Արաբական ձմեռ[1][2][3][4][5], ավտորիտարիզմը և իսլամական ծայրահեղականությունը[6] բնութագրող եզրույթ, որը սկզբնավորվեց Արաբական գարունից հետո Արաբական աշխարհում[7]։ Համաձայն Վարշավայի համալսարանի գիտնականների՝ Արաբական գարունը իր մայրամուտից հետո անխուսափելիորեն հանգեցրեց Արաբական ձմռան[8]։ Արաբական ձմեռը բնորոշվում է տարածաշրջանային քաղաքացիական պատերազմներով, տարածաշրջանային անկայունության բարձրացմամբ[9], արաբական երկրներում տնտեսական և դեմոգրաֆիական անկումներով[10] և էթնոկրոնանական բախումներով[11]։ Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետազոտության համաձայն՝ 2014 թվականի ամառվանից Արաբական ձմեռը դարձել է շուրջ մեկ քառորդ միլիոն մարդկանց մահվան և միլիոնավոր մարդկանց գաղթական դառնալու պատճառ[12]։

Արաբական աշխարհ․ Արաբական լիգայի անդամ 22 պետությունների քարտեզ։

Սահմանում

խմբագրել

Աշխարհագրություն

խմբագրել
 
Սիրիայի քաղաքացիական պատերազմի դրվագ
 
Հակակառավարական ցույցերը Կահիրեում

«Արաբական ձմեռ» եզրույթը բնութագրում է Արաբական լիգայի երկրներում ընթացող գործողությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրկայում՝ ներառյալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը[13][14], Իրաքի 2011֊2014 թվականների ապստամբությունը, 2014 թվականից մինչ օրս ձգվող Իրաքի քաղաքացիական պատերազմը[15], Եգիպտոսի 2011֊2014 թվականների ճգնաժամը[16], Լիբիայի 2011 թվականից մինչ օրս ձգվող ճգնաժամը, և Եմենի 2011 թվականից մինչ օրս ձգվող ճգնաժամը[17]։ Արաբական ձմեռ ներկայացվող գործողությունները ներառում են Եգիպտոսում Մոհամեդ Մորսիի հեռացումը և գներելար Աբդել Ֆաթահ էլ Սիսիի իշխանության գալը Մուսուլման եղբայրների դեմ պայքարի արդյունքում[18]։ Քաղաքական զարգացումները, հատկապես Եգիպտոսում ավտորիտարիզմի վերականգնումը և քաղաքացիական ազատությունների ճնշումները, սկսած 2013 թվականի հուլիսի 3֊ի հեղաշրջումից, նկարագրվում են որպես «ռազմական ձմեռ», որը գործում էր Արաբական գարնան նպատակներին հակառակ[19][20]։ Տարբեր խմբավորումների և ցեղերի զինյալները սկսել են բախվել Լիբիայում բանակցությունների տապալումից հետո։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարածումը Լիբանանի որոշ շրջաններում և Բահրեյնում նույնպես ներառվում են Արաբական ձմռան մեջ[10]։ Պրոֆեսոր Սեն Յոմը Լիբիան և Սիրիան համարում է Արաբական ձմռան հիմնական թատերաբեմեր[21]։ Հյուսիսային Մալիի հակամարտությունը հաճախ համարվում է «Իսլամական ձմռան» հատված[22]։ Քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Թունիսում, ներառյալ կառավարության փոփոխությունը, ինչպես նաև Իսլամական պետության գործունեությունը, նույնպես ներառվում են Արաբական ձմռանը միտված գործողությունների շարքում[18]։

Ժամանակագրություն

խմբագրել

Վարշավայի համալսարանի գիտնականների կարծիքով Արաբական գարունը անխուսափելիորեն հանգեցրեց արաբական ձմռան սկզբանվորմանը[8]։ Այս կարծիքն է արտահայտում նաև պրոֆեսոր Ջեյմս Սիմիսը իր հոդվածում[23]։ 2016 թվականի սկզբներին «Էկոնոմիստ» (անգլ.՝ The Economist) ամսագիրը նկարագրեց արաբական աշխարհում տիրող իրավիճակը որպես «ավելի վատ քան երբևէ» արտահայտությամբ՝ նկատի ունենալով Արաբական ձմեռը[24]։

Ազդեցություն

խմբագրել

Տնտեսական ազդեցություն

խմբագրել

Համաձայն Աֆրիկյան և Մերձավորարևելյան հետազոտությունների Մոշե Դայանի կենտրոնի (անգլ.՝ Moshe Dayan Center for Middle Eastern and African Studies)՝ Արաբական ձմռան պատճառած վնասը շուրջ 800 միլիարդ ամերիկյան դոլար է[10]։ Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում և Լիբանանում շուրջ 16 միլիոն մարդ ունի մարդասիրական օգնության կարիք[10]։ Իսկ «Էկոնոմիստ» (անգլ.՝ The Economist) ամսագիրը նշեց, որ Մալթան շահեց Արաբական ձմռան պատճառով, քանի որ զբոսաշրջիկները, ովքեր այցելելու էին Եգիպտոս և Թունիս, ավելի անվտանգ համարեցին մեկնել Մալթա[25]։

Կորուսնտեր

խմբագրել

Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետազոտությունը պդնում է, որ 2014 թվականի ամառվանից Արաբական ձմեռը պատճառ է դարձել մեկ քառորդ միլիոն մարդկանց մահվան և միլիոնավորների գաղթի պատճառ[26]։ Ջորջ Ուիկը հաղորդում է, որ 2017 թվականի սկզբներից շուրջ 30․000 մարդ է զոհվել Լիբիայում, 220․000֊320․000 մարդ սպանվել է Սիրիայում։ Իսկ միայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով շուրջ 4 միլիոն մարդ դարձել է գաղթական[23]։

Միգրացիոն ճգնաժամ

խմբագրել
 
Փախստականներին օգնություն ցուցաբերող նավ Հունաստանի ափերի մոտ

Քաղաքական ճգնաժամերը և բռնությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում պատճառ է դարձել մասսայական միգրացիայի համար[27]։ Արդյուքնում ներքին տեղահանված անձինք, ապաստան խնդրողները և փաստականները գնում են դեպի Եվրոպական Միություն[28]։ Որոշ փախստականներ Լիբիայից և Թունիսից ձգտում են փրկվել վայրագություններից Միջերկրական ծովը հատելու շնորհիվ։ Նրանք մտավախություն են առաջացրել եվրոպական քաղաքական գործիչների և բնակչության շրջանում, որ կարող են ողողել իրենց պետությունների առափնյա շրջանները։ Սա առաջ բերեց մեծ օրենսդրական ալիք և ափամերձ շրջանների հսկողության ուժեղացում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Middle East review of 2012: the Arab Winter». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Analysis: Arab Winter is coming to Baghdad». The Telegraph. The Jerusalem Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Expert Warns of America's Coming 'Arab Winter'». CBN. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «The Arab Winter». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Arab Spring or Arab Winter?». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Yun Ru Phua. «After Every Winter Comes Spring: Tunisia's Democratic Flowering – Berkeley Political Review». Bpr.berkeley.edu. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. Ahmed H Adam and Ashley D Robinson. Will the Arab Winter spring again in Sudan?. Al-Jazeera. 11 June 2016. [1] "The Arab Spring that swept across the Middle East and succeeded in overthrowing three dictatorships in Tunisia, Egypt and Libya in 2011 was a pivotal point in the history of nations. Despite the subsequent descent into the "Arab Winter", the peaceful protests of young people were heroic..."
  8. 8,0 8,1 Radoslaw Fiedler, Przemyslaw Osiewicz. Transformation processes in Egypt after 2011. 2015. p182.
  9. «From Egypt to Syria, this could be the start of the Arab Winter». The Conversation. 2014 թ․ ապրիլի 17. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Rivlin, P (2014 թ․ հունվար), Iqtisadi (PDF), Dayan Research Center, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին
  11. Malmvig, Lassen (2013), Arab uprisings: regional implication (PDF), IEMED, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին, Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին
  12. «Displacement in the Middle East and North Africa – between the Arab Winter and the Arab Spring» (PDF), International Affairs, LB: AUB, 2013 թ․ օգոստոսի 28, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 18-ին, Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին
  13. Fear and Faith in Paradise. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. «Arab Winter». America Staging. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  15. «Analysis: Arab Winter is coming to Baghdad». The Jerusalem Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  16. «Egypt and Tunisia's new 'Arab winter'». Euro news. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. «Yemen's Arab winter». Middle East Eye. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. 18,0 18,1 «Egypt & Tunisia's new Arab winter», Euro news, 2013 թ․ փետրվարի 8
  19. «The Coup in Egypt: An Arab Winter?». The Nation. 2013 թ․ հուլիսի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «In Egypt, Arab Spring Gives Way To Military Winter». The World Post. The Huffington Post. 2014 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. «Lecture Explores Past and Future Arab Spring». The Daily Gazette. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. "In Mali AQ achieved to infiltrate and take over Tuareg insurgency. If AQ succeeds to keep the Arab Spring countries destabilized, this will lead to a viral reproduction of Azawad scenario. AQ is the "Islamic Winter"." [2] Արխիվացված 2017-10-09 Wayback Machine
  23. 23,0 23,1 [3]
  24. [4]
  25. High Wall, Narrow Sea.
  26. «Displacement in the Middle East and North Africa – between the Arab Winter and the Arab Spring» (PDF), International Affairs, LB: AUB, 2013 թ․ օգոստոսի 28, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 18-ին, Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին
  27. “Displacement in the Middle East and North Africa: Between an Arab Winter and the Arab Spring”. "In the midst of ongoing uprisings, violence, and political turmoil, widespread population displacement took place as a result of the conflict in Libya, the violence in Syria and upheaval in Yemen. In each of these contexts, the new waves of displacement took place in or to areas already struggling with previous waves, leading to multi-layered and complex crises."[5] Արխիվացված 2017-10-09 Wayback Machine
  28. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել