Բայրոն Բլեյք
Բայրոն Հեմիշ Բլեյք (անգլ.՝ Byron Hamish Black, ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 6-ին, Հարարե, Զիմբաբվե), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ Զիմբաբվեից։ Ուեյն և Կառա Բլեյքների ավագ եղբայրը։ 1994 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ զուգախաղում։ Կարիերային ընթացքում հաղթանակ է տարել ATP 24 մրցաշարերում, որոնցից 22-ը զուգախաղում։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Հարարե |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Հարարե, Զիմբաբվե[1] |
Հասակ | 175 սանտիմետր սմ |
Քաշ | 70 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1991 թվական |
Կարիերայի ավարտ | 2002 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 5 159 775 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 257–246[2] |
Տիտղոսներ | 2 |
Ամենաբարձր վարկանիշ | 22 (1996 ապրիլի 22) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ շրջան (1998) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (1999) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2000) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1995) |
Օլիմպիական խաղեր | 2 շրջան (1996) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 328–201[2] |
Տիտղոսներ | 22 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1994 փետրվարի 14) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1994, 2001) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1994) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (1996) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (1999) |
Ավարտել է կարիերան |
Անձնական կյանք
խմբագրելԲայրոնի հայրը՝ Դոն, եղել է սիրողական-թենիսիստ։ Ելույթ ունենալով Ռոդեզիայի դրոշի ներքո, նա երկու անգամ հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Ընտանիքին պատկանող ավոկադոյի տնկադաշտում Դոնը երեխաների համար կառուցել էր խոտածածկով կորտեր։
Ամուսնացել է 1996 թվականին։ 2000 թվականին ծնվել է նրա որդին։ 2005 թվականին Բայրոն Բլեյքը հատարարել է, որ որդու թույլ առողջության պատճառով նա տեղափոխվում է ՀԱՀ[3]։
Մարզական կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրել1985 թվականին Բայրոն Բլեյքը դարձել է թենիսի Աֆրիկայի պատանիների (մինչև 18 տարեկան) չեմպիոն[4]։ Արդեն 1987 թվականին, 18 տարեկան հասակում, Բայրոնը Զիմբաբվեի հավաքականի կազմում մասնակցել է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Հավաքականում իր առաջին երկու տարիների ընթացքում նա հաղթել է 15-ից 13 խաղերում։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներին նա երեք անգամ ընտրվել է ԱՄՆ-ի խորհրդանշական ուսանողական (NCAA) մենախաղի հավաքականի կազմում և չորս անգամ զուգախաղի։ 1990 թվականին նա մարզական հաջողությունների համար արժանացել է Արտուր Էշի մրցանակի, իսկ 1991 թվականին համալսարանի հավաքականի հետ միասին հաղթել է ԱՄՆ ուսանողոկան առաջնությունում։ Նույն թվականից սկսել է ելույթները թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարերում և արդեն հուլիսին Ուինետկում (Իլինոյս, ԱՄՆ) հաղթել է իր առաջին «չելենջերը» մենախաղում և զուգախաղում (Սքոթ Մելվիլի հետ միասին)։
1992 թվականի ապրիլին Հոնկոնգում Բլեյքը յուրս է եկել կարիերայում իր առաջին եզրափակիչը ATP մրցաշարի զուգախաղում՝ Բայրոն Թալբոտի հետ միասին։ Նույն ամսին նա նորամուտել է զուգախաղի թենիսիստների վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակ։ Մենախաղում նա նմանատիպ հաջողության նա առաջին անգամ հասել է մեկ ամիս անց, սակայն էլիտայում երկար մնալ չի հաջողվել։ Դևիսի գավաթում նա հասել է 100 տոկոսանոց արդյունքի՝ հաղթելով բոլոր ինը խաղերում։ Մարոկկոյի հավաքականի հետ վերջին հանդիպման ժամանակ նրա հետ զույգով առաջին անգամ հանդես է եկել նրա եղբայր Ուեյնը։
1993-1996 թվականներ
խմբագրել1993 թվականին Բլեյքը հաղթանակ է տարել ATP վեց մրցաշարերում, որոնցից չորսը ամերիկացի Ջոնաթան Սթարկի հետ զույգով, իսկ բրիտանացի Ջերեմի Բեյթսի հետ միասին հասել է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարում հաղթելուց հետո նա մտել է զուգախաղի աշխարհի 10 ուժեղագույնների թենիսիստների մեջ։ Մենախաղում նա 100 ուժեղագույնների շարք է վերադարձել Նյու Հեյվենի ATP մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո։ Ավելի վաղ, նույն թվականին, նա իր առաջին հաղթանակն է տարել առաջին տասնյակի թենիսիստի նկատմամբ, Լոնդոնի մրցաշարում հաղթելով աշխարհի 7-րդ ռակետ Իվան Լենդլին։
1994 թվականին Բայրոնը առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Այդ երկու հաջողություններին էլ նա հասել է Ջոնաթան Սթարկի հետ զույգով։ Ընդհանուր առմամբ, մրցաշարջանի ընթացքում նրանք հաղթել են զուգախաղի երեք մրցաշարերում և ևս վեց անգամ խաղացել են եզրափակիչներում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Բլեյքը գլխավորել է ATP զուգախաղի թենիսիստների վարկանիշային աղյուսակը։ Տարվա վերջին Բլեյքը և Սթարկը քաղացել են ATP աշխարհի առաջնությունում, սակայն պարտվել են խմբային փուլի երկու հանդիպումներում և ավարտել են ելույթները։ Մենախաղում Բլեյքը պահպանել է դիրքը 100 ուժեղագույնների շարքում և հաջողությունների ցանկին ավելացրել է հաղթանակը աշխարհի 9-րդ ռակետ Թոդ Մարտինի նկատմամբ։
1995 թվականը Բլեյքի զուգախաղային կարիերայում դարձել է բավականին անցողիկ (երկու հաղթանակ մրցաշարերում և Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ), իսկ մենախաղում նա դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որի ընթացքում նա հաղթել է առաջին տասնյակի երկու թենիսիստների, և կարիերայում առաջին անգամ մտել է 50 ուժեղագույնների մեջ։
Բլեյքը իր հաջողությունները զարգացրել է 1996 թվականի սկզբին, կարիերայում առաջին անգամ հաղթելով ATP մենախաղի մրցաշարում և ևս երկուլ անգամ դուրս գալով եզրափակիչ։ Ապրիլի վերջին նա բարձրացել է մինչև վարկանիշային աղյուսակի 22-րդ հորիզոնական՝ բարձրագույնը իր մենախաղի կարիերայի ընթացքում։ Զուգախաղում նա տարվա ընթացքում հաղթել է չորս մրցաշարերում, որոնցից երեքը կանադացի Գրանտ Կոնելի հետ զույգով, և նրա հատ միասին դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ՝ վերադառնալով զուգախաղի թենիսիստների լավագույն տասնյակ։ Հուլիսին Ատլանտայում նա մասնակցել է կարիերայում միակ Օլիմպիական խաղերին և հասել է երկրորդ շրջան ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում, որտեղ նրա խաղընկերն է եղել կրտսեր եղբայրը, իսկ նրանց պարտության են մատնել մրցաշարի ապագա բրոնզե մեդալակիրներ Մարկ Քևին Գյոլները և Դավիդ Պրինոսիլը։ Տարվա վերջին ATP աշխարհի առաջնությունում Բլեյքը և Կոնելը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել են օլիմպիական չեմպիոններ Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին։
1997-1999 թվականներ
խմբագրել1997 թվականին Բլեյքը նշանակալից հաջողությունների չի հասել ոչ անհատական մակարդակում (որտեղ նրա հաշվին գրանցվել է միայն հաղթանակ աշխարհի 65-րդ ռակետ Մարսելո Ռիոսի նկատմամբ), ոչ էլ զուգախաղում (որտեղ նա մրցաշարջանի միջնամասում հրաժեշտ է տվել Կոնելին և ամբողջ տարվա ընթացքում միայն մեկ անգամ է հասել եզրափակիչ), սակայն օգնել է Զիմբաբվեի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Դևիսի գավաթի Համաշխարհային խումբ։ Հաջորդ տարին մենախաղում դասավորվել է առավել հաջող։ Երեք անգամ դուրս գալով մրցաշարերի եզրափակիչ, նա վերադարձել է աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։ Տարվա ընթացքում նա երեք անգամ առավելության է հասել առաջին տասնյակի թենիսիստների նկատմամբ, այդ թվում Ինդիանապոլիսում Մարեսլո Ռիոսի նկատմամբ՝ այդ պահին աշխարհի առաջին ռակետի։ Զուգախաղում նա այդպես չի կարողացել գտնել մշտական խաղընկեր և հաղթանակի է հասել ընդամենը ATP մեկ մրցաշարում։ Հավաքականի կազմում նա Ավստրալիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո դուրս է եկել Դևիսի գավաթի Համաշխարհային խմբի քառորդ եզրափակիչ։ Այդ մրցակցության ընթացքում նա հաղթել է երկու մենախաղում՝ Պատրիկ Ռաֆտերի և Ջեյսոն Ստոլտենբերգի։ Սակայն քառորդ եզրափակիչում Զիմբաբվեն «չոր» հաշվով պարտվել է Իտալիային։
1999 թվականի առաջին կեսը Բլեյքը անց է կացրել հարավաֆրիկացի Ուեյն Ֆերեյրայի հետ զույգով։ Նրանք երեք անգամ խաղացել են եզրափակիչներոււմ և նրանցից մեկում հաղթանակ են տարել։ Մրցաշրջանի երկրորդ կեսում Բլեյքի հիմնական խաղընկերն է դարձել շվեդ Յոնաս Բյորկմանը, ում հետ միասինլ նրանք հաղթել են «Մասթերս» շարքտ երկու մրցաշարում և հասել են մինչև ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ՝ Բլեյքի բարձրագույն նվաճումը այդ մրցաշարում։ Մենախաղում Բլեյքը հաղթել է կարիերայում ATP երկրորդ մրցաշարում և ևս մեկ անգամ դուրս է եկել եզրափակիչ։ Դևիսի գավաթում նրա հաղթանակները Մարեսլո Ռիոսի և Նիկոլաս Մասսուի նկատմամբ թույլ են տվել Զիմբաբվեի հավաքականին ևս մեկ տարով պահպանել տեղը Համաշխարհային խոմբում։
Վերջին տարիներ
խմբագրել2000 թվականը կրկին անցել է խաղընկեր գտնելու փնտրտուքի մեջ, քանի որ Բյորկմանի հետ Բլեյքին չի հաջողվել զարգացնել նախորդ տարվա հաջողությունները։ Այդ տարում միակ մրցաշարը նրան հաջողվել է հաղթել փետրվարին՝ այլ խաղընկերոջ հետ։ Մենախաղում նա երկու անգամ դուրս է եկել եզրափակիչ, հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ և հոկտեմբերին հերթական անգամ վերադարձել է աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։ Սակայն հաջորվ տարի նրա հաջողությունները եղել են առավել համեստ և Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում պարտությունից հետո նա լքել է վարկանիշային առաջին հարյուրյակը։ Զուգախաղում նա Մեծ Սաղավարտի մրցաշարերում վերջին անգամ դուրս է եկել եզրափակիչ (Ավստրալիայի բաց առաջնությունում, Դավիդ Պրինոսիլի հետ) և հաղթել է կարիերայում վերջին երկու ATP մրցաշարերում (այդ թվում կըարերայում միակ անգամ նա հաղթել է եղբոր՝ Ուեյն Բլեյքի հետ զույգով)։ 2002 թվականը դարձել է Բլեյքի կարերայում վերջինը։ Զուգախաղում իր վերջին հանդիպումը նա անց է կացրել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում, իսկ վերջնականապես պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Բելգիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի Համաշխարհային խմբի անցումային հանդիպումում կրած երկու պարտությունից հետո։
ATP վարկանիշը տարվա վերջին
խմբագրելԹվական | Մենախաղի վարկանիշ |
Զուգախաղի վարկանիշ |
---|---|---|
2002 | 317 | 106 |
2001 | 196 | 34 |
2000 | 35 | 53 |
1999 | 67 | 10 |
1998 | 28 | 70 |
1997 | 76 | 70 |
1996 | 44 | 4 |
1995 | 40 | 18 |
1994 | 66 | 6 |
1993 | 84 | 5 |
1992 | 142 | 90 |
1991 | 123 | 149 |
1990 | 453 | 381 |
1989 | 586 |
Մասնակցությունը Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներում (4)
խմբագրելՀաղթանակ (1)
խմբագրելԹվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1994 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Ջոնաթան Սթարկ | Յան Ապել Յոնաս Բյորկման |
6–4, 7–65 |
Պարտություններ (3)
խմբագրելԹվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1994 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | Ջոնաթան Սթարկ | Պաուլ Հաարհյուս Յակո Էլթինգ |
6–7, 6–3, 6–4, 6–3 |
1996 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտածածկ | Գրանտ Կոնել | Թոդ Վուդբրիջ Մարկ Վուդֆորդ |
4–6, 6–1, 6–3, 6–2 |
2001 | Ավստրալիայի բաց առաջնություն (2) | Հարդ | Դավիդ Պրինոսիլ | Յոնաս Բյորկման Թոդ Վուդբրիջ |
6–1, 5–7, 6–4, 6–4 |
Մասնակցությունը ATP մրցաշարերի եզրափակիչներին (51)
խմբագրելՊատմություն |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0+4) |
ATP աշխարհի առաջնություն / Մասթերս գավաթ (0) |
ATP Մասթերս 1000 (0+10) |
АТР Championship Series (2+7) |
ATP International (8+20) |
Մենախաղ (10)
խմբագրելՀաղթանակներ (2)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1996 ապրիլի 29 | Սեուլ, Հարավային Կորեա | Հարդ | Մարտին Դամ | 7–63, 6–3 |
2. | 1999 ապրիլի 12 | Gold Flake Open, Չենայ, Հնդկաստան |
Հարդ | Ռայներ Շուտլեր | 6–4, 1–6, 6–3 |
Պարտություններ (8)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1996 հունվարի 8 | Australian Men's Hardcourt Championships, Ադելաիդա, Ավստրալիա |
Հարդ | Եվգենի Կաֆելնիկով | 6–70, 6–3, 1–6 |
2. | 1996 ապրիլի 15 | Gold Flake Open, Նյու Դելի, Հնդկաստան |
Հարդ | Թոմաս Էնկվիստ | 2–6, 6–73 |
3. | 1998 ապրիլի 13 | Հոնգկոնգ | Հարդ | Քենետ Կարլսեն | 2–6, 0–6 |
4. | 1998 ապրիլի 20 | Տոկիո, Ճապոնիա | Հարդ | Անդրեյ Պավել | 3–6, 4–6 |
5. | 1998 հունիսի 22 | Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա | Խոտածածկ | Յոնաս Բյորկման | 3–6, 2–6 |
6. | 1999 նոյեմբերի 15 | Կրեմլի գավաթ, Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ | Եվգենի Կաֆելնիկով | 6–72, 4–6 |
7. | 2000 փետրվարի 21 | Kroger St. Jude International, Մեմֆիս, ԱՄՆ |
Հարդ (i) | Մագնուս Լարսոն | 2–6, 6–1, 3–6 |
8. | 2000 հունիսի 26 | Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա (2) | Խոտածածկ | Սեբաստիան Գրոժան | 6–77, 3–6 |
Տղամարդկանց զուգախաղ (41)
խմբագրելՀաղթանակներ (22)
խմբագրելՊարտություններ (19)
խմբագրելՄրցաշարերի մասնակցության վիճակագրություն
խմբագրելԶուգախաղ
խմբագրելՄրցաշար | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | ՀՄ | Հ-Պ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | ||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | Ե | 1 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | Ե | 3 շրջան | 0 / 11 | 18–11 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | Հ | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 / 11 | 12–10 |
Ուիմբլդոն | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | 3 շրջան | Ե | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 0 / 12 | 17–12 |
ԱՄՆ բաց առաջնություն | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1/4 | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1/2 | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 11 | 14–11 |
Մեծ Սաղավարտի ՀՄ | 0 / 1 | 0 / 0 | 0 / 1 | 0 / 4 | 0 / 4 | 1 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 1 / 45 | N/A |
Ընդամենը Հ-Պ | 1–1 | 0–0 | 1–1 | 1–4 | 4–4 | 15–3 | 6–4 | 7–4 | 3–4 | 2–4 | 6–4 | 4–4 | 6–4 | 5–3 | N/A | 61–44 |
ATP Մասթերս մրցաշարեր | ||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
NME | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Ե | 2 շրջան | 1/2 | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1/4 | ՉՄ | 0 / 9 | 9–8 |
Miami Masters Մայամի |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | 1/2 | 1/2 | 1/2 | 1/4 | 3 շրջան | 1 շրջան | 1/4 | 2 շրջան | ՉՄ | 0 / 9 | 17–9 |
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 1 | 0–1 |
Rome Masters Հռոմ |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | Հ | Ե | ՉՄ | ՉՄ | 1/4 | ՉՄ | ՉՄ | 1 / 4 | 11–3 |
Hamburg Masters Համբուրգ |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Ե | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 2 | 4–2 |
Canada Masters Տորոնտո |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | Հ | 2 շրջան | 1/4 | 1 շրջան | 1 շրջան | Ե | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1 / 8 | 9–7 |
Cincinnati Masters Ցինցինատի |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/4 | 1/2 | 1/4 | 1 շրջան | 1 շրջան | Հ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 1 / 7 | 10–6 |
Eurocard Open Շտուտգարտ (Ստոկհոլմ) |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/4 | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | Հ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 / 4 | 5–3 |
Paris Masters Փարիզ |
NME | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Հ | Ե | 2 շրջան | 1/2 | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 1/ 8 | 11–7 |
Մասթերս շարքի ՀՄ | ՉՄ | 0 / 1 | 0 / 0 | 0 / 0 | 1 / 3 | 1 / 5 | 0 / 9 | 1 / 7 | 0 / 6 | 0 / 6 | 2 / 6 | 0 / 5 | 0 / 4 | 0 / 0 | 5 / 52 | ՉՄ |
Ընդամենը Հ-Պ | ՉՄ | 1–0 | 0–0 | 0–0 | 9–2 | 14–4 | 9–9 | 12–6 | 6–6 | 4–6 | 13–4 | 5–5 | 3–4 | 0–0 | ՉՄ | 76–46 |
Վարկանիշ տարվա վերջին | 586 | 381 | 149 | 90 | 5 | 6 | 18 | 4 | 70 | 70 | 10 | 53 | 34 | 106 | N/A |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԲայրոն Բլեյքը պրոֆեսիոնալ մրցաշարերի մենախաղում երկու անգամ հանդիպել է կրտսր եղբայր Ուեյն Բլեյքի հետ։ 1995 թվականին Մումբայում հաղթել է, իսկ 1998 թվականին Տորոնտոյում՝ պարտվել[5]։ Զուգախաղում նրանց միջև հաշիվը 6-2 է հօգուտ Բայրոնի, ընդ որում Ուեյնը հաղթել է վերջին երկու հանդիպումներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 685. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 2,0 2,1 ATP վեբկայք
- ↑ Viriri, Fanuel (2005 թ․ հունիսի 26). «Byron Black explains relocation to South Africa». The Standard. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
- ↑ Viriri, Fanuel (2009 թ․ մարտի 21). «Ndimande — Tennis king in-waiting». The Standard. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
- ↑ Head to head: Byron Black vs. Wayne Black (անգլ.)