Պաուլա Սելինգ (ռումիներեն՝ Paula Seling, դեկտեմբերի 25, 1978(1978-12-25)[1], Բայա Մարե, Մարամուրեշ, Ռումինիա), ռումինացի երգչուհի, երգահան և ռադիո-դիջեյ։ Սելինգն Օսլոյում Օվիի հետ զուգերգով ներկայացրել է Ռումինիան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում և զբաղեցրել երրորդ հորիզոնականը։ Իսկ ավելի ուշ՝ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում (կրկին Օվիի հետ զուգերգով), որտեղ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Պաուլա Սելինգ
Բնօրինակ անունռումիներեն՝ Paula Seling
Ծնվել էդեկտեմբերի 25, 1978(1978-12-25)[1] (45 տարեկան)
Բայա Մարե, Մարամուրեշ, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ և դիջեյ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունFaculty of Journalism and Communication Sciences of the University of Bucharest?[2]
Կայքpaulaseling.ro
 Paula Seling Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պաուլա Սելինգը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 25-ին Բայա Մարեում։ 1997 թվականի հունիսին Պաուլան ավարտել է «Gheorghe Sincai National College»-ը[3][4]։ Նաև ուսանել է Բուխարեստի «Şcoala Superioară de Jurnalism»-ում։ 6 տարեկանում սովորել է նվագել դաշնամուր։

2002 թվականի աշնանը Պաուլան «Golden Stag Festival» փառատոնի հաղթանակից հետո կնքել է պայմանագիր «Roton Records»-ի հետ։ Ինչպես նաև 2002 թվականին հաղթել է ռումինական MTV-ի «Լավագույն երգչուհի» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգերում։ 2005 թվականին Սելինգը, հայրը և եղբայրն աշխատեցրել են սեփական ձայնագիր լեյբլը՝ «Unicorn Records Romania»-ը։

Պաուլան զուգերգեր ունի Ալ Բանոյի և Անիտա Դելսի (2 Unlimited) հետ։ Ելույթ է ունեցել Ջոան Բաեզի, Չիկ Կորիայի, Մայքլ Բոլթոնի և Բիյոնսեի հետ։ Պաուլայի վերջին ալբոմը՝ «Believe»-ը, թողարկվել է 2009 թվականին։ Այդ ալբոմի առաջին սինգլը՝ «Believe»-ը, ռումինական թոփ 100-ում հասավ 40-րդ հորիզոնական։ Ալբոմի պաշտոնական ցուցադրումը եղել է 2009 թվականի հունիսի 10-ին Բուխարեստի «Siver Church Club»-ում։

2009 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Պաուլան շրջագայել է Կանադայով և Արևմտյան Եվրոպայով։ Միաժամանակ նույն թվականին Պաուլան նորից մասնակցություն է ունեցել «Golden Stag Festival»-ում, բայց արդեն մրցատյանի դերում։

Եվրատեսիլ 2010 խմբագրել

«Golden Stag Festival» փառատոնից հետո երգիչ Օվիդիու Չեռնեուցյանուն՝ առավել հայտնի որպես Օվի Մարտին կամ ուղղակի Օվի, Պաուլային առաջարկել է համագործակցում։ Նոյեմբերին Պաուլան և Օվին մասնակցել են «Selectia Nationala»-ին՝ Եվրատեսիլի ռումինական ընտրությանը։ Նրանք ձայնագրել են «Playing With Fire» երգի բնօրինակ տարբերակը՝ գրված Օվիի կողմից, և գրանցվել նախնական ընտրությանը։ Նրանք ընտրության մասնակիցներ են ընտրվել 2010 թվականի հունվարի 27-ին[5][6], իսկ մարտի 6-ին հաղթել են ընտրությունը և իրավունք ստացել ներկայացնել Ռումինիան «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում։

Երկրորդ կիսաեզրափակչում Պաուլան և Օվին ներկայացել են 10-րդ համարի ներքո՝ Նիդերլանդներից հետո և Սլովենիայից առաջ։ Քվեարկությունների արդյունքներով՝ նրանք հավաքել են 104 միավոր և անցել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Եզրափակչում Պաուլան և Օվին ներկայացել են 19-րդը՝ Ֆրանսիայից հետո և Ռուսաստանից առաջ։ Քվեարկությամբ նրանք հավաքել են 162 միավոր (այդ թվում՝ նրանց առավելագույն՝ 12 միավոր տրվել է մեկ անգամ) և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը[7]։

Եվրատեսիլ 2014 խմբագրել

2014 թվականի մարտի 1-ին հայտարարվել է Օվիի հետ միասին Ռումինիան «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում ներկայացնելու մասին, որտեղ պետք է կատարեին «Miracle» երգը[8]։ Կիսաեզրափակչում զուգերգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ըստ միավորների հանրագումարի՝ տրված հեռուստադիտողի և մրցատյանի կողմից, և անցել եզրափակիչ։ Իսկ եզրափակչում երգը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://paulaseling.ro/biografie/
  3. «Biografie | Paula Seling». Paulaseling.wordpress.com.
  4. «Centrul Cultural Reduta – paula, reduta, concert, trupa». Centrulculturalreduta.ro. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Interview with Paula Seling & Ovi from Romania | Video | Eurovision Song Contest – Malmö 2013». Eurovision.tv.
  6. «Arena - cotidian online călărăşean de politică, administraţie, economie, sport şi publicitate». Arenamedia.ro. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.(չաշխատող հղում)
  7. «Paula Seling & Ovi – Playing With Fire (Romania 2010) | Participant Profile | Eurovision Song Contest – Malmö 2013». Eurovision.tv.
  8. «Paula and Ovi to represent Romania!»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլա Սելինգ» հոդվածին։