Համաս
Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[2], պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։
Համաս արաբ․՝ حركة المقاومة الإسلامية | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաքական կազմակերպություն, դիմադրություն, military organization? և կրոնական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Yahya Sinwar? և Ismail Haniyeh? |
Հիմնադիր | Ահմեդ Յասիմ, Abdel Aziz al-Rantissi? և Մահմուդ ազ-Զախար |
Հիմնադրված | 1987 |
Գաղափարախոսություն | Սուննի իսլամություն[1], Շարիա օրենք, Պաղեստինյան ազգայնականություն |
Կրոնք | Սուննի իսլամ |
Պաշտոնական գույն(եր) | կանաչ |
Շտաբ | Գազա, Պաղեստին |
Միջազգային պատկանելություն | Մուսուլման եղբայրներ |
Կայք | hamas.ps |
![]() |
Համասը հիմնվել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի[3] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների»[4] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[5] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[6] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։
Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն[7]։ Արևմտյան ափում և Գազայում[8]։ Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։ 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական[9][10]։ 2007 թ. հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբաս օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով[11]։
Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ "Understanding Islamism" Archived 2013-03-07 at the Wayback Machine., Crisis Group Middle East/North Africa Report N°37, մարտի 2 2005
- ↑ Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
- ↑ انتفاضة (արաբ. – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը, սկսել է 1987 թվականից։ Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում։
- ↑ Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)՝ իսլամական կազմակերպություն՝ ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից։ Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծ մասամբ մուսուլմանական երկրներում։
- ↑ Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում (արաբ. – حركة الجهاد الإسلامي في فلسطين) հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում՝ որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև։
- ↑ Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين), Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։
- ↑ "Palestinian election raises varying opinions within U" Archived 2008-06-09 at the Wayback Machine.. The Minnesota Daily.2006 թ. հունվարի 31-ին,
- ↑ Համաս Archived 2010-06-02 at the Wayback Machine. - Խորհուրդ արտաքին հարաբերությունների վրա։
- ↑ Carter: Stop favoring Fatah over Hamas Archived 2012-02-05 at the Wayback Machine. The Jerusalem Post հունիսի 19, 2007
- ↑ Exposing the bitter truth of Gaza carnage The Age հունիսի 23, 2007
- ↑ «CNN - Abbas outlaws Hamas militia forces»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 11