Արամ MP3
Արամ Ավետիքի Սարգսյան (ապրիլի 5, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արամ MP3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով` զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Արամ MP3 | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Արամ Ավետիքի Սարգսյան |
Ծնվել է | ապրիլի 5, 1984[1] (39 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, շոումեն, երգիչ, կատակերգու, կիթառահար, ստեղնահար և ՈՒՀԱ-ի խաղացող |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր և կիթառ |
Աշխատավայր | Շանթ հեռուստաընկերություն |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ստորագրություն | |
![]() |
Վաղ կյանքԽմբագրել
Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը։
ԿարիերաԽմբագրել
Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ՈւՀԱ» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, նրան անվանել է MP3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը[2]։ 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող «Հանրային հեռուստաընկերության» «2 աստղ» մրցույթում։
Համագործակցելով «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Արամը հանդիսացել է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում էր յուրաքանչյուր շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությամբ։ «Հանրային հեռուստաընկերությունում» Գարիկ Պապոյանի հետ վարել է "Լավ Երեկո" հաղորդումը։
Եվրատեսիլ 2014 երգի մրցույթԽմբագրել
2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Հանրային հեռուստաընկերության» Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[3]։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին[4]։ Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը[5]։ Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը[6]։ Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 174 միավորով։
Անձնական կյանքԽմբագրել
2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին[7], որդու անունը Առնո են դրել։ Մյուս որդին՝ Դավիթը լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին[8]։
ՍկավառակագրությունԽմբագրել
ՍինգլներԽմբագրել
- «Shine» (2013)
- «If I Tried» (2013)
- «Just Go On» (2013)
- «Not Alone» (2014)
- «Help» (2014)
- «Magic» (2014)
- «You're My Sunshine» (2015)
- «Ասա» (2016)
- «Դաշտերով» ft. Իվետա Մուկուչյան (2017)
- «Սկսում ենք» ft. 3.33 (2017)
- «Ալաբալանիցա» (2019)
- «Հանինա» (2019)
- «Կուզես» (2019)
- «Հերիք Եղավ» (2020)
- «Քոչարի» ft. 3.33 (2020)
- «Թամզարա» ft. Գուրգեն Դաբաղյան (2021)
- «Սիրո Նվեր» ft. Սոնա Ռուբենյան (2021)
- «Мир Спешит к Добру» ft. Սոնա Ռուբենյան, Էրիկ Կարապետյան, Անի Վար, Մարիամ Մերաբովա, Լիլիթ Հովհաննիսյան և Մարգարիտա Պոզոյան (2021)
- «Արև» ft. Սարո Թովմասյան (2021)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը»։ The Armenian Times։ դեկտեմբերի 9, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 2
- ↑ Omelyanchuk Olena։ «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen»։ European Broadcasting Union։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ «Eurovision 2014's Armenian representative's song is chosen»։ Panorama.am։ Վերցված է փետրվարի 21, 2014
- ↑ Brey Marco։ «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia»։ European Broadcasting Union։ Վերցված է մարտի 14, 2014
- ↑ Roxburgh Gordon։ «The ten winners from tonight's show»։ European Broadcasting Union։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ «Արամ MP3»։ Bravo.am։ June 2011
- ↑ «Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ զավակը» (հայերեն)։ Sputnik Արմենիա։ Վերցված է 2022-07-06