Մոհամմադ Ջավադ Զարիֆ

իրանցի քաղաքական գործիչ

Մոհամմադ Ջավադ Զարիֆ (պարս.՝ محمد جواد ظریف خوانساری, հունվարի 7, 1960(1960-01-07)[1], Թեհրան, Իրան), իրանցի դիվանագետ[2], տեսաբան և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։ 1990-ական թվականներից սկսած նա զբաղեցրել է մի շարք նշանակալի դիվանագիտական պաշտոններ։ Զարիֆը նաև Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է դիվանագիտություն և միջազգային կազմակերպություններ։ Նա 2002 - 2007 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը[3]։

Մոհամմադ Ջավադ Զարիֆ
 
Կրթություն՝ Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Josef Korbel School of International Studies?, Drew School? և Alavi Madrasa (Tehran)?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ career diplomat, միջազգային ֆորումի մասնակից և ակադեմիկոս
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր հունվարի 7, 1960(1960-01-07)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Քաղաքացիություն  Իրան
Ամուսին Maryam Imanieh?
Զավակներ Mahsa Zarif? և Mehdi Zarif?
 
Կայք՝ mfa.gov.ir/index.aspx?fkeyid=&siteid=1&pageid=2162
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ղեկավարել է նաև իրանական կողմի բանակցությունները 5+1 խմբի երկրների հետ, որը կազմակերպել էր միջազգային համագործակցության կազմակերպությունը 2015 թվականի հուլիսի 14-ին, որն ավարտվեց 2016 թվականի հունվարի 16-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ[4][5]։

Կենսագրություն խմբագրել

Զարիֆը ծնվել է 1960 թվականի հունվարի 7-ին Թեհրանում[6][7]։ Նրա հայրը եղել է Սպահանի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը, իսկ մայրը՝ Թեհրանի ամենահայտնի գործարարներից մեկի աղջիկը։ Զարիֆը եղել է ընտանիքի միակ երեխան։ Ծնողները նրան արգելել են դիտել հեռուստացույց, լսել ռադիո և կարդալ մամուլը։

Կրթություն խմբագրել

1976 թվականին Զարիֆն ավարտել է «Ալավի» հոգևոր դպրոցը, որտեղ ծանոթացել է Ալի Շարիաթիի և Մահմուդ Տալեգանիի ուսմունքներին[8]։

17 տարեկանում միջազգային ուսանողական վիզայով մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի Դրյու մասնավոր քոլեջը։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիա նահանգի համալսարանը՝ 1981 թվականին ստանալով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում[9]։

1984 թվականին ավարտել է Կոլորադայում Դենվերի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցը՝ ստանալով միջազգային հարաբերությունների երկրորդ մագիտստրոսական կոչումը, իսկ 1988 թվականին՝ միջազգային իրավունքի և քաղաքագիտության ոլորտում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում[10][11]։ Դենվերի համալսարանում 1988 թվականին տպագրված «Ինքնապաշտպանությունը միջազգային իրավունքում և քաղաքականությունում» (Self-defense in International Law and Policy) գրքի հեղինակն է[12]։

Գործունեություն խմբագրել

Մինչև 1989 թվականը եղել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Վելայատիի առաջին օգնականը։ 1989 - 1992 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը։ 1992 - 2002 թվականներին զբաղեցրել է միջազգային հարաբերությունների և իրավունքի հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1993 թվականին գլխավորել է Իրաքում Իրանի պատվիրակությունը, որը բանակցություններ էր վարում Իրան-իրաքյան պատերազմից հետո առաջացած վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ։ Միաժամանակ եղել է Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր։

2002 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2007 թվականի հուլիսի 6-ը եղել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչը։

2007 թվականից դասախոսում է Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցում։ 2013 թվականի օգոստոսի 15-ից զբաղեցնում է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. Zarif, Javad (2016 թ․ հունվարի 14). «Javad Zarif, Author at Harvard International Review». Harvard International Review. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  3. CV Dr. M. Javad Zarif Unesco
  4. «International sanctions against Iran lifted». Washington Post. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  5. Who’s Who in Iranian Politics. Mohammad Javad Zarif Iranian Diplomacy. 13 August 2013
  6. «Minister's Biography: Mohammad Javad Zarif». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. Kanbiz Foroohar (2013 թ․ օգոստոսի 5). «Rohani Taps U.S.-Educated Minister to End Iran Sanctions». Bloomberg. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Mohammad-Javad Zarif: Iran's Foreign Minister Is a Religious Zealot». New Republic. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 20 января 2017-ին. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  9. Esfendiari, Golnaz (2013 թ․ օգոստոսի 14). «Iran's 'Olive Branch' Foreign Minister Nominee Makes His Case In Parliament». Radio Free Europe. Վերցված է 20 января 2017-ին.
  10. «Iran's Rouhani unveils cabinet of technocrats». The Daily Star. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 20 января 2017-ին.
  11. Kirkpatrick, Nick (2013 թ․ օգոստոսի 15). «Key figures in the Cabinet of Iran's new president». The Washington Post. AP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 20 января 2017-ին.
  12. Self-defense in international law and policy WorldCat