Բացել գլխավոր ցանկը

Ատտիկա (հունարեն՝ Αττική), պատմական շրջան, որը զբաղեցնում է Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը։ Ժամանակակից վարչական կենտրոնն ավելի մեծ է, քան պատմական մարզը։ Այն ներառում է Սարոնյան կղզիները (Saronic Islands), Կիտերա կղզին (Cythera (island) և Տրոիզինիա (Troizinia) ինքնավար շրջանը Պելոպոնեսյան մայրցամաքում։ Ատտիկայի պատմությունը սերտորեն կապված է Աթենքի պատմության հետ, որը դասական շրջանում եղել է մեկը հին աշխարհի ամենակարևոր քաղաքներից։

Անտիկ
Ատտիկա
Attica
Քեփ Սոունիոն
Կոորդինատներ: 38°0′0″ հս․ լ. 23°42′0″ ավ. ե. / 38.00000° հս․. լ. 23.70000° ավ. ե. / 38.00000; 23.70000
ԵրկիրՀունաստան Հունաստան
Ներքին բաժանումԱրևելյան Ատտիկե և Արևմտյան Ատտիկե
Մակերես3808,1 կմ²
ԲԾՄ141 294 մետր
Բնակչություն3 756 607 մարդ
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Պաշտոնական կայքpatt.gov.gr
##Ատտիկա (Հունաստան)
Red pog.png
Phyle map-en.svg

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Լաուրիում նավահանգիստը(Laurium)

Ատտիկան եռանկյունի թերակղզի է։ Հյուսիսում բնական ձևով անջատվում է Բեովտիայից։ Արևմուտքում այն եզերվում է Կորնթոսի ջրանցքով։ Սարոնյան նեղուցը ընկած է հարավում, Եֆեբեա կղզին՝ հյուսիսային և արևելյան ծովափին։ Լեռներն առանձնացնում են մայրցամաքը Պեդիասի (Pedias), Մեսոջեիայի (Mesogaia) և Թրիեսիոնի (Thriasion) հարթավայրերով։ Մեսոջեիայի հարթավայրը, որն այժմ կոչվում է Մեսոջեա ընկած է Իմիտոս լեռից դեպի արևելք և հյուսիսից կապված է Պենտելի ստորոտի հետ, արևելքում Էուվբեյան նեղուցից և Մուրհինոուս (ժամանակակից Մերենտա) լեռներից, իսկ հարավում Լավրիում (այժմյան Լավրիո)։ Աթենքի համար ջրային պահեստ է Մարաթոն լիճը, արհեստական լիճ` ստեղծված 1920 ական թվականներին։ Սոսու և եղևնիների անտառը ծածկում է Պարնիտայի շրջակայքը։ Իմիտոսը, Պենտելին, Մուրհինոուսը և Լավրիումը, նաև մնացածները պատված են թփերով։ Քեփհիսսուսը հանդիսանում է Ատտիկայի ամենաերկար գետը։ Ըստ Պլատոնի` Ատտիկայի հին սահմանները ֆիքսված են Կորինֆյան պարանոցի վրա։ Սահմանների գիծը իջնում է դեպի ծով` սահմանազատված աջից Օրոփուսով, իսկ ձախից` Ախոնով։

ՊատմությունԽմբագրել

Անտիկ պատմությունԽմբագրել

 
Պոսեյդոնի տաճարը (Ք,ա․440-ական թթ.) Քեփ Սոունիոնի (Cape Sounion) մոտ, Ատտիկայի հարավային մասում

Անտիկ ժամանակ աթենացիները պարծենում էին իրենց բնիկներ լինելով, այսինքն՝ նրանով, որ եղել են այդտեղի բնակիչներ և ուրիշ վայրերից չեն տեղափոխվել։ Ավանդությունը պատմում է, որ Հունական Մութ դարերում Ատտիկան դարձել է ապաստան փախստական իոնների համար, որոնք հյուսիսային Պելոպոնեսի բնակիչներ էին։ Ենթադրաբար իոնները ստիպված էին թողել իրենց հայրենիքը՝ Աքայա անտիկ շրջանը դորիացիների ներխուժման պատճառով։ Հավանաբար իոնները ինտեգրվել են անտիկ աթենացիների հետ, որոնք հետագայում իրենց համարել են իոնների ցեղերից, և խոսել են իոնյան բարբառով։ Շատ իոններ հետագայում բնակեցրել են Փոքր Ասիայի Էգեյան ծովափը և ստեղծել իոնյան 12 քաղաքներ։

 
Վրավրոնի անտիկ մասը

Միկենյան ժամանակաշրջանում ատտիկացիներն ապրում էին ինքնավար գյուղատնտեսական հասարակություններով։ Հիմնական վայրերում, որտեղ գտնվել են Մարաթոնը, Ռաֆինան (Rafina), Նեա Մաքրին(Nea Makri), Բրաուրոն, (Brauro), Թորիկոսը (Thorikos), Ագիոսը (Agios), Կոսմասը (Kosmas), Էլեուսիսը (Eleusis), Մենիդին (Menidi), Մարկոպոուլոն (Markopoulo), Սպատան (Spata), Աֆիդնաեն (Aphidnae) և Աթենքը (Atens)։

ԱմրոցներԽմբագրել

 
Տեսարան Ռամնոուսից

Դասական ժամանակաշրջանում աթենացիները հաստատվել են Էլեութերաե (Eleutherae) կղզուց հյուսիս, որը լավ է պահպանվել։ Մյուս ամրոցները Դեսելեան (Decelea), Օենոեն (Oenoe) և Աֆիդնայեն (Aphidnae) են։ Լաուրիումի մոտ եղած հանքավայրերը պահպանելու համար ափերի մոտ աթենացիներն ամրացրել են պատերով։

Պաշտամունքի վայրերԽմբագրել

 
Սպատա (Spata) վերևից

Պաշտամունքային հնագիտական մնացորդներ են հայտնաբերվել Ատտիկայի գրեթե ողջ տարածքում։ Դրանցից ամենակարևորներն են Էլեուսիսում գտնվածները։ Պաշտվել են Դեմետրե և Պերսեփոնե աստվածուհիները՝ սկսած Միկենյան ժամանակաշրջանից մինչև Հունաստանի անտիկ շրջանը։ Նախապատմական ժամանակաշրջանից Դիոնիսոսը և Արտեմիսը պաշտվել են Բրաուրոնում, Աթենասը՝ Սոունիոնում, Աֆրոդիտեն՝ Լերա Օդոսում, Ապոլլոնը՝ Դաֆնեում։ Ատտիկայում ամեն տարի աշնանը նշվել է փառատոն՝ նվիրված Հեփեստոսին և Աթենաս Էրգանեին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել