան և հրամայել, որ ավիաընկերությունը երկու օրվա ընթացքում փակի իր գրասենյակները թագավորության ողջ տարածքում: Ավիաընկերությունը հայտարարել է, որ կվերադարձնի բոլոր ուղևորների տոմսերի գումարները[19]:
ԱՄԷ-ի բոլոր նավթային նավահանգիստներին արգելվել է ընդունել Կատարի դրոշներով նավերին նավահանգիստ: Բացի այդ, արգելվել է նաև օտար երկրներից ժամանող նավերի մուտքը դեպի նավահանգիստներ, որոնք այնուհետ շարժվելու էին դեպի Կատար[20]:
Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության գլխավոր քարտուղար, եվրապատգամավոր Նիկոլյա Բեն հայտարարել է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման ֆոնին Ֆրանսիան նույնպես պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[21]:
Սաուդյան Արաբիայի պահանջով փակվել է Ալ-Ջազիրայի տեղական ծառայությունը: Ըստ արաբական կառավարության, լրատվական գործակալությունը տարածել է հակասաուդական տեղեկատվություն և սրել է իրավիճակը՝ «հակամարտող» կողմերի միջև[22]:
Մավրիկիոսը դարձել է ոչ արաբական երկրորդ պետությունը (Շրի Լանկայից հետո), որը խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ Որպես պատճառ նշվել է Կատարի կողմից ահաբեկիչներին ֆինանսավորելու փաստը[23]:
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է Կատարին սնունդ մատակարարել՝ Պարսից ծոցի երկրների կողմից հայտարարված էմբարգոյի ֆոնին: Իրանի գյուղատնտեսության նախարար Ռեզա Նուրանին հայտարարել է, որ իրենք կարող են մատակարարել սննդի բոլոր տեսակները, ինչի կարիքը կունենա Կատարը: Մինչ այդ, ԶԼՄ-ներ հայտնել են, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դադարեցրել են շաքարի ներկրումը Կատար: Կատարը մեծ կախվածություն ունի շաքարի ներկրումից: Տարեկան այս երկիր ներկրվում է շուրջ 100 000 տոննա շաքարավազ: Եգիպտական լրատվական գործակալություններից մեկն էլ հայտնել էր, որ Դոհայի բնակիչները սննդի խոշոր պաշարներ են կուտակում՝ հնարավոր դեֆիցիտից խուսափելու համար[24]:
Եգիպտոսի կառավարությունը ստեղծել է արտակարգ հանձնաժողով, որը պետք է զբաղվի Կատարի շուրջ ծավալվող իրադարձություններով: Հանձնաժողովում ընդգրկվել են Եգիպտոսի պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի, աշխատանքի և միգրացիայի, ինչպես նաև սփյուռքի նախարարության աշխատակիցները: Հանձնաժողովի հիմնական նպատակներից մեկը կհանդիսանա Կատարի շուրջ ծավալվող իրադարձությունների մոնիթորինգը: Բացի այդ օրակարգային է նաև եգիպտացի միգրանտների և աշխատավորների, անհրաժեշտության դեպքում, հայրենիք վերադարձնելու հարցը: Կատարում այսօր ապրում է շուրջ 250 000 եգիպտացի աշխատանքային միգրանտ[25]:
Հունիսի 6-ին Մավրիտանիան հայտարարել է, որ պաշտոնապես խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[26], իսկ արդեն հունիսի 7-ին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է Կոմորյան կղզիները[27]:
Հազարավոր բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են մնացել կատար-սաուդական սահմանագծին, այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են արգելել կատարական համարներով բեռնատար ավտոմեքենաների ազատ տեղաշարժը Սաուդյան Արաբիայի տարածքով: Արաբական ԶԼՄ-ները տարածել են տեսահոլովակ , որտեղ երևում է թե ինչպես են դատարկվել կատարական խանութները՝ տնտեսական բլոկադայից մեկ օր անց[28]:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Հիթեր Ուիլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատճառներ չի տեսնում՝ փակելու իր ռազմական ավիաբազան Կատարում: Այդ մասին նա հայտարարել է Սենատում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ[29]:
Մարոկկոյի պետական ավիափոխադրողը՝ Royal Air-ը հայտարարել է, որ կդադարեցնի տրանզիտ թռիչքները դեպի Դոհա, չնայած որ Մարոկկոն չի հայտարարել Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման վերաբերյալ[30]:
Հորդանանի տեղեկատվության նախարար Մուհամմեդ ալ Մումինին հայտարարել է, որ երկրում փակվելու է Ալ-Ջազիրայի տեղական ծառայությունը[31]:
Հորդանանը[32], Ջիբութին[33] և Սենեգալը[34] հայտարարել են, որ կրճատում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:
ԱՄԷ կառավարությունը պահանջել է, որպեսզի Կատարի պաշտոնական ավիափոխադրող՝ Qatar Airways-ը փակի իր բոլոր գրասենյակները երկրի տարածքում: Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ն Qatar Airways-ին չի զրկել լիցենզիայից[35]:
Պատասխան արձագանքԽմբագրել
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների որոշումները՝ խզելու հարաբերությունները Կատարի հետ, «հիմնավորված չեն և հիմնված են կեղծ և անհիմն փաստարկների վրա»: Հարաբերությունների խզման նպատակը պարզ է: Այդ երկրները ցանկանում են իրենց իշխանությունը տարածել ինքնիշխան Կատարի վրա: Դա միջազգային իրավունքի շրջանակներում ինքնիշխանության սկզբունքի խախտում է: Քարոզարշավը, որն իրականացվում է Կատարի դեմ, հիմնված է կեղծիքի և ստի վրա»:
Պաշտոնական Դոհան կոչ է արել Պարսից ծոցի բոլոր երկրներին նստել երկխոսության: Մինչ այդ, Կատարի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ երկիրը չի պատրաստվում սրել իրավիճակը: Նախարարը նշել էր, որ Կատարը պատրաստ է նաև այլ երկրների հետ փոխհամագործակցության, որի արդյունքում կհարթվեր ստեղծված իրավիճակը[36]:
Qatar Airways-ը, ի պատասխան, դադարեցրել է թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի այլ երկրներ[37]:
Կատարի իշխանությունները բանակցություններ են վարում Իրանի և Թուրքիայի՝ դեպի Կատար սնունդ և ըմպելիքներ ներկրելու համար: Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ փոխադրումները կիրականացվեն ազգային փոխադրողի միջոցով[38]:
Օտարերկրյա արձագանքներԽմբագրել
- Պակիստան՝ Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը չի գտնվում օրակարգում[39]:
- Քուվեյթ՝ Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահը կոչ է արել կողմերին նստել երկխոսության, հանձն առնելով միջնորդի դերը, դիվանագիտական ճգնաժամի շրջանակներում[36]:
- ԱՄՆ՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կողմերին՝ նստել բանակցությունների: Նա նշել է, որ լարվածության խորացումը կործանարար կարող է դառնալ ողջ Մերձավոր Արևելքի համար, ինչն անընդունելի է Միացյալ Նահանգների համար[40]:
- Թուրքիա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրները կարող են ունենալ տարաձայնություններ, բայց բանակցությունները անխտիր պետք է շարունակվեն, և խնդիրները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն: Նա հայտարարել է, որ Թուրքիան մտահոգված է ներկա իրավիճակով և անելու է հնարավոր ամեն ինչ՝ Պարսից ծոցի ավազանի երկրների հարաբերությունների կարգավորման համար: Չավուշօղլուն նշել է, որ նախագահ Էրդողանը նույնպես կոչ է անում կողմերին՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ[41]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Arab states sever ties with Qatar, announce blockade»։ ch-aviation
- ↑ «Saudi Arabia, Bahrain and Egypt Cut Ties With Qatar»։ Bloomberg.com։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05
- ↑ «Qatar row: Six countries cut links with Doha»։ BBC News (en-GB)։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05
- ↑ Арабские страны обвинили Катар в поддержке Аль-Каиды и ИГ Lenta.ru, 5 июня 2017
- ↑ Разрыв дипотношений с Катаром ТАСС, 5 июня 2017
- ↑ Saudi Arabia, UAE, Egypt, Bahrain and Yemen cut ties with Qatar
- ↑ 4 nations cut diplomatic ties to Qatar as Arab rift deepens
- ↑ «Saudi Arabia, UAE, Egypt, Bahrain cut ties to Qatar»։ AlJazeera.com։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05
- ↑ «Bahrain minister briefly hacked after Qatar cyber attack»։ Phys.org։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «Analysis | What’s going on with Qatar?»։ Washington Post։ Վերցված է 2017-06-05
- ↑ «Qatar row: Five countries cut links with Doha»։ BBC News (en-GB)։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05
- ↑ «Emirates, Etihad, Flydubai, Gulf Air and Air Arabia to suspend Qatar flights - Gulf Business»։ Gulf Business։ հունիսի 5, 2017։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «EgyptAir Suspends Flights to Qatar Until Special Notice»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «Qatar diplomatic crisis: How it affects air travel»։ www.aljazeera.com։ հունիսի 5, 2017։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «Qatar: 'No justification' for cutting diplomatic ties»։ www.aljazeera.com։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «4 Arab nations cut diplomatic ties to Qatar as rift deepens»
- ↑ Reuters AFP (հունիսի 5, 2017)։ «Saudi, Egypt, UAE, Bahrain and Yemen isolate Qatar over 'terrorism' as rift deepens»։ DAWN.COM (անգլերեն)։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «Банки на Шри-Ланке перестали покупать катарский риал, сообщили СМИ»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1431+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Саудовская Аравия аннулировала лицензию Катарских авиалиний»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1320+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Нефтяные порты Абу-Даби прекратили сообщение с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1257+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Генсек Нацфронта заявил, что Франции тоже следует разорвать связи с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1241+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Саудовская Аравия закрыла офис телеканала "Аль-Джазира"»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1909+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Маврикий разорвал дипломатические отношения с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1848+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Иран готов поставлять Катару еду на фоне эмбарго стран Персидского залива»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1848+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «В Египте создали чрезвычайную комиссию по ситуации вокруг Катара»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1845+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Мавритания объявила о разрыве дипломатических отношений с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T2359+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Коморские острова заявили о разрыве дипломатических отношений с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170607T1404+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Тысячи машин скопились на границе между Катаром и Саудовской Аравией»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1629+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ «В США заявили, что не видят предпосылок для закрытия авиабазы в Катаре»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1944+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Марокканские авиалинии перестают летать в арабские страны через Доху»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T2307+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Иордания вслед за Саудовской Аравией закрыла офис телеканала "Аль-Джазира"»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T2309+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ Katie Hunt, Elizabeth Roberts, Victoria Brown (հունիսի 6, 2017)։ «Qatar: We're 'willing to talk' to resolve diplomatic crisis»։ CNN։ Վերցված է հունիսի 6, 2017
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-21-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Senegal recalls Qatar ambassador, backs Saudi in Gulf row»։ Reuters։ հունիսի 7, 2017։ Վերցված է հունիսի 7, 2017
- ↑ «ОАЭ распорядились закрыть все офисы Qatar Airways»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170607T1453+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ 36,0 36,1 «Доха призвала страны Персидского залива к диалогу»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1015+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Qatar Airways приостановила рейсы в несколько стран»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T0334+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Катар ведет переговоры с Ираном и Турцией о поставках продовольствия и воды»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170607T1232+0300Z։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Pakistan has no plans to cut diplomatic ties with Qatar: FO - The Express Tribune»։ The Express Tribune։ հունիսի 5, 2017։ Վերցված է հունիսի 5, 2017
- ↑ «Тиллерсон призвал страны преодолеть разногласия в ситуации с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1714+0300Z։ Վերցված է 2017-06-06
- ↑ «Turkey calls for dialogue over Qatar rift with Arab states»։ Reuters։ Mon Jun 05 12:25:16 UTC 2017։ Վերցված է 2017-06-06