Սեբալթեր
Սեբաստիանո Պաու-Լեսի (Sebastiano Paù-Lessi, հուլիսի 1, 1985, Faido, Faido Subdistrict), շվեյցարացի երգիչ ով ավելի հայտնի է իր Սեբալթեր (Sebalter) բեմական անվամբ։ Նա 2014 թվականի մայիսին իր «Hunter of Stars» երգով ներկայացրել է Շվեյցարիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա[1][2][3]։
Սեբալթեր | |
---|---|
![]() Սեբալթերը Եվրատեսիլ 2014-ի բեմում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | SebAlter |
Ի ծնե անուն | Սեբաստիանո Պաու-Լեսի |
Ծնվել է | հուլիսի 1, 1985 (38 տարեկան) Faido, Faido Subdistrict |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, փաստաբան, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար |
Գործիքներ | ջութակ և վոկալ |
Գործունեություն | 2000–այժմ |
Լեյբլ | Phonag Records? |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Կապված | Եվրատեսիլ |
Կայք | sebalter.com |
Հայտնի գործիքներ | |
![]() |
Կարիերա խմբագրել
2000-2012: Վաղ կարիերա խմբագրել
2000-ից մինչև 2002 թվականը Սեբալթերը եղել է The Stalkers ռոք խմբի անդամը։ 2002-ին նա դառնում է The Vad Vuc ֆոլկ ռոք խմբի անդամը որը նա լքում 2012 թվականին սկսելու համար իր սոլո կարիերան։
2013-ներկա։ Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել
2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է իր դեբյուտային՝ «Hunter of Stars» սինգլը, որով 2014 թվականի փետրվարի 1-ին մասնակցելով Եվրատեսիլի Շվեյցարիայի ազգային ընտրությանը դառնում է հաղթող և ստանում հնարավորությունը ներկայացնելու իր երկիրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին։ Մայիսի 8-ին կատարելով իր երգը մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում նա անցնում է եզրափակիչ։ Մայիսի 10-ի եզրափակչի քվեարկության արդյունքում նա հավաքում է 64 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Eurovision Switzerland: Sebalter to Copenhagen!»։ esctoday.com (en-US)։ Վերցված է 2016-02-15
- ↑ «It's Sebalter for Switzerland!»։ Eurovision.tv։ Վերցված է 2016-02-15
- ↑ «SeBAlter to Copenhagen!»։ escXtra։ Վերցված է 2016-02-15
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեբալթեր կատեգորիայում։ |