Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը» դարձել է Եվրատեսիլի 51-րդ մրցույթը և տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 18-ին և 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Օլիմպիական փակ սրահում։ Մրցույթի ազգային հեռարձակող կազմակերպությունը եղել է Հունական հեռարձակող կորպորացիան (ՀՀԿ)։

Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ
Изображение логотипа
Feel the Rhythm
Ամսաթվեր
Եզրափակիչ2006 մայիսի 20
Հյուրընկալություն
Անցկացման վայրՀունաստան Օլիմպիական փակ սրահ,
Աթենք, Հունաստան
ՀաղորդավարներՄարիա Մենունոս և Սակիս Ռուվաս
ԲացումԿիսաեզրափակիչ։ Հույն պարողներ՝ Eurovision Medley,


Սակիս Ռուվասը և Մարիա Մենունոսը կատարում էն
«Love Shine a Light» երգը
Եզրափակիչ։ Ֆոտեինի Դարրան կատարում է «The Mermaid Song»-ը
հույն պարողների ուղեկցությամբ,
Ելենա Պապարիզուն կատարում է «My Number One» երգը

(Երկրորդային բացման ակտ)
Ընդմիջման ելույթԿիսաեզրափակիչ։ Սակիս Ռուվասը կատարում է
«I'm in Love with You» երգը
Եզրափակիչ։ Ելենա Պապարիզուն կատարում է «Mambo!» երգը
Մասնակցություն
ՄասնակիցներԼորդի, Դիմա Բիլան, Hari Varešanović?, Mihai Trăistariu?, Կարոլա, LT United?, Թինա Կարոլ, Անդրե, Աննա Վիսսի, Brian Kennedy?, Sibel Tüzün?, Սևերինա Վուչկովիչ, Elena Risteska?, Texas Lightning?, Christine Guldbrandsen?, Cosmos?, six4one?, Sidsel Ben Semmane?, Daz Sampson?, Arsenie Todiraș?, Natalia Gordienko?, Las Ketchup?, Virginie Pouchain?, Eddie Butler?, Fabrizio Faniello?, Ich Troje?, Kate Ryan?, Silvía Night?, Luiz Ejlli?, Annet Artani?, Anžej Dežan?, Մարիանա Պոպովա, Sandra Oxenryd?, Nonstop?, Treble?, Séverine Ferrer?, Polina Smolova? և Jennifer Serrano?
ԱռաջնելույթՀայաստան Հայաստան
Մեկնել ենԱվստրիա Ավստրիա
Հունգարիա Հունգարիա
Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
Լիբանան Լիբանան
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր գնահատում է 10 մասնակիցներին
1-ից մինչև 8, 10 և 12 միավորներով
Հաղթական երգՖինլանդիա «Hard Rock Hallelujah»
Զրո միավորչկա
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/athens-2006

Մրցույթի վարողները եղել են հայտնի հույն երգիչ Սակիս Ռուվասը, Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլում 2004 և 2009 թվականներին, և հույն-ամերիկյան հաղորդավարուհի և դերասանուհի, Մարիա Մենաունոսը։ Կիսաեզրափակիչում երկու հաղորդավարները կատարել էն Կատրինա և Վեյվս խմբի 1997-ին մրցույթը հաղթած «Love Shine A Light» երգը։ Ինտերվալներից մեկի համար Սակիս Ռուվասը երգեց իր «S'eho Erotefthi» երգի անգլերեն տարբերակը - «I'm in love with you»։ Ելենա Պապարիզուն, ով կատարեց հաղթած երգը Կիևում, Աթենքում կրկին վերադարձավ Եվրատեսիլի բեմ։ Հետևելով Սերտաբ Էրեների և Ռուսլանայի օրինակներին վերջի երկու տարիներին, եզրափակիչում նա երկու անգամ ելույթ ունեցավ՝ «My Number One» երգը կատարեց բացման ժամանակ և իր «Mambo!» երգը ինտերվալ-ակտի ժամանակ (որը արդեն հիթ էր Հունաստանում)։ Հույն պարողները նույնպես ներկա էին ինտերվալ-ակտերում, ինչպես նաև այլ հունական էլեմենտները։ Արձակվել էն մրցույթի պաշտոնական CD-ն և DVD-ն և նոր ներդրումը այս տարի եղել է գրքույկը հատուկ մրցույթի երկրպագուների համար։

Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը տեսավ իր 1000-րդ երգը Եվրատեսիլի պատմության մեջ, երբ Բրայան Քենեդին կատարեց իր «Every Song Is a Cry for Love» երգը կիսաեզրափակիչում։

Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հայաստանը։ Մրցույթին հրաժարվեցին մասնակցել Ավստրիան, Հունգարիան և Սերգիա և Չեռնոգորիան։

Մրցույթը հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը իր «Hard Rock Hallelujah» երգով, հավաքելով 292 միավոր։ Այս երգը առաջին հարդ ռոք երգն էր, երբևէ հաղթած մրցույթում։ Սա Ֆինլանդիայի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլում քառասունհինգ տարի սպասելուց հետո։

Անցկացման վայր խմբագրել

Աթենքը Հունաստանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։

Ֆորմատ խմբագրել

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ֆինլանդացիները հսկայական գումարներ էին ծախսել իրենց երկրի շոուն կազմակերպելու համար։ Նույն տարում մասնակցության հայտ ներկայացրեց Հայաստանը։ Մրցույթին մասնակցելով առաջին անգամ՝ Հայաստանն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Քանի որ մրցույթը կայանում էր Հունաստանում, հաղորդավարները նույնպես պետք է լինեին հույներ։ Մրցույթի հաղորդավարներից մեկը Եվրատեսիլ 2004-ում Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասն էր։ Մրցույթին Ռուսաստանը ներկայացնում էր Դիմա Բիլանը, որն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, եռյակում ընդգրկվեց նաև Բոսնիա և Հերցեգովինան։ Ֆինլանդիան 37 երկրներից 20-ից ստացավ 8, 10 և 12 միավոր։ Ֆինլանդիան հաղթելով մրցույթում հաջորդ տարվա 2007-ի մրցույթը տարան իրենց երկիր, և մրցույթի ծախսերը 13 միլիոն եվրո կազմեց։

Քվեարկություն խմբագրել

1-7 միավորները ցույց է տրվում աղյուսակում, իսկ 8, 10 և 12 միավորները հայտարարվում են երկրից։ Մրցույթի քվեարկության արդյունքում հաղթեց Hard rock halleujah երգով Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը, որը մինչ Ռիբակի ռեկորդը 292 միավորով անգերազանցելի էին պահում։ Ի դեպ, սա Ֆինլանդիայի ամենահաջողված ելույթն էր, քանի որ Ֆինլանդիան երբեք չէր ընդգրկվել լավագույն հնգյակում կամ եռյակում։

Կիսաեզրափակիչ խմբագրել

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01   Հայաստան անգլերեն Անդրե «Without Your Love» Առանց քո սիրո 150 6
02   Բուլղարիա անգլերեն Մարիանա Պոպովա «Let Me Cry» Թույլ տուր լաց եմ 36 17
03   Սլովենիա անգլերեն Անժեյ Դեժան «Mr Nobody» Պարոն Ոչ ոք 49 16
04   Անդորրա կատալաներեն Ջենի «Sense tu» Առանց քեզ 8 23
05   Բելառուս անգլերեն Պոլինա Սմոլովա «Mum» Մամա 10 22
06   Ալբանիա ալբաներեն Լուիզ Էյիլլի «Zjarr e ftohtë» Կրակ և ցուրտ 58 14
07   Բելգիա անգլերեն Քեյթ Ռայան «Je t'adore» Ես պաշտում եմ քեզ 69 12
08   Իռլանդիա անգլերեն Բրայան Քենեդի «Every Song Is a Cry for Love» Ամեն երգը լաց է սիրո համար 79 9
09   Կիպրոս անգլերեն Անետ Արտանի «Why Angels Cry» Ինչու էն հրեշտակները լալիս 57 15
10   Մոնակո ֆրանսերեն, թաիթերեն Սեվերին Ֆեռեր «La Coco-Dance» Կոկո պարը 14 21
11   Հյուսիսային Մակեդոնիա անգլերեն, մակեդոներեն Ելենա Ռիստեսկա «Ninanajna» Նինանայնա 76 10
12   Լեհաստան անգլերեն, լեհերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն Իխ Տրոյե & Ռեալ Մակ Քոյ «Follow My Heart» Հետևիր իմ սրտին 70 11
13   Ռուսաստան անգլերեն Դիմա Բիլան «Never Let You Go» Երբեք չեմ թողնի գնաս 217 3
14   Թուրքիա թուրքերեն Սիբել Թյուզյուն «Süper Star» Սուպերսթար 91 8
15   Ուկրաինա անգլերեն Թինա Կարոլ «Show Me Your Love» Ցույց տուր քո սերը 146 7
16   Ֆինլանդիա անգլերեն Լորդի «Hard Rock Hallelujah» Հարդ ռոք հալելույա 292 1
17   Նիդերլանդներ անգլերեն, արհեստական Թրեբլ «Amambanda» Ամամբանդա 22 20
18   Լիտվա անգլերեն, ֆրանսերեն ԼՏ Յունայթեդ «We Are the Winners» Մենք հաղթողներ ենք 163 5
19   Պորտուգալիա անգլերեն, պորտուգալերեն Նոնստոպ «Coisas de nada» Անիմաստ բաներ 26 19
20   Շվեդիա անգլերեն Կառոլա «Invincible» Անհաղթ 214 4
21   Էստոնիա անգլերեն Սանդրա Օքսենրիդ «Through My Window» Իմ պատուհանից 28 18
22   Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Հարի Մատա Հարի «Lejla» Լեյլա 267 2
23   Իսլանդիա անգլերեն Սիլվիա Նայթ «Congratulations» Շնորհավոր 62 13

Եզրափակիչ խմբագրել

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01   Շվեյցարիա անգլերեն Սիքս4ուան «If We All Give a Little» Եթե մենք բոլորս տանք մի փոքր 30 16
02   Մոլդովա անգլերեն Արսենիում & Նատալիա Գորդիենկո & Քոնեքթ-Ռ «Loca» Խենթ 22 20
03   Իսրայել անգլերեն, եբրայերեն Էդի Բուտլեր «Together We Are One» Միասին մենք միակ ենք 4 23
04   Լատվիա անգլերեն Կոսմոս «I Hear Your Heart» Ես լսում եմ քո սիրտը 30 16
05   Նորվեգիա նորվեգերեն Քրիսթին Գուլդբրանդսեն «Alvedansen» Էլֆի պարը 36 14
06   Իսպանիա իսպաներեն Լաս Կետչուպ «Un Blodymary» Արյունոտ Մերի 18 21
07   Մալթա անգլերեն Ֆաբրիցիո Ֆանիելո «I Do» Ես անում եմ 1 24
08   Գերմանիա անգլերեն Թեքսաս Լայթինգ «No No Never» Ոչ ոչ երբեք 36 14
09   Դանիա անգլերեն Սիդսել Բեն Սեմեն «Twist of Love» Սիրո շրջադարձ 26 18
10   Ռուսաստան անգլերեն Դիմա Բիլան «Never Let You Go» Երբեք չեմ թողնի գնաս 248 2
11   Հյուսիսային Մակեդոնիա անգլերեն, մակեդոներեն Ելենա Ռիստեսկա «Ninanajna» Նինանայնա 56 12
12   Ռումինիա անգլերեն, իտալերեն Միհայ Տրըյստարիու «Tornero» Կվերադառնամ 172 4
13   Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Հարի Մատա Հարի «Lejla» Լեյլա 229 3
14   Լիտվա անգլերեն, ֆրանսերեն ԼՏ Յունայթեդ «We Are the Winners» Մենք հաղթողներ ենք 162 6
15   Միացյալ Թագավորություն անգլերեն Դազ Սեմփսոն «Teenage Life» Պատանի կյանք 25 19
16   Հունաստան անգլերեն Աննա Վիսսի «Everything» Ամեն ինչ 128 9
17   Ֆինլանդիա անգլերեն Լորդի «Hard Rock Hallelujah» Հարդ ռոք հալելույա 292 1
18   Ուկրաինա անգլերեն Թինա Կարոլ «Show Me Your Love» Ցույց տուր քո սերը 145 7
19   Ֆրանսիա ֆրանսերեն Վիրջինիա Պուշեն «Il était temps» Դա մի ժամանակ 5 22
20   Խորվաթիա խորվաթերեն Սեվերինա «Moja štikla» Իմ բարձր կրունկը 56 12
21   Իռլանդիա անգլերեն Բրայան Քենեդի «Every Song Is a Cry for Love» Ամեն երգը լաց է սիրո համար 93 10
22   Շվեդիա անգլերեն Կառոլա «Invincible» Անհաղթ 170 5
23   Թուրքիա թուրքերեն Սիբել Թյուզյուն «Süper Star» Սուպերսթար 91 11
24   Հայաստան անգլերեն Անդրե «Without Your Love» Առանց քո սիրո 129 8

Քվեարկության աղյուսակներ խմբագրել

Ձայների հայտարարման կարգ խմբագրել

Ամենափոքր միավորները (1-7) երկրից չէին առանձին չէին հայտարարվում, այլ ցուցադրվում էին աղյուսակում։ Բանավոր կերպով հայտարարվում էին 8, 10 և 12 միավորները։

Երկրները հայտարարել են քվեարկության արդյունքները հետևյալ հերթականությամբ՝

  1.   Սլովենիա
  2.   Անդորրա
  3.   Ռումինիա
  4.   Դանիա
  5.   Լատվիա
  6.   Պորտուգալիա
  7.   Շվեդիա
  8.   Ֆինլանդիա
  9.   Բելգիա
  10.   Խորվաթիա
  11.   Սերբիա և Չեռնոգորիա
  12.   Նորվեգիա
  13.   Էստոնիա

  1.   Իռլանդիա
  2.   Մալթա
  3.   Լիտվա
  4.   Կիպրոս
  5.   Նիդերլանդներ
  6.   Շվեյցարիա
  7.   Ուկրաինա
  8.   Ռուսաստան
  9.   Լեհաստան
  10.   Միացյալ Թագավորություն
  11.   Հայաստան
  12.   Ֆրանսիա
  13.   Բելառուս

  1.   Գերմանիա
  2.   Իսպանիա
  3.   Մոլդովա
  4.   Բոսնիա և Հերցեգովինա
  5.   Իսլանդիա
  6.   Մոնակո
  7.   Իսրայել
  8.   Ալբանիա
  9.   Հունաստան
  10.   Բուլղարիա
  11.   Հյուսիսային Մակեդոնիա
  12.   Թուրքիա

Վերադարձած մասնակիցներ խմբագրել

Դրոշ Երկիր Արտիստ Տարի
  Հունաստան Աննա Վիսսի 1980, 1982 (  Կիպրոսի համար)
  Իսրայել Էդի Բուտլեր 1999 (Էդեն խմբի անդամ)
  Լիտվա ԼՏ Յունայթեդ 2001 (ՍԿԱՄՊ խմբի անդամ)
  Մալթա Ֆաբրիցիո Ֆանիելո 2001
  Լեհաստան Իխ Տրոյե 2003
  Շվեդիա Կառոլա 1983, 1991 (հաղթող)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ» հոդվածին։