Էմիլի դը Ֆորեսթ (դան.` Emmelie Charlotte-Victoria de Forest կամ կարճ` Emmelie de Forest, ծնվ. 1993 թ. փետրվարի 28, Ռանդերս, Դանիա), դանիացի երգչուհի, ով 2013 թվականի մայիսին Only Teardrops երգը ներկայացնելով Դանիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում հաղթանակ է բերում իր երկրին։

Էմիլի դը Ֆորեսթ
Emmelie de Forest, ESC2013 press conference 01.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունդան․՝ Emmelie de Forest
Ի ծնե անունդան․՝ Emmelie Charlotte-Victoria de Forest
Ծնվել էփետրվարի 28, 1993
Դանիա Դանիա
Ռանդերս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա[1]
ԵրկիրFlag of Denmark.svg Դանիա
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
ԳործիքներՎոկալ
ԼեյբլUniversal Music
Կայքdeforest.dk
Ստորագրություն
Ստորագրություն
Emmelie de Forest Վիքիպահեստում

ՄանկությունԽմբագրել

Էմիլի դը Ֆորեսթը ծնվել է 1993 թվականի փետրվարի 28-ին Ռանդեսում, Դանիա: Նրա մայրը՝ Էմիլի Էնգսթրոմը դանիացի է, իսկ հայրը՝ Ինգվար դը Ֆորեսթը ազգույթմաբ շվեդ է։ Էմիլին սկսել է երգել 9 տարեկանից։

ԿարիերաԽմբագրել

2013-ից սկսած: Եվրատեսիլ և Only TeardropsԽմբագրել

2013 թվականի հունվարի 26-ին Էմիլին Only Teardrops երգով մասնակցելով Դանիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը ճանաչվում է հաղթող և հնարավորություն է ստանում ներկայացնելու Դանիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում:

Ապրիլի 14-ին Էմիլին հայտարարում է, որ իր առաջին ալբոմը, որն անվանված է "Only Teardrops" թողարկվելու է մայիսի 6-ին՝ Եվրատեսիլից օրեր առաջ։

Մայիսի 14-ին Էմիլին մասնակցելով Եվրատեսիլ 2013 թվականի առաջին կիսաեզրափակիչ փուլին անցնում է եզրափակիչ փուլ և մայիսի 18-ին Էմիլին 281 միավորով ճանաչվում է հաղթող և հաջորդ տարվա մրցույթը տանում է իր երկիր։

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • 2013 - Only Teardrops'

ՍինգլներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1036622258 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.

Արտաքին հղումներԽմբագրել