Հարարե (անգլ.՝ Harare), Զիմբաբվեի մայրաքաղաքն է։ Այն երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▲2 150 000 մարդ (2012)։
Հիմնել են անգլիացի նորաբնակները 1890 թվականին և, ի պատիվ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ մարկիզ Ռ․ Ա․ Թ․ Սոլսբերիի կոչել են Սոլսբերի։ 1982 թվականին վերանվանվել է Հարարե՝ ի հիշատակ աֆրիկյան շոն ցեղի առաջնորդ Հարարեի, որը 19-րդ դարի երկրորդ կեսին կառավարում էր այդ կողմերում և խիզախություն է հանդես բերել եվրոպական գաղութարարների առաջին ալիքին դիմագրավելիս[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»