Aarzemnieki, լատվիական ֆոլկ խումբ։ Խմբի անդամներն են՝ Յորան Շայնհաուերը, Գունտիս Վեյլանդսը (լատիշ․՝ Guntis Veilands), Կատրինա Դիմանտան (լատիշ․՝ Katrīna Dimanta) և Ռայտիս Վիլումովսը (լատիշ․՝ Raitis Viļumovs)։ Խումբը 2014 թվականի մայիսին իր «Cake to Bake» երգով ներկայացրել է Լատվիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում[1]։ Մրցույթի կիսաեզրափակիչ փուլում նրա ելույթը բավարար միավորներ չի ստացել, և երաժշտախումբը եզրափակիչ չի անցել[2][3]։

Aarzemnieki
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԺանրերՖոլկ
Գործիքներկիթառ
Գործունեություն2013-ներկա
Կայքaarzemnieki.com
Անդամներ
Յորանս Շայնհաուերս
Գունտիս Ֆայլանդս
Կատրինա Դիմանտա
Ռայտիս Վիլումովս
 Aarzemnieki Վիքիպահեստում

Երաժշտախումբը կազմավորվել է 2013 թվականին։ Նրա առաջատար վոկալիստը՝ Յորան Շայնհաուերը (գերմ.՝ Jöran Steinhauer), ազգությամբ գերմանացի է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roxburgh, Gordon (2014 թ․ փետրվարի 22). «Aarzemnieki takes the honours in Latvia». Eurovision.tv. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Aarzemnieki takes the honours in Latvia»
  3. ««Latvia: Aarzemnieki will Bake their Cake in Copenhagen!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
Նախորդող՝
PeR
Here We Go երգով
Լատվիան Եվրատեսիլում
Լատվիան 2014թ. Եվրատեսիլում
Հաջորդող՝
Ամինատա Սավադոգո
Love Injected երգով
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Aarzemnieki» հոդվածին։