Աղանդեր

սովորաբար քաղցր ուտեստ, որը տրվում է ճաշի վերջում

Աղանդեր (ֆր.՝ dessert), սեղանին մատուցվող ավարտական ուտեստ: Նախատեսված է, որ համտեսողը ստանա հաճելի համային զգացումներ ճաշից կամ ընթրիքից հետո: Աղանդերը հիմնականում քաղցր խորտիկ է (ո՛չ մրգերը):

Picto infobox mets.png
Աղանդեր
Chocolate Cake Flourless (1).jpg
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակկերակուր, սննդամթերք և course?
Desserts Վիքիպահեստում
Աղանդեր

Աղանդերը հրամցվում է հիմնականում հատուկ աղանդերային ափսեներով: Այն, որպես կանոն, ուտում են աղենդերային գդալներով: Վերջիններիս չափերը տատանվում է ճաշի գդալի և թեյի գդալի միջակայքում: Աղանդերի սեղանի բաղկացուցիչ մասերից են համարվում նաև աղանդերային դանակն ու պատառաքաղը։

ՊատմությունԽմբագրել

Հիմնական ճաշատեսակներից հետո քաղցր ուտեստներ ճաշակելու սովորությունը լայն տարածում է գտել Եվրոպայում միայն 19-րդ դարում: Դա կատարվեց այն բանից հետո, երբ լայն տարածում գտավ շաքարավազի արտադրությունը: Մինչ շաքարի լայն տարածում գտնելը, այդ արտոնությունից օգտվում էին միայն հարուստ ընտանիքների ներկայացուցիչները: Միջին կամ ցածր խավի սեղաններին քաղցրավենիք հայտնվում էր միայն տոնական օրերին: Հենց այս փաստն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի աղանդերը այդքան գեղեցիկ ու տոնական զարդարեն:

 
Շառլոտկա

ՆկարագիրԽմբագրել

Աղանդերը, որպես կանոն, համարվում է քաղցր ուտեստ (օրինակ՝ պաղպաղակը կամ տորթը): Սակայն կան նաև ոչ քաղցր տարատեսակներ, որոնք պատրաստած են մրգերից, զանազան ընկույզներից, պանիրներից, ու կրկին ոչ քաղցր հրուշակեղենից: Բացի այդ, ոչ բոլոր քաղցր ուտեստներն են համարվում աղանդեր: Օրինակ, չինական խոհանոցում կան քաղցր մսային ճաշատեսակներ, որոնք երբեք չեն համարվում աղանդեր: Չինաստանում հանդիպում են նաև կոնֆետներ՝ պատրաստված պղպեղով և կոճապղպեղով. սրանք նույնպես չեն համարվում աղանդեր: Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները մինչկոլումբոսյան ժամանակաշրջանը պատրաստում էին ըմպելիք կակաոյի հատիկներով, որին կոչում էին չոկոլատլ: Շաքարավազի փոխարեն նրանք նույնպես օգտագործում էին պղպեղ և այլ համեմունքներ[1]: Ռուսական խոհանոցում հանդիպող սև ձկնկիթը հանդիսանում է ոչ քաղցր աղանդեր: Իսկ Ֆրանսիայիում ամենատարածված և դասական աղանդերը պանիրն է:

 
Ֆլամբե

ՏեսակներԽմբագրել

Հրամցնելու ջերմաստիճանից կախված աղանդերը լինում է տաք և սառը:
Որպես աղանդեր կարող են հրամցվել հետևյալ սննդամթերքները.

 
Ֆրանսիական պաղպաղակ

Աղանդերային ազգային ուտեստներԽմբագրել

 
Շոկոլադապատ մրգեր
 
Ֆալուդե անանուխի տերևներով

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել